User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: «Սիրում եմ, երբ մարդը մյուսներից տարբերվում է». հարցազրույց Դատարկության հետ

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Սիրում եմ, երբ մարդը մյուսներից տարբերվում է». հարցազրույց Դատարկության հետ

    Դավիթ ջան, դու դեռ քսան տարեկան էլ չկաս, իսկ ստորագրությունդ «հուսահատորեն» արդեն ասում է «Ունայնութիւն ունայնութեանց… ամէն ինչ ունայն է»: Իսկապե՞ս ամեն ինչ ունայն ես համարում:
    Եթե կյանքին մակերեսորեն եմ նայում ու ոչ մի բանի մասին խորապես չեմ մտածում, կյանքը առավել քան լիքն է: Բայց, երբ որ ցանկացած երևույթի մասին սկսում եմ խորապես մտածել, համոզվում եմ, որ էդ խոսքերը իզուր տեղը չեն ասված: Դե, երբ որ սկսում եմ մտածել, հանգում եմ դրան: Երևի թե էդպես եմ համարում:

    Իսկ ձգտո՞ւմ ես լրացնել կյանքումդ առաջացող դատարկությունը, թե՞ անհնար ես դա համարում:
    Իհարկե ձգտում եմ, ու բոլորս ենք ձգտում: Երևի թե դա էլ հենց կյանքի, ապրելու, ձգտումն է, բայց ուրիշ հարց է՝ որքանով ենք դա կարողանում անել ու արդյո՞ք գոնե մի փոքր լրացնում ենք այն:

    Ինչո՞վ ես դու փորձում լրացնել այն: Կա՞ այդպիսի որևէ միջոց կամ զբաղմունք:‬
    Ամենակարևորը, երևի մարդու նպատակներն են՝ իմ նպատակները, երազանքները ու այն ամենը, ինչը իմ կյանքը իմաստավորում է: Միջոցներ շատ կան` երաժշտություն լսելը, կարդալը, զբոսնելը, տարբեր հետաքրքրությունները, դա ինձ թվում է կախված է հենց տվյալ անհատից:

    Կարո՞ղ ես կիսվել երազանքներիցդ մի քանիսով:‬
    Մեկը ասեմ: Հիմա, երևի իմ գլխավոր երազանքը, կյանքում իմ տեղը գտնելն է: Ուզում եմ, վերջիվերջո, հասկանամ, թե որն է իմ կոչումը էս կյանքում ու ուզում եմ հասնեմ դրան, որը ամենադժվարն է:

    Մասնագիտությամբ կենսաբան ես, ապագա մանկավարժ: Ինչպե՞ս է քեզ թվում. դա քո կոչո՞ւմն է:‬
    Չէ, դա իմը չի, հակառակ դեպքում, մնում էր ավարտել ու ուսուցիչ դառնալ, չնայած կենսաբը հետաքրքիր է, բայց ես ինձ էստեղ իմ տեղում չեմ զգում: Հնարավոր է, որ հետո զգամ, բայց հիմա չեմ զգում, էնպես չի որ ատում եմ, բայց իմ կոչումը չեմ համարում‬:

    Իսկ ինչպե՞ս ես ընտրել կենսաբանությունը որպես մասնագիտություն:‬
    ‪Շատ պատահական: Կենսաբանություն ու քիմիա էի պարապում, վերջին պահին քննությունները փոխեցին ուրիշ մասնագիտությունների, ես էլ կենսաբանությունը ընտրեցի`անվճար տեղը շատ էին, քննությունները` կենսաբանություն ու քիմիա, չնայած դժգոհ չեմ, որ կենսաբանությունն եմ ընտրել էդպես պատահական, ավելի լավ տարբերակ գուցե հնարավոր չէր:

    Ինձ, օրինակ, դպրոցում շատ էր հետաքրքրում գենետիկան: Իսկ դու կենսաբանության առավել հոգեհարազատ որևէ բաժին ունե՞ս:‬
    Ահամ, գենետիկան շատ է հետաքրքիր: Իհարկե ունեմ`մոլեկուլային կենսաբանությունն եմ սիրում, նյարդային համակարգի ֆիզիոլոգիան եմ սիրում, իմունոլոգիան, էնդոկրինոլոգիան (չնայած էս վերջին երեքը մենք առանձին առարկայի ձևով չենք անցնում)‬:

    Ուսանող-բժիշկները միշտ սիրում են զվարճալի դեպքեր պատմել իրենց պրակտիկայից: Իսկ կենսաբաններիդ մոտ զվարճալի դեպքեր պատահո՞ւմ են ուսանողական պրակտիկայի ընթացքում:
    Դե մենք կենսաբան-ուսուցիչներ ենք, մենք ուրիշ ենք: Ահա, զվարճալի դեպքեր մեկ-մեկ լինում են, բայց ոչ պրակտիկայի ժամանակ, դե մեր հիմնական պրակտիկան ուսուցչի պրակտիկան է դպրոցում, որը հաջորդ տարի է սպասվում:

    Մի հատ զվարճալի դեպք կպատմե՞ս, եթե հիշում ես:‬
    Մի քանիսը կան, բայց «Զվարճալի պատմություններում» գրել եմ, չեմ ուզում կրկնվեմ, իսկ ուրիշ հնարավոր չի չլինի, բայց հիմա լարված եմ, դժվար հիշեմ:

    Շատ լավ, ուրեմն այդ թեմայից կկարդանք: Ինչպե՞ս ես հայտնաբերել ֆորումը:‬
    Արիացիների միջոցով: Ինչ-որ բան էր հետաքրքիր արիացիների մասին, Google-ով փնտրում էի, առաջինը բերեց «Դար» ակումբը ու ինչ-որ մեկի գրառումը, ում նիկը Արիացի էր (Սասուն, ականջդ կանչի ): Փաստորեն, եթե Սասունը գրանցված չլիներ ակումբում, հնարավոր է, ես էլ չլինեի‬:

    Դե, շնորհակալություն Սասունին: Ֆորումում քեզ «քո ափսեի մե՞ջ» ես զգում, հետաքրքիր ես համարում: Ընդհանրապես, ինչպիսի՞ տեղ է գրավում վիրտուալ շփումը քո կյանքում:
    Ահա, շատ շնորհակալություն իրեն: Սկզբում անհարմար էր շատ, տեղս չէի գտնում ու ինձ թվում էր, թե երբեք այն չեմ գտնի: Բայց հարմարվեցի... հիմա, ես ինձ հատկացված մի փոքր տարածությունն եմ զբաղեցնում, բայց ինձ շատ լավ եմ զգում: Վիրտուալ շփումը շատ մեծ նշանակություն ունի, հաճախ վիրտուալը գերազանցումա նաև իրական շփմանը, որը արդեն վատա:

    Դե, ուրեմն, սրանով այսօր վերջացնենք «վիրտուալ ինկվիզիցիան», որպեսզի իրականի ու վիրտուալի հավասարակշռությունը չխախտենք: Համաձա՞յն ես:

    Ահա, համաձայն եմ: Հավասարակշռությունը պահպանենք, էդ ավելի ճիշտա: Հուսով եմ շատ չձանձրացրեցի

    Իհարկե ո՛չ: Ես հակառակն եմ կասկածում:‬ Շատ շնորհակալություն, Դավ ջան, հարցերին պատասխանելու համար, դեռ կշարունակենք:‬
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.07.2010, 15:06: Պատճառ: Ընթեռնելի գույներ

  2. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), A.r.p.i. (11.07.2010), Agni (11.07.2010), Ariadna (11.07.2010), Claudia Mori (21.09.2011), E-la Via (11.07.2010), EgoBrain (11.07.2010), Farfalla (13.07.2010), Freeman (11.07.2010), Legolas (11.07.2010), Magic-Mushroom (20.07.2010), Norton (11.07.2010), rainbow (15.07.2010), Smokie (05.11.2010), SSS (13.07.2010), Tig (11.07.2010), unknown (11.07.2010), Yeghoyan (11.07.2010), Yevuk (11.07.2010), _Հրաչ_ (11.07.2010), Արևածագ (13.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Դարք (11.07.2010), Երկնային (11.07.2010), Էլիզե (11.07.2010), Ժունդիայի (11.07.2010), Ինչուիկ (11.07.2010), Լուսաբեր (11.07.2010), ԿԳԴ (11.07.2010), Հարդ (11.07.2010), Մանուլ (11.07.2010), Նաիրուհի (14.09.2011), Շինարար (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ խոսքը գնաց վիրտուալ բաներից, Դավ ջան, արի վիրտուալ հետադարձ հայացք ձգենք: Որո՞նք են մանկությանդ ամենավառ հիշողությունները:
    Ամենավառ լա՞վը, թե՞ ամենավառ վատը:

    Երկուսն էլ:
    Վատը չեմ ասի: Բայց այ լավը կասեմ: Հիշում եմ՝ մի անգամ հատուկ ինձ տանում էին լուսանկարվելու, հագցրել-կապցրել էին, ես էլ ինձ շատ լավ էի զգում, չգիտեմ ինչի էդ շատ է տպավորվել մեջս: Շատ ա տպավորվել նաև, որ առաջին անգամ մտա դպրոցի դասարան, էդ դասարանի հո‬տը դեռ զգում եմ: Հիշում եմ որ տարրականի դասատուն մոտեցավ ու խիստ աչքերով ուշադիր նայեց ինձ: Ակնոցներ էր դնում, իրա աչքերի խոշորությունն ա վառ տպավորվել: Վառ են տպավորվել նաև որ բակում խաղում էինք... մանկությունից լիքը տպավորված բաներ կան:
    Հա մեկն էլ հիշեցի, մոռացել էի‬: Հիշում եմ, որ փոքր էի, գնում էինք սարից մորի հավաքելու ամռանը, մորին էլ խոշոր էր ու քաղցր: Քանի որ ես փոքր էի, ես էդքան չէի հավաքում, ինձ ասում էին` դու քաղի ու կեր, ես էլ քաղում ու ուտում էի ամենալավերը: Էդ պահնա մոտս շատ տպավորվել ու հետո մորու մուրաբա ու կոմպոտ սարքելու պրոցեսը

    Հետո էլ ասում ես՝ կրտսերը լինելն առավելություններ չեւնի... Բայց որ դասատուն խիստ նայել էր վրադ առաջին անգամ, մի բան երևի կանխազգացել էր: Դատարկուլիկը չարաճճիների՞ց էր դպրոցում:
    Մորու խաթար արժեր փոքր էղնել: Ի՞նչ էր կանխազգացել: չէ բառատետրն էի փնթի պահում (էդ արդեն առաջին օրվանից հետո էր) դրա համար էր խեթում, բառատետրերը միշտ չէի սիրում: Չէ չարաճճի չէի, խելոք գերազանցիկներից էի, կոմունիստ

    Մորու մուրաբա՞, ասում ես... Իսկ ինքդ մուրաբայատիպ բան կկարողանա՞ս եփել: Ընդհանրապես, խոհարարության բնագավառում ինչպիսի՞ն է վիճակը: Հո դատարկություն չի՞:‬
    Դե որ ես սարքեմ, ես էլ ուտեմ, կկարողանամ, ու իմ սարքածը շատ էլ համով կթվա իմ համար, մյուսների համար դժվար: Խոհարարության հետ էնպես չի որ լավ եմ, բայց իմ համար ուտելիք կկարողանամ սարքել: Դե էդպես առիթ քիչա լինում, բայց որ մենակ եմ մնում կպատրաստեմ կուտեմ: Չէ, դատարկություն չի, սպիտակուց, ճարպ ու ածխաջուրա


    Փաստորեն դու մենակ ինքդ քո համար ես, հա՞, պատրաստվում ուտելիք սարքել: Իսկ եթե մի 5-6 ակումբցի քեզ հյուր գան, մի բան չե՞ս հյուրասիրի:‬
    Իհարկե կհյուրասիրեմ, բայց ոչ իմ պատրաստածը : Դե կարողա ապագայում ուրիշների (ուրիշի) համար ստացվի որ պատրաստեմ մի անգամ, բայց հիմա մենակ իմ համար եմ պատրաստում: Իմ պատրաստածը վայելելու մենաշնորհը մենակ իմնա:

    Ինչ ինդիվիդուալիստ դուրս եկար դու, հա: Գրազ եմ գալիս, որ եթե փոքր ժամանակ սպորտով զբաղվել էս, ապա դա եղել է անհատական սպորտաձև, ոչ թիմային:‬
    Իսկ ես սպորտ չեմ սիրում ոչ անհատական, ոչ թիմային. մենակ մի շաբաթ թեթև ատլետիկայի եմ գնացել ու վերջ: Սպորտից միշտ խուսափել ու խուսափում եմ`պայքար չեմ սիրում, կամ էլ պարտվել

    Չես սիրում պայքարե՞լ: Ինչո՞ւ:
    Եսիմ, երևի պարտվելուց եմ վախենում, քննադատությունից, չնայած որ հաղթում եմ էլի ինձ լավ չեմ զգում, ես ավելի շատ համագործակցություն եմ սիրում:

    Կարծում ես՝ հնարավո՞ր բան է առանց պարտությունների ապրելը: Ասում են՝ ամեն պարտությունից հետո ոտքի կանգնելով մարդն ուժեղանում է:‬
    Չէ հնարավոր չի, հա, բայց, եթե մյուս կողմից նայենք, պարտություններ կան, որոնցից հետո մարդը ոտքի չի կարողանում կանգնել: Դե, ուզեմ, թե չուզեմ, լինում է, որ պարտվում եմ, բայց ես խուսափում եմ դրանցից, երևի տարիքայինա, հետո կանցնի:

    Լավ, վերադառնանք սպորտին (ու ձեռքի հետ էլ նկատենք, որ ես իրավացի էի անհատական սպորտաձի մասին՝ թեթև ատլետիկա ): Որևէ սիրած սպորտաձև ունե՞ս: Սիրո՞ւմ ես մրցումներ դիտել:
    Չէ, ես սպորտից ընդհանրապես 0 եմ, ոչ զբաղվում եմ, ոչ սիրում եմ նայել, մենակ որ հայ մարզիկներ են լինում, էդ ժամանակ եմ նայում, էն էլ միայն վերջը Հենց հիմա էլ ֆուտբոլ էր գնում, բայց ես հարցազրույցի եմ

    Անգամ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» ասացվա՞ծքը քեզ չի համոզում սպորտի կարևորության մեջ:‬

    Չէ, ես սպորտը կարևորում եմ, պարզապես ես չեմ սիրում սպորտը, շատ եմ ուզել սիրել, բայց չեմ սիրում, սերը հո պարտադրովի չի՞: Սպորտով զբաղվելն էլ իմ համար ծանր, ձանձրալի գործա: Ավելի լավ է, «մի քիչ անառողջ մարմին, մի քիչ անառողջ հոգում», քան սպորտով զբաղվելու ձանձրույթ «առողջ մարմին, ընդհանրապես անառողջ հոգում»:

    Ուրեմն դու պետք է հակված լինես «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» տարբերակին (Ավետարան ըստ Հովհաննեսի, Զ 64): Ընդհանրապես ինչպիսի՞ն է վերաբերմունքդ հոգևորին, կրոնին, հավատքին:
    Էստեղ ամենահակասականն ա գալիս: Աթեիստների մեջ եմ մեծացել, հիմա էլ մասնագիտությունս կենսաբանա: Թվումա թե կրոնին շատ վատ եմ վերաբերելու: Բայց չէ: Եթե իմ առաջ ընտրություն դնեին, կամ կենսաբանությունը, աթեիզմը կամ կրոնը, հավատքը, ես միանշանակ հավատքը կընտրեի: Հավատում եմ, ինձ քրիստոնյա եմ համարում, բայց որ իմ կրոնական հայացքների մասին եմ մտածում, էդտեղ քրիստոնեություն համարյա թե չեմ գտնում: Էս առումով մտածելակերպս արագ եմ փոխում, բայց մի բան հաստատ գիտեմ, ես ավելի շատ հավատքի մարդ եմ, քան գիտության:


    Հավատքն ու գիտությունը համարում ես անհամատեղելի՞:‬
    Դե մինչև այսօր ես համատեղել եմ: Չէ, անհամատեղելի չի, բայց էսօրվա գիտությունը, կրոնը իմ կարծիքով կառուցվածա էնպես, որ ամեն ձևով մարդիկ մեկուսացնում են մեկը մյուսից:‬ Իմ ընտրության մեջ միջին տարբերակ չկար, կամ մեկն էի ընտրելու կամ մյուսը:

    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.07.2010, 15:07: Պատճառ: Ընթեռնելի գույներ

  4. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), A.r.p.i. (11.07.2010), Agni (11.07.2010), Ariadna (11.07.2010), Arpine (08.08.2011), Claudia Mori (21.09.2011), E-la Via (11.07.2010), EgoBrain (11.07.2010), Farfalla (13.07.2010), Freeman (11.07.2010), Legolas (11.07.2010), Magic-Mushroom (20.07.2010), Norton (11.07.2010), rainbow (15.07.2010), Smokie (05.11.2010), SSS (13.07.2010), Tig (11.07.2010), unknown (11.07.2010), Yeghoyan (11.07.2010), Yevuk (11.07.2010), _Հրաչ_ (11.07.2010), Արևածագ (13.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Դեկադա (11.07.2010), Երկնային (11.07.2010), Ժունդիայի (11.07.2010), Ինչուիկ (11.07.2010), ԿԳԴ (11.07.2010), Հարդ (11.07.2010), Մանուլ (11.07.2010), Նաիրուհի (14.09.2011), Շինարար (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արս ջան, ինչ լավ ես զրուցել Դավի հետ ապրես, Դավոն ոնց կա, էդպես էլ երևում ա հարցազրույցում, կներես, որ չեմ համբերում հաջորդ հատվածը դնելը, ուղղակի քունս տանում ա, ասի՝ ասեմ, որ կարողանամ քնեմ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.07.2010), ars83 (11.07.2010), Freeman (11.07.2010), Legolas (11.07.2010), Yevuk (11.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Էլիզե (11.07.2010), Ինչուիկ (11.07.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ես՝ քրիստոնեությունից գրեթե բան չես գտնում կրոնական հայացքներումդ: Կա՞ն բաներ, որոնք քեզ վանում են քրիստոնեության մեջ: Եթե այո, ապա որո՞նք են:‬
    Դրա մասին էդքան չեմ մտածել, բայց երևի ամենաշատը քրիստոնեության մեջ վանումա այն, որ եթե սկսում ես մի փոքր ուրիշ կերպ մեկնաբանել կամ հասկաանալ այն, ինչ բոլորը նույն կերպ են մեկնաբանում ու հասկանում, քեզ չեն փորձի հասկանալ, կանվանեն ճշմարիտ կրոնից շեղված: Չնայած, ես գիտակցում եմ դրա կարևորությունը, այնուամենայնիվ, իմ համար դա ընդունելի չի, հետո էլ ինձ թվումա՝ սա բոլոր կրոններին էլ հատուկա‬: Խառը եղավ:

    Իսկ ուրիշ կրոններին ծանո՞թ ես: Եթե այո, ինչպե՞ս ես դրանց վերաբերվում:‬
    Ուրիշ կրոններին համարյա թե ծանոթ չեմ, դե կարողա մի քիչ տեղեկացված եմ, բայց դա ինձ թվում է ծանոթ լինել չի: Շատ դրական եմ վերաբերում ու շատ հետաքրքիր են:

    Ամենադրական բանը, որ կրոնը կարող է տալ մարդուն, ըստ քեզ...‬
    Էս ինչ բարդ էր ‬, հեսա մտածեմ:

    Մտածի, մտածի, դու խելոք մարդ ես‬:
    Ամենադրականը... ինձ թվումա դա ինքնաճանաչողություննա ու ինչ որ նպատակներ գտնելը, կրոնը օգնումա ինչ-որ իմաստներ գտնել, ինչ որ բաներ արժեվորել, որը առանց կրոնի ավելի դժվար կլինի‬:

    Դ-ն իդեալներ ունի՞: Կա՞ այնպիսի մարդ, որին կցանկանար նմանվել որևէ հատկանիշով:
    Կոնկրետ անձ, իդեալ որին կցանկանամ նմանվեմ, հիմի չունեմ, բայց ինչքան մարդկանց հետ շփվում եմ, կամ ինչ-որ դրական հատկանիշներ եմ տեսնում նրանց մեջ, որ ինձ դուր է գալիս, միշտ էլ ուզում, որ էդ հատկանիշը ես էլ ունենամ, էդ հատկանիշով նմանվեմ, ինձ թվում է՝ սա էլ հենց զարգացումն է, չէ՞, ապահովում:‬

    Իհարկե, ես էլ եմ համարում, որ իդեալը ստատիկ գաղափար չէ, անընդհատ զարգանում, հարստանում է մարդու գիտելիքների շատացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը զուգընթաց: Համենայն դեպս, եթե մի քանի կոնկրետ հատկանիշ նշեիր, որոնք կարևորում ես մարդու մեջ, վատ չէր լինի:
    Սիրում եմ, երբ որ մարդը մի փոքր ստանդարտից դուրսա լինում, ոչ ստանդարտ հետաքրքրություններ ունի, մի քիչ տարօրինակա լինում, մյուսներից տարբերվումա, կարևորում եմ, երբ որ մարդը այլ մարդկանց տարօրինակություններին, կամ այլ տարբերվող մարդկանց նկատմամբ բացասաբար չի տրամադրված (էսպիսի մարդիկ շատ կան): Շատ եմ կարևորում, երբ մարդը իր խոստումները կատարումա ու երբ որ մարդուն նայում ես ինքը քեզ ժպտումա: Շատ բաներ կան, որ կարևորում եմ, բայց սկզբնականը սա է:

    Շարունակելով դուր գալ-չգալու թեման... «ի՞նչն է Ձեզ գրավում հակառակ սեռի մեջ»: Նմանապես, «ի՞նչն է Ձեզ վանում հակառակ սեռի մեջ»:‬
    Շեշտը դնեմ արտաքինի՞, թե՞ ներքինի վրա:

    Երկուսի էլ:
    Արտաքինից ասեմ, մազերն ա գրավում, երկար մազերը (իհարկե միայն գլխի ), աչքերը, հայացքը...‬
    ‪Ներքինից` էն վերը նշածս հատկանիշները, էլի, առաջին հերթին, հետո չեմ սիրում գոռոզամտությունը, շատ ինքնասիրահարվածությունը: Էս առումով շատ հատկանիշներ կլինեն երևի:


    Ինչպե՞ս ես համարում. մասնագիտությունը հետք թողնում է անհատի վրա, նրա բնավորության, վարքի:‬

    Ահա, շատ շատ, դե եթե մի մարդ մոտ 5 տարի սովորի էդ մասնագիտությունը, հետո էլ աշխատի այդ մասնագիտությամբ, ինչպե՞ս կարողա չփոխվի: Մտածողություննա փոխվում, կյանքին նայելու ձևը, կյանքը ճանաչելու ձևը, դե դա էլ կյանքի մի հսկայական մասնա, ինչ էլ անենք, հնարավոր չի չազդի:

    Այդ դեպքում, ի՞նչ մասնագիտություն պիտի ունենա այն երկար մազերով աղջիկը, որ Դ-ին կարող է դուր գալ:
    Մասնագիտությունը էդքան էլ առաջնային չի, բայց դե ավելի կնախընտրեի, որ այնպիսի մասնագիտություն ունենա, որ ընդհանուր հետաքրքրություններ շատ ունենայինք: Չէի ուզենա օրինակ պատմաբան լիներ, կամ տնտեսագետ, ավելի բնագիտական, կամ մշակութային լինի: Կամ էլ օրինակ` պատմաբան լինի, բայց լավ նկարչուհի, կամ տնտեսագետ, բայց լավ երաժիշտ: Ինչ լավ կլինի

    Մի խոսք չասեց մաթեմատիկայի կամ ֆիզիկայի մասին: : Ինչպիսի՜ դատարկություն:‬
    Չէ, ի, դատարկություն չի : Ասեցի, չէ՞. կուզենամ բնագիտական մասնագիոտթյուն ունենա, բայց ոնց մտածեցի ֆիզիկ պատմաբան չպատկերացրեցի, տնտեսագետ մաթեմատիկն էլ ավելի շատ հաշվարկների հետ կապված կլինի, էդ էլ չի լավ: Բայց այ եթե առանձին մաթեմատիկ լինի, կամ ֆիզիկ դա լավա : Չէ, գեղարվեստի սիրահար չէ, ես կասեի գեղեցկության սիրահար:

    Համենայն դեպս, մի գեղարվեստական հարց: Եթե քեզ տային վրձին և ներկեր (կամ էլ, ասենք Adobe Photoshop ) և խնդրեին պատկերել Դատարկությունը, ի՞նչ կտեսներ դիտողը:
    Էդ նայած ինչպիսի դատարկություն են ուզում:‬ Կարողա՞ ինձ են ուզում Էն էլ մեծատառով ես գրել

    Սկսած ինքնանկարից, մինչև դատարկ թղթի կտորը: Ըստ հեղինակի ընտրության:‬
    Դե ես ինձ դժվար նկարեի, եթե խնդրողը հենց դատարկություն ասելով ինձ նկատի չունենար, երևի մի հատ շրջանագիծ գծեմ ու վերջ, դե դատարկ թուղթը էդքան էլ դատարկ չի, բայց այ շրջանագծում գոնե մի քիչ դատարկություն կտեսնեմ:

    Հետաքրքիր տեսակետ էր (հատկանշական էր, որ դիմեցիր Երկրաչափությանը՝ Դատարկությունը պատկերելու համար ): Սովորաբար, մարդիկ շրջանի մեջ տեսնում են լրիվություն, ամբողջականություն, լիություն:
    Քո նկարներից ինձ շատ դուր է գալիս այն մեկը, որտեղ ծղոտով «սուսերամարտում ես» մանուկի հետ: Դ-ն երեխասե՞ր անձնավորություն է:

    Դե շրջանագիծ գծելը ամենահեշտն է, մանավանդ` ես փոքր ժամանակ շատ էի գծում շրջանագծեր:
    ‪Հաաա շատ շատ: Երեխաներ շատ եմ սիրում, իրենք մի փոքր ուրիշ տեսակ են, դեռ կյանքի կողմից չմշակված, իրենց հետ շփումն էլ ա մի տեսակ այլ կերպ լինում: Բայց դու ինձնից շատ քիչ նկարներ ես տեսել:


    Դե, թույլ տուր այսքանով ավարտեմ ինձ համար շատ հետաքրքիր հարցազրույցը՝ ավելի շատ տեղ թողնելով ընթերցողների հարցերին:‬ Ահռելի չափերի շնորհակալություն՝ հարցազրույցի համար:‬
    ‪Հա, քիչ էր մնում մոռանայի: Այս նկարը՝ քեզ նվեր‬




    Ահա, քեզ էլ անչափ շնորհակալություն, առաջարկելու, հարցազրույցը վարելուն մասնակցելու ու վարելու համար: Նվերի համար էլ շատ շնորհակալություն: Դատարկությո՞ւն: Ո՞վ է նկարել:

    Մեկը կլինի նկարած, էլի: Պատահաբար գտա:

    ավարտ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.07.2010, 15:08: Պատճառ: Ընթեռնելի գույներ

  8. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), A.r.p.i. (11.07.2010), Agni (11.07.2010), Ariadna (11.07.2010), Arpine (09.08.2011), Claudia Mori (21.09.2011), E-la Via (11.07.2010), Farfalla (13.07.2010), Freeman (11.07.2010), helium (11.07.2010), Inna (17.05.2011), Legolas (11.07.2010), Magic-Mushroom (20.07.2010), Norton (11.07.2010), rainbow (15.07.2010), SSS (13.07.2010), Tig (11.07.2010), unknown (11.07.2010), Yeghoyan (11.07.2010), Yevuk (11.07.2010), _Հրաչ_ (11.07.2010), Արևածագ (13.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Դեկադա (11.07.2010), Երկնային (11.07.2010), Էլիզե (11.07.2010), Ժունդիայի (11.07.2010), Ինչուիկ (11.07.2010), Լուսաբեր (11.07.2010), ԿԳԴ (11.07.2010), Հարդ (11.07.2010), Նաիրուհի (14.09.2011), Շինարար (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, ինչ լավ ես զրուցել Դավի հետ ապրես, Դավոն ոնց կա, էդպես էլ երևում ա հարցազրույցում, կներես, որ չեմ համբերում հաջորդ հատվածը դնելը, ուղղակի քունս տանում ա, ասի՝ ասեմ, որ կարողանամ քնեմ
    Հա, ինձ էլ մեծ հաճույք պատճառեց Դ-ի հետ զրույցը:

    Թեմայի ընթերցողներին հիշեցնեմ, որ հարցազրույցի ձևաչափն այնպիսին է, որ կարող եք այժմ սեփական հարցրեն ուղղել Դատարկությանը՝ այս թեմայում:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Շինարար (11.07.2010)

  11. #6
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Դատարկ, ինչով է տարբերվում խելացին իմաստունից?

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ars83, Դատարկություն ապրեք … Շաաատ հետաքրքիր, թեթև հաևցազրույց էր… Դավ ամեն դեպքում ես ճիշտ էի , այս հարցազրույցի շնորհիվ ինձ համար բացահայտեցի քո էության այլ կողմեր ևս, որոնց ես ծանոթ չէի: Հիմա հարց չի գալիս միտքս, բայց հենց եկավ անպայման կտամ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արս, ինչ դաժան մարդ ես, բա իմ աչքերը ափսոս չե՞ն Չի սիրում էլի էս տղեն ինձ, հո զոռով չի, լիչնի նիպրիյազն ունի

    Դատարկություն ջան, ի՞նչ կլինի, Ակումբում էլ էսքան բացահայտվի էլի, խոշոր գրառումներ արա, որ կարդալու շատ բան ունենանք: Ես օրինակ մտածում էի, որ Դատարկությունն ինքնագոհ, ծայրահեղ հանգիստ (դնջության հասնող) ու ընդհանրապես չշփվող մարդ է, բայց դու մի ասա, խելոք, աշխույժ, բարի դեմք ես: Ժպիտ Կարող ես չպատասխանել, բայց սկսում եմ հետևել քո գրառումներին ու սպասում խոշորներին (Արշակի ականջը կանչի):

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ ջան, ըստ քեզ Պատահականությունը գոյություն ունի պատահականորե՞ն, թե՞ գիտակցված: Ու… գիտակցության մեջ պատահականությունը տեղ ունի՞, թե՞ նրան հատկացված բաժինը Դատարկությամբա լցված…

    հ.գ. բռռռռռռռռ, էս ինչ խուճուճ բան ստացվեց…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դատարկության տիրության Լիքը Արքայազն ջան, շատ հետաքրքիր հարցազրից էր, ևս երկու հարց Ձեր թույլտվությամբ.
    1. Եվ վերջապես բացատրիր ինձ ներդաշնակության և դատարկության հարաբերակցությունը....
    2. Կյանքում ի՞նչին ես հավատում, բացի կրոնական հավատքից:

    հ.գ. "Ում ինչ գործ"
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (11.07.2010), Ինչուիկ (04.11.2010)

  21. #11
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հարցազրույց էր, շնորհակալություն երկուսիդ էլ :
    Հարցեր դեռևս չունեմ, հետո կմտածեմ:

    Հ. Գ. բեեե քեզ տնտեսագետի համար
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 11.07.2010, 16:09:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

  23. #12
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ շատ լավն էր հարցազրույցըքեզ ավելի շատ սիրեցի
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

  25. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ ջան ապրես, շատ հետքաքրքիր պատասխանեցիր հարցերին, նաև շնորհակալություն Արսին քեզ բացահայտող հարցազրույց պատրաստելու ու անցկացնելու համար.

    եթե կարելի ա, ես էլ իմ հարցերը տամ:

    1. Չե՞ս կարծում, որ իրականացնելու առումով դժվար երազանքները կապանքներ են դառնում մարդու համար:
    2. Այն գիտակցումը, որ վաղուց փայփայած երազանքդ, որին ձգտել ես մեծ ճիգերով, և որն արդեն հանգամանքների բերումով արժեզրկվել է, ի՞նչ զգացումներ կարող է առաջացնել քո մեջ:
    3. Երբ ժամանակի ու իրադրության թելադրանքով փորձում ես կոմպրոմիսի գալ քո ես-ի հետ, և խմբագրել երազանքդ, դա ազնի՞վ քայլ ես համարում:
    4. Մարդկային ո՞ր թուլություններն ես համարում ամենավտանգավորը, և քո ո՞ր թուլությունը կցանկանայիր փոխել:
    5. Երբ առանց գիտակցելու, կամ առանց այդպիսի նպատակ ունենալու վիրավորես կամ նեղացնես մոտ մարդու , կարո՞ղ ես հեշտությամբ ներողություն խնդրել, թե՞ կսպասես, մինչև իրադրությունն իրեն-իրեն ընկնի հունի մեջ ու կրքերը հանդարտվեն:

    առայժմ էսքանը
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.07.2010), E-la Via (11.07.2010), Tig (12.07.2010), Դատարկություն (11.07.2010)

  27. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրը մի այլ կարգի դզեց, ամբողջ հարցազրույցն էլ էր հետաքրքիր

    1. Գրել ես երաժշտություն լսել , ուզում եմ հարցնել ավելի շատ հենց երաժշտություն լսել ես սիրում թէ՞ երգեր:
    2.Հոլանդիայում թէ՞ Իսպանիայում կուզեիր հանգստանալ:
    3.Բա երբ ես գալիս Երևան , գնանք կոնսերվատորիա տենանք որ աղջկա մազերն ա ամենաերկարը , տոշկին ես խփել

    Հ.գ. երկրեոդ հարցին ցանկալի ա պատասխանես 11:30 ից ոչ ուշ

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  29. #15
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատարկ, ինչով է տարբերվում խելացին իմաստունից?
    Հարութ ջան, հնարավոր է ես սխալվում եմ, բայց երևի խելացին մտածում է, իմաստունը` խորհում Խելացին փնտրում է, իսկ իմաստունը արդեն գտել է

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    ars83, Դատարկություն ապրեք … Շաաատ հետաքրքիր, թեթև հաևցազրույց էր… Դավ ամեն դեպքում ես ճիշտ էի , այս հարցազրույցի շնորհիվ ինձ համար բացահայտեցի քո էության այլ կողմեր ևս, որոնց ես ծանոթ չէի: Հիմա հարց չի գալիս միտքս, բայց հենց եկավ անպայման կտամ:
    Աննա ջան, բոլորս բոլորիս միշտ բացահայտում ենք: Ապրես

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս, ինչ դաժան մարդ ես, բա իմ աչքերը ափսոս չե՞ն Չի սիրում էլի էս տղեն ինձ, հո զոռով չի, լիչնի նիպրիյազն ունի

    Դատարկություն ջան, ի՞նչ կլինի, Ակումբում էլ էսքան բացահայտվի էլի, խոշոր գրառումներ արա, որ կարդալու շատ բան ունենանք: Ես օրինակ մտածում էի, որ Դատարկությունն ինքնագոհ, ծայրահեղ հանգիստ (դնջության հասնող) ու ընդհանրապես չշփվող մարդ է, բայց դու մի ասա, խելոք, աշխույժ, բարի դեմք ես: Ժպիտ Կարող ես չպատասխանել, բայց սկսում եմ հետևել քո գրառումներին ու սպասում խոշորներին (Արշակի ականջը կանչի):
    Դայանա ջան, ա՞խր ես ինչի էի էդպիսի բացասական կարծիք վաստակել Շատ շնորհակալ եմ

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), SSS (13.07.2010), Շինարար (11.07.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Մարդը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2014, 17:06
  2. Գրառումներ: 55
    Վերջինը: 13.05.2011, 17:21
  3. Արձակ. Դատարկության, Վահիկի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.04.2010, 09:27
  4. Ինչ՞ է փնտրում մարդը
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 05.08.2009, 10:22
  5. Ո՞վ է այդ մեկ մարդը…
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.11.2007, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •