Ընդհանրապես ապագա երեխայի սեռի հաշվարկը, ՈւՁՀ-ի միջոցով ենթադրությունները 100% չեն: Ժողովրդական միջոցներով կատարված հաշվարկերնի դեպքում հավանականությունը ավելի քիչ է, քան ՈւՁՀ-ի: Կան բազմաթիվ բանաձևեր հաշվարկելու համար ապագա երեխայի սեռը: Գոյություն ունի նաև չինական օրացույց սեռը որոշելու համար:
Անհրաժեշտ տվյալներն են մոր տարիքը և բեղմնավորման ամիսը: Արդյունքում բաց գույնը համապատասխանում է աղջկան, մուգը` տղային:
Արտակը մի ծրագիր է գրել, որտեղ հաշվարկվում է երեխայի սեռը: Խնդրում եմ բոլոր երեխա ունեցողներին. հաշվարկեք, արդյո՞ք ձեր երեխայի սեռը համապատասխանում է ծրագրի արյունքներին և պատասխանը տեղադրեք այստեղ: Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից` ԾՐԱԳԻՐ: Ծրագրից բացի անհրաժեշտ է քաշել հետևյալ ֆայլը` mscomct2.ocx: Ծրագիրն աշխատեցնելու համար կատարել հետևյալ գործողությունները` Start->Run, բացված տողում գրել regsvr32, այնուհետև նախօրոք քաշված mscomct2.ocx ֆայլը մկնիկի օգնությամբ բռնել-բերել Run-ում գրված regsvr32-ի կողքը, նախորոք բացարկ դնելով դրանց միջև:
Էջանիշներ