Ա.. էհ Արտ ջանբայց էդ այբ բեն-ը որտեղա օգտագործվում? Ա, Բը-ն ոնց կա այդպես էլ օգտագործվում է: Օրինակ Բը-նա-կա-րան, հո չենք ասի Բեն-նա-կա-րան?
Ա.. էհ Արտ ջանբայց էդ այբ բեն-ը որտեղա օգտագործվում? Ա, Բը-ն ոնց կա այդպես էլ օգտագործվում է: Օրինակ Բը-նա-կա-րան, հո չենք ասի Բեն-նա-կա-րան?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ministr (13.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010)
Մինիստր ջան բայց դու էլ ասենք Strong բառը չես կարդում ԷՍթրոնգ, չնայած գիտես որ էդ տառի անունը ԷՍ ա:
Էստեղ հարցն էն ա, որ այբուբենը սովորեցնեն ոչ թե տառերով, այլ տառերի անուններով` Այբ, Բեն, Գիմ
հլա մի հատ բարձրաձայն ասա լատինական այբուբենը տառերով ` ա, բ, ս դ, ի ֆ, ջ ստացվո՞ւմ ա.....
քաղաքացի (13.07.2010)
Քանի որ վերը նշվեց, որ բոլոր լեզուների տառերն ունեն անուններ ու նաև բերվեց օրինակը՝ ա, բե, վե, բոլորս էլ գիտենք, որ ռուսերենում այդ տառերի անուններն են ազե, բուկե, ոչ թե ա, բե և այլն, բայց հիմա դա գործածական չէ, իրենք վերջում "ե" են ասւմ, որովհետև մեզ պես "ը" չունեն, բայց իհարկե ցանկալի է, որ երեխաներին սովորեցնեն նաև այդ տառերի ավանդական անունները: Եթե կարող եք դա ավելացնել, ծրագիրը միայն շահած կլինի, իսկ ընդհանուր դրա բացակայությունը չեմ կարծում, թե սխալ է:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.07.2010, 13:41:
ministr (13.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010)
Կայքի գաղափարն էլ, տեսքն էլ շատ լավն է: Միայն թե մեր այբ, բեն-ը որ լինի, ավելի լավ կլինի: Ամեն ոք պարտավոր է դա իմանալ:
Մինիստր ջան, դու՞ ես հեղինակը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ministr (13.07.2010)
Դպրոցում սկզբից սովորում ենք «Ա, Բը, Գը...» տարբերակը: Ասում ենք «Ա մեծատառ, ա փոքրատառ», չէ՞: Ոչ մի անհարմարություն չկա: Իսկ անգլերենում նույն տառը տարբեր բառերում տարբեր ձևով ա արտասանվում, դրա համար չէին կարող, ասենք, G տառին «Ջը» ասել, որովհետև էդ տառը ուրիշ դեպքում «Գը» ա հնչում: Կամ C տառին չեն կարող ասել «Սը»: Բացի այդ` J տառը նույնպես կարող են «Ջը» արտասանել, իսկ S-ը` «Սը»:
Երևի բոլոր տառերը սովորելուց հետո նոր տառերի իրական անվանումներն ենք սովորել` «Այբ, Բեն, Գիմ»: Արժի դա էլ ավելացնել կայքում, բայց իմ կարծիքով «Ա, Բը, Գը»-ով սովորելը ավելի ճիշտ ա:
Կայքի ձևավորումն էլ լավն ա շատ, կգրավի երեխեքին:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
ministr (13.07.2010)
Մանուլ ջան, բայց մենք էլ, թեկուզ սակավ տեղերում, բայց լինում է, որ օրինակ գրում ենք Գ ու կարդում ենք Ք:
Իսկ ընդհանրապես ունեմ առաջարկություն. համեմատություն չանցկացնել այլ երկրների այբուբենների հետ: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե ինչու՞, օրինակ, ռուսները հիմա չեն ասում «ազե», «բուկե» և այլն, թեև հիշում եմ, որ անգամ մեր դպրոցում էին մեզ այդ անունները սովորեցնում ու կարծում եմ, որ իրենց դպրոցում էլ կսովորեցնեն: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ պատճառով են անգլերենում ասում «Ջի», ինձ հետաքրքրում է, որ մենք ունենք այդ տառերի հայերեն անվանումներ՝ Այբ, Բեն, Գիմ, Դա և այլն, ու որ արժի, որ յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր երեխա դրանք սովորի ճիշտ այնպես, ինչպես որ սովորում է Ա, Բը, Գը, Դը-ն:
Օրինակ հեչ վատ չեր լինի, եթե ձայնն ասեր «Մեծատառ ա, փոքրատառ ա, այս տառի ամբողջական անվանումն է Այբ, հիշեք Այբ, մեծատառ ա, փոքրատառ ա»: Սա որպես օրինակ եմ ասում, իրականում կարելի է նորմալ ու հասկանալի տեքստ մշակել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (13.07.2010), My World My Space (13.07.2010), Աթեիստ (13.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010)
Չուկ, անգլերենի օրինակը բերեցի միայն նրա համար, որ վերևում գրվել էր դրա մասին ու որպես տառերի ամբողջական անուններն ասելու օրինակ էր բերվել:
Իսկ ընդհանրապես կողմ եմ, որ Այբ, Բեն, Գիմ-ը լինի: Պարզապես Ա, Բը, Գը-ն ավելի գործածական ա: Օրինակ` որ քեզ ասեն` անունդ տառերով ասա, հո չե՞ս ասելու Այբ, Րե, Տյուն, Այբ, Կեն, ասելու ես Ա, Րը, Տը, Ա, Կը... չէ՞: Բայց, նորից եմ ասում, ամբողջական անունները իմանալը պետք ա
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
ministr (13.07.2010)
Ի՞նչ գիտես, որ չեմ ասի:
Եթե կոնկրետ ինձ նայենք, ապա այո, երբ ես բառի տառերն եմ ասում, ասում եմ «ա», «բը», «գը»: Բայց երբ այբուբենն եմ արտասանում, ասում եմ «այբ», «բեն», «գիմ», երբ տառերով «համարակալված» ցանկ եմ կարդում, արտասանում եմ «այբ», «բեն», «գիմ»: Ու էսքանն ասելուց հետո ասեմ, որ բոլորովին կապ չունի, թե ես կամ դու ոնց ենք ասում, ոնց ենք արտասանում
---------- Ավելացվել է՝ 16:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:30 ----------
հ.գ. Ի դեպի կարգով: Երբ երեխային չե՞ք սովորեցնում «այբ»-ն ու «բեն»-ը, ո՞նց ենք բացատրելու «այբբենարան», «այբուբեն» բառերը, ի՞նչ ենք ասելու, ինչու՞ է այս թեմայի անունը «www.gitunik.com, Հայերեն այբուբենը երեխաներին», այլ ոչ թե «www.gitunik.com, Հայերեն անուբըն երեխաներին»![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (15.07.2010), Աթեիստ (13.07.2010), Մուր_Համլետ (09.08.2010), Պանդուխտ (13.07.2010), քաղաքացի (13.07.2010)
Արտ ջան դե էլ չասեմ, թե ինչքան կարևորում եմ քո կարծիքը...
Նախ մի երկու խոսք կայքի հիմնական հասցեատերի մասին: Կայքը հիմնականում նախատեսված է արտասահմանում ապրող նախադպրոցական 2+ տարիքի երեխաների համար, որ մի քանի տարեկան հայ երեխան գոնե այս ձևով սովորի հայոց այբուբենը: Բայց նախատեսվում է, որ կայքը կօգնի նաև մեծահասակների որոշակի խմբի, որոնք որ հաստատ անգլերեն կնախընտրեն որպես կայքի default լեզու: Այս կետերից ելնելով է, ինչպես նաև ինտերնետի անգլախոս լինելուց, որ կայքը անգլերեն է: Ըստ իս դրոշի վատ կողմը նա է, որ ընտրեցիր անգլերենը և վերջ էլ հայերեն մենոյւ չես տեսնի: Իսկ այսպես գոնե անգլերենի տակ երևում է հայերենը: Այլ տարբերակ կարող էր լինել, որ default-ը լիներ հայերենը, և մկնիկը վրան պահելուց նոր երևար անգլերենը:
Լրիվ ընդունում եմ նկատողությունը, որ օգտվողը շոշափելով չհասկանա թե որն ինչ է![]()
Շնորհակալ եմ
---------- Ավելացվել է՝ 19:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:09 ----------
Այբ, Բեն, Գիմ-ը երեխան կարող է սովորել դպրոցում, ինչպես որ մենք ենք սովորել: Իսկ կայքը դպրոցի ֆունկցիան իր վրա չի վերցնում: Ուղղակի ծանոթացնում է այբուբենին: Հետո երբ 6 տարեկան դառնա դպրոցում կսովորի Այբ-ը: Ի միջի այլոց ես չեմ էլ հիշում թե երբ եմ սովորել Այբ, Բեն-ը, որովհետև դպրոցում այբուբենը դասավանդվում էր Ա, Բը, Գը տարբերակով:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
համենայնդեպս եղբորս 5 տառեկան աղջիկը լուրջ հետաքրքրվեց կայքով.... շնորհավորում եմ.....
ministr (13.07.2010)
Նախարար ջան, ես չեմ ուզում պնդած լինեմ իմ տեսակետը, կամ որ տպավորություն լինի, որ պնդում եմ: Եթե ես էլ լինեի կայքի հեղինակը, բոլոր առաջարկությունները չի, որ կընդունեի, որովհետև ի վերջո դա կլիներ իմ ստեղծածը, ու ես պիտի որոշեի դրա ձևը: Մի փոքրիկ դիտարկում, ստորև մեջբերածս մտքերն իրար հակասում են.
Եթե առաջին մեջբերածս հատվածի միջի մարդկանց համար է նախատեսված, ապա նրանք այդպես էլ դպրոցում չեն սովորի «Այբ-Բեն»-ը:
Դպրոցում չգիտեմ երբ ու ոնց են սովորում, չեմ հիշում: Համենայն դեպս քիչ առաջ նոր Այբուբենն էի թերթում ու տեսա, որ դրանում «Այբ-Բեն» չկա: Եթե առիթ ունենամ այդ Այբբենարանի ստեղծողների հետ հանդիպել կամ խոսքս տեղ հասցնել, ապա անպայման կասեմ իմ տեսակետը, որ պետք է անպայման այբբենարանում ներառվի դա (թեև ասեմ, որ ճիշտ է հեղինակների հետ դժվար թե շփվեմ, բայց հրատարակչի հետ հաստատ կշփվեմ ու իմ տեսակետը կփոխանցեմ):
Բայց էս պահին մենք չենք խոսում դպրոցից, մենք չենք խոսում դպրոցական դասագրքերից: Մենք խոսում ենք քո ներկայացրած ու ընկերոջդ հեղինակած կայքի՝ մի շատ լավ, պետքական ու գեղեցիկ նախագծի մասին: Ահա այդ նախագծի մասին խոսելուց ես ասում եմ իմ կարծիքը՝ մի մարդու կարծիք, ով հավանական է շատերին խորհուրդ տա այս կայքը, ում առաջարկով այս կայքը կներառվի «Հայկական կրթական միջավայր» պորտալի խորհուրդ տրվող կայքերի ցանկում և այլն, ահա այդ մարդը, ես, իմ կարծիքն եմ ասում, որ ես շատ ավելի ոգևորված այլոց այս կայքի մասին խորհուրդ կտամ, եթե դրանում սովորեցվի նաև Այբ-Բենը: Եթե չներառվի, միևնույն է խորհուրդ կտամ, միևնույն է բազում կիրառողներ կլինեն, բայց իմ կարծիքով կլինի մի միավորով ավելի ցածր, քան կարող է լինել:
Նույնը վերաբերվում է նաև մենյուի կետերին, էլի ստեղծողներն են որոշում, ես իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որ ինձ դուր չի գալիս, որ գրվում է անգլերեն, վրան պահելուց դառնում հայերեն: Ինձ չի համոզում քո մեկնաբանությունը, բայց դա չի նշանակում, որ այս կերպ մնալուց կայքը իմ համար սակավ կարևոր, սակավ լավն է դառնում:
Որպես ամփոփում. շնորհակալություն եմ հայտնում լավ նախագծի համար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան պնդելու հարց ամենևին չկաՈւղղակի կարծիքների փոխանակումա, ինչից կշահի կայքը և նրանում ներկայացվող տեղեկությունը (ոնց չեմ սիրում որ ինֆորմացիան թարգմանում են տեղեկատվություն): Նշված հակասության հետ համաձայն եմ: Իրոք այդպես է ստացվում: Վերվիվերջո ոչ բոլորն են գնում հայկական կիրակնօրյա դպրոց: Այբ-Բեն -ի վրա ամենևին տաբու չի դրված, և դրա կարիքն ընդունվել է ի գիտություն
Հետևաբար հնարավոր է այբուբենի նաև այդ ներկայացման ավելացում:
Ի դեպ Այբբենարանը հեղինակը Վաչագան Սարգսյանն է?
Շնորհակալ եմ Արտ ջան, հուսով եմ դիտողություններդ ու առաջարկություններդ չես սահմանափակի վերջին գրառումովդ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Chuk (13.07.2010)
Նախարար ջան, ճիշտն ասած չհասկացա, հարցական նշանը պատահական էր, թե չէ: Դրա համար ասեմ, որ եթե հարց էիր տալիս իմ ասած այբբեննարանի մասին, որով սովորում են դպրոցներում, ապա ոչ, հեղինակը Վաչագան Սարգսյանը չի: Եթե հարց չէր, ու ասում էիր, որ կայքի այբբենարանի հեղինակն է Վաչագան Սարգսյանը, ապա հետաքրքիր է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ