User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը

    Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Շինարարն սկսում է, Վահիկը՝ շարունակում, Բարեկամն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գերլարում

    -Գրողը տանի, ի՞նչ ես ուզում,- հարցրեց կինը:
    -Ոչինչ էլ չեմ ուզում, ո՞վ բան ասաց,- պատասխանեց ամուսինը:
    -Ի՞նչ ես ուզում,- դողաց կինը:
    -Ո՞վ քեզ բան ասաց,- վրդովվեց ամուսինը:
    Կինը հեկեկաց:
    -Ուզում եմ՝ գամ տուն ու զգամ, որ տուն եմ եկել,- զգաց, որ հիմարություն է ասում:
    -Ես ընդամենը հարցրեցի, թե ո՞նց անցավ աշխատանքային օրդ:
    -Ուզում եմ զգալ, որ տուն եմ եկել,- չիմանալով, թե ինչ ասի՝ նորվա հիմարությունը կրկնեց,- տանը գործից չեմ ուզում խոսել,- իբր ասածը բացատրեց:
    -Բան չեմ խոսում, ասում ես՝ չես խոսում, խոսում եմ, ասում ես՝ սխալ ես խոսում, լռում եմ, սխալ եմ լռում, խոսում եմ, սխալ եմ խոսում,- նորից սկսեց դողալ կինը,- սխալ եմ ժպտում, սխալ եմ քայլում, սխալ եմ սպասում,- նորից հեկեկաց կինը:
    -Սխալ ես ժպտում, այո, ժպտում ես, իսկ ներսից, զգում եմ, լարված ես:
    -Ախր, ինքս էլ չգիտեմ՝ ինչ ես ուզում,- հեկեկալով, ներսից ու դրսից լարված ճիշտ ժպտաց կինը,- ի՞նչ ես ուզում: Գործի տեղը խնդիրնե՞ր կան,- սխալ հարցրեց կինը:
    -Գործից չեմ ուզում խոսել,- դե ինչ խոսեր, ոչ մի խնդիր էլ չկար: Ոչինչ էլ չկար: Ինքն էլ ոչինչ չէր հասկանում: Ինչ որ բան այն չէր: Դա հաստատ էր, ու դա իր պատճառով չէր: Վստահ էր դրանում: Ինքն ամեն ինչ այնպես էր անում: Իսկ թե ինչ չէր այնպես անում կինը, չգիտեր: Երևի ամեն ինչ այնպես չէր անում:
    -Փոշմանե՞լ ես, որ ամուսնացել ենք,- նորից կինն ասաց այն, ինչ պետք չէր:
    -Տեսնու՞մ ես, դու ես մեղավոր:
    -Լավ, ես եմ մեղավոր: Ինչու՞մ եմ մեղավոր: Մեղավոր եմ, ընդունում եմ, գրողը տանի,- ճչաց կինը,- մեղավոր եմ, բայց ինչու՞մ, ինչու՞մ է իմ մեղքը,- շշնջաց կինը:
    -Ես դուրս եմ գալիս: Գնում եմ բակ՝ տղերքի հետ բլոտ խաղալու:
    -Ինձ չե՞ս սիրում…
    Ամուսինը դուրս եկավ, իբր հարցը չլսեց: Իհարկե սիրում էր: Խենթի պես էր սիրում: Ուղղակի չցանկացավ պատասխանել: Եթե պատասխաներ, պիտի ասեր՝ այդ դու չես ինձ սիրում: Պիտի ասեր վստահ՝ նույնքան վստահ իմանալով, որ այդպես չէ: Նախընտրեց պարզապես չլսել:

  3. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.07.2010), Chilly (21.07.2010), E-la Via (22.07.2010), Farfalla (16.07.2010), Mark Pauler (16.07.2010), My World My Space (14.07.2010), Sona_Yar (16.07.2010), Բարեկամ (16.07.2010), Դատարկություն (16.07.2010), Դեկադա (14.07.2010), Էլիզե (14.07.2010), Ինչուիկ (17.07.2010), Կաթիլ (16.07.2010), ՆանՍ (16.07.2010)

  4. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորաբար քայլերն ուղղում էր դեպի ներքև ու առաջնային նպատակը շենքից դուրս գալն էր, բայց այս անգամ ակամայից քայլերն ուղղեց աստիճանասանդուղքով դեպի վեր: Հասնելով տանիքին մի կերպ բացեց դռան արդեն իսկ ժանգոտած կողպեքը: Ներկա պահին միայն մենակ մնալ էր ուզում` ինքն ու իր մտքերը, հարկավոր էր ի մի բերել ամբողջ խճանկարն ու ստանալ ընդհանուր պատկեր և միայն դրանից հետո փորձել լուծել առաջացած պրոբլեմը: Չնայած… Ուրախ կլիներ, եթե դա սոսկ պրոբլեմ լիներ, դա պրոբլեմ չէր, ոչ, դա պրոբլեմների մի շղթա էր, որն արդեն այնքան երկար էր դարձել, որ երկու օղակների միջև կապը գտնելն արդեն իսկ դարձել էր մի մեծ պրոբլեմ: Սկզբից նա, հետո կինը… Գնալ մեկի հետևից, նշանակում էր կորցնել մյուսին: Իսկ նա սիրում էր… Գրողը տանի, իսկ ու՞մ էր նա սիրում: Նրա նկատմամբ սիրուն մի վայրկյան անգամ չէր փորձել կասկածել, սիրում էր նրան մտքի ողջ սպեկտրով, սիրում էր նրան այն օրվանից, երբ առաջին անգամ տեսավ նրա աչքերը: Իսկ դա տեղի ունեցավ սեփական հարսանիքի օրը: Կարծես ճակատագիրն ինքը մի յուրօրինակ խաղ էր սկսել, որից հրաժարվել նա արդեն չէր կարող, իսկ հաղթել ճակատագրին նրա իսկ առաջադրած կանոններով խաղում… Արդեն հինգ տարի նա ապրել էր այս մղձավանջում, նա տանից դուրս սիրել էր մեկին, իսկ տանը` մի ուրիշի, երկուսին էլ սիրել էր ամբողջ սրտով, բայց այսպես շարունակել արդեն չէր կարողանում, հասկանում էր, որ շուտով կկորցնի երկուսին էլ…
    Արևն արդեն մայր էր մտել ու երկնքում երևում էին առաջին աստղերը: Տանիքն ամբողջությամբ պատվել էր ծխախոտի մնացորդներով: Արդեն ուշ էր, պետք էր վերադառնալ տուն, գուցե այս անգամ տղամարդկությունը ներեր խոսել կնոջ հետ, բացատրել նրան հարցի ողջ էությունը ու կրկին անգամ իրեն թողնել ճակատագրի կամքին: Այդ գաղափարը որքան ցնորամիտ ու ծիծաղելի, նույնքան էլ անհրաժեշտ էր թվում նրան այդ պահին:
    Կողպեքը փակելու արարողությունը նմանապես երկարատև ու դժվար ստացվեց, ինչպես բացելունը: Մտածմունքներով իջնում էր աստիճաններով, երբ ինչ-որ տարօրինակ եռուզեռ նկատեց շենքի միջացնքներում: Գրեթե յուրաքանչյուր հարկի պատշգամբից իրեն տարօրինակ հայացքով նայում էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, կարծես ինչ-որ բան էր պատահել, որի հետ ինքն անմիջական կապ ունի: Հասնելով իրենց բնակարանի դռանը, զգաց,որ բավականին մեծ քանակությամբ ոստիկաններ են կուտակված դռան դիմաց.
    -Ի՞նչ է կատարվում այստեղ, պարո՛ն,-ասաց նա ոստիկանին, չկարողանալով զսպել իր զարմանքը:
    -Ինքնասպանություն…
    -Ինչպե՜ս թե ինքնասպանություն, ո՞վ… Աստվա՜ծ իմ… ,-նա արդեն ակնհայտորեն չէր տիրապետում իրեն:
    -Միջին տարիքի մի կին է մահացել, դեռ հետաքննություն է ընթանում, ամենահավանական վարկածը ինքնասպանությունն է: Իսկ դուք նրան ճանաչո՞ւմ էիք:
    -Ես նրա ամուսինն եմ:
    Հանկարծ ուսին մի ձեռք զգաց… Նա էր…

  5. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.07.2010), E-la Via (22.07.2010), Farfalla (16.07.2010), helium (21.07.2010), Mark Pauler (16.07.2010), My World My Space (16.07.2010), Sona_Yar (16.07.2010), Բարեկամ (16.07.2010), Դատարկություն (16.07.2010), Դեկադա (16.07.2010), Էլիզե (15.07.2010), Ինչուիկ (17.07.2010), ՆանՍ (16.07.2010), Շինարար (15.07.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեր թռավ: Բացեց աչքերը: Քունքերի վրա ու ծոծրակին քրտինքի կաթիլներ էին, թեև լքված ձեղնահարկը սառն էր, ու ցուրտ, խոնավ պատերի ներսում խուլ բվվում էր իրիկնային քամին` ամպլիտուդային վերուվար տոնայնությամբ, խզված ճռռացնելով փոքրիկ լուսանցքի կիսապոկված, փայտյա հին շրջանակը: Չէր զգացել, թե ինչպես էր քնել, ու իրականության այդ հանկարծահաս տեղատվությունը, երբ պայծառ լուսավորված աստիճանահարթակը` խռնված ծանոթ-անծանոթ մարդկանցով, հայացքներով, ձայներով ու օդում կախված չարագուշակ լարվածությամբ` պրկված այդ պայծառ լույսից, ձայներից ու հայացքներից, մի ակնթարթում վերածվեց կիսամութ, սառն ու ամայի խորդանոցի` արդեն մի դար կլիներ, ինչ առնետների ծաղկուն գաղութատեղու վերածված: Միակ ձայնը, որ ունակ էր լսելու տագնապահարույց մենության մեջ, դանդաղ ու հատու զարկերակային դմփոցն էր գանգի տակ, կտրուկ արթնացումից:

    Հետզհետե ուշքի գալով` ձեռքը տարավ ճակատին, սահեցրեց քունքի վրայով ու իջեցրեց դեպի խոնավ ծոծրակը: Սառած` հայացքը հառեց դիմացի պատին թույլ տարուբերվող սարդոստայնի մոխրագույն թելերին ու անշարժացավ այդպես մի քանի վայրկյան: Թվում էր` ինչ-որ բան է գլխի ընկել հանկարծ կամ առնվազն մտածում է ինչ-որ բանը գլխի ընկնելու շուրջ, իսկ իրականում զբաղված էր ճնշելով վերահաս վախը, հավատի պահոցների ճմրթված ծալքերից լույս աշխարհ /կամ մութ ձեղնահարկ/ հանելու “ամեն ինչ լավ է լինելու” իր կրեդոն ու այն տարրալուծելու իրականության մեջ, ակնթարթորեն: Դա ընդամենը մի քանի վայրկյան էր, մի քանի վայրկյան ընդամենը, քանի որ ժամանակ այլևս չուներ…

    …Վերևի հարկերն այդչափ անտեղի բազմաթիվ չէին թվացել երբեք: Եվ իր թռիչքներն աստիճաններով` այդքան հապաղումներով: Ահա և դուռը` նարնջաշագանակագույն փայտից: Տաք: Սիրելի: Ինչպես նա, որ գտնվում էր հետևում:
    Անհամբեր հնչեցրեց զանգը: Նորից: Ու անմիջապես, առանց սպասելու պատասխանի, անցավ բռնցքելուն: Ինչու՞ չեն բացում: Զարկերակային դմփոցն այժմ ուղիղ կրծքում էր: Կուլ տվեց թուքը: “Ե’ս եմ”: “ե’ս եմ, բա’ց”:

    …Փափուկ հեռավոր ոտնաձայնը, որը որսաց լսողության ամենանուրբ հիշողությամբ, կանգ առավ դռան մոտ: Չխկաց փականը: Դուռը բացվեց: Տարակուսանքից լայնացած մի զույգ տագնապալից աչքեր: Երկնագույն-թափանցիկ երկու բիբ, մեջտեղից ճառագվող քիչ ավելի մուգ երանգով:

    Դուռն ընդոստ ու աղմուկով փակեց մեջքի հետևում ու դեմքը մխրճեց կնոջ քնքուշ մազերի մեջ` իր տաք շնչառությամբ խոնավացնելով նուրբ, նրբահամ պարանոցը:

    Մարդը սիրում է խաղեր: Ի ծնե, անշուշտ:
    Խաղը ցանկությունների երևակայական իրականացումն է:
    Երբ երեխա է, խաղերն անվնաս են, նույնիսկ օգտակար, քանի որ զբաղեցնում են, որպեսզի չխանգարի մեծերին:
    Ի դեպ, երջանիկները նրանք են, ովքեր մեծ տարիքում խաղում են նույն խաղերն, ինչ փոքր ժամանակ: Հազվադեպ իհարկե. երբ գտնվում է համարժեքը:

    Խաղերից ամենավտանգավորը ինքն իր հետ խաղն է: Միայնակ երեխայի բարդույթի պես:

    Լույսն արդեն ամբողջովին բացվել էր: Նա այդպես էլ չքնեց: Առաստաղին, ուր նա ողջ գիշեր հառել էր հայացքը, այժմ վարագույրների լուսավոր ստվերներն էին անկանոն թռթռում:
    Զգուշորեն հանեց ընդարմացած թևը քնած կնոջ գլխի տակից: Կինը խորը շունչ քաշեց, մարմնով գրկեց ամուսնուն ու հարմար տեղավորելով փոքրիկ դեմքն ու երկար թարթիչները կողակցի զանգվածեղ ուսին, նորից քուն մտավ:
    Ամուսինը անձայն վեր կացավ: Մտավ ցնցուղի տակ: Հագնվեց կոկիկ: Սուրճի բաժակը ձեռքին, մի քանի րոպե կանգնած, պատուհանից նայեց արթնացող քաղաքին: Դուրս եկավ:

    Տանիքում նույնպես առավոտ էր: Մի քանի տատրակ դեմքի մոտ թափահարեցին թևերն ու թառեցին քիչ ավելի հեռու: կողպքեը ժանգոտ արձագանքեց բանալու պտույտին…

    Երթուղայինում համարյա մարդ չկար: Կիրակի էր, ու կարելի էր հանգիստ ըմբոխշնել դատարկ մեքենայի ազատ ընթացքը:

    Նա:
    Հասկանալու համար Նրան իր կյանքում, նա փորձում էր պարզել իր վերաբերմունքը Նրա հանդեպ: Սե՞ր: Եթե հարցնում ես, ուրեմն անցանք: Ավելի շուտ` հիվանդագին զգացմունք ինչ-որ: Հիվանդագին խաղ, որը խառնվել էր ինքն իր հետ /վտանգավոր/ խաղի ու Նրա` զոհի դերում գտնվելու խաղի հետ: Իսկ մադկանց զոհ է պետք, կախվածություն` ցրելու համար, գուցե, մենակության պատրանքը: Մեկի խաղը մյուսից առանձնացնելը բարդագույն խնդիր էր իր համար, մեկը տասը անլուծելիներից, թեև անշուշտ կլիներ հստակ համակարգ` տրամաբանորեն դուրս բերվող, բայց նա երբեք չէր էլ ձգտել քանդել-վերլուծել այն, քանի որ ինքն իր հետ անկեղծ լինելու առաջին իսկ փորձը տապալվում էր մռայլ ամպերի կուտակման վերահաս վտանգով: Այն ճանապարհներով, որտեղ չկա գեղեցկություն, նա իմաստ, առհասարակ, չէր տեսնում քայլելու:

    Շենքի դիմացի ցայտաղբյուրը զրնգուն սառնության իր թեթև խաղով շոյում էր շուրթերն ու լեզուն, ու նա մտածեց, որ գուցեև կյանքում թմրանյութ ստանալն այնքան էլ պարտադիր չէ: Գուցե պետք է դադարել ընդունել այն` հասկանալու համար, որ պարտադիր չէ: Գուցե այս թափանցիկ մաքրության շիթի պես այլ կենդանի բաներ էլ կան աշխարհում, որոնք դեռ չես ճաշակել ու որոնց գոյության մասին պատկերացում չունես: Գուցե: Հնարավոր է: Շատուշատ հնարավոր: Այս պայծառ, արևոտ օրը վկա: Այս կենդանի, ապրող քաղաքը վկա: Ու կարիք չկա պարզելու Նրա երևույթը, ինչպես որ թմրանյութը ինքնին` դաշտում աճող կամ սեղանին դրված, ոչինչ է քեզ համար, քանի դեռ այն չես ընդունել…

    Վերելակի դռները բացվեցին: Մոտեցավ դռանը: Զանգը քաղցրալուր ճռվողաց: Նա բացեց դուռը ու դեմքն ամբողջովին ողողվեց ժպիտով:
    “Բարև, սիրելիս” – ժպտաց տղամարդը և բարձրացնելով ատրճանակը` կրակեց ուղիղ ճակատին:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.07.2010, 10:45:

  7. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.07.2010), Chilly (21.07.2010), E-la Via (22.07.2010), Farfalla (16.07.2010), impression (21.07.2010), Mark Pauler (19.07.2010), murmushka (16.07.2010), My World My Space (16.07.2010), Sona_Yar (16.07.2010), Yellow Raven (16.07.2010), Դատարկություն (16.07.2010), Դեկադա (16.07.2010), Էլիզե (16.07.2010), Ինչուիկ (17.07.2010), ՆանՍ (16.07.2010), Շինարար (16.07.2010), Ուլուանա (19.07.2010)

  8. #5
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր : Հարազատ բան զգացի պատմվածքի մեջ: Երեք մասերս էլ դուրս եկան, բայց իմ մեջ ամենից շատ Բարեկամի հատվածը տպավորվեց :
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (16.07.2010)

  10. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամի գրածը դուրս շատ եկավ, բայց որպես անկախ մաս, պատմվածքի համատեքստից կտրված էր, ցավոք....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (16.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Yeghoyan-ի, SSS-ի և Վահիկի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.05.2010, 14:23
  2. Արձակ. Դատարկության, Վահիկի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.04.2010, 09:27
  3. Արձակ. *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.02.2010, 15:09
  4. Արձակ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 15.02.2010, 22:18
  5. Արձակ. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.10.2008, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •