
Դպրոցականի հեղինակները Անժել Քյուրքչյանն ու Լիլիթ Տեր-Գրիգորյանն են: Չնայած նոր նկատեցի, որ սա 2006 թ.-ի հրատարակություն է, իսկ հիմա դասագրքերն այնքան արագ են մեկը մյուսին փոխարինում, որ չեմ կարող պնդել, որ հիմա էլ են դպրոցներում սրանցով անցնում:
---------- Ավելացվել է՝ 01:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:05 ----------
Նախարար ջան, ի դեպ նաև սա նայեք, գուցե հետաքրքիր լինի՝ http://spyurq.dasagirq.am/index.php?m=bookinfo&id=2
Կա նաև առցանց ֆլեշով սարքած ինչ-որ խաղային տարբերակ. http://spyurq.dasagirq.am/demo/99930-2-413-9--/
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
hayterrorist (14.07.2010), ministr (14.07.2010), Sona_Yar (14.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010), Ֆոտոն (14.07.2010)
Հնարավոր չի՞ երկու տարբերակն /Ա, Բ, Գ…. Այբ, Բեն, Գիմ…/ էլ ներառել ծրագրի մեջ:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ասյա ջան ինչի հնարավոր չէ, այդ առաջարկը արդեն ընդունվել է ի գիտություն![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

ministr (15.07.2010), My World My Space (18.07.2010), Կարապետ (15.07.2010), Ձայնալար (15.07.2010)
Բարև՛ Ձեզ: Շնորհակալություն գեղեցիկ կայքի համար: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին. «Ջջ» տառի մեջ տալիս եք ջայլամ և արջ: Ջայլամը ճիշտ է ընկալվում՝ «ջ» հնչյունը գրի ենք առնում «ջ» տառով: Այն որ այդ տառով (ինչպես և բ,գ,դ,ձ-ով) գրի է առնվում համապատասխան խուլ շնչեղը, դա ուրիշ թեմա է: Չարժե խառնել տառի ուսուցումը խուլ հնչյունների ուղղագրության հետ: Ջ-ի համար լավ օրինակներ շատ կան՝ ջութակ, անջատիչ, ականջ, ապարանջան, ջահ, և այլն:
Իսկ նպատակ ունե՞ք այդպես խաղի ձևով ուղղագրություն սովորեցնել: Սա արդեն կլինի ոչ միայն փոքրիկների համար: Որպես նյութ կարելի է վերցնել նախ հնչեղների խլացումը, ապա անսպառ նյութ կտա «ակումբցիների սխալները» թեման:
ministr (17.07.2010)
Նոր նայեցի մյուս հնչեղները. «բ»-ի օրինակները շատ հաջող են, «դ»-ինը՝ ոչ այնքան: Դարբինն ու դարբնոցն էլ հաջող չեն «բ-փ»-ի պատճառով, իսկ դդումը ապակողմնորոշող օրինակ է: Այս օրինակը ուղղագրություն սովորեցնելիս է համար է, ոչ թե տառ սովորեցնելիս:
Իսկ առհասարակ սիրուն կայք է, ապրե՛ք:
krunk Hayastani ջան, շատ շնորհակալություն արձագանքի համար: Որպես նպատակ դեռ դրված է այբուբենի ծանոթացումը և հիմնականում ուղղված է փոքրահասակ, նախադպրոցական տարիքի երեխաներին:
Ձեր դիտարկումները անշուշտ արժեքավոր են, բայց դրանք արդեն մեկ քայլ առաջ են, ինչպես դուք նշեցիք ուղղագրություն սովորեցնելու համար: Կայքը զարգացման փուլում է, և հետագայում, եթե խնդիր դրվի նաև ուղղագրության ուսուցում, ապա բառերի ընտրությունը ավելի նպատակային կարվի` հաշվի առնելով նաև ձեր դիտարկումները: Այժմ ուղղակի ընտրված է երեխայի համար ընկալելի և հետաքրքիր բառեր: Շնորհակալություն:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Լավ, բայց նախադպրոցական տարիքի երեխան տեսնում է, չէ՞, որ երկու տառ՝ լրիվ իրար նման «դդում» բառում, տարբեր արտասանություն ունեն: Եթե ուղղագրություն չեք սովորեցնում (ճիշտ եք անում, պետք չէ իրար խառնել), ապա այդ ապակողմնորոշիչ օրինակները (արջն ու դարբինը) փոխարինեք ուրիշ հստակ օրինակներով: Նման բաները չի կարելի ականջի ետևը գցել, եթե ուզում եք, որ ձեր կայքը ուսուցողական լինի: Ափսոս է, լավ գործ եք արել. ըստ էության սխալ օրինակները արժեքազրկում են այն:
Հաջողություն եմ ցանկանում ձեր նաախաձեռնումներին:
Մինիստր ջան, իսկ ավելի լավ չէ՞ր լինի, ասենք Յ տառի հետ գայլ ցույց տալու փոխարեն Յասաման ցույց տրվեր, ի վերջո ավելի շատ տպավորվող են այն բառերը, որոնք տվյալ տառով են սկսվում...
Ճիշտ եք, այդ բառերը կարող են ապակողմնորոշել: Կփոխարինենք այլ բառերով: Կրկին շնորհակալություն
---------- Ավելացվել է՝ 10:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:28 ----------
Նախ յասամանը մենք գիտենք ինչ է, իսկ դա ամեն տեղ աճում է?հետո բացի յասամանից էլ ինչ հարմար բառ կա յ-ով սկսվող?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Վերջին խմբագրող՝ My World My Space: 18.07.2010, 09:35:
ministr (18.07.2010)
Յուղի անիմացիան ոնց արվի որ երեխային հետաքրքիր լինի?![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
օրինակ Օ-ով հիանալի բառեր կան` օդապարիկ, օղակ... դրանք ինչո՞ւ չօգտագործել....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ