User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Վինսենտ Գալլո, «The Brown Bunny» («Դարչնագույն Ճագարը»)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վինսենտ Գալլո, «The Brown Bunny» («Դարչնագույն Ճագարը»)

    Նախնական գրառումը՝ այստեղ:

    Նորից վերադարձանք անկախ կինոյին իհարկե, ուրիշ բլոգում, ուրիշ ժամանակ: Այս անգամ խոսքը դերասան ու ռեժիսոր Վինսենտ Գելլոյի 2003 թվականի «Դարչնագույն Ճագարը» ("The Brown Bunny") արտհաուսային աշխատանքի մասին է, որը Կաննի նույն տարվա փառատոնում աղմուկ բարձրացրեց՝ հիմնականում սեռական բնույթի բացահայտ պատկերների պատճառով:
    Բայց դա չէր, որ պատճառ դարձավ, որ ես իմանամ ֆիլմի մասին, առավել ևս՝ դիտեմ այն:
    Ֆիլմի սաունդտրեկում օգտագործվել է Ջեքսոն Սի Ֆրանկի «Milk and Honey» երգը (երկու գրառում առաջ այն օրվա երաժշտությունն էր): Բավականաչափ պատճառ է ֆիլմը դիտելու համար, այդպես չէ՞: Չնայած որ ես միշտ սկեպտիկ եմ վերաբերվում ֆիլմերին, որոնց ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստն ու գլխավոր դերակատարը նույն մարդն է:
    «Դարչնագույն Ճագարը» ֆիլմը պատմում է ծանր հոգեբանական հարված տարած մոտոցիկլավարի մասին, ով ճանապարհորդում է երկրով մեկ: Ընթացքում աստիճանաբար բացահայտվում է, թե ինչ է նրան հետապնդում: Եթե ձեզ հետաքրքիր է, ապա կասեմ՝ ֆիլմի կուլմինացիոն պահում իսկապես ցուցադրվում է օրալ սեքսի բացահայտ, կարելի է ասել՝ պոռնոգրաֆիկ տեսարան դերասանուհի Քլոե Սեվինյիի ու Վինսենտի միջև:
    Կինոքննադատ Ռոջեր Էբերթը «Դարչնագույն Ճագարն» անվանեց «վատագույն ֆիլմ, որը երբևէ ներկայացվել է Կաննի կինոփառատոնին»:
    Ծանոթ լինելով արտհաուսի տարբեր տարօրինակություններին վերջին հիսուն տարվա մեջ, Էբերթի ու շատ ուրիշների ռեակցիան պետք է առնվազն որպես երկերեսանի որակել: Մի կողմից՝ սահմանները ջնջելը հենց արտհաուսի նպատակներից մեկն է: Մյուս կողմից՝ պարզապես անցել է սկանդալայնության մոդան, որ այդքան ուժեղ էր հիսունական-վաթսունականներին:
    Էնդի Վարհոլի 1964 թվականի «Blow Job» ֆիլմը նույնպես համարվում է արտհաուսային աշխատանք: Աղմկահարույց, հայտնի, սկանդալային: Ի՞նչ է այն պատկերում իր 35 րոպեանոց տևողության ընթացքում. տղամարդու դեմք, ում մինետ են անում (իսկապես, չի իմիտացված, ըստ Վարհոլի՝ հինգ տարբեր տղաներ): Ու ուրիշ ոչինչ: Ռեժիսորը երկու տարուց սիքուել նկարահանեց՝ «Eating Too Fast»: Այս անգամ՝ 67 րոպե տևողությամբ, գունավոր ու շարժվող տեսախցիկով: Այո, ու խնձորով: Ու դերասանն է ուրիշ: Իհարկե, կարող եք ասել, որ Վարհոլի աշխատանքները շատ սուբյեկտիվ եմ ներկայացրել, քանի որ նրան տանել չեմ կարողանում (Էնդիի «Փող աշխատելն արվեստ է, ու աշխատելն էլ է արվեստ, ու լավ բիզնեսն ամենալավ արվեստն է» փիլիսոփայությունն էլ կարող է դրա մեջ իր մասն ունենալ), տանել չեմ կարողանում փոփ-արթն իր բոլոր դրսևորումներով: Միակ բանը, որ կարող եմ ասել այդ կապակցությամբ՝ դիտեք Վարհոլի ֆիլմերը, դիտեք «Դարչնագույն Ճագարը»: Վերջինս գոնե ամբողջական կոնցեպցիա է պարունակում, այլ կերպ ասած՝ ինձ, որպես դիտողի, հետաքրքրող ասելիք ունի: Միգուցե և ոչ ամենախելացի ասելիքը, բայց այն բավականաչափ է, որ ցույց տա մինետի տեսարանի վրա հասարակայնության կենտրոնանալու աբսուրդ լինելը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (12.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. James Brown-ը մահացել է
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.12.2006, 22:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •