User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Մենության մեջ չհասկացվածները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենության մեջ չհասկացվածները

    Կրկին մի խնջույք, ուր նա պարտավոր էր լինել: Նույն սեղանի շուրջ նստած են շատերը. շատերը՝ անտարբեր դեպ մեկը մյուսը, կույր՝ նկատածի հանդեպ, տգետ՝ իմացածի նկատմամբ: Երկուսի երկու զույգ աչքերը գտել են միմյանց, հնարավոր է ուրիշներին են փնտրել, բայց «իրենց համար էլ հանկարծակի» միմյանց են գտել: Իսկ նայել միմյանց, տեսնել, թե աչքերի խորքն ինչ է ասում, համարձակությունը չի բավականացնում (չնայած նայելու կարիքը չկա, եթե արդեն տեսնում ես):
    «Իսկ դու վստա՞հ ես երկու զույգ աչքերի շուրջ ասվածի վերաբերյալ: Ճիշտն ասած՝ ես ել տանել չեմ կարողանում այս խնջույք կոչվածները: Դրանք միշտ էլ հիշեցնում են քո գեղեցկության երկրպագությունը, իսկ ավելի ճիշտ՝ գեղեցկության հանդեպ պատկառանք՝ զուրկ հարգանքից: Ի՞նչ ափսոս»:
    Այս երկու զույգ աչքերը միմյանց միշտ նայել են համարձակ, միշտ վստահ ու հպարտ, երբեմն անտարբեր… Այսօր չեն նայում:
    Կնոջ համար տղամարդու սև աչքերը երազ են եղել. երազ, որին ձգտել, բայց որից հեռացել էր այնքանով, որքանով ցանկացել էր մոտ լինել: Տղամարդու համար կանացի այդ զույգ աչքերը եղել են լոկ խղճահարության և մեղքի աղբյուր: Խղճահարություն, որն անտեսվեց, և մեղք, որը չնայած իր ցանկությանը, իր կնոջ հանդեպ չգործեց:
    «Դե իհարկե, անմեղության զգացում, որը ես շնչում եմ ամեն վայրկյան»:
    Այսօր 2 զույգ աչքերը խուսափում են միմյանցից, չնայած հենց այդ խուսափելն էլ ծիծաղելին է: Կարելի է կարծել խուսափելու պատճառը կնոջ կողքին ծիծաղող տղամարդն է, կամ գուցե այն տղամարդու կողքին նստած կնոջ հարատև երջանկությամբ լի աչքերն են:
    «Ինձ հենց այդ հարատև երջանկությունն էլ պակասում է ու վերջնականապես կդառնամ խելագար»:
    Տղամարդու կողքին նստած կնոջ աչքերում հարատև երջանկությունը հիշեցնում էր դատապարտում երջանկության: Միշտ էլ զգացել էր, որ կիսով չափ է սիրված, որ ամուսնու մտքի և հոգու խորքերում թափառում է խղճի և այդ խղճի առջև մեղքի զգացումը: Ամուսնու կողմից ազնվություն. մեկ ուրիշի առկայությունն իրենց երազների միջև զգացել է միշտ, ու ինքն իրեն է մեղադրել այդ մեկ ուրիշի կոտրված «կես երազի» առջև:
    «Ազնվությու՞ն, ո՞րն է ազնվությունը, մեկ ուրիշի հանդեպ խղճի խայթով ի՞նձ էլ տանջելը, չէ՛, ազնվությու՛ն չէ»:
    Սեղանի մի ծայրից մյուսը միմյանց շնչառությունն ու յուրաքանչյուր աննշան շարժումը որսացող մի տղամարդ ու մի կին չէին համարձակվում միմյանց աչքերի մեջ նայել: Կինը վստահ էր, որ տղամարդն իր մասին է խորհում, իսկ ավելի ճիշտ այն մասին, որ իր կողքին նստած իր կինը դա չնկատի: Սեղանի մի ծայրից մյուսը տղամարդը զգում էր, որ այն կնոջ ժպիտները նրա կողքին նստած տղամարդուն առաջվա նման շինծու ու դառնորեն դատարկ են:
    «Հետաքրքիր է, դա միայն ի՞նքն է նկատում»:
    Ժամանակին չնկատեց, որ այդ ծիծաղը հենց իրեն ուղղված օգնության կանչ է եղել: Չէր էլ նկատի, չէ որ միշտ էլ ձգտել է, որ իր կողքին նստած կինը չլսի այդ կանչը, որ այդպես էլ անտարբերության մատնված մնաց: Անտարբերությունը կործանման է տարել ու նախկին ծիծաղը առանձնապես չի էլ փոխվել:
    «Անտարբերությու՞ն, Դուք դա անտարբերությու՞ն եք անվանում: Քո հանդեպ այդ անտարբերություն կոչվածն ապրում է ինձ հետ անընդհատ, կյանքիս ամեն մի վայրկյանում, ամեն մի շնչի հետ նրա հանդեպ անտարբերության դիմաց ինձ էլ մեղքի զգացումով խեղդելը Դուք անվանում եք անտարբերությու՞ն»:
    Իզուր տղամարդը չի համարձակվում նայել այդ կնոջ աչքերի մեջ: Այնտեղ նա այլևս ոչինչ չի տեսնի (գու՞ցե այդ դատարկությունից էլ վախենում է), այդ կինը վաղուց սովորել է, թե ինչպես դեմքը շպարելու հետ հոգին էլ մի լավ շպարի, այնքան լավ, որ շպարի տակ թաքնվածը իրեն անգամ հասու չլինի:
    «Այդ դեպքում ինչու՞ իր փոխարեն ի՛նձ հասու եղավ»:
    Կնոջ աչքերի մեջ նա այլևս «երազ» չի տեսնի: Կինը երազելը շատ վաղուց է մոռացել, նա ինքն իր ով լինիլն էլ շատ վաղուց է մոռացել: Չի մոռացել միայն նրան, ով իր կողքին էր կանգնել շատ վաղուց, ում ինքը ծիծաղել, (ստիպված էր եղել ծիծաղել), ու ծիծաղով մեկ ուրիշից օգնություն էր խնդրել:
    «Վստա՞հ ես, որ հենց այդպես էլ եղել է»:
    Հիշողության դեմքն անգամ խամրել է ժամանակի ոլորաններում, քսմսվել որ պատին ասես ու աղճատվել, բայց մոռացությանը չի տրվել: Նրանից հետո եղած բոլոր «կատակները»՝ տղամարդիկ, որոնցից մեկն էլ հիմա իր կողքին է, յուրաքանչյուրին ինքը բանտել է հիշողությունից՝ մոռացությանը հատկացված մի-մի բանտախցում: Իր կողքին նստած այս վերջինից հետո էլ երևի դեռ «վերջիններ» կլինեն:
    «Կարելի էր կարծել դրանում էլ ես եմ մեղավոր եղել, չէիր ուզում այդ կյանքով ապրել, ուրիշ կյանքով կապրեիր, թե քո սխալները ի՛մ ճակատագիրն էին»:
    Կինը ժամանակին կարծել էր, թե մի փոքրիկ կատակը, որին ինքն է իրեն ստիպել, փրկություն կբերի, կօգնի կամ զուր երազածը մոռանալ, կամ էլ նրան ուղղված կանչը անպատասխան չէր մնա: Երկու դեպքում էլ ինքը մենակ չէր մնա, մենությունն իրեն չէր սպառնա: Սակայն տղամարդու համար կնոջ կես կատակը կես լուրջ էր եղել, ու կնոջ կես կատակի ու կես մերժման վրեժը կես չէր եղել, ոչ էլ կես կատակ էր եղել: Ցանկացավ ինքն իր կատակը իրեն ներել, բայց քանի որ ուրիշի վրեժը ներել չկարողացավ, ինչու՞ ինքն իրեն պետք է ներեր: Ներումը այդպես էլ մնաց կես ճանապարհին ու դարձավ կես ներում: Անտարբերությունն ու կես կատակը կործանման են տարել, ու միայն մի դաս է լավ ուսանել, այն էլ՝ հոգին դեմքի հետ մի լավ շպարել է եղել: Կուրությունը նկատածի հանդեպ անտարերության լավագույն դրսևորումը եղավ: Կնոջ համար իր երազը մեռավ, երբ ինքն էլ՝ իբրև երազ մեռավ մեկ ուրիշի համար: Կես կատակի վրեժից միայնակ մնացած սիրտը մի լավ պարսպելը սովորել էր երազն իր ձեռքերով հողին հանձնելիս: Կես երազը մոռանալը դժվար չէր, երբ կես կատակի պատճառով պատժված անդունդն էր գլորվում ո՛չ այնքան դանդաղ: Բայց եղավ մեկ ուրիշը, որ դարձավ իր համար «կես լուրջ» փրկության մի ուղի: Իր կես երազի փոխարեն կնոջ մեջ մեկ ուրիշը գտավ սիրո ճանապարհ: Կնոջ համար նա կես լուրջ էր, իսկ կինը նրա համար կես երազ: Չուզեց լինել երազ մեկի համար, որ կես լուրջ, թե ոչ լուրջ իր համար փրկության դուռ էր բացել: Վախեցավ ապրել իբրև կես երազ ու հանկարծ հասկանալ, որ իր երեսով են տվել, թե ինքը ով է եղել: Վախեցավ մի օր կանգնել և լրջորեն քավել իր մեղքերը մեկի առջև, որ իրեն օգնության ձեռք էր պարզել, վախեցավ անարժան լինել, ինչպես իրեն էին անարժան եղել: Իր հանդեպ մեկի վրեժը մյուսի նկատմամբ իր կողմից վրեժ դարձավ:
    «Ես քեզ չէի խնդրել՝ ինքդ քեզ զրկեիր հնարավորությունից միայն նրա համար, որ ամուսնուս ես սպասում: Սու՛տ է, թե սպասում էիր, ուղղակի ձգտելով ապրել իմ կյանքով՝ այդպես էլ չհասկացար՝ այս կյանքով դու ինքնակամ չէիր ապրի և չապրեցիր քո ընտրությամբ»:
    Կուրությունը հնարավոր փրկության նկատմամբ կործանման հանդեպ անտարբերության ճանապարհին էր կանգնեցրել: Մեռած սերը, պարզվում է, երբեմն այնքան էլ խորը չի թաղված լինում, նույնիսկ շատ մոտ, առաջին պատահած բաժակի մեջ:
    «Բաժակն էլ հո ե՛ս չեմ քո առջևը դրել»:
    Երակներով հոսեց մի դառնություն, որ հասնելով սև աչքերին ուզեց մեղքերի հետ աչքերից արցունք քամի: Սակայն նա՝ այդ կես երազը չպետք է տեսներ իր վերջնական կործանումը, ու ամբողջ սրտով ցանկաց տղամարդու առջև ոչինչ լինել, «ո-չըն-չութ-յուն», որ նա էլ չխղճա, և օգնություն աղերսող իր ծիծաղը՝ իբր մի անբարո կնոջը հատուկ վարք համարի:
    «Ըմբոստություն քո իսկ հանդեպ: Այսօր քեզ միայն հիստերիան է պակասում: Հայացքս որսացի՞ր»:
    Երբեմն հայացք որսալն այնքան էլ պարտադիր չէ, որքան հայացքը զգալ կարողանալը: Հայացքը լսել կարողանալը.«Դե՛, եթե այդպես ես ուզում»: Կանգնեց, երաժշտություն պատվիրեց: Մտածում էր պարեր: Վերցրեց գինու բաժակը մի կում խմեց, ցանկացավ պարել՝ մենակ ու խելագար, մինչև հոգին մարմնից պոկեր ու անցյալն էլ այդ մարմնի հետ շպրտեր ապագայից: Զգաց, որ իվիճակի չէ իր էությունից փախչելու:
    «Սա արդեն ոչ միայն քո, այլև իմ վերջն էր»:
    Նստեց ընկնելուց էլ ծանր: Թվաց գետնից էլ ցածր է ընկել: Տեսավ նրան՝ միշտ վեր կանգնած:
    «Նա երբեք էլ քեզնից վեր չի եղել, ուղղակի դու ինքդ ցանկացար վարում լինել՝ կես ոչնչից ոչնչություն: Չէ՛, Նա երբեք էլ քեզնից բարձր չի եղել»:
    «Գիտե՞ս, ես էլ եմ ատում այս պարտադիր երկրպագությունը»:
    Վերջին խմբագրող՝ Ohanyan: 11.07.2010, 12:57:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), KiLa (12.03.2011), Mark Pauler (14.07.2010), Nare-M (13.03.2011), Sambitbaba (01.09.2010), ՆանՍ (02.09.2010)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ շատ «խառը» չէ՞ր, ձեր ՝ Ակումբում առաջին արձակ ստեղծագործություն տեղադրվելու համար:

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, բայց անկեղծ ասեմ՝ ավելի պարզ դաձնելու ցանկություն չունեմ, իմ մոտեցումը տվյալ գործին այդպիսին է, ամեն դեպքում շնորհակալ եմ անկեղծ լինելու համար

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ վերնագիրը շատ դուր եկավ, ապրես: Դե մնացածն էլ... խառն էր, բայց, ոչինչ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ կարծիքի համար, Դուք շատ ուշադիր եք վերնագրերի հանդեպ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.03.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանաձայն եմ, որ մի քիչ խառն է, նաև կավելացնեմ՝ դժվարըմբռնելի: Բայց, որ հետաքրքիր էր, դա փաստ է: Ինձ դուր եկավ :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (02.09.2010)

  10. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, էլի եմ ասել ու կրկնում եմ ասածս՝ ցանկացած քննադատութունից չեմ խուսափում

  11. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, էլի եմ ասել ու կրկնում եմ ասածս՝ ցանկացած քննադատութունից չեմ խուսափում
    Իմ գրածը բնավ քննադատություն չէր

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (11.07.2010)

  13. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, տարբերակեք «բարդ» ու «անընթեռնելի» հասկացությունները, խնդրում եմ: Բարդ կարող է լինել կառուցվածքը, բառապաշարը, պատկերները և այլն: Անընթեռնելի աշխատանքը կարող է դառնալ, օրինակ, կառուցվածքի իսպառ բացակայության հետևանքով: Խնդիր, որն առկա է առաջին աշխատանքում: Աղջկական հուշատետրում գրի առնված «պատմվածքը» կեսից կարդալու տպավորություն ունեցա:
    Գործողությունների հերթականություն, արանքում՝ մտորումներ (ընդ որում, այնքան կեղծ կամ արհեստական, ախր ոչ մի նորմալ մարդ նորմալ իրավիճակում նման մտքեր չի ունենում. մարդը ծույլ արարած է, մտքերն էլ սովորաբար պարզ են):
    Ասածս ի՞նչ է, դժվար թե ինչ-որ մեկը նման իրավիճակում մտովի սկսի այլանդակ կլիշեների շարք թվարկել:
    Շնորհակալություն գոնե, որ «Թախծոտ աշուն էր, զեփյուռի մեղմ շրշյունի տակ անձրևի մանր փշուրներ էին սավառնում օդում»-ով չէր սկսած:
    Կարճ ասած. ցանկացած աշխատանքից հենց գեղեցիկ, հետաքրքիր կամ ուրիշ բան թվացող արտահայտությունները հանեք ու փոխարինեք ավելի առօրեականներով, արդյունքում ստացվածն աշխատանքի «մաքուր քաշն» է:
    Լավ, մի քիչ էլ իմ դասական քթիմազությունից.
    Կրկին մի խնջույք, ուր նա պարտավոր էր լինել: Նույն սեղանի շուրջ նստած են շատերը. շատերը՝ անտարբեր դեպ մեկը մյուսը, կույր՝ նկատածի հանդեպ, տգետ՝ իմացածի նկատմամբ: Երկուսի երկու զույգ աչքերը գտել են միմյանց, հնարավոր է ուրիշներին են փնտրել, բայց «իրենց համար էլ հանկարծակի» միմյանց են գտել: Իսկ նայել միմյանց, տեսնել, թե աչքերի խորքն ինչ է ասում, համարձակությունը չի բավականացնում (չնայած նայելու կարիքը չկա, եթե արդեն տեսնում ես):
    1. խնջույքը վայր չի
    2. ոգեշնչված-դպրոցական տոն, երևի հայկականհոգեբանության մեջ լավ խորը արմատավորված («ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց՝ կրակի պես» (c) Պ. Սևակ), ավելորդ պաթոս ու արհեստականություն է փոխանցում
    3. կլիշե. վառել անխնա կերպով
    4-5. անբարեհունչ, նպատակայնորեն արված, բայց դրանով հանդերձ՝ արհեստական ու անբարեհունչ կրկնաբանություն (միմյանց-միմյանցի մասին համեստորեն լռում եմ)
    Եթե շարունակեմ, մեկնաբանությունս պատմվածքից ավելի երկար կլինի:

    Հասուն աշխատանք չի, հեղինակն ըստ երևույթին միայն հայ հեղինակների (ու ռուս դասականների հայ հեղինակների իրականացրած թարգմանությունների) ընթերցող է: Ի նկատի ունեմ՝ Քինգ, Գեյման, Մոեմ, Ջոյս ու մնացած բոլոր նորմալ հեղինակներին նորմալ կարդացած մարդը կնախընտրեր խաբել Մահին, քան նման բան գրել
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 13.03.2011, 04:01:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lem (14.03.2011)

  15. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ կարծիքների համար, կրկին նշում եմ, որ ես ինձ լրջորեն ստեղծագործող չեմ համարում, գրում եմ ինչպես որ զգում եմ, պահի արդյունք են, և, երևի թե, KiLa -ի խոսքերի հետ համաձայնեմ, եթե մի փոքր պարզեցնեի ավելի մատչելի կլիներ… շնորհակալ եմ, որ Ձեր կարծիքն արտահայտել եք, դա ինձ համար կարևոր էր… ինչ վերաբերում է Ձեր կարծիքին՝ հարգելի Rhayader , կաշխատեմ անդրադառնամ Ձեր նշած պարտադիր գրականությանը, բայց երբևէ չկրկնօրինակեմ մտածելակերպը…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.03.2011), Շինարար (13.03.2011)

  17. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ կարծիքների համար, կրկին նշում եմ, որ ես ինձ լրջորեն ստեղծագործող չեմ համարում, գրում եմ ինչպես որ զգում եմ, պահի արդյունք են, և, երևի թե, KiLa -ի խոսքերի հետ համաձայնեմ, եթե մի փոքր պարզեցնեի ավելի մատչելի կլիներ… շնորհակալ եմ, որ Ձեր կարծիքն արտահայտել եք, դա ինձ համար կարևոր էր… ինչ վերաբերում է Ձեր կարծիքին՝ հարգելի Rhayader , կաշխատեմ անդրադառնամ Ձեր նշած պարտադիր գրականությանը, բայց երբևէ չկրկնօրինակեմ մտածելակերպը…
    Օհանյան, լուրջ ստեղծագործող չլինելը չի պարտադրում վատ ստեղծագործող լինել)))
    Կրկնօրինակելու, առավել ևս մտածելակերպը, խնդիր չկա: Պարզապես կառուցվածք-լեզու-պատկերներ-և այլն, պետք է աշխատել: Ու մեկ էլ՝ կարիք չկա շեշտն այդքան դնել բաների վրա, որոնք ամեն դեռահասի հուշատետրում ծեծվել-քյուվթա են դառել: «Իրար նկատմամբ կույր» մարդիկ, ֆուուու պատկեր, որն իր մեջ պետք է տրագիզմ պատունակեր՝ փոխարենը միտքդ են գալիս Սաութ Պարկի գոթերի մասին սերիայի հերոսները:
    Իսկ գրականությունը՝ պարզապես լավ ժամանակակից գրողների օրինակներ էին: Գրողը պարտավոր է նվիրված ընթերցող լինել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ohanyan (14.03.2011)

  19. #12
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    «Նա երբեք էլ քեզնից վեր չի եղել, ուղղակի դու ինքդ ցանկացար վարում լինել՝ կես ոչնչից ոչնչություն: Չէ՛, Նա երբեք էլ քեզնից բարձր չի եղել»:
    «Գիտե՞ս, ես էլ եմ ատում այս պարտադիր երկրպագությունը»:
    Ես էլ եմ ատում այդ պարտադիր երկրպագությունը... Եվ դեռ ավելին: Կասեյի, որ դուր եկավ, բայց կուզեյի, որ ավելի պարզ լիներ, հեշտ ընթեռնելի: Հաջողություններ քեզ հարգելի Օհանյան...
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.07.2010, 00:16: Պատճառ: Մեջբերման շտկում

  20. #13
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ դուր եկավ!!!
    Իսկապես շատ լավ ես գրել:
    Սկզբում ուզում էի մեջբերեի այն արտահայըությունները, որոնք դուրս եկել էին, հետո հասկացա, որ էդպես պատմվածքիդ կեսից շատը կստացվի:
    Եռանկյունու ցանկացած գագաթի հոգեկան ապրումները էնքան բարդ են, որ դրանք թեկուզ թղթի վրա, հեշտընթերնելի չէին էլ կարող լինել:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  21. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրը շատ դուրս եկավ լավ էր ասված...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար, ինձ համար հետաքրքիր է, թե ինչ տպավորություն եք ստանում…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •