www.MyFriends.am կայքում շարունակվում են նոր բարեփոխումները
ՈՒրեմնս.
1. Նոր բջջային տարբերակ, որում ընդգրկված են խմբերի և նկարների հետ աշխատելու համակարգերը
2. ՍԵՆՍՈՐԱՅԻՆ և Touch pad ով հեռախոսների համար ՀԱՏՈՒԿ ստեղծված է նոր՝ AJAX ով ծրագրավորված հնարավորություն, որի միջոցով եթե դուք օգտվում եք սենսորային կամ touch էկրանով հեռախոսներից, ապա միանգամայն հեշտ կդառնա կայքում նավարկումը:
Բոլոր թարմեցումները տեղի են ունենում միանգամայն ավտոմատ կերպով:
Այժմ նաև անիմացված և մեծ քանակությամբ սմայլերի ընտրանի myfriends.am Ի զրուցարանում:
Օգտագործվում են Skype ի սմայլային կոդերն ու տիպիկ նույն սմայլերը
Նարե91 (20.07.2011)
Universe ջան,գրանցվելուց հետո ո՞նց ֆեյսի հետ քոննեկթ տամ
The cake is a lie.
Ճիշտն ասած քիչ առաջ այդ հնարավորությունն անջատեցի, որովհետև աշխատանքներ կար կապված այդ հնարավորության հետ: խոստանում եմ մոտ ժամանակներս կրկին ակտիվացնել:
Ի դեպ, ևս մեկ նորություն myfriends.am ում: Ոնց որ ասում են. ՖԵՅՍԲՈՒՔԻՑ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՊԱԿԱՍ ՈՐ
Այսուհետ, այցելուները իջեցնելով էջը (Prakrutka, Scrolling) վար, կարող են տեսնել «Ի՞նչ կա չկա» բաժնի ավելի վաղ կատարված գործղությունները որոնք նախկինում ցուցադրվում էին միայն «Դիտել շարունակությունը» հղումը սեղմելուց հետո:
Հիմա այցելելով որևէ մեկի էջ նրա ակտիվ գործողությունների ցանկի շարունակությունը դիտելու համար ընդամենը անհրաժեշտ է էջը իջեցնել ներքև:
Freeman (20.07.2011)
Դեռ երկա՞ր եմ ստանալու «ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» և «!!! СРОЧНОЕ СООБЩЕНИЕ !!!» վերնագրերով նամակները, օրը 2-3 անգամ:
Կռոն էի միացրել թողել,էսօր անջատել եմ բայց,խի էլի եկելա՞
Տակ հա ճիշտա, էսօր մի անգամ պետքա եկացած լինի: Նոր ստուգեցի, կռոնից չէր, մի խոսքով էլ չի գա.... Ես էլ ասում եմ էսինչ պատասխան ռոբոտների նամակներա ինձ հետ գալիս
Հարգելի այցելուներ ջան.
Ուրեմն.
www.MyFriends.am կայքը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ անհասանելի կլինի բոլորիդ, քանի որ.
1. Կատարվում են Օտ-Ի-Դո վերականգնողական աշխատանքներ:
2. «Մաքրվում» է կայքում տեղ գտած ոչ Հայերեն և Ոչ հայկական ինֆորմացիան և գրությունները:
3. «Մաքրվում» է այն ամենն,ինչը խանգարում է կայքին նորմալ և մարդաարի սոցիալական ցանց համարվելուն /վերջերս լսեցինմանատիպ մեկ երկու կարծիք/
4. ԿԱՊԻՏԱԼ վերականգնողական աշխատանքներին մասնակցելու է ծրագրավորողների պրոֆեսիոնալ խումբ, որի արդյունքում,կայքում տեղ գտած բոլոր հնարավորությունները կլինեն
4.1 Միանգամայն լիցենզիոն
4.2 Կունենան բարձր րակ
4.3 Կխուսափի խափանումներից
4.4 Այցելուներին կայքում նավարկումը կդարձնի ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ հեշտ
4.5 Ձեռք կբերենք այնպիսի հնարավորություններ,որոնք մինչ այժմ ՈՉ ՄԻ հայկական կայքում, առավելևս ՍՈՑ ցանցում չի եղել
4.6 Կունենանք այցելուներ,որոնք կշփվեն միմյանց հետ,կկատարեն գրառումներ ՄԻԱՅՆ հայերեն լեզվով:
4.7 Կայքի ՈՂՋ բովանդակությունը կլինի միանգամայն հայերեն (կհեռացվեն մյուս լեզուները)
4.8 Կայքում կլինի մշտական և խելքը գլխին մոդերատորական կազմ...
4.9 Կայքի դիզայնը կդառնա ավելի մատչելի ու հաճելի, ինչպես նաև պարզ ու գրավիչ
4.10 Սոցիալական ցանցում գրանցվածբոլոր անդամները ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ, կհեռացվեն այն հաշիվները, որոնք ԸՍՏ ՄԵԶ կլինեն աննպատակ անկապ,անմարդավարի, անվայել, անմարդաբնակ ու ան նախածանցով սկսվող այլ բառեր
4.11 Այս բոլոր փոփոխությունները կլինեն վերջնական և հետագայում դժվար թե ենթարկվեն փոփոխության:
Կլինի ՊԱՐԶ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ կայքից օգտվելու կանոնների մասին տեղեկատվական էջ, որի պահպանմանը կհետևեն մոդերատորները:
Կայքը ներկա պահին հասանելի է միայն հատուկենտ մարդկանց, իսկ թե ինչպիսին կլինի այն հետագայում՝ մոտ մեկ շաբաթից, կարող եք իմանալ միայն «Հատուկ մուտքի»կոդի մուտքագրումից հետո՝ www.myfriends.am ում:
ՇՆՈՐՀԱԿԱԼ8ՈՒՅՆ ուշադրության համար
Կայքի վրա ինքս բավական ժամանակ եմ ծախսել, չունենալով ի սկզբանե համապատասխան տակտիկա, իսկ հիմա չեմ պատրաստվում հեշտ ու հանգիստ արածս ջուրը գցել...
Նարե91 (07.08.2011)
Բացման նախնական օրն է՝ Օգոստոսի 15-ը:
Դեռևս կայքի նոր ծրագրավորումը իր գրաֆիկից ետ չի ընկել, եթե նույն տեմպերով գնա, ապա 15 ին հաստատ կվերաբացվի:
Իսկ ահա,յուզերներից շատերին հուզող մի հարցի պատասխան ևս,որը, էլ փոստով տեղեկացումից հետո որպես պատասխան ստացա 1000 ից ավել մարդկանցից:
ՈՉ ՄԵԿ, չի կորցնի իր.
1. Անձնական տվյալները
2. Իր տեղադրած նկարները
3. Իր ստեղծած օրագրերը
4. իր անձնական հաղորդագրությունները
5. Զրուցարանի խոսակցությունները...մի խոսքով, ՉԻ ԿՈՐՑՆԻ ՈՉԻՆՉ, անգամ սևագրերում պահված օրագրերը:
Նարե91 (07.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ