Իմ երեխայի սեռը ծրագիրը ճիշտ հաշվարկեց
Իմ երեխայի սեռը ծրագիրը ճիշտ հաշվարկեց
Աթեիստ (13.07.2010)
Ըստ աղյուսակի, ես էլ տղա պիտի լինեի
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Աթեիստ (16.07.2010)
Երկու տղա ունեմ, ծրագիրը երկուսի սեռն էլ ճիշտ հաշվեց, իսկ աղյուսակը՝ առաջինը ճիշտ,երկրորդը՝ սխալ
Աթեիստ (16.07.2010)
Աաաա ես էլ եմ աղջիկ փաստորեն,աղյուսակը աղջիկ,ծրագիրը 75% աղջիկ,25%տղա
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Աթեիստ (16.07.2010)
Ըստ ծրագրի հաշվարկի ես աղջիկ եմ: Արդեն սկսում եմ վստահել այս ծրագրին:
Իսկ ապագա փոքրիկիս սեռը, եթե ըստ ծրագրի լինի, ընտանիքիս կողմից Աթեիստը մի մեծ մաղարիչ ունի:
Իմ երկու աղջիկների սեռը թե աղյուսակով, թե ծրագրով տղա է տալիս
Ծրագրով ես աղջիկ ստացվեցի, քուրիկս տղա
Ժողովուրդ իսկ կա էնպիսի մի տարբերակ որ հաշվես երբա պետք հղիանալ տղա կամ աղջիկ ունենալու համար?
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Մուտքագրեցի իմ ծննդյան ամիս-ամսաթիվը: Քանի որ ամուսնացած չեմ ու ընԳեր չունեմ, հոր տվյալներն անկապ գրեցի: Հիմա conception date-ում հերթով փոխում եմ օրը, ամիսը, տարեթիվը, ոչ մի կերպ չի ստացվում, աղջիկ եմ ունենալու Ընդ որում աղջիկ լինելու հավանականությունը ոչ մի կերպ 65-ից չի իջնում:
Էնպես չի, որ ապագայում հենց տղա կուզենայի ունենալ, ինձ համար միևնույնն է, բայց դե արդարացի չէ, որ տղա ունենալու հույս էլ չկա
Չեմ հավատում այս և նմանատիպ ծրագրերին, մանավանդ որ 30- 40 տոկոսի սխալ են տալիս:
Միտք չունեմ ո՛չ աղյուսակով, ո՛չ էլ ծրագրով հաշվարկ անել:
Cassiopeia (05.11.2011)
Էսպիսի աղյուսակների ես էլ չեմ հավատում. ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում կամ ինչ-որ ձևով հիմնավորված հաշվարկ:
Ես էլ եմ կարծում, որ չարժի երեխայի սեռը պլանավորելու փորձեր անել. դա միևնույն է վերջին հաշվով բնության որոշելու հարցն է:
Բայց եթե այնուամենայնիվ, մարդ ուզենա էդպիսի հաշվարկ անել, գիտականորեն ավելի հիմնավորված ձև կա, որը կներկայացնեմ հիմա:
Երևի 18+ գրառում ստացվի, բայց դե կարծում եմ ակումբում արդեն բոլորը պարզել են, թե ոնց են երեխաները ստեղծվում, դե ով էլ չգիտի, հիմա կիմանա...
Երեխայի սեռը հաշվարկելու գործում ըստ որոշ մասնագետների, կարող է օգնել կնոջ օրգանիզմում օվուլիացիայի (ձվազատման) օրն իմանալը: Դե բեղմնավորումը հենց օվուլիացիայի ժամանակահատվածում է լինում՝ մոտ երկու օրվա ընթացքում: Օվուլիացիայի ճիշտ ժամանակը կարելի է իմանալ հատուկ օվուլիացիոն թեսթերով կամ այլ միջոցներով:
Հիմա գլխավորը:
Ըստ այս մոտեցման՝ որոշիչը էն է, թե երբ է եղել սեռական հարաբերությունը: Որովհետև տղամարդու X կրող սպերատազոդիները, որոնցից աղջիկներն են ծնվում, իրենց բնույթով տարբերվում են Y կրողներից, որոնցից տղաներն են ծնվում:
Եթե ակտը եղել է օվուլիացիոն ժամանակահատվածից ավելի քան երկու օր առաջ, ապա հավանական է, որ աղջիկ կծնվի, քանի որ X-երը կարող են ավելի երկար ապրել կնոջ օրգանիզմում՝ սպասելով մոտ օրերին վրա հասնող օվուլիացիային, ի տարբերություն Y-ների, որոնք էդքան երկար ապրել չեն կարող, ու մինչև օվուլիացիան վրա հասնի, իրենք արդեն չեն լինի:
Իսկ եթե ակտը եղել է հենց օվուլիացիոն ժամանակահատվածում՝ գլխավորագույն երկու օրվա ընթացքում, երբ ձվաբջիջը պատրաստ սպասում է հերոս սպերմատազոիդին, ապա հավանական է, որ տղա կծնվի, քանի որ Y սպերմատազոիդներն ավելի արագաշարժ են, քան X-երը, որոնք իգական սեռին հատուկ օրոր-շորորալով մինչև մի երկու քայլ են դնում, Y-ներն արդեն հասած են լինում ձվաբջջին:
Հարց է մնում, թե ով կհաղթի, եթե հարաբերություններ համ օվուլիացիայից մի քանի օր առաջ են եղել, համ օվուլիացիայի ժամանակ: Հին ակտից մնացած երկարակյաց X-ե՞րը, որոնք մի քանի օրվա ընթացքում օրոր-շորորալով արդեն հասած կլինեն ձվաբջջի մոտակայքը, թե՞ նոր ակտից հայտնված արագաշարժ Y-ները:
Աստված գիտի:
Տղաս աղյուսակով համընկնում է, բայց երկրորդը` ոչ: Չնայած դեռ չեմ ունեցել, աղյուսակով աղջիկ է ցույց տալիս, բայց ՈւՁՀ տղա է ասել:
Ծրագրի աշխատող հղում՝ https://copy.com/849BIrXWmACbg0Sn
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ