User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Mafia II

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Mafia II

    Հին ու բարի Mafia-ն արդեն մտել է խաղերի պատմության մեջ որպես երբևէ ստեղծված լավագույն խաղերից մեկը: Mafia II-ը ամեն կերպ փորձում է հետ չմնալ իր անվանի նախնուց: Խաղի հեղինակներն անգամ պնդում են, որ այն շատ ավելի լավն է լինելու, քանի որ իրենք վերցրել են նախորդ խաղի բոլոր առավելություններն ու ուժեղ կողմերը և ավելի են կատարելագործել դրանք: Խաղի սյուժեն տեղի է ունենում անցած դարի հիսունական թվականներին: Խաղի համար մանրամասնությամբ, դետալ առ դետալ ստեղծվել է մի ողջ հսկայական քաղաք՝ իր արվարձաններով, հարակից գյուղերով և այլն, և այդ քաղաքը ապրում ու շնչում է առանց խաղացողի միջամտության, ինքնուրույն: Այդ տարիների բազմաթիվ մեքենաներ լիցենզավորվել են ու ճշգրիտ կերպով վերստեղծվել: Խաղը պատմում է մի սովորական իտալացի երիտասարդի մասին, ում մի օր առաջարկվում է ծանր ֆինանսական դրությունից դուրս գալու «հեշտ ուղի»: Արդեն կարելի է վստահաբար ասել, որ այս խաղը պահպանելու է իր նախորդի լավագույն ու չգերազանցված (հուսով ենք՝ դեռ չգերազանցված) հատկանիշը՝ խորը, մշակված ու անչափ հետաքրքիր սյուժեն: Լինելու են նաև մյուս բաղադրիչները՝ լարված հետապնդումները մեքենաներով, դաժան փոխհրաձգություններն ու ձեռնամարտերը, հրաշալի գրված ու բեմադրված երկխոսությունները, գեղեցիկ ու թարմ գրաֆիկան, մաֆիոզ հաշվեհարդարները, ահաբեկումները, շանտաժը, հովանավորչությունը, ինտրիգները և այլն: Սպասենք հաջորդ ամսվան:


    Մի քանի սքրինշոթներ.













    Հ.Գ. Լավ տրեյլերները շա՜տ շատ են, հիմա չեմ դնի :
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (14.07.2010), Legolas (14.07.2010), Magic-Mushroom (18.09.2010), Shah (23.08.2010), Հարդ (28.07.2010)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց չեխերին հալալ ա:

    Էհհհհհ...

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ կոմպս բացի

  5. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ կոմպս բացի
    Մինիմալ կոնֆիգուրացիան.
    ՕՀ. Microsoft Windows XP (SP2) / Windows Vista / Windows 7
    CPU. Pentium D 3 GHz կամ AMD Athlon 64 X2 3600+ (Dual core)
    RAM. 1,5 Gb
    Վիդեոքարտ. nVidia GeForce 8600 / ATI HD2600 Pro
    HDD. 8 Gb
    Խորհուրդ տրվող կոնֆիգուրացիան.
    ՕՀ. Microsoft Windows XP (SP2) / Windows Vista / Windows 7
    CPU. 2,4 GHz Quad Core
    RAM. 2 Gb
    Վիդեոքարտ. nVidia GeForce 9800 GTX / ATI Radeon HD 3870
    HDD. 10 Gb
    PhysX/APEX-ի հետ կապված պահանջներ էլ կան, ստեղ չեմ մեջբերում. ամեն դեպքում՝ շատ բարձր են:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (23.08.2010)

  7. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mafia II. Hands-on
    Արևմտյան խաղային մամուլի լրագրողներից շատերին վերջերս հաջողվել է սեփական ձեռքերով «շոշափել» Mafia II-ը: GamesRadar հայտնի սայթի ժողովուրդը խաղացել են չորս «գլուխ» (անգլերեն՝ Chapter) ու իրենց երկար-բարակ տպավորություններն են գրել ահա այստեղ: Լրիվ չեմ ներկայացնի հոդվածը, ուղղակի համառոտ, հատված-հատված կթարգմանեմ ու կմեջբերեմ նրանց գրածը:

    Mafia II-ը ապշեցնում է նախևառաջ իր մշակվածությամբ ու դետալների հանդեպ ուշադրությամբ: Ամեն ինչ մտածված է՝ միջացվայրը, լեզուն, ճարտարապետությունը, կերպարները, նորաձևությունը, երաժշտությունը, մեքենաները. այս ամենը ստիպում է գլխովին սուզվել անցած դարի 40-50-ական թվականների մեջ:



    Բնականաբար՝ սարսափելի մեծ բյուջեն ու բծախնդիր ուշադրությունը ոչ մի բան էլ չէին նշանակի, եթե դրանց հետևում հրաշալի գեյմփլեյ ու հետաքրքիր սյուժե չլիներ:

    Պրեվյուն սկսվում է «Home Sweet Home» կոչվող գլխով, որտեղ Վիտոն Երկրորդ համաշխարհայինից վերադառնում է տուն: Գնացքից իջնելիս նա հանդիպում է իր ընկերոջը՝ Ջո Բարբարոյին, ով Վիտոյին իր մեքենայով տանում է մի-մի բաժակ խմելու: Ջոն իմանում է, որ Վիտոն չի զորացրվել, այլ ուղղակի վիրավորվել է, արձակուրդի մեջ է ու դեռ պիտի վերադառնա ռազմի դաշտ, ջղայնանում է ու մի զանգով ազատում է Վիտոյին (ինչպես հետո է պարզվում՝ կեղծ փաստաթղթեր է սարքել տալիս): Վիտոն վերադառնում է իր հին տունը, ու այստեղից արդեն ղեկավարումն անցնում է խաղացողի ձեռքը:



    Մաֆիան, իհարկե, sandbox է, բայց ոչ GTA-ի նման: Եթե GTA-ում «ղեկավարումը վերցնելը» նշանակում էր խելքը թռցնել ու սկսել աջուձախ հնձել բոլորին, ապա այս խաղում Վիտոն դանդաղ, «գծային» ճանապարհով, ճամպրուկը ձեռքին քայլում է իր հին թաղում: Նրան հանդիպում են մարդիկ, ովքեր հիշում են Վիտոյին, երբ նա դեռ փոքր երեխա էր, և որոնց հետ կարելի է կանգնել ու մի երկու բառ խոսել: Մի քիչ հեռու երկու հոգի մի կնոջ համոզում են, որ ամուսնուն թույլ տա՝ գնա մի երկու բաժակ գարեջուր խմի իրենց հետ: Շենքի վերև հարկերից մեկում մի ամուսնական զույգ բարձրաձայն վիճում է, ինչ-որ ծանր բան է դուրս նետում պատուհանից, որը ընկում է Վիտոյի ոտքերի տակ: Իր կյանքով ապրող փոքրիկ թաղամաս, մի խոսքով:

    Ծեր մոր ու քրոջ՝ Ֆրենկիի հետ սրտաճմլիկ հանդիպումից հետո Վիտոն արագ հասկանում է, որ սենյակում նստելուց բան դուրս չի գա, ու որոշում է գնալ նավահանգիստ ու մի գործ գտնել: Բայց տնից դուրս գալով՝ նա տեսնում է, որ ինչ-որ մի ավազակ հարձակվել է նրա քրոջ վրա, ու այստեղ սկսվում է խաղի առաջին մարտական տեսարանը:



    Մաֆիա 2-րդում ձեռնամարտը շատ պարզեցված է. թույլ հարված, ուժեղ հարված ու բլոկ: Վերջում կարելի է «finisher»-ներ անել, որ հիմանկանում ավարտում են ընկած հակառակորդին տշելով ու մի քանի դուրս թռած ատամներով:

    Կռվից հետո Ֆրենկին խոստովանում է, որ ավազակը եկել էր պարտքի հետևից. նրանց մահացած հայրը $2,000 է պարտք մի հարուստի, ու նրանց մինչև շաբաթվա վերջ ժամանակ են տվել փողը վերադարձնելու համար: Հասկանալով, որ նավահանգստում այդքան փող չես աշխատի, Վիտոն ուղղվում է դեպի Ջոյի տուն (ճանապարհին նա կանգ է առնում մի փչացած մեքենայի մոտ, լսում է վարորդի ու կնոջ խոսակցությունը, հետո օգնում է, որ մեքենան սարքեն):



    Ջոյի հետ խոսելուց հետո խաղացողը առաջին անգամ մեքենա է քշում: Ընդհանուր առմամբ վարելը առաջին Մաֆիայի հետ համեմատ բավականին լավացել է. 40-50-ականների մեքենաները հաստատ ավելի լավ են քշվում, քան հին 30-ականներինն էին: Ամեն դեպքում՝ ուրիշ մեքենայի հետ ճակատ-ճակատի բախվելը կամ ծառի մեջ մտնելը ավարտվում է Վիտոյի մահով:

    Ի դեպ՝ արագությունը գերազանցել խորհուրդ չի տրվում. Այս խաղի ոտիկանները շատ ավելի նյարդային ու անհանդուրժող են, քան առաջին խաղում: Հետապնդման դեպքում կարող ես կա՛մ կանգ առնել ու հանձնել փաստաթղթերդ, կա՛մ էլ փորձել փախչել ոստիկաններից: Արագությունը սահամափակող կոճակ այստեղ էլ կա:



    Ջոն Վիտոյին տանում է Ջուզեպեյի մոտ, ով պետք է կեղծեր Վիտոյի փաստաթղթերը: Նա նաև lockpick-ների հավաքածու է տալիս, որոնց օգնությամբ Վիտոն տեղնուտեղը մի մեքենա է գողանում: Ի տարբերություն GTA-ի՝ այստեղ մեքենաների տերերը դռները բաց չեն թողնում, ու խաղցողը մեքենա գողանալու համար պիտի մի փոքրիկ մինի-գեյմ խաղա: Այսինքն՝ կարելի է նաև ջարդել ապակին ու գողանալ, բայց դա գրավում է ոտիկանության ուշադրությունը:

    Այս հատվածում, ամեն դեպքում, ոտիկանները սկսում են Վիտոյին հետապնդել: Մաֆիա 2-ում ինչքան ծանր է քո կատարած հանցագործությունը, այնքան լուրջ են քեզ հետապնդում: Սպանության կամ կողոպուտի համար կարող են կրակ բացել, իսկ մյուս դեպքերում ուղղակի ձերբակալում են: Հետաքրքիր է, որ տարբերություն կա՝ թե այն պահին, երբ քեզ նկատում են օրենքը խախտելիս, դու մեքենայո՞վ ես, թե՞ ոտքով: Եթե մեքենայով ես եղել, հետքը կորցնելը ավելի հեշտ է, քան եթե ոտքով ես եղել ու ոստիկանները տեսել են քո դեմքը: Այս դեպքում հարկավոր է փոխել շորերն ու մի հանգիստ տեղ սպասել, մինչև ամեն ինչ հանդարտվի:

    Մեր դեպքում Վիտոն շատ հեշտ ազատվում է ոստիկաններից, մի արհեստանոց է գտնում ու ուրիշ գույնի է ներկում մեքենան: Արհեստանոցում կարելի է նաև վերանորոգել մեքենան, հզորացնել շարժիչը, փոխել անիվները և այլն:



    Ջոն մեզ տանում է Մայք Բրուսկիի մոտ, ով Վիտոյին առաջարկում է $400 տալ, եթե նա մի կոնկրետ մոդելի մեքենա բերի: Ջոն բավականին կոպիտ ու ծաղրական տոնով ասում է, որ այդ մեքենայից տեսել է կողքի նեգրական թաղամասում. լավ է, որ խաղը չի շրջանցել 40-ականների ռասիզմի թեման, ռեալիզմը շատանում է:

    Մեքենայի գողությունը վերածվում է իսկական ճակատամարտի: Խաղի հրաձգային մոդելը հիմնված է վերջերս մոդայիկ դարձած թաքստոցների վրա (Gears of War, GTA IV): Ծածկվելով սյուների ու բետոնե բլոկներկի հետևում՝ Վիտոն հերթով ոչնչացնում է մեքենայի պաշտպաններին



    Ապա Վիտոն ու Ջոն ցատկում են մեքենայի մեջ, սեղմում են գազի ոտնակը, ջարդուփշուր են անում ցանկապատն ու փախչում: Սկսվում է մի իսկական գագստերական հետապնդում: Ցավոք սրտի՝ Վիտոն չի կարող կրակել, երբ ղեկի մոտ է, իսկ թշնամիները ամեն ինչ անում են՝ մեքենան մաղ դարձնելու համար: Բարեբախտաբար՝ հաջողվում է մեքենան առանց լուրջ վնասների տեղ հասցնել: Վիտոն $300-ը դնում է գրպանը ($100-ը Ջոն իրեն է պահում), ու նրանք երկուսով ուղղվում են դեպի Ջոյի բնակարան, Վիտոն փռվում է բազմոցին, ու այս մի գլուխը ավարտվում է:

    Սա ընդամենը սկիզբն էր: Հաջորդ գլուխը, որ կոչվում է «Buzzsaw», շատ ավելի կարճ է, գործողություններով հագեցած ու մի քանի անգամ ավելի արյունոտ:

    Գլուխը սկսվում է Ջոյի բնակարանում: Վիտոն մենակ է: Հեռախոսը զնգում է, Վիտոն պատասխանում է զանգին. հանդիպում հարևան ռեստորանում՝ Ջոյի ու նրա ընկեր Հենրի Տոմասինոյի հետ: Վիտոն Ջոյի պահարանից մի երկու շոր է վերցնում, հագնվում է ու դուրս գալիս: Փողոցում նա տեսնում է, թե ինչպես է մեկը մեքենայից իջնում, սկսում է գոռգոռալ Ջոյի ընկերուհիներից մեկի վրա ու քացով խփում է նրա մեքենային: Վիտոն միջամտում է. կռիվն ավարտվում է այն բանով, որ Վիտոն այդ անշնորհքի գլուխը խփում է նրա սեփական մեքենային ու թողնում փողոցի մեջտեղում ուշագնաց փռված: Հետո Վիտոն վերցնում է նրա մեքենան ու հեռանում:



    Ռեստորանում մեզ ծանոթացնում են Լուկայի հետ: Լուկան ուզում է, որ Վիտոն, Ջոն ու Հենրին սպանեն իր հակառակորդ գանգստերներից մեկին, ում նախկինում էլի փորձել են սպանել, բայց չի ստացվել: Գանգստերը հիմա լիքը թիկնապահներով է ման գալիս: Վիտոյին ասում են, որ վերցնի գնդացիրը՝ գերմանական MG-42-ը՝ վերնագրի «buzzsaw»-ը: Զենքի վաճառականին այցելելուց և գնդացիրը վերցնելուց հետո (վաճառականը, ի դեպ, թթվում է Վիտոյի ականջին՝ իմանալով, որ Վիտոն պատերազմի մասնակից է) մենք նաև նոր զենք ենք գնում՝ մագնում: Հետո գնդացիրը տեղադրվում է մինիվենի բեռնախցիկում:

    Մինիվենը հասնում է տեղ, Ջոն, Վիտոն ու Հենրին բարձրանում են մի դատարկ բնակարան ու սկսում են սպասել թիրախին, որ պիտի անցնի ներքևի փողոցով: Սպասումը երկարում է, Վիտոն սկսում է Հենրիի հետ զրուցել, թե ինչպես է վերջինս արտագաղթել Իտալիայից՝ Մուսոլինիից փախչելու համար: Վիտոն մոտենոմ է պատուհանին, ու թիրախի թիկնապահներից մեկը նկատում է նրան:



    Թիրախը ժամանում է, թիկնապահները սկսում են կրակել մեր պատուհանի վրա: Դա այնքան էլ չի օգնում նրանց, քանի որ ղեկավարումը իր ձեռքը վերցնելուն պես Վիտոն սկսում է գնդացրից արճճե անձրև տեղալ նրանց վրա: Թիկնապահները շատ արագ հնձվում են, նրանցից մեկը փորձում է թաքնվել մեքենայի հետևում, բայց մեքենայի բաքի վրա կենտրանացրած կրակը վայրկյանների ընթացքում պայթեցնում է մեքենան:



    Ցավոք սրտի՝ Վիտոն ստիպված է լինում թողնել MG-42-ը ու Հենրիի ու Ջոյի հետ միասին փողոցներում հետապնդել թիրախին: Նրանք հասնում են ալկոհոլի մի պահեստ, որտեղ երկար փոխհրաձգությունից հետո (ալկոհոլը, ի դեպ, շատ լավ վառվում է) թիրախին անկյուն են քշում, ու Հենրին մոտենում է, որ սպանի նրան: Բայց դրա փոխարեն Հենրին թիրախի թաքցրած ռեվոլվերի կրակոցից ընկնում է գետնին. Վիտոն ու Ջոն գնդակներով քրքրում են թիրախին:



    Հենրին մի կերպ ողջ է մնում: Ջոն նրան քարշ է տալիս կրակի միջով, իսկ Վիտոն ճամփա է մաքրում դեպի մեքենան: Հենրիին մի կերպ (հետապնդումներից խուսափելով) հասցնում են Էլ Գրեկոյի՝ մաֆիայի բժշկի տուն:



    Այստեղ այս գլուխն էլ է ավարտվում: Հաջորդը «Balls & Beans»-ն է:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (28.07.2010), Sagittarius (20.08.2010), Shah (23.08.2010)

  9. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակություն)

    Վիտոն արդեն իր սեփական բնակարանն ունի: Ջոն է զանգում, ու Վիտոն ուղղվում է դեպի «Մալթացի Ֆալկոնե» ռեստորան, որը նաև մաֆիայի բոսս Կառլո Ֆալկոնեի շտաբն է: Վիտոյին հանձնարարում են գտել Ֆալկոնեի հաշվապահ Հարվի Բինսին, ով անհետացել է իր թիկնապահ Տոնի Բոլզի հետ միասին: Ֆալկոնեն կասկածում է, որ Լուկան («Buzzsaw»-ի հանձնարարությունը տված գանգստերը) կեղտոտ խաղ է խաղում, ու Վիտոյին ասում է, որ հետևի նրան ու եթե սխալ բան նկատի, տեղում սպանի:

    Լուկային գտնելը հեշտ գործ է լինում: Աննկատ հետապնդումից հետո Լուկան հասնում է մի սպանդանոց, մտնում է ներս ու դարպասը ներսից կողպում: Վիտոն խոսում է մոտակայքում կանգնած բանվորների հետ ու պարզում, որ սպանդանոց մտնելու միակ տարբերակը կոյուղու խողովակի միջով է: Վիտոն ստիպված սկսում է սողալ խողովակի միջով՝ ահավոր կողտոտվելով ու ոտքից գլուխ ծածկվելով մարդկային, հազար ներողություն, արտաթորանքներով:



    Մեզ ակնարկում են, որ Վիտոյի այս կղանքային ճամփորդությունը անսպառ կատակների թեմա է դառնալու մյուսների համար խաղի ամբողջ ընթացքում: Խողովակից դուրս գալով՝ Վիտոն տեսնում է, թե ինչպես են կապկպված Բոլզին ու Բինսին քարշ տալիս դեպի սպանդանոց: Ապա նա լռությամբ շրջանցում է պահակներին ու մոտենում իր նպատակակետին:

    Բոլզն ու Բինսը կապված ու կախված են մսի կեռիկներից, նրանց հարցաքննում են, Ֆալկոնեի մարդկանցից մեկ ուրիշը կտրված կոկորդով ընկած է գետնին. սա զգուշացում է մյուս երկուսի համար: Վիտոյին շուտով հայտնաբերում են (երևի վրայից տարածվող գարշահոտությամբ): Ինչ-որ մեկը հետևից հարվածում է նրան. զենքը ընկնում է Վիտոյի ձեռքից: Ձեռնամարտ է սկսվում. կարճ կապեմ՝ Վիտոն զենքը հետ է վերցնում, Բոլզը ազատվում է իր կապերից, սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում մենք Թոմմի գան ու մի տոննա զինամթերքն ենք ճարում:



    Վիտոն Բինսին էլ է ազատում ու սկսում է Բոլզի հետ միասին հետապնդել Լուկային դեպի վերջինիս օֆիսը: Այստեղ նա թաքնվում է բարիկադների հետևում ու օգնություն է կանչում: Օգնության եկած գանգստերները շատ արագ բնաջնջվում են Թոմմի գանի կրակով, իսկ նրանց մեքենաների ուղղությամբ մի քանի Մոլոտովի կոկտեյլներ են թռչում:



    Ապա Վիտոն ու Բոլզը ճեղքում են բարիկադներն ու մտնում Լուկայի օֆիս: Վրեժի կարոտ Բոլզը կիսագիտակից Լուկային քարշ է տալիս սպանդանոց՝ դեպի հարցաքննությունների սենյակ: Հետո նրանք նստում են Լուկայի սև կաբրիոլետի մեջ ու հեռանում (Վիտոն, անկասկած, իր կոյուղիոտ շորերով ոչնչացնում է մեքենայի կաշվե սալոնը):



    «Մալթացի Ֆալկոնե»-ում Վիտոն պատմում է վերջին լուրերն ու տեղնուտեղը ուղարկվում լողանալու: Նոր շորերի համար նա խանութ է մտնում, ու հետո սկսվում է կողոպուտը: Միանգամից լիքը ոտիկաններ են հավաքվում, Վիտոն մի կերպ դուս է պրծնում խանութից, ցատկում է մեքենայի մեջ ու փախչում՝ ճանապարհին արհեստանոց մտնելով՝ մեքենան ներկելու ու վերանորոգելու համար:



    Ֆալկոնեի մոտ վերադառնալիս Վիտոյին դիմավորում են Ջոն ու նրա հին ընկեր Լեոն: Լեոն ասում է, որ ինքն ու Ջոն երաշխավորել են, որպեսզի Վիտոյին ընդունեն Ֆալկոնեի խմբավորման մեջ ու շնորհավորում են նրան: Սրան հաջորդում է «ձեռնադրման արարողությունը»:

    Պատմությունը սահուն կերպով անցում է կատարում դեպի 50-ականներ: Սկսվում է հաջորդ գլուխը՝ «Room Service»-ը:

    Վիտոն իր սեփական ամառանոցում է՝ «Վիլլա Սկալետայում»: Ապա նրան կանչում են Ջոյի բնակարան, որտեղ մաֆիայի բոսս Ֆալկոնեն Վիտոյին ու Ջոյին հանձնարարում է վերացնել հակառակորդ ընտանիքի ղեկավարին՝ Կլեմենտեին: Ինչպիսի երջանկություն՝ Ջոն հենց այդպիսի դեպքի համար մի կույտ դինամիտ ունի պահած:



    Վիտոյի ու Ջոյի հետ գալիս է նաև Մարտին՝ մի ճարպիկ տղա, ում Ջոն «հովանավորում» է: Նրանք ուղղվում են դեպի Էմփայր Արմզ Հոթել, որտեղ Ջոն արդեն ամեն ինչ նրբորեն պլանավորել է: Դռնապանի հետ ամեն ինչ պայմանավոված է, նրանք ներս են մտնում հետևի դռնից, հյուրանոցի ծառայողների շորեր են հագնում ու գնում են՝ ռումբը տեղադրելու կոնֆերենս-սրահում, որտեղ շուտով մի ժողով է լինելու՝ Կլեմենտեի նախագահությամբ: Նրանք շուտով հանդիպում են Կլեմենտեի մաֆիոզներն, ովքեր Վիտոյին ու Ջոյին դնում են հարկի աշխատողների տեղն ու նրանց տանում են ուղիղ կոնֆերենս-սրահ՝ գետնից արյան բծերը մաքրելու համար:

    Դինամիտը տեղադրելու ավելի լավ առիթ չի կարող լինել: Ջոն ռումբը կպցնում է սեղաններից մեկի տակ, Վիտոն կտրում է պատուհանի ապակին ու դետոնատորի լարը դուրս հանում: Մի խոսքով՝ Ջոն ու Վիտոն հանգիստ դուրս են գալիս կտուր, կտուրի վրա հրաձգություն է սկսվում, նրանք երկուսով Կլեմենտեի պահակներից լիքը մարդ են վերացնում՝ ձեռքի հետ մահու չափ վախացնելով (ու կապկպելով) մի անմեղ ապակի լվացողի:



    Ապա Վիտոն ու Ջոն մտնում են ապակի լվացողի վերելակի մեջ ու դրսից իջնում մինչև կոնֆերենս-սրահի հարկը: Մինչ Վիտոն լվանում է ապակիները՝ Ջոն կռանում է ու դետոնատորը միացնում է պատուհանից դուրս եկող լարին: Հետո նրանք վերելակը մի քանի հարկ վերև են բարձրացնում: Ռումբը պայթում է՝ նրանց ստիպելով հավասարակշռությունները կորցնել:

    Ափսոս՝ ռումբը սպանում է բոլորին, բացի Կլեմենտեից, ով իր համար հանգիստ նստած է լինում կողքի զուգարանում: Կլեմենտեն փորձում է փախչել, Վիտոն ու Ջոն հետապնդում են նրան, սկսվում է մի ահավոր փոխհրաձգություն հյուրանոցի մեջտեղում, որ շատ լավ ցույց է տալիս խաղի քանդվող ու փշրվող միջավայրը. ապակե պատերը, բարի վրայի բոլոր շշերը (և այլն)՝ ոչ մի բան չի դիմանում գնդակների տարափին:



    Հերթական գանստերներին գնդակահարելուց հետո (Ջոն սկրիպտային-բեմադրված ձեռնամարտից հետո մեկին դուրս է նետում պատուհանից) դեպի վերելակներ տանող միջանցքներից մեկը պայթում է, ու մենք ստիպված մյուսն ենք ընտրում: Եվս մի քանի մեռած մաֆիոզներ, անակնկալի եկած հավաքարար, ու մենք վերելակով իջնում ենք ներքև՝ հայտնվելով լվացքատանը, որտեղ Կլեմենտեի մարդիկ պաշտպանում են իրենց բոսսի նահանջը:



    Երբ Վիտոն ու Ջոն հասնում են գարաժ, տեսնում են, որ Մարտին (ում Ջոն հրամայել էր մեքենայից հեռու չգնալ) երևի փորձել է հերոսություն անել, երբ Կլեմենտեն իջել է ներքև, ու հիմա գնդակահարված-ընկած է: Կատաղությունից իրենց կորցրած՝ նրանք ցատկում են մեքենայի մեջ ու զենքերը պատրաստ պահած՝ ընկում են փախչող բոսսի հետևից:



    Ցավոք սրտի՝ այստեղ լրագրողներին մատուցված խաղի հատվածն ավարտվում է, ու այդպես էլ անհայտ է մնում՝ արդյո՞ք Ջոյին հաջողվում է Մարտիի վրեժը լուծել: Ամեն դեպքում՝ հոդվածի հեղինակը հստակորեն ասում է, որ անկախ ամեն ինչից՝ այս պրեվյուն չափազանց տպավորիչ էր, ու հազիվ թե Mafia II-ը հիասթափեցնի վերջին մի քանի տարում իրեն սպասողների բանակին: Վերջում ասենք, որ հիմա արդեն հաստատ հայտնի է, որ խաղը վաճառքում է հայտնվելու օգոստոսի 24-ին:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    BOBO (28.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •