Ճիշտն ասած, կայքի դանդաղության հետ իրոք խնդիրներ կային: Բանը նրանում էր, որ ավելորդ query ներ էր կատարում, իսկ հիմա կարծես թե խնդիրը լուծված է, իսկ + դրան էլ արագությունը օպտիմիզացված է նաև cash երի շնորհիվ, բավական է մի քանի էջ սկզբից բեռնվի, այնուհետև բոլոր էջերը կբեռնվեն շատ ավելի արագ: Ինձ մոտ, այդ նույն էջ ցույց է տալիս, որ բեռնվել է 2.9 վայրկյանում, նաև իմ ժամանակացույցով է այդքան: Ի դեպ, տնային համակարգչիս կապը 256 կբ/վ է, նաև հենց նոր փորձեցի այլ համակարգչով և 1024 kb/s արագությամբ, որի դեպքում ավելի քան ակնթարթային տեղի ունեցավ բեռնումը:
Իսկ ընդհանուր էջը բեռնելն է այդքան տևել, թե՞ Դու դա հաշվարկել ես, մինչև տեսանյութի միանալը?

Երկրորդ դեպքում համոզված եղիր, որ խնդիրը YouTube ի մեջ է, քանի որ դեռևս իմ հոսթինգում տեսանյութեր չեն պահվում, այլ առայժմ ներդրվում են միայն YoTube ից: Սակայն հետագայում, մի փոքր առաջընթացից հետո դա էլ կլինի: Ի դեպ, եթե թերություններ էլի նկատվեն շնորհակալ կլինեմ որ տեղյակ պահեք

Էջանիշներ