Jarre
1. Որպես մարդ - 10+ Ժառռը մարդ չի, Գանձ աՎերին աստիճանի բարի, հոգատար, լավը, մի խոսքով, արտակարգ անձնավորություն
2. Որպես ակումբցի - 9 մի բալ ցածր դնեմ, որ լրիվ 10 չստացվիԺառը Ակումբի ամենամեծ ձեռքբերումներից մեկն ա, իր բոլոր գրառումները մտածելու տեղիք են տալիս
3. Որպես ընկեր - 10 Հոգատարությունը արդեն նշել եմ, չէ՞: Հասնող, անշահախնդիր
4. Հումորը - 6 Հումորի շատ լավ զգացում ունի, բայց նախընտրում է ծիծաղել ուրիշների հումորների վրա, քան ինքը ծիծաղացնի
5. Ինտելեկտը - 9 Շատ տեղեկացված է ու հրաշալի զրուցակից է
6. Խելացիությունը - 9 Վերին աստիճանի խելացի ու հետաքրքիր անձնավորություն է
7. Տաղանդը - 5 Կարծեմ ստեղծագործություններ չի դրել մինչև հիմա, բայց օրագրային գրառումները շատ հետաքրքիր են
8. Գրառումներն ակումբում - 10 Ժառի բոլոր գրառումների տակ հավեսով շնորհակալություն եմ դնում, էս արդեն ամեն ինչ ասում ա
9. Կիրթ լինելը - 10 Չեմ պատկերացնում Ժառին բարկացած, դիմացինին կոպտելիս, կամ անքաղաքավարի բան անելիս![]()
10. Շփվող լինելը - 4 Ակումբում շփվող է, բայց ռեալում ոնց որ թե խուսափում է շատ մարդկանց հետ հանդիպելուց: Ավելի շուտ նախընտրում է քիչ մարդկանց հետ հետաքրքիր ու ավելի մոտ շփում
11. Հետաքրքիր լինելը - 10 Դե արդեն ամեն ինչ ասեցի![]()
Էջանիշներ