User Tag List

Նայել հարցման արդյունքները: ինչպես եք վերաբերվում փարանջա կրելու երևույթին

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • դրական

    6 17.65%
  • բացասական

    14 41.18%
  • ոչ դրական, ոչ բացասական

    14 41.18%
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Փարաջա կրելն արգելող օրինագիծ

  1. #61
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Նայի, ավելորդ շորը երբեք չի կարող լինել ամոթ, բայց պակաս շորը ՝ ամոթ ա։ Ու ասենք նույնն ա, ոնց որ դու մարդուն ստիպես ահավոր ամոթ բան անել։
    Եթե հարցը սկզբունքորեն են քննարկում, նույն կերպ էլ շարունակենք քննարկել: Տկլոր ման գալը ամո՞թ ա: Չէ, ոչ էլ ամոթ ա, քանի որ էտ իմ դավանանքն ա: Լավ ասենք ամոթ ա: Ուրեմն ոտից գլուխ փակ ման գալն էլ ա ամոթ, էս շոգ կրակին: Խայտառակություն ա: Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում ա կրոնական նախապաշարմունքերի կողմից: Քանի որ առանց հեջաբի ման գալն ու տկլոր ման գալը իրարից ահագին հեռու բաներ են:

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Անցյալում, քրիստոնյա կանայք էլ են հագել գլխաշորեր, իհարկե, թեթև տարբերակով։ Իսկ ռուսական եկեղեցին մինչև հիմա չի թողնում առանց գլխաշոր եկեղեցի մտնել։ Ճիշտ ա , սա ուրիշ ա, առօրյայում չի ենթադրում, բայց դե...

    Իրականում, եթե պրակտիկ հարցերում ա խանգարում, ասենք, եթե գնտում են, որ ավտովթարները շատացել են հիջաբների պատճառով, թող արգելեն։ Բայց եթե "ինչ–որ մեկին դուր չգալու" համար են արգելում, մաքուր իրավունքների ոտնահարում ա։
    Է կարող ա էդ մարդկանց էլ ֆրանսիացիների բաց տուտուզները դուր չեն գալիս, օրենքով Ֆրանսիայի քաղաքացի են… Հետո՞ իրանք էլ պահանջեն հետույքները փակել՞
    Այ լավ ասեցիր, անցյալում: Բայց հիմա անցյալ չի, ներկայա, վաղն էլ ապառնի ա լինելու, ու սաղիս գլխի մեջ չիպ ա լինելու, հեջաբը որս ա՞:

    Հարցը մենակ պրակտիկ վտանգները չի, առաջին պոստում գրել եմ: Հարցը սկզբունքն ա - ոչ մի կրոն չի թելադրում կյանքի նորմեր, ոչ իսլամը, ոչ էլ քրիստոնեությունը: Ուզում ա ամոթ լինի, ուզում աննամուս լինի, ինչ ուզում ա լինի: Ֆրանսիական հասարակությունը, որպես աշխարհիկ հասարակություն ունի վարքի կանոններ - տկլոր չի կարելի դուրս գալ փողոց, բայց ոտից գլուխ փակ էլ չի կարելի դուրս գալ, սա ոչ քիստոնեություն ա, ոչ էլ իսլամ, սա իրանց երկրի կյանքի նորմն ա, որտեղ կրոնը ունի զրո ասելիք:

  2. #62
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիան օրենքի երկիր ա՞ մեռնեմ օրենքին։
    Կանսիտուսիոնը ասում ա, որ բոլորը ազատ են, հավասար են... դե թող ապահովեն բա պարզ ա, ամեն երկիր էլ իր շահերն ա հետապնդում, բայց պետք ա իրանց արածների համար էլ պատասխանատու լինեն։

    Թե՞, օգտագործում են ու ուզում են շպրտեն՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (14.07.2010)

  4. #63
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող միգրացիոն օրենքները խստացնեն։

    Գիտես Գնել ջան, իրանք մի ահագին ժամանակ կոմպլեկսավորված են եղել իրենց գաղութային քաղաքականության պատճառով, ու դրա համար որոշել են "մեղքերը քավել", գաղութների ժողովուրդներին իրենց մոտ լավ կյանք թույլատրել։

    Հիմա էլ հետևանքներն են վայելում։ Թող խստացնեն օրենքները, թող ներս չթողնեն նոր գաղթականների ու իրենց մոտի անօրինական ապրողներին վտարեն։

    Հետո, քիչ–քիչ.. տենց շարունակեն։

    Իդեպ, Ամերիկան վաղուց արդեն լայնաավալ քաղաքականություն ա սկսել։ Մաաանրից, աննկատ, հայտարարում ա պետական գերակա շահ ու մաքուր սևամորթ քաղաքները վերացնում ա։ Բնակիչներին տալիս ա տներ տարբերր քաղաքներում իսկ հին քաղաքի տեղը ասենք, չհիմնավորված մեծ կայանատեղի ա սարքում։

    Ոչ ոք չի նկատում, բայց հին նեգրական հանցաորջերը ու կեղտոտ գետտոները վերանում են, իսկ բնակչությունը հավասարաչափ բաշխվում ա բոլոր նահանգներով։
    Խստացնում են, ու խստացմանը զուգնըթաց էլ ներսում մանրից կարգի են բերում ամեն ինչ: Հիսուն տարի միգրանտ են ընդունել, հիմա շունչ քաշելու, տան մեջ գործերը կարգի բելերու խնդիր ունեն:

    ԱՄՆ-ում շատ ճիշտ քաղաքականություն են վարում: Ու դու ինքդ էլ հիմա հաստատում ես, որ խնդիրը սոցիալական էր - սև թաղամասերից դուրս էին գալիս հանցագործներ, նարկոմաններ, աղքատություն .... հիմա ուզում են մանրից կարգի քցեն:

    Ի միջի այլոց, Ֆրանսիան միգրատներ ընդունել է միշտ, Անգլիան էլ: Էտ մենք ենք կարծում, որ միայն ԱՄՆ-ն է միգրատների երկիր, Ֆրանսիան էլ է այդպիսին, քանի որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: ԳԱղութատեր հարուստ երկիր ա եղել միշտ, ու միշտ էլ ձգել ա ուրիշներին: Ուրիշ բան, որ վերջին հիսուն տարում դեմոգրաֆիան, տնտեսակնա վիճակը, սոցիալական լարվածությունւը ստիպում են որոշ ավելի կտրուկ քայլերի գնալ:

  5. #64
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը մենակ պրակտիկ վտանգները չի, առաջին պոստում գրել եմ: Հարցը սկզբունքն ա - ոչ մի կրոն չի թելադրում կյանքի նորմեր, ոչ իսլամը, ոչ էլ քրիստոնեությունը: Ուզում ա ամոթ լինի, ուզում աննամուս լինի, ինչ ուզում ա լինի: Ֆրանսիական հասարակությունը, որպես աշխարհիկ հասարակություն ունի վարքի կանոններ - տկլոր չի կարելի դուրս գալ փողոց, բայց ոտից գլուխ փակ էլ չի կարելի դուրս գալ, սա ոչ քիստոնեություն ա, ոչ էլ իսլամ, սա իրանց երկրի կյանքի նորմն ա, որտեղ կրոնը ունի զրո ասելիք:
    Հա, բայց իրանց ա շոգ, հո իրանց վրա նայող ֆրանսիացիներին շոգ չի՞ Եթե ուզում են, թող դիմանան շոգին...

    Իսկ այ եթե ուրիշ պռոբլեմներ ա էդտեղից բերում, թող կոնկրետ նշեն։ Օրինակ, կարան սկսեն մեքենա վարելն արգելելուց հիջաբով։

    Թե մուսուլմանների դեմ կոնկրետ բան ունեն՞

    Հիմա իրանց են եմ , թե իրանց շորերին՞ Ինձ թվում ա լիքը մարդ էս երկու հարցը իրար հետ ա դիտարկում

    ---------- Ավելացվել է՝ 16:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:12 ----------

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց, Ֆրանսիան միգրատներ ընդունել է միշտ, Անգլիան էլ: Էտ մենք ենք կարծում, որ միայն ԱՄՆ-ն է միգրատների երկիր, Ֆրանսիան էլ է այդպիսին, քանի որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: ԳԱղութատեր հարուստ երկիր ա եղել միշտ, ու միշտ էլ ձգել ա ուրիշներին: Ուրիշ բան, որ վերջին հիսուն տարում դեմոգրաֆիան, տնտեսակնա վիճակը, սոցիալական լարվածությունւը ստիպում են որոշ ավելի կտրուկ քայլերի գնալ:
    Գնել ջան, աբուշ քաղաքականություն են վարել... հիմա մի հատ հայ տուրիստ որ ուզենա գնա Փարիզ, հոգին կուտեն, բայց սևերին գրկաբաց ընդունում էին...

    Պետք ա ժամանակին կարգավորեին էդ հարցը, կառավարեին, ոչ թե քաոտիկ բոլորին թողեին, որ գան լցվեին։

    Համ էլ իրանց էլ ձեռք չի տա։ Իրանց մոտ որակյալ կադրեր շատ կան, իրանց աղբ մաքրող ա պետք, ու էն էլ էժան...
    Հիմա համ մեխին են խփում, համ նալին։
    Ուղղակի կարող ա տակից չկարողանան դուրս գալ, արդեն իսկ, Փարիզը վերածվի մի մեծ խարույկի...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #65
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանսիան օրենքի երկիր ա՞ մեռնեմ օրենքին։
    Կանսիտուսիոնը ասում ա, որ բոլորը ազատ են, հավասար են... դե թող ապահովեն բա պարզ ա, ամեն երկիր էլ իր շահերն ա հետապնդում, բայց պետք ա իրանց արածների համար էլ պատասխանատու լինեն։

    Թե՞, օգտագործում են ու ուզում են շպրտեն՞
    ՄԻ հատ հետաքրիքր փաստ: Ֆրանսիայի կոնստիտուսիոնը, եթե չեմ սխալվում «մարդու իրավունքներ» բաժին չունի, ու բոլոր կոնստիտուսիոններին կցվում ա 1798 թվի «մարդու ու քաղաքացու իրավունքների դեկրետը»: Չեմ կարողանում հիմա ինտըերնետում գտնել Ֆրանսիայի կոնստիտուսիոնը, բայց եթե դժվար չի, եկեք նայենք, տենանք էտ կոնստիտուսիոնն ինչ ա ասում կրոնի-մրոնի մոմենտներով:

    ---------- Ավելացվել է՝ 15:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:17 ----------

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց իրանց ա շոգ, հո իրանց վրա նայող ֆրանսիացիներին շոգ չի՞ Եթե ուզում են, թող դիմանան շոգին...

    Իսկ այ եթե ուրիշ պռոբլեմներ ա էդտեղից բերում, թող կոնկրետ նշեն։ Օրինակ, կարան սկսեն մեքենա վարելն արգելելուց հիջաբով։

    Թե մուսուլմանների դեմ կոնկրետ բան ունեն՞

    Հիմա իրանց են եմ , թե իրանց շորերին՞ Ինձ թվում ա լիքը մարդ էս երկու հարցը իրար հետ ա դիտարկում

    ---------- Ավելացվել է՝ 16:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:12 ----------


    Գնել ջան, աբուշ քաղաքականություն են վարել... հիմա մի հատ հայ տուրիստ որ ուզենա գնա Փարիզ, հոգին կուտեն, բայց սևերին գրկաբաց ընդունում էին...

    Պետք ա ժամանակին կարգավորեին էդ հարցը, կառավարեին, ոչ թե քաոտիկ բոլորին թողեին, որ գան լցվեին։

    Համ էլ իրանց էլ ձեռք չի տա։ Իրանց մոտ որակյալ կադրեր շատ կան, իրանց աղբ մաքրող ա պետք, ու էն էլ էժան...
    Հիմա համ մեխին են խփում, համ նալին։
    Ուղղակի կարող ա տակից չկարողանան դուրս գալ, արդեն իսկ, Փարիզը վերածվի մի մեծ խարույկի...
    Անի ջան, առանձին առանձին ինչ-որ լավ բաներ ես ասում, բայց սենց միասին վերցրած միտքդ չեմ ըմբռնում: Հա, լավ, քաք են կերել, հիմա էլ ուզում են դզեն: Ինչ ա, վա՞տ են անում:

    Ու դու էլի կպնում ես մուսուլմանների դեմ լինելուն: Ես քեզ կես ժամա ասում եմ, որ քրիստոնյաներին էլ չեն թողնում իրանց կրոնական գոռձերը ի վույց դնեն բոլորին: Մուսուլմանության դեմ չի, այ քու ցաը տանեմ, կրոնի դեմ ա, ընդհանրապես: Ջոգա՞ծ:

    Հա, քանի չեմ մոռացել - տակից դուրս կգան, Փարիզն էլ խարույկի չի վերածվի: Լիքը մարդ էլ ուրախ կլինի, որ արդեն էլ օրենքով հեջաբ չի կրի: Կասի, Ալահու Աքբար, էս մի դարդից էլ պռծանք:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.07.2010, 15:25:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (14.07.2010)

  8. #66
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա Ասածդ հասկանում եմ, Գնել ջան ու ընդունում եմ, բայց չէ որ արաբները ֆրանսիացիներին չեն պարտադրում ևս գլխաշոր կրել... Իրենք են հագնում։ Ճիշտ ա, չեն ուզում ցանկացած կրոն մտնի հասարակական կյանք, բայց ուղղակի տենց հեշտ չեն կարող մարդկանց հավատքի հետ խաղան։ Փաստը դա է։

    Իմ կարծիքով, ոչ մի երկրի օրենսդրություն չի համապատասխանում ներկայիս Եւրոպայի դրությանը։ Առաջ, օրինակ, հարց չի առաջացել՝ թույլատրել մզկիթկառուցել, թե ոչ։ Հարցը բնականով է լուծվել, երկիրը քրիստոնեական է եղել։ Իսկ հիմա ՝ հարց ա՝ քրիստոնեական ա, թե ոչ։
    Չեն կարող հաշվի չնստել իրենց երկրի բնակչության հետ։

    Մնում ա հետևել իրադարձություններին
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #67
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա Ասածդ հասկանում եմ, Գնել ջան ու ընդունում եմ, բայց չէ որ արաբները ֆրանսիացիներին չեն պարտադրում ևս գլխաշոր կրել... Իրենք են հագնում։ Ճիշտ ա, չեն ուզում ցանկացած կրոն մտնի հասարակական կյանք, բայց ուղղակի տենց հեշտ չեն կարող մարդկանց հավատքի հետ խաղան։ Փաստը դա է։

    Իմ կարծիքով, ոչ մի երկրի օրենսդրություն չի համապատասխանում ներկայիս Եւրոպայի դրությանը։ Առաջ, օրինակ, հարց չի առաջացել՝ թույլատրել մզկիթկառուցել, թե ոչ։ Հարցը բնականով է լուծվել, երկիրը քրիստոնեական է եղել։ Իսկ հիմա ՝ հարց ա՝ քրիստոնեական ա, թե ոչ։
    Չեն կարող հաշվի չնստել իրենց երկրի բնակչության հետ։

    Մնում ա հետևել իրադարձություններին
    Անի ջան, ցավդ տանեմ, էլի նույն բանն եմ ասելու: Հարցիդ պատասխանը հետևյալն ա, Ֆրանսիան ոչ քրիստոնեական երկրի ա, ոչ էլ մուսուլմանական - Ֆրանսիան աշխարհիկ երկրի ա: Ֆռշտե՞յն Ուրիշ բան, որ բնակչության մեծ մասը, գոնե էս պահին քրիստոնեական դավանանքի հետևորդներ են: Ու որ վաղը նենց չլինի, որ Ֆրանսիան դառնա Կաթոլիկ կամ Իսլամական երկիր, ուրեմն համ նրանց, համ էլ նրանց արգելում են կրոնը պռակտիկավատ անել քուչեքում: Տունդ ուզում ես փարաջան քաշի գլխիդ մտի դուշի տակ:

    Մի հատ էլ օրինակ բերեմ, որ միտքս հասկանալի դառնա: Հայերն էլ քրիստոնյա, ու ի տարբերություն կաթոլիկների մատաղ անելու ավանդույթն ունեն: Բայց հայ քրիստոնեաներին արգելվում ա ոչխարին, կամ օխչարին առնել ու իրանց հայաթի մեջտեղը մատաղ անել Փարզում, արունով էլ երեխու ճակատին խաչ անել: Որ բռնեն տենց բան անելուց, ոչխարին կառնեն ու կխաչասերեն մատաղ անողի հետ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (26.07.2010)

  11. #68
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԻ հատ հետաքրիքր փաստ: Ֆրանսիայի կոնստիտուսիոնը, եթե չեմ սխալվում «մարդու իրավունքներ» բաժին չունի, ու բոլոր կոնստիտուսիոններին կցվում ա 1798 թվի «մարդու ու քաղաքացու իրավունքների դեկրետը»: Չեմ կարողանում հիմա ինտըերնետում գտնել Ֆրանսիայի կոնստիտուսիոնը, բայց եթե դժվար չի, եկեք նայենք, տենանք էտ կոնստիտուսիոնն ինչ ա ասում կրոնի-մրոնի մոմենտներով:
    Ասում է, որ սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը 1905ին ընդունված օրենքը բաժանում էր եկեղեցու գործերը պետությունից և էտ օրենքը հիմք է հանդիսանում ներկայիս կանոնակարգերի վերաբերյալ կրոնական ազատության նկատմամբ, որը արգելում է կրոնական համոզմունքներից ելնելով խտրական վերաբերմունքը::
    Էս ոճի բան
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տրիբուն (14.07.2010), Ֆրեյա (14.07.2010)

  13. #69
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին ճշտումներիս համաձայն, արգելվել են ոչ թե հենց կոնկրետ հիջաբները, այլ դեմքն ամբողջությամբ փակող հագուստը... էնտեղ սիրուն նկարած էլ ա, թե որն ա դա։
    Պաշտոնական մենաբանություն. հակասում է ֆրանսիայի մշակութային, ազգային արժեքներին...

    հղում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.07.2010)

  15. #70
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գժոտ որոշում է, շուտ էր պետք ընդունել։ Դավանանքը պետք չի հագուկապի միջոցով քարշ տալ փողոցներում ու սաղին ցուցադրել։ Արաբների երկրներում Ռամադանի օրերին մի հատ տուրիստ օրը ցերեկով ծխի կամ ջուր խմի, ատելի հայացքներով կնայեն ու կարող ա քարկոծեն էլ, բայց միևնույն ժամանակ մուսուլմանները հենց փողոցում սեղան են փռում ու անհամբեր սպասում արևամուտին որ ագահաբար լափեն ու լրացնեն ցերեկվա բաց թողածը ընենց որ զզվելդ գալիս է, յանի ի՞նչ, չես հասկանում։ Իրենց ձևակերպումներով էլ «մուսուլման» նշանակում է իբր մարդ, որը հավատում է միակ Աստծուն, տրվում է Աստծուն, չգիտեմ ինչ է անում Աստծուն, կարծես մնացածներն էլ կորած–մոլորված անհավատ հարիֆներ են (Ղուրանում է հենց տենց գրած, որ մնացածը մոլորյալներ են)։ Կարելի է համարել որ իրենց հիջաբներով իրենք ընդգծում են իրենց հավատացյալ լինելը ու մյուսների անհավատ լինելը (իրենց համոզմամբ ու կրոնական հայացքներով)։ Նույնն է թե ասենք պանկերը իրենց վրա պլակատ ունենան, որ թքած ունեն բոլոր մուսուլմանների դավանանքի վրա։ Հիդջաբը արգելելը արգելում է կրոնական խտրականությունը և ոչ թե հակառակը, ու կարգին էլ դեմոկրատական օրենք է։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2010), VisTolog (14.07.2010), Երվանդ (14.07.2010), Տրիբուն (14.07.2010)

  17. #71
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին ճշտումներիս համաձայն, արգելվել են ոչ թե հենց կոնկրետ հիջաբները, այլ դեմքն ամբողջությամբ փակող հագուստը... էնտեղ սիրուն նկարած էլ ա, թե որն ա դա։
    Պաշտոնական մենաբանություն. հակասում է ֆրանսիայի մշակութային, ազգային արժեքներին...

    հղում
    Աաաա. կարդացի . մազալուն էն ա, որ կոմունիստերն ի նշան բողոքի երեսուն հոգով դուրս են եկել դահլիճից: Աշխարհ աշխարհ, եկեղեցիներ պայթացնող կոմունիստները Ֆրանսիայում հեջաբն արգելող օրենքին դեմ են:

  18. #72
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր հենց մուսուլմանական երկրներն են իրենց ժողովրդի իրավունքները խախտում, ոտքից մինչև մազի ծայրը փակել պարտադրելով:


  19. #73
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փարանջա կրելուն ոչ մի դեմ բան չունեմ: Իհարկե, վախեցնող է, երբ գիշերը փողոցով քայլելիս դեմդ է դուրս գալիս մի կին (երևի թե)՝ գլխից մինչև ոտքի ծայրերը պատված սև կտորով (չեմ համարձակվում անվանել «զգեստ»), որի աչքերն էլ անգամ չեն երևում: Բայց եթե իրենց երկրում է, համակերպվել կարելի է: Իսկ երբ մեկնում են արտերկիր, նրանք պարտավոր են հարգել տվյալ երկրի օրենքները և չխախտել այն: Հա՛, հենց խախտել: Դպրոցներում բոլոր աշակերտները կրում են համազգեստ, իսկ մուսուլման աշակերտուհիները մյուսներից ինչո՞վ են տարբերվում, որ պետք է հագնեն իրենց փարանջան: Կամ ի՞նչ է նշանակում հագուստով մտնել հանրային լողավազան: Ու էլի շատ օրինակներ կան..
    Շատ ճիշտ օրենք է, թող համակերպվեն:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (15.07.2010)

  21. #74
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆռանսիաի կամ Անգլիաի կամ Գերմանիաի կողմից որևե նման քայլ , ոչ այլ ինչ է եթե ոչ ճահճում խեղտվողի հուսահատ ճիչ : Վերը նշված պետությունները արդեն համալրված են մուսուլմաններով , որոնցից շատ քչերն են , որ չադրա են հագնում , իսկ կառավարության նման դրսևորումը իրենք իրենց մխիթարելու միջոց է նախքան համոզվելը այն մտքի հետ , որ իրենք իրենց երկիրը հոժարակամ հանձնել են մուսուլմաններին , որոնք հիմա ոչ թե միջին արևելքից եկած գեղացի չադրայավոր անձիք են , այլ իրենց իսկ աղջիկների ծննդաբերած մուսուլմանի լամուկները : Հիմա արդեն եվրոպացիք հասկացել են , որ այն ժամանակ երբ Հայերը մուսուլմանների կողմից հալածվելով իրենց երկրից քայլում էին դեր-զորի անապատներով սովին ու ժանտախտին ընդառաջ , իսկ եվրոպացիք հեռվից դիտում էին և աչքերը կկոցելով դատողություններ անում , այդ նույն ժամանակ նրանք իրենց անտարբերությունով փաստորեն փորում էին իրենց սեփական գերեզմանը : Իսկ մինչ այդ մուսուլմանները հասել են իրենց նպատակին և հեռվից նստած ծիծաղում են եվրոպացիների վրա : Իսկ ինչը բերեց եվրոպաի մուսուլմաններով լցվելու գործնթացին : Առաջին պատճառը կորպորացիաների փողի նկատմամբ ունեցած անհագ ծարավն էր , հետևաբար նրանք ստիպեցին իրենց երկրի ղեկավարությանը որպեսզի սպառողների թիվը ավելացնեն ներգաղթի ճանապարհով , երկրորդ դրդապատճառը եվրոպայում « հատկապես ֆռանսիայում » ցածր ծնաճն էր և երորդ դրդապատճառը այն էր որ այս երկրներում համասեռամոլները ունեն անսահմանափակ իրավունքներ և բազմանում են առանց արգելքի և մեծ արագությամբ « հատկապես անգլիայում հիշենք , որ անգլիան առաջին պետությունն է , որ օրինականացրեց միասեռ ամուսնությունը : Սա նման է այն բանին , որ մի մարդ իր մատով իր աչքը հանի » : ՈՒշադրություն դարցրեք այս երեք դրդապատճառներին , արթյոք Հայաստանը զերծ է սրանցից , իհարկե ոչ , ուրեմն եկեք մտահոգվենք մեր հայրենիքի ապագայով և պայքարենք այս չարիքների դեմ այլապես նույնը կպատահի մեզ և մենք կկորցնենք մեր փոքրիկ Հայրենիքը , որը մենք թույլ չենք տա ինչ գնով էլ լինի :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  22. #75
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչից եք վերցնում, որ բոլոր պարսիկ կանայք դեմ են փարաջային՞ եթե էդպես լիներ, կընդվզեին... չէր երկարի դրա կյանքը։
    Մեծամասնությունը, այնուամենայնիվ, իր ազգի, իր երկրի բարոյական նորմաերին ա հարմարվում։
    Ասում եմ՝ ինչպես հայ կնոջ համար լրիվ մերկ լինելն է անբարոյական, էնպես իրենց համար դեմքը բացելն է անբարոյականություն։

    Եւ արդյոք Ֆրանսիան պետք է որոշի, թե մուսուլմանն ինչ անի, թե իրենց վրա մեծ միսիան են վերցրել. "Ազատել խեղճ մուսուլման կանանց հպատակությունից"։
    Կասեք՝ իրենց երկիրն է՞ Ճիշտ է, Ֆրանսիան արդեն մուսուլմանացման ճանապարհին է եւ լուրջ պետական խնդիր ունեն։ Արդեն ֆրանսիայում ազգությամբ ֆրանսիացի չի մնացել։

    Բայց պատկերացրեք, որ նույնը ասեն, ասենք թե հայերի համար։ Ասենք՝ արգելեն հայկական համայնքին հանդիպումներ կազմակերպել... իվերջո, ցանկացած ազգ, որ ուզում էր ավանդույթները պահել այլ երկրի ներսում, խանգարում է այդ երկրի պետականությանը։ Հայերը կարող էին ձուլվել, չէ՞ բայց չեն ձուլվում։ Այդ ինչու եք պահանջում, որ հայերը չձուլվեն, բայց ուզում եք, որ մուսուլմանները ձուլվեն ու դառնան ֆրանսիացի, հրաժարվեն իրենց ավանդույթից՞

    Ինչպես մարդուն կարող ես ստիպել, որ ինքն իր համար անընդունելի բան անի՞

    Էստեղ ինչ–որ լկտի պարսիկների օրինակներ բերեցիք, որոնք կարծես մսի ու ալկոհոլի գիժ են։ Այո, անշուշտ, իրենց հասարակությունում էլ կգտնվեն դուրսպրծուկներ, ովքեր երազում են հարբել ու խոզի միս ուտել։ Բայց բոլորը այդպիսին չեն։ Նորմալ պարսիկները պահպանում են իրենց ավանդույթները. ալկոհոլ չեն օգտագործում, խոզի մսից հրաժարվում են։

    Դա նույնն է, որ արտասահմանցին ուրիշ երկրում երկար եղունգով հայ տեսնի ու ասի, որ բոլոր հայերը ճկույթին երկար եղունգ են պահում... հո էդպես չի...
    Էլ չեմ ասում՝ որ հայ տղաները որ ընկնում են ռուսաստան, իրենց կորցրած նետվում են ռուս աղջիկների գիրկը։ Դա հո չի նշանակում, որ մեր երկրում էլ աղջիկները պետք է իրենց այդպես պահեն, կամ որ մեր հասարակությունը դա փոխելու կարիք ունի...

    ---------- Ավելացվել է՝ 14:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:23 ----------


    Սոֆի, նրանով է մարդու իրավունքների խախտում, որ իրավունք չունեն մարդու պարտադրել այն, ինչն իր համար անընդունելի, անբարոյականի պահվածք է։
    Եթե քեզ ստիպեն ըստ քո չափանիշների անբարոյական արարք անել, դու կվրդովվես, չէ՞ Նրանց համար բաց գլխով ման գալը ամենաանբարոյական երևալու ձևերից մեկն է։
    Ինձ թվում է Ֆրեյա ջան դու էլ շատ լավ գիտես, թե ինչ է սպասվում այն կնոջը ով կհամարձակվի ընդվզել նման երկրներում: Հետևաբար այս հարցը փակ է մնում և կմնա քանի դեռ կողքից ավելի ուժեղ մեկը չի սկսել " պաշտպանել" նրանց ընդվզելու իրավունքը:
    Հետո էլ եթե իսկապես նրանք կողմ լինեին ու պաշտպանեին այդ իրենց բարոյական հագուկապը Հայաստանում այսքան շատ պարսիկներ չէին լինի, որոնց ուշքը գնումա ազատ հագնվելու համար:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •