Ես էլ եմ կարծում, որ տառերը պիտի ներկայացվեն իրենց անուններով: Էդպես շատ գեղեցիկ է, հնչեղ է:
Մի պահ չհասկացա, թե ինչ է նշանակում տառերի անուների գործնական կամ արհեստական լինելը: Ժողովուրդ, ստեղ մի բան խառնում ենք: ՏԱՌԸ հնչյունի գիրն ա, ու անկախ նրանից, թե "Ն" հնչյունին համապատասխան տառին մենք "Նը" կամ "Նու" ենք ասում, էդ հնչյունը իր արտասանությունը չի փոխում: Էդ առումով ինձ համար բացարձակ ընդունելի չի էն կարծիքը, որ Այբ-Բեն-Գիմ-ը օգտագործելիս անունս, օրինակ, պիտի Դա-ա-վեվ-ինի-թո հնչի… շատ կներեք, բայց դա ցնդաբանություն ա:
Հ.Գ. Այբ–Բեն-Գիմ-ը անցել եմ 4-րդ դասարանում (այն էլ նոր հայոց լեզվի ուսուցչուհու սրտացավության շնորհիվ): Էս օրվա պես պարզ հիշում եմ, որ մինչև անցնելս "Կտոր մը երկինք"-ը նայելուց անընդհատ հարցնում էի, թե երեխաները դպրոցում էդ ինչ են արտասանում: Ինձ ասում էին, որ Այբուբենն են արտասանում, իսկ ես զարմանում էի, որովհետև գիտեի, որ մեր անցած այբուբենը ընդհանրապես նման չի նրան, ինչ էդտեղ էին երեխեքը արտասանում:




Մեջբերել
Էջանիշներ