Առաջին Witcher-ը իրավմամբ համարվում էր իր տարվա լավագույն RPG-ն. այն հրաշալիորեն համատեղում էր հետաքրքիր գեյմփլեյը, մանրամասն մշակված աշխարհը, RPG-ական լուրջ մեխանիկան ու գրավիչ հերոսներին: Խաղի հեղինակ CD Projekt Red-ը խոստանում է, որ այս շարունակությունը բոլոր առումներով գերազանցելու է իր նախորդին: Երկրորդ խաղի համար լրիվ նոր շարժիչ է գրվել, մանրամասն մշակվել ու վերլուծվել են գեյմերների բոլոր կարծիքներն ու առաջարկությունները և այլն: Խաղը լինելու է ավելի մեծ, ավելի գեղեցիկ ու ավելի հետաքրքիր (ամեն դեպքում՝ հուսանք): Հիշեցնեմ, որ The Witcher-ը հիմնված էր լեհ գրող Անջեյ Սապկովսկու պատմվածքների ու վեպերի շարքի վրա, որոնք պատմում էին Գերալտ Սպիտակ Գայլի՝ հրեշների որսորդի բարդ ու վտանգներով լի կյանքի մասին: The Witcher-ը շահեկանորեն առանձնանում էր մյուս ֆենտեզի-նախագծերից նախևառաջ իր օրիգինալ սեթինգով. այդ խաղում, օրինակ, էլֆերը ոչ թե վեհ, իմաստուն, արիստոկրատ ու հին ռասսա են, այլ մարդկանց կողմից հալածված ու օրենքից դուրս հայտարարված ապստամբ-ահաբեկիչներ: Խաղի ստեղծողները նաև խոստանում են, որ «մեծահասակների համար նախատեսված» կոնտենտն ու «ոչ սևուսպիտակ» ընտրությունները առկա են լինելու նաև The Witcher II-ում, իսկ մարտական մեխանիկան ու դինամիկան էլ ավելի դիտարժան են դառնալու:
Մի քանի սքրինշոթներ.
Հին տրեյլերը.








Մեջբերել
Էջանիշներ