User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Մենության մեջ չհասկացվածները

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենության մեջ չհասկացվածները

    Կրկին մի խնջույք, ուր նա պարտավոր էր լինել: Նույն սեղանի շուրջ նստած են շատերը. շատերը՝ անտարբեր դեպ մեկը մյուսը, կույր՝ նկատածի հանդեպ, տգետ՝ իմացածի նկատմամբ: Երկուսի երկու զույգ աչքերը գտել են միմյանց, հնարավոր է ուրիշներին են փնտրել, բայց «իրենց համար էլ հանկարծակի» միմյանց են գտել: Իսկ նայել միմյանց, տեսնել, թե աչքերի խորքն ինչ է ասում, համարձակությունը չի բավականացնում (չնայած նայելու կարիքը չկա, եթե արդեն տեսնում ես):
    «Իսկ դու վստա՞հ ես երկու զույգ աչքերի շուրջ ասվածի վերաբերյալ: Ճիշտն ասած՝ ես ել տանել չեմ կարողանում այս խնջույք կոչվածները: Դրանք միշտ էլ հիշեցնում են քո գեղեցկության երկրպագությունը, իսկ ավելի ճիշտ՝ գեղեցկության հանդեպ պատկառանք՝ զուրկ հարգանքից: Ի՞նչ ափսոս»:
    Այս երկու զույգ աչքերը միմյանց միշտ նայել են համարձակ, միշտ վստահ ու հպարտ, երբեմն անտարբեր… Այսօր չեն նայում:
    Կնոջ համար տղամարդու սև աչքերը երազ են եղել. երազ, որին ձգտել, բայց որից հեռացել էր այնքանով, որքանով ցանկացել էր մոտ լինել: Տղամարդու համար կանացի այդ զույգ աչքերը եղել են լոկ խղճահարության և մեղքի աղբյուր: Խղճահարություն, որն անտեսվեց, և մեղք, որը չնայած իր ցանկությանը, իր կնոջ հանդեպ չգործեց:
    «Դե իհարկե, անմեղության զգացում, որը ես շնչում եմ ամեն վայրկյան»:
    Այսօր 2 զույգ աչքերը խուսափում են միմյանցից, չնայած հենց այդ խուսափելն էլ ծիծաղելին է: Կարելի է կարծել խուսափելու պատճառը կնոջ կողքին ծիծաղող տղամարդն է, կամ գուցե այն տղամարդու կողքին նստած կնոջ հարատև երջանկությամբ լի աչքերն են:
    «Ինձ հենց այդ հարատև երջանկությունն էլ պակասում է ու վերջնականապես կդառնամ խելագար»:
    Տղամարդու կողքին նստած կնոջ աչքերում հարատև երջանկությունը հիշեցնում էր դատապարտում երջանկության: Միշտ էլ զգացել էր, որ կիսով չափ է սիրված, որ ամուսնու մտքի և հոգու խորքերում թափառում է խղճի և այդ խղճի առջև մեղքի զգացումը: Ամուսնու կողմից ազնվություն. մեկ ուրիշի առկայությունն իրենց երազների միջև զգացել է միշտ, ու ինքն իրեն է մեղադրել այդ մեկ ուրիշի կոտրված «կես երազի» առջև:
    «Ազնվությու՞ն, ո՞րն է ազնվությունը, մեկ ուրիշի հանդեպ խղճի խայթով ի՞նձ էլ տանջելը, չէ՛, ազնվությու՛ն չէ»:
    Սեղանի մի ծայրից մյուսը միմյանց շնչառությունն ու յուրաքանչյուր աննշան շարժումը որսացող մի տղամարդ ու մի կին չէին համարձակվում միմյանց աչքերի մեջ նայել: Կինը վստահ էր, որ տղամարդն իր մասին է խորհում, իսկ ավելի ճիշտ այն մասին, որ իր կողքին նստած իր կինը դա չնկատի: Սեղանի մի ծայրից մյուսը տղամարդը զգում էր, որ այն կնոջ ժպիտները նրա կողքին նստած տղամարդուն առաջվա նման շինծու ու դառնորեն դատարկ են:
    «Հետաքրքիր է, դա միայն ի՞նքն է նկատում»:
    Ժամանակին չնկատեց, որ այդ ծիծաղը հենց իրեն ուղղված օգնության կանչ է եղել: Չէր էլ նկատի, չէ որ միշտ էլ ձգտել է, որ իր կողքին նստած կինը չլսի այդ կանչը, որ այդպես էլ անտարբերության մատնված մնաց: Անտարբերությունը կործանման է տարել ու նախկին ծիծաղը առանձնապես չի էլ փոխվել:
    «Անտարբերությու՞ն, Դուք դա անտարբերությու՞ն եք անվանում: Քո հանդեպ այդ անտարբերություն կոչվածն ապրում է ինձ հետ անընդհատ, կյանքիս ամեն մի վայրկյանում, ամեն մի շնչի հետ նրա հանդեպ անտարբերության դիմաց ինձ էլ մեղքի զգացումով խեղդելը Դուք անվանում եք անտարբերությու՞ն»:
    Իզուր տղամարդը չի համարձակվում նայել այդ կնոջ աչքերի մեջ: Այնտեղ նա այլևս ոչինչ չի տեսնի (գու՞ցե այդ դատարկությունից էլ վախենում է), այդ կինը վաղուց սովորել է, թե ինչպես դեմքը շպարելու հետ հոգին էլ մի լավ շպարի, այնքան լավ, որ շպարի տակ թաքնվածը իրեն անգամ հասու չլինի:
    «Այդ դեպքում ինչու՞ իր փոխարեն ի՛նձ հասու եղավ»:
    Կնոջ աչքերի մեջ նա այլևս «երազ» չի տեսնի: Կինը երազելը շատ վաղուց է մոռացել, նա ինքն իր ով լինիլն էլ շատ վաղուց է մոռացել: Չի մոռացել միայն նրան, ով իր կողքին էր կանգնել շատ վաղուց, ում ինքը ծիծաղել, (ստիպված էր եղել ծիծաղել), ու ծիծաղով մեկ ուրիշից օգնություն էր խնդրել:
    «Վստա՞հ ես, որ հենց այդպես էլ եղել է»:
    Հիշողության դեմքն անգամ խամրել է ժամանակի ոլորաններում, քսմսվել որ պատին ասես ու աղճատվել, բայց մոռացությանը չի տրվել: Նրանից հետո եղած բոլոր «կատակները»՝ տղամարդիկ, որոնցից մեկն էլ հիմա իր կողքին է, յուրաքանչյուրին ինքը բանտել է հիշողությունից՝ մոռացությանը հատկացված մի-մի բանտախցում: Իր կողքին նստած այս վերջինից հետո էլ երևի դեռ «վերջիններ» կլինեն:
    «Կարելի էր կարծել դրանում էլ ես եմ մեղավոր եղել, չէիր ուզում այդ կյանքով ապրել, ուրիշ կյանքով կապրեիր, թե քո սխալները ի՛մ ճակատագիրն էին»:
    Կինը ժամանակին կարծել էր, թե մի փոքրիկ կատակը, որին ինքն է իրեն ստիպել, փրկություն կբերի, կօգնի կամ զուր երազածը մոռանալ, կամ էլ նրան ուղղված կանչը անպատասխան չէր մնա: Երկու դեպքում էլ ինքը մենակ չէր մնա, մենությունն իրեն չէր սպառնա: Սակայն տղամարդու համար կնոջ կես կատակը կես լուրջ էր եղել, ու կնոջ կես կատակի ու կես մերժման վրեժը կես չէր եղել, ոչ էլ կես կատակ էր եղել: Ցանկացավ ինքն իր կատակը իրեն ներել, բայց քանի որ ուրիշի վրեժը ներել չկարողացավ, ինչու՞ ինքն իրեն պետք է ներեր: Ներումը այդպես էլ մնաց կես ճանապարհին ու դարձավ կես ներում: Անտարբերությունն ու կես կատակը կործանման են տարել, ու միայն մի դաս է լավ ուսանել, այն էլ՝ հոգին դեմքի հետ մի լավ շպարել է եղել: Կուրությունը նկատածի հանդեպ անտարերության լավագույն դրսևորումը եղավ: Կնոջ համար իր երազը մեռավ, երբ ինքն էլ՝ իբրև երազ մեռավ մեկ ուրիշի համար: Կես կատակի վրեժից միայնակ մնացած սիրտը մի լավ պարսպելը սովորել էր երազն իր ձեռքերով հողին հանձնելիս: Կես երազը մոռանալը դժվար չէր, երբ կես կատակի պատճառով պատժված անդունդն էր գլորվում ո՛չ այնքան դանդաղ: Բայց եղավ մեկ ուրիշը, որ դարձավ իր համար «կես լուրջ» փրկության մի ուղի: Իր կես երազի փոխարեն կնոջ մեջ մեկ ուրիշը գտավ սիրո ճանապարհ: Կնոջ համար նա կես լուրջ էր, իսկ կինը նրա համար կես երազ: Չուզեց լինել երազ մեկի համար, որ կես լուրջ, թե ոչ լուրջ իր համար փրկության դուռ էր բացել: Վախեցավ ապրել իբրև կես երազ ու հանկարծ հասկանալ, որ իր երեսով են տվել, թե ինքը ով է եղել: Վախեցավ մի օր կանգնել և լրջորեն քավել իր մեղքերը մեկի առջև, որ իրեն օգնության ձեռք էր պարզել, վախեցավ անարժան լինել, ինչպես իրեն էին անարժան եղել: Իր հանդեպ մեկի վրեժը մյուսի նկատմամբ իր կողմից վրեժ դարձավ:
    «Ես քեզ չէի խնդրել՝ ինքդ քեզ զրկեիր հնարավորությունից միայն նրա համար, որ ամուսնուս ես սպասում: Սու՛տ է, թե սպասում էիր, ուղղակի ձգտելով ապրել իմ կյանքով՝ այդպես էլ չհասկացար՝ այս կյանքով դու ինքնակամ չէիր ապրի և չապրեցիր քո ընտրությամբ»:
    Կուրությունը հնարավոր փրկության նկատմամբ կործանման հանդեպ անտարբերության ճանապարհին էր կանգնեցրել: Մեռած սերը, պարզվում է, երբեմն այնքան էլ խորը չի թաղված լինում, նույնիսկ շատ մոտ, առաջին պատահած բաժակի մեջ:
    «Բաժակն էլ հո ե՛ս չեմ քո առջևը դրել»:
    Երակներով հոսեց մի դառնություն, որ հասնելով սև աչքերին ուզեց մեղքերի հետ աչքերից արցունք քամի: Սակայն նա՝ այդ կես երազը չպետք է տեսներ իր վերջնական կործանումը, ու ամբողջ սրտով ցանկաց տղամարդու առջև ոչինչ լինել, «ո-չըն-չութ-յուն», որ նա էլ չխղճա, և օգնություն աղերսող իր ծիծաղը՝ իբր մի անբարո կնոջը հատուկ վարք համարի:
    «Ըմբոստություն քո իսկ հանդեպ: Այսօր քեզ միայն հիստերիան է պակասում: Հայացքս որսացի՞ր»:
    Երբեմն հայացք որսալն այնքան էլ պարտադիր չէ, որքան հայացքը զգալ կարողանալը: Հայացքը լսել կարողանալը.«Դե՛, եթե այդպես ես ուզում»: Կանգնեց, երաժշտություն պատվիրեց: Մտածում էր պարեր: Վերցրեց գինու բաժակը մի կում խմեց, ցանկացավ պարել՝ մենակ ու խելագար, մինչև հոգին մարմնից պոկեր ու անցյալն էլ այդ մարմնի հետ շպրտեր ապագայից: Զգաց, որ իվիճակի չէ իր էությունից փախչելու:
    «Սա արդեն ոչ միայն քո, այլև իմ վերջն էր»:
    Նստեց ընկնելուց էլ ծանր: Թվաց գետնից էլ ցածր է ընկել: Տեսավ նրան՝ միշտ վեր կանգնած:
    «Նա երբեք էլ քեզնից վեր չի եղել, ուղղակի դու ինքդ ցանկացար վարում լինել՝ կես ոչնչից ոչնչություն: Չէ՛, Նա երբեք էլ քեզնից բարձր չի եղել»:
    «Գիտե՞ս, ես էլ եմ ատում այս պարտադիր երկրպագությունը»:
    Վերջին խմբագրող՝ Ohanyan: 11.07.2010, 12:57:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), KiLa (12.03.2011), Mark Pauler (14.07.2010), Nare-M (13.03.2011), Sambitbaba (01.09.2010), ՆանՍ (02.09.2010)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ շատ «խառը» չէ՞ր, ձեր ՝ Ակումբում առաջին արձակ ստեղծագործություն տեղադրվելու համար:

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, բայց անկեղծ ասեմ՝ ավելի պարզ դաձնելու ցանկություն չունեմ, իմ մոտեցումը տվյալ գործին այդպիսին է, ամեն դեպքում շնորհակալ եմ անկեղծ լինելու համար

  5. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանաձայն եմ, որ մի քիչ խառն է, նաև կավելացնեմ՝ դժվարըմբռնելի: Բայց, որ հետաքրքիր էր, դա փաստ է: Ինձ դուր եկավ :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (02.09.2010)

  7. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, էլի եմ ասել ու կրկնում եմ ասածս՝ ցանկացած քննադատութունից չեմ խուսափում

  8. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, էլի եմ ասել ու կրկնում եմ ասածս՝ ցանկացած քննադատութունից չեմ խուսափում
    Իմ գրածը բնավ քննադատություն չէր

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (11.07.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    «Նա երբեք էլ քեզնից վեր չի եղել, ուղղակի դու ինքդ ցանկացար վարում լինել՝ կես ոչնչից ոչնչություն: Չէ՛, Նա երբեք էլ քեզնից բարձր չի եղել»:
    «Գիտե՞ս, ես էլ եմ ատում այս պարտադիր երկրպագությունը»:
    Ես էլ եմ ատում այդ պարտադիր երկրպագությունը... Եվ դեռ ավելին: Կասեյի, որ դուր եկավ, բայց կուզեյի, որ ավելի պարզ լիներ, հեշտ ընթեռնելի: Հաջողություններ քեզ հարգելի Օհանյան...
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.07.2010, 00:16: Պատճառ: Մեջբերման շտկում

  11. #8
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ դուր եկավ!!!
    Իսկապես շատ լավ ես գրել:
    Սկզբում ուզում էի մեջբերեի այն արտահայըությունները, որոնք դուրս եկել էին, հետո հասկացա, որ էդպես պատմվածքիդ կեսից շատը կստացվի:
    Եռանկյունու ցանկացած գագաթի հոգեկան ապրումները էնքան բարդ են, որ դրանք թեկուզ թղթի վրա, հեշտընթերնելի չէին էլ կարող լինել:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  12. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրը շատ դուրս եկավ լավ էր ասված...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, ինձ համար հետաքրքիր է, թե ինչ տպավորություն եք ստանում…

  14. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ հաճույք պատճառեցիք... շնորհակալություն:
    Ինտելեկտուալ գրականությունն այսօր մեզ շատ է պետք: Կհամարձակվեի ասել, որ երևի սիրում եք կարդալ ՈՒիլյամ Ֆոլկներ: Համենայն դեպս` նրա պես ճզմում եք մարդու Ձեր բառերի տակ:

    Դրա հետ միասին, Ձեր արձակը զարմանալիորեն... պոետիկ է: Երևի հենց այդ է պատճառը, որ դժվարըմբռնելի է թվում: Սկզբում ստիպված ես մարսել պոեզիան, հետո նոր անցնել արձակին: Նման արտահայտություններն, ինչպես. "Անտարբեր դեպ մեկը մյուսը, կույր՝ նկատածի հանդեպ, տգետ՝ իմացածի նկատմամբ"; կամ "Տեսնել, թե աչքերի խորքն ինչ է ասում"; կամ "Անմեղության զգացում, որը ես շնչում եմ ամեն վայրկյան", ստիպում են մոռանալ գործի բովանդակությունը, կանգ առնել, ծամել այդ միտքը, կուլ տալ, հետո նոր սթափվել. "Կարծես թե ես ինչ-որ բան էի կարդում..." Եվ այդպես բազում անգամներ:
    Մի խոսքով, շատ լավ է, բայց... դաժան:
    Նորից. շնորհակալություն:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.09.2010), ՆանՍ (02.09.2010)

  16. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու` քաղցր և դառը շոկոլադ` նույն անունով


    Դառը

    Երեկո, մութ, կապույտ աչքերի գույնը այլ է, փոքր-ինչ մուգ-կանաչավուն ու խորամանկ, ձեռքը մոտենում է Լիլիթի մեջքին, շոյում, զգուշորեն բռնում ձեռքը.
    Լիլիթ- Սիրում եմ քեզ:
    Ալիկ- Գիտեմ:
    Լիլիթ- Ինչու՞ ինձ չես սիրում:
    Ալիկ- Որովհետև ուրիշին եմ սիրում:
    Լիլիթ- Բայց ինքը քեզ չի սիրում:
    Ալիկ- Ա՛յ հենց այդպես, դու ի՛նձ ես սիրում, իսկ ես՝ նրա՛ն:

    Կեսգիշեր, մութ, աչքերի գույնը չի զգացվում, բայց մաշկը բնազդաբար զգում է խորամանկ հայացքը:
    Ալիկ- Համաձա՞յն ես:
    Լիլիթ- Իսկ քո կինը կդառնա՞մ:
    Ալիկ- Չէ՛, ես չե՛մ սիրում քեզ:
    Լիլիթ- Բա էլ ինչի՞ համար:
    Ալիկ- Ես ուզում եմ քեզ:
    Լիլիթ- Չէ՛:
    Ալիկ- Դե որ չէ, ուրեմն` չէ՛:

    Հանրակացարանային կյանքը ինչպիսին ասես, որ չի լինում. կապանցի երկու քույրեր, որոնցից կրտսերը սիրահարված է հանրակացարանի թիվ մեկ սիրահետողին, ավելի ճիշտ, բոլորի կողմից սիրահետվողին: Լվանում է շորերը, ճաշ եփում, հոգ տանում, ինչպես ամենանվիրված կինը` մոտավորապես այն նույն շնիկը, որը լիզում է տիրոջ ոտքերը, իսկ վերջինս շնիկի մռութին հարվածում է` զզված այդ սիրուց.
    Լիլիթ- Չե՛մ դիմանում, չէ՛:

    Լիլիթ- Սիրու՛մ եմ… Փակե՛ք ինձ, խնդրու՛մ եմ, սենյակում, նկուղում, տանիքում, փակե՛ք, չէ՛, տանիքում փակեք, այնտեղից հեշտ կլինի ներքև նետվելը… Փակե՛ք ինձ մի մութ տեղ, կալանքի տակ դրեք, աղաչու՜մ եմ, կուզեք ծնկի գամ… Ա՛ն ջան, քույրս ես, փակի՛ր ինձ, լավություն արա, կամ ուղարկիր տուն… Չէ՛, չե՛մ գնա… Հեռու ուղարկեք ինձ այստեղից, ես ինձ չեմ տիրապետում, ես հիվանդ եմ, կա՛մ հոգեկան, կա՛մ մաշկային հիվանդություն է սա, չէ՛, մաշկի հոգեկան հիվանդություն է… Տուն ուղարկիր ինձ, չէ՛, պապային կանչիր, թող ինքը տուն տանի, ես չեմ դիմանում, խենթանում եմ, եթե անգամ աչքերն էլ չտեսնեմ, չզգամ էլ սպանող կապույտը, մեկ է կխենթանամ, աչքերս փակ անգամ զգում եմ, ձեռքը` մեջքիս, ուժեղ, ինձանից շատ ու շատ ավելի ուժեղ, ես թույլ եմ, չկամ իր ձեռքերի մեջ, կուրծս սեղմվում է, ուզում եմ ճչամ, որ սիրում եմ, իսկ ինքը չի լսում, ուղղակի տարրական քմահաճույք է, չի ուզում լսել, ու չի՛ լսում, չի՛ լսում, չի՛ լսում, չի՛ լսում…… Իսկ դու հասկանու՞մ ես` ես չկամ, ես հալվում եմ, փակում եմ աչքերս ու համբույրից հետո միայն իր մաշկը զգում այտերիս, զգում եմ պարանոցի ամրությունը, հպվում իրեն և հազիվհազ շնչում, որ չխեղդվեմ, իսկ ավելի շատ հենց այդ խեղդվելն եմ ուզում, մեռնել իր գրում, Ա՛ն ջան, քույրս ես, հասկացի՛ր ինձ, կկործանեմ ինձ, հասկացի՛ր, փրկի՛ր ինձ…
    Ու խելագարությունը հիվանդությունից վերածվում է առօրյա կյանքի` մաշկի դողէրոցքով, մկաների թուլությամբ, կամքի ուժի բացակայությամբ, բույսի նման ապրելու ու մշտապես հիվանդ, ֆիզիկապես հիվանդ լինելու զգացողությամբ:
    Լիլիթ- Փրկի՛ր, չեմ դիմանում, ուզում եմ գնամ, դուռը բացեմ, համբուրեմ, համբուրեմ, ու թուլանամ, միայն իրեն զգամ ու ոչ մի լարվածություն, իրե՛նը, միա՛յն իրեն եմ… Ա՜խր, ինչով՛ չեմ իր կինը…
    Անահիտը գրկում է քրոջը, ամուր սեղմում իրեն, փորձում հանգստացնել ու ոչինչ չի օգնում, ճչում է, բղավում, շշուկով խոսում հետը, մկանները լարվում են, սեղմվում է քրոջը, թուլանում քրոջ գրկի ջերմությունից, ու պառկում իր անկողում, փակում աչքերը ու բնազդաբար ցատկելով վեր` վազում դուրս. ականջներին չի հասնում քրոջ շփոթված կանչը… Կանգնում է դռան առջև, վարանում ու ակամա անբնական ուժեղ ծեծում դուռը` ասես վրեժ է առնում դռան տիրոջից.
    Լիլիթ- Ալի՛կ…
    Ընկերները հեռանում են Ալիկի սենյակից:

    Կեսգիշերն անց, ոչինչ չի երևում, անգամ մթությունը պարզորոշ չէ` ստվերների մեջ, միայն զգում է, որ արդեն ուշ է իր սենյակը գնալու համար:
    Լիլիթ- Համաձա՛յն եմ:
    Ալիկ- Չե՛մ ամուսնանալու քեզ հետ:
    Լիլիթ- Համաձա՛յն եմ:
    Ալիկ- Չե՛մ սիրում քեզ:
    Լիլիթ- Համաձա՛յն եմ:
    Ալիկ- Ուրիշի՛ն եմ սիրում:
    Լիլիթ- Համաձա՛յն եմ:
    Երկկողմանի անպատասխանատվություն. ոչ պաշտոնապես, բայց և կինը դարձավ մի տղամարդու, որի համար սիրուհու չափ անգամ հարգանք չունեցավ: Ի՞նչ սիրուհի, եթե առավել քան կինդ է դառնում: <Յուրաքանչյուր աղջկա ես վերաբերվել եմ այնպես, ինչպես ինքն է արժանի… Ինչու՞ պետք է ես պատասխանատու տղամարդ լինեի, եթե աղջիկը իր ապագայի հանդեպ չունի բարոյական պատասխանատվություն>: Երկու տարի միասին` չհաշված Ալիկի բոլոր չորսկողմյան դավաճանությունները, այնուհետ ազնվորեն սպասեց, մինչև բանակից գա և ևս երկու տարի միասին` նույն կարգավիճակում, և ոչ մի փոփոխություն:
    Արդեն ցերեկով.
    Լիլիթ- Ցանկանում եմ քեզնից երեխա ունենամ:
    Ալիկ- Չէ՛:
    Լիլիթ- Դու չես էլ իմանա այդ երեխայի մասին:
    Ալիկ- Չէ՛:
    Լիլիթ- Մենա՛կ կմեծացնեմ:
    Ալիկ- Չէ՛:
    Լիլիթ- Դա քեզ` ինձ կապելու միջոց չէ՛:
    Ալիկ- Չէ՛:
    Լիիթ- Ողղակի սիրում եմ քեզ, ինչպե՞ս չես հասկանում:
    Ալիկ- Չէ՛:
    Լիլիթ` արդեն զայրացած- Սիրա՛ծ տղամարդուց եմ զավակ ուզում:
    Ալիկ- Չէ՛:

    Լիլիթ- <Դու ուրիշի՞ հետ ես: Ո՞վ է այս աղջիկը: Ա՜խր, այն մեկն ուրիշի հետ ամուսնացավ, իսկ այս աղջիկը ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է: Ե՛ս եմ քո կինը, ես վաղու՛ց արդեն քո կինն եմ, ո՞վ է այս աղջիկը>,- հայացքը մեղադրում է, մեղադրում այնքան, մինչև վերջին անպատասխանատուի ապագա նշանածը հասկացավ, թե ով է մեղադրականն ուղակողը` գուցե և իրենից էլ գեղեցիկ աչքերով մեղադրական ուղարկողը:

    Քաղցր

    Ալիկ- Նշանվում ենք:
    Լիլիթ- Նշանվու՜մ ենք,- զարմացած և հրճվանքից գրեթե ճչալով փաթաթվեց Ալիկին ու ջերմ-ջերմ համբուրեց:
    Լիլիթը երբեք էլ թմբլիկ չէր եղել, միշտ էլ նրբիրան է եղել, բայց հիմա շատ է նիհարել, վտիտ է, թույլ.<Ի՞նչ է կատարվում քեզ հետ, գուցե՞ իմ կարիքն ես զգում, ես քոնը շատ եմ զգում>: Երկու տարի է, ինչ հանդիպում են, բայց դեռ չի վայելել Լիլիթին, անկեղծ սիրում է այս աղջկան, ով գուցե և ամենաառաջին գեղեցկուհին չէ, բայցևայնպես, իր կապույտ աչքերին միշտ էլ հակադրում է մուգ գորշավուն աչուկները, ճիշտ է` հայացքը մանկական չէ, այլև` սիրահարված աղջկա, և, այնուամենայնիվ, նաև իր մարմինը մատուցելու պատրաստ կնոջ հայացք չէ:

    Ալիկ- Հիմա քեզ համար խոսք ենք առել:
    Լիլիթ` չարաճճի ծիծաղելով- Հա՛:
    Դասերից հետո որոշեցին մենակ մնալ, գնացին Լիլիթի ծնողների բնակարանը Երևանում, այստեղ ոչ ոք չէր բնակվում, առանձին էին, կարող էին նաև ավելի քնքուշ լինել.<Քաղցրս ինչի՞ ես այսքան վտիվ, ինչի՞ ես մարում ամեն քայլափոխի>:
    Համբուրեց, գրկեց` ամուր, շատ ամուր, այնպես, որ այլևս իվիճակի չէր բաց թողնել իր գրկում թուլացած աղջկան, չէ՛, իվիճակի չէր, սիրում էր, ուներ նրա քնքշանքի կարիքը, այսպես թե այնպես.<Իմն ես մեկընդմիշտ>: Չկարողացավ ոչ իրեն տիրապետել, ոչ էլ քնքշանքից չհագեցած աղջկան վանել:
    Լիլիթ- Ալի՛կ, ա՛յ Ալիկ, ախ՜ր, բա հիմա ի՞նչ կլինի, ուրեմն` վե՞րջ:
    Ալիկ` միամիտ հայացքի վրա ծիծաղալով- Չէ՛, քա՛ղցրս, դեռ նոր ենք ծնվել:

    …… Ու միանգամից սկսեց ամեն ինչ ցավալ: Աչքերը սեղմել էր, կոպերը կարծես իրար էին ձուլվել, ատամները սեղմել էր, որ չգոռա, լացի ձայնը չլսվի, ու հանգիստ ննջող աղջիկը չարթնանա: Հիվանդասենյակի մահճակալին պառկած էր նշանածը, միակը, ում իսկապես սիրել էր, ու ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ… հիվա՛նդ է, կբուժվի՞, թե` չէ՛, անբուժելի չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, մահացու էլ չէ, բայց ի՞նչ անի, երբ ամեն անգամ դիպչելով նրան` ցավ է պատճառում: <Լիլի՛թ, Լիլի՛թ, Լիլի՛թ սա քո անեծքն էր, բայց ինչի՞ իմ Լիլիթին անիծեցիր: Դու հասկանում ես, Լիլի՛թ, չե՛մ սիրել քեզ, անգամ ցանկալի հաճույքը միշտ չէ, որ իմ ուզածի չափով է եղել, դու՛ ես միայն ինձ նվիրվել, դու գիտեիր, որ չեմ սիրելու քեզ, էլ ինչու՞ անիծեցիր իմ Լիլիթին: Երկուսդ էլ սիրում եք ինձ, իսկ ես` միայն ի՛մ Լիլիթին… Լիլի՜թ, Լիլի՛թ ինչու՞ ինձ անիծեիր քո ջարդուփշուր երկնակամարի կոտրված ժամանակի համար, բայց ոչ իմ Լիլիթին… Մեղք շատ եմ գործել, բայց դուք եք պահանջել… Միակ սիրած կինս, ում հետ ձեռքսեղմումն ու հոգևոր սերը նույնն է, ում հետ մերձեցումն ու աշխարհի ծայրից մինչև մյուս ծայրը լինելը ոչ մի տարբերություն չի կարող ունենալ, հեռավորությունից մինչև անվերջություն զգում եմ, որ ապրում եմ սեր, ու ամեն ինչ դառնում է անիմաստ, քանի որ ամեն ինչ գոյություն ունի միայն քո էության մեջ, քո շնչի, մազերի, աչքերի, բարակ մատների մեջ, ու անգամ դա էլ, մազերի երկարությունն ու աչքերի գույնը, մատների բարակությունը, ոչինչ կարևոր չէ, քանի որ կարևորը ոչ միայն ֆիզիկական զգացողությունն է, այլև հոգին… Ու գույները, բույրերը դառնում են անիմաստ, սերը միայն հաճույք չէ,ու հենց մենակ կարևորն էլ այն է, որ հաճույք չէ, այլ սեր, սա այլ է, տարբեր է ու կարևոր չէ ոչինչ… Լիլի՛թ, դու անիծեցիր ի՛մ Լիլիթին… Չզարթնե՛ս, հոգի՜ս, քնի՛ր, քնի՛ր, հանգի՛ստ քնիր, ես քո կողքին եմ, այստեղ, ու ամբողջ գիշեր չեմ քնի, կհսկեմ քեզ, քո շունչը, քո մաշկի հարազատությունը, Լիլի՛թ, չթողնես ինձ մենակ>:
    Լիլիթ- Ինչու՞ ես լալիս շեկլիկս, վաղը վիրահատությունն է, ու մենք մեր տանը կանցկացնենք մեր բոլոր գիշերները,- ասաց երանելի երազի մեջ ուղղորդված հայացով, երազ, ուր միայն հիասթափություն ու ցավ է ամեն բառի ու հպումի մեջ:

    Ալիկ- Բժի՛շկ, սա՞ է էխինոկոկը:
    - Հիմա լյարդի համար պետք չէ մտածել, չէ՞:
    -Վիրահատությունը լավ անցավ, չէ՞:
    -Այլևս չի կրկնվի, չէ՞:
    <Ես այլևս երբեք իմ հպումով չեմ ցավեցնի քեզ>:
    Հիասթափությունը ամեն ինչից. Գուցե՞ լավ կլիներ չծնվեի.<Կամ դու, Լիլի՛թ, ծվա՛ծ չլիներիր, ավելի լավ էր չգտնեի, քան հիմա եմ կորցնում քեզ, մի՛ լքիր ինձ, չթողնե՛ս ինձ մենակ, ավելի լավ էր երեկ գիշերը մեռնեի` ձեռքդ շուրթերիս>:
    <Քնքուշս ի՞նչ անեմ>…
    Եվս մեկ վիրահատութուն, Լիլի՛թ, սա քո անեծքն էր, քո սերը, ինձնից զավակ ունենալու քո բնազդը, մոլուցքը, հիվա՛նդ, հիվա՛նդ սերդ անիծեց իմ Լիլիթին:
    Հիվանդասենյակում անքուն գիշերներ:
    Բժիշկ- Հասկացե՛ք, օրգանիզմ կա ինքն է պայքարում օտարամուտ բացիլների ու վարակների դեմ, օրգանիզմ կա սնում է դրանց: Լիլիթի օրգանիզմը ինքն է սնում բացիլը, էխինոկոկի սերմեր ոչ միայն լյարդին ու թոքին են եղել, որոնք մենք հեռացրել ենք, նույն սերմերից կան նաև նրա արգանդին:
    Սա միակ սահմանն էր, որ անցնել չէր կարելի, արգելված էր բնությամբ, կնոջ մարմնի կառուցվածքով և բնազդով, մայր դառնալու միակ և սուրբ տենչով, այն ինչ չի կարելի արգելել, խլել, սահմանափակել…. <Լիլի՛թ, սա քո՛ անեծքն էր, թո՛ղ անիծվեր քո սերը ու զավակ ունենալու տենչը, որ այդպես էլ չցանկացա բավարարել>:
    Բժիշկ- Եթե Լիլիթը հղիանա, նրա օրգանիզմը կսկսի արագորեն ոչ միայն երեխային, այլև որդը սնել, իսկ այդ դեպքում կամ մոր և պտղի մահ, կամ էլ հղիության ընդհատում, այլ տարբերակ չկա:
    Բնությունը չի կարող, իրավունք չունի զրկել կնոջը մայր դառնալու իրավունքից:
    Հիվանդանոցից դուրս գրվեց ու սկսվեցին երկար գիշերները սիրելիի տանը, անկողնու կողքին, նրան նայելով, շոյելով, բայց գրկելու իրավունքից զուրկ… <Իմ հպումը քեզ ցավ է պատճառում, բերկրանքի փոխարեն` ցավ>:

    <Ու՞ր էիր>,- հարցնում է զարմացած հայացքը:
    -Աշխատանքից եմ գալիս, մրցույթն անցել եմ:
    Սկսվեցին չհասկացված լինելու օրերը, երբ աշխատանքի վայրում անգամ մտածում ես նրա մասին, չգիտես` ինչպես օգնես, ինչպես նրա մարմնի զրկանքները քո մարմնին փոխանցես, տանջվում ես սիրուց, ցանկությունից ու գիտակցում, թե քո սերը ինչպիսի ցավ է պատճառելու սիրած կնոջը, իսկ եթե…. Եթե հղիանա՞… ինչպե՞ս է ազատվելու երեխայից, չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛, չե՛մ կարող նորից ցավ պատճառեմ, ստիպեմ մայրանալու ցանկությունը զգալ, ստիպեմ զգա իր զավակի խաղը սրտի տակ, զգա` ինչպես է իր մարմնով պաշտպանում իր` դեռ ոլոռի հատիկի չափ բալիկին, ինչպես է մայրական օրգանիզմը սնում իր մեջ ապրող հրաշքը, ու՛.. ու՛… ու՛… ու՛… ու՛… Սնում է նաև այդ հրաշքը սպանող հրեշին, իր մեջ պաշտպանված զավակին սպանում է իր սնած հրեշը, սպանում է թե՛ մորը, և թե՛ պտուղը: Ինչպես ստիպեմ, որ հետո ազատվի երեխայից, չի ազատվի, կմեռնի զավակի հետ, բայց չի ազատվի:
    Լիլիթ- Շեկլի՛կ, դու ինձ էլ չե՞ս սիրում:
    Ալիկ` ծիծաղալով- Վա՛յ, մեռնե՛մ քեզ, կյանքիս իմաստն ես, ցա՛վդ տանեմ: Գիտե՞ս՝ ինչ եմ ուզում, հիշու՞մ ես` մեր առաջին հանդիպմանը բարեկամուհիդ մեզ երկու շոկոլադ տվեց, մեկը ես կերա, մեկը՝ դու, ուզում եմ, որ երկուսն ել ես կերած լինեի…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (12.03.2011), Mark Pauler (12.03.2011), Sambitbaba (14.03.2011), Գեա (13.03.2011)

  18. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատա՛նք, աշխատա՛նք, աշխատա՛նք, նորից ու անընդհատ. մտքերից ազատվելու լավագույն միջոցը: <Չէ՛, դու՛ք անիծեցիք ինձ, Աննա՛` մեր կուրսի ամուսնացած գեղեցկուհին, ինչ՞, էլի ինչ՞, հետո ինչ, որ չէիր սիրում ամունուդ, ուրեմն ինչ՞, ե՞ս էի ամուսնուդ փոխարեն քո ձեռքից կրակն ընկնելու, չէ՛, չէ՛, չէ՛, թանկագի՞նս, չէ՛, քեզ չտվեցի ո՛չ սեր, ո՛չ էլ ֆիզիկական բավարարվածություն, չուզեցի տալ, դրա պատասխանատվությունը չէի ուզում… Հիմա էլ ես չեմ կարող զգալ սիրած կնոջ քնքշանքը, զավակ ունենալու երջանկությունը, ուզում եք զրկեք ինձ ի՛մ Լիլիթից, զրկե՛ք, զրկե՛ք, զրիկե՛ք, սպանե՛ք ինձ, բայց իրե՛ն չէ, ինքն արժա’շնի չէր: Սիրում եմ, անմատչելի սիրով եմ սիրում, վայելած ու այլևս անհասանելի սիրով եմ սիրում>:

    Սկսվեցին մեղադրանքները` <Մոռացել ես մեր աղջկան, երևի էլի ուիրշների հետ ես քարշ գալիս, հա՜, դե աղջկաս պատվի հետ խաղացիր, դու՛ ես միակ մեղավորը>,- ծնողի անհեթեթ մեղադրող հայացք: Ընդհարումները դարձան անտանելի: Վե՛րջ, ե՛լք, ե՛լք, ե՛լք, ե՛լք ցույց տվեք: Միակ ելքը դարձավ միայնությունը.
    Լիլիթ- Շեկլի՜կս, որոշել եմ արդեն, պետք է ընդունես որոշումս:
    Ալիկ- Չէ՛, լռի՛ ու էլ չխոսաս:
    Լիլիթ- Դու պետք է գնաս ու մոռանաս ինձ: Գիտեմ, որ մատանին ինքդ չես հանի մատիցս, դրա համար, վերցրու, ես արդեն հանեցի:
    Ալիկ- Չե՛մ ուզում:
    Լիլիթ- Ոչինչ չես կարող փոխել, իմ կյանքն այսպիսին է, բայց դու՛… Գոնե քո կյանքը այլ կերպ դասավորվի, դու՛ պետք է երկուսիս փոխարեն երջանիկ լինես:

    Ու գիշերները դարձան ավելի մռայլ, անտանելի, մոտավորապես առողջ թոքերի և ծխախոտի պայքարի, ալկոհոլի կոնծման և լյարդի նորահայտ ցավի, հոգու ու մարմնի արանքում ժամանակի սպանդի: Տասնվեցամյա աղջկա հետ երթեր Երևանի ակումբներում, Ռուսաստանից ժամանած հայհոյախառն ծիծաղով բոլորին ապշանքի հասցնող <հայուհու> հետ ժամանց ուր որ պատահի, գյուղի և քաղաքի աղջիկների խանդոտ հայացքների մենամարտ: <Լիլի՛թ, սա քո՛ անեծքն էր, որ չմոռանամ մեղքս>: Ամիսը երկու աղջիկ, առողջության անհաշիվ կորուստ:

    Ով տեղ չունի ոչ մի տեղ

    <Ինձ երջանկություն չկա, Լիլիթից հետո ինձ հանդիպած միակ աղջիկը, ում չեմ ցանկանում ցավացնել դու ես, քեզ հետ լավ ընտանիք կունենայի, դու այնքան բարի ես, գիտես հոգիս կիսեցիր, կեսը իմն է, կեսը` քոնը, ու իրավունք չունեմ քո մաքրությունն էլ կեղտոտեմ, ինչի՞ համար… Դու հասկացար, ընդունեցիր ինձ, իրավունք չունեմ քեզ էլ փչացնեմ: Քեզ պահպանի՛ր, երջանիկ լինելու իմ մաքուր երազանք, ուղղակի ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում:
    Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ եմ ուզում`
    Իմ Լիլիթի՞ն եմ երազում,
    Չե՞մ ցանկանում հրաժարվել ամիսը երեք հոգուց, ովքեր հետո ինձ իրենց կրքի ու իրար մեջ չբաժանելու պատճառով հոգիս են հանելու, աաաաաաաաաաաաաաաա՜, դրանց տեղնա…
    Թե քե՞զ նմանին, քա՛ղցր ջան, ախր, դու մեղք չունես, դու ուղղակի չափից դուրս բարի ես, ու երբ հասկանամ, որ միայն դու կարող էիր ինձ երջանիկ ապագա տալ, միայն դու՛… դու էլ իմը չես լինի, կլինես անհասանելի կամ ուրիշինը, ու կրկին կվերադառնամ իմ միայնությանը ու կերազեմ անցյալը: Քո բարությունը, հոգատարությունը, լսելու ու ընդունելու կարողությունը, դու նման չես մնացածին, ոչինչ չես պահանջում, չես պայքարում ու քո ներկայությամբ չես խեղդում ամեն ինչ, դու բուժեցիր ինձ, քեզ հետ կիսեցի իմ միայնությունը, կիսեցի ու քեզ հետ դարձա պատասխանատու, հիմա էլ պետք է քեզ պաշտպանեմ ինձնից>:
    Տեղ չունցողը- <Ես հասկանում եմ քեզ, լսում, ու ընդունում այնպիսին, ինչպիսին կաս, ցավում եմ, որ ինքս այնպիսին չեմ, ինչպիսիներին դու ես ընդունում, ների՛ր: Երբ հասկանաս, թե ով եմ քեզ համար տեղյակ պահիր` քու՞յր եմ, հոգեբա՞ն, հավանած աղջի՞կ, միգուցե՞ ոչ ոք, կամ նա, ով ոչ մի տեղ չունի քո կյանքում>:
    Ալիկ- Քա՛ղցրս, օգնի՛ր ինձ, օգնի՛ր դուրս գամ այս վիճակից, էլ չեմ դիմանում:
    - Փո՛քր ջան, երևի լավ կլինի մենք մի ընթացք չշփվենք, որ հասկանանք` ինչ ենք ուզում ու կողմնորոշվենք:
    Զայրացած- Ի՞նչ ես արել, քեզ ո՞վ էր իրավունք տվել հետաքրքրվել իմ անցյալով, գնա՛ հա՞…
    Երեք ժամ անց- Խնդրու՛մ եմ չլքես ինձ, մենակ չթողնես ինձ, բացի քեզանից ինձ ոչ ոք չի հասկանում:
    -Ուզում եմ քեզ հետ խոսամ, տեսնեմ քեզ,- նայում է ինչպես վերջին անգամ` կարոտած ու հմայված:
    Նույնը նաև հաջորդ օրը:
    -Բայց քեզ հետ ես շատ լավ ընտանիք կունենայի:
    -Ես չեմ գա ծննդյանդ օրը, եթե գամ դու վերջնական կսիրահարվես ինձ, իսկ դեռ ոչինչ որոշված չէ, վախենում եմ, որ եթե սիրահարվես, հետո քեզ համար վատ կլինի, կթողնեմ քեզ:
    Երեք ժամ անց- Գիտե՞ս՝ կարոտել եմ քեզ, ես վախենում եմ գալ քեզ մոտ, չեմ տիրապետի ինձ, կհամբուրեմ ու հետո չեմ տիրապետի, չե՛մ գա…
    -Շնորհավոր ծնունդդ, քա՛ղցրս, ուզում էի առաջինը շնորհավորել քեզ, Աստված քո բարության դիմաց թող քեզ գոնե կեսի չափով տա:
    Տեղ չունեցողը- Է՞լ չենք շփվի…
    Ալիկ- Վախենում եմ հետո հասկանամ, որ միայն քեզ հետ կարող էի երջանիկ կինել, լավ ընտանիք ունենալ, բայց այդ ժամանակ այլևս իմը չես լինի:
    Տեղ չունեցողը- Իսկ ինչու՞ միայն ես տեղ չունեցա…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (12.03.2011), Mark Pauler (12.03.2011), Sambitbaba (14.03.2011), Գեա (13.03.2011)

  20. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ վերնագիրը շատ դուր եկավ, ապրես: Դե մնացածն էլ... խառն էր, բայց, ոչինչ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ կարծիքի համար, Դուք շատ ուշադիր եք վերնագրերի հանդեպ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.03.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •