User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: «Սիրում եմ, երբ մարդը մյուսներից տարբերվում է». հարցազրույց Դատարկության հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Սիրում եմ, երբ մարդը մյուսներից տարբերվում է». հարցազրույց Դատարկության հետ

    Դավիթ ջան, դու դեռ քսան տարեկան էլ չկաս, իսկ ստորագրությունդ «հուսահատորեն» արդեն ասում է «Ունայնութիւն ունայնութեանց… ամէն ինչ ունայն է»: Իսկապե՞ս ամեն ինչ ունայն ես համարում:
    Եթե կյանքին մակերեսորեն եմ նայում ու ոչ մի բանի մասին խորապես չեմ մտածում, կյանքը առավել քան լիքն է: Բայց, երբ որ ցանկացած երևույթի մասին սկսում եմ խորապես մտածել, համոզվում եմ, որ էդ խոսքերը իզուր տեղը չեն ասված: Դե, երբ որ սկսում եմ մտածել, հանգում եմ դրան: Երևի թե էդպես եմ համարում:

    Իսկ ձգտո՞ւմ ես լրացնել կյանքումդ առաջացող դատարկությունը, թե՞ անհնար ես դա համարում:
    Իհարկե ձգտում եմ, ու բոլորս ենք ձգտում: Երևի թե դա էլ հենց կյանքի, ապրելու, ձգտումն է, բայց ուրիշ հարց է՝ որքանով ենք դա կարողանում անել ու արդյո՞ք գոնե մի փոքր լրացնում ենք այն:

    Ինչո՞վ ես դու փորձում լրացնել այն: Կա՞ այդպիսի որևէ միջոց կամ զբաղմունք:‬
    Ամենակարևորը, երևի մարդու նպատակներն են՝ իմ նպատակները, երազանքները ու այն ամենը, ինչը իմ կյանքը իմաստավորում է: Միջոցներ շատ կան` երաժշտություն լսելը, կարդալը, զբոսնելը, տարբեր հետաքրքրությունները, դա ինձ թվում է կախված է հենց տվյալ անհատից:

    Կարո՞ղ ես կիսվել երազանքներիցդ մի քանիսով:‬
    Մեկը ասեմ: Հիմա, երևի իմ գլխավոր երազանքը, կյանքում իմ տեղը գտնելն է: Ուզում եմ, վերջիվերջո, հասկանամ, թե որն է իմ կոչումը էս կյանքում ու ուզում եմ հասնեմ դրան, որը ամենադժվարն է:

    Մասնագիտությամբ կենսաբան ես, ապագա մանկավարժ: Ինչպե՞ս է քեզ թվում. դա քո կոչո՞ւմն է:‬
    Չէ, դա իմը չի, հակառակ դեպքում, մնում էր ավարտել ու ուսուցիչ դառնալ, չնայած կենսաբը հետաքրքիր է, բայց ես ինձ էստեղ իմ տեղում չեմ զգում: Հնարավոր է, որ հետո զգամ, բայց հիմա չեմ զգում, էնպես չի որ ատում եմ, բայց իմ կոչումը չեմ համարում‬:

    Իսկ ինչպե՞ս ես ընտրել կենսաբանությունը որպես մասնագիտություն:‬
    ‪Շատ պատահական: Կենսաբանություն ու քիմիա էի պարապում, վերջին պահին քննությունները փոխեցին ուրիշ մասնագիտությունների, ես էլ կենսաբանությունը ընտրեցի`անվճար տեղը շատ էին, քննությունները` կենսաբանություն ու քիմիա, չնայած դժգոհ չեմ, որ կենսաբանությունն եմ ընտրել էդպես պատահական, ավելի լավ տարբերակ գուցե հնարավոր չէր:

    Ինձ, օրինակ, դպրոցում շատ էր հետաքրքրում գենետիկան: Իսկ դու կենսաբանության առավել հոգեհարազատ որևէ բաժին ունե՞ս:‬
    Ահամ, գենետիկան շատ է հետաքրքիր: Իհարկե ունեմ`մոլեկուլային կենսաբանությունն եմ սիրում, նյարդային համակարգի ֆիզիոլոգիան եմ սիրում, իմունոլոգիան, էնդոկրինոլոգիան (չնայած էս վերջին երեքը մենք առանձին առարկայի ձևով չենք անցնում)‬:

    Ուսանող-բժիշկները միշտ սիրում են զվարճալի դեպքեր պատմել իրենց պրակտիկայից: Իսկ կենսաբաններիդ մոտ զվարճալի դեպքեր պատահո՞ւմ են ուսանողական պրակտիկայի ընթացքում:
    Դե մենք կենսաբան-ուսուցիչներ ենք, մենք ուրիշ ենք: Ահա, զվարճալի դեպքեր մեկ-մեկ լինում են, բայց ոչ պրակտիկայի ժամանակ, դե մեր հիմնական պրակտիկան ուսուցչի պրակտիկան է դպրոցում, որը հաջորդ տարի է սպասվում:

    Մի հատ զվարճալի դեպք կպատմե՞ս, եթե հիշում ես:‬
    Մի քանիսը կան, բայց «Զվարճալի պատմություններում» գրել եմ, չեմ ուզում կրկնվեմ, իսկ ուրիշ հնարավոր չի չլինի, բայց հիմա լարված եմ, դժվար հիշեմ:

    Շատ լավ, ուրեմն այդ թեմայից կկարդանք: Ինչպե՞ս ես հայտնաբերել ֆորումը:‬
    Արիացիների միջոցով: Ինչ-որ բան էր հետաքրքիր արիացիների մասին, Google-ով փնտրում էի, առաջինը բերեց «Դար» ակումբը ու ինչ-որ մեկի գրառումը, ում նիկը Արիացի էր (Սասուն, ականջդ կանչի ): Փաստորեն, եթե Սասունը գրանցված չլիներ ակումբում, հնարավոր է, ես էլ չլինեի‬:

    Դե, շնորհակալություն Սասունին: Ֆորումում քեզ «քո ափսեի մե՞ջ» ես զգում, հետաքրքիր ես համարում: Ընդհանրապես, ինչպիսի՞ տեղ է գրավում վիրտուալ շփումը քո կյանքում:
    Ահա, շատ շնորհակալություն իրեն: Սկզբում անհարմար էր շատ, տեղս չէի գտնում ու ինձ թվում էր, թե երբեք այն չեմ գտնի: Բայց հարմարվեցի... հիմա, ես ինձ հատկացված մի փոքր տարածությունն եմ զբաղեցնում, բայց ինձ շատ լավ եմ զգում: Վիրտուալ շփումը շատ մեծ նշանակություն ունի, հաճախ վիրտուալը գերազանցումա նաև իրական շփմանը, որը արդեն վատա:

    Դե, ուրեմն, սրանով այսօր վերջացնենք «վիրտուալ ինկվիզիցիան», որպեսզի իրականի ու վիրտուալի հավասարակշռությունը չխախտենք: Համաձա՞յն ես:

    Ահա, համաձայն եմ: Հավասարակշռությունը պահպանենք, էդ ավելի ճիշտա: Հուսով եմ շատ չձանձրացրեցի

    Իհարկե ո՛չ: Ես հակառակն եմ կասկածում:‬ Շատ շնորհակալություն, Դավ ջան, հարցերին պատասխանելու համար, դեռ կշարունակենք:‬
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.07.2010, 15:06: Պատճառ: Ընթեռնելի գույներ

  2. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), A.r.p.i. (11.07.2010), Agni (11.07.2010), Ariadna (11.07.2010), Claudia Mori (21.09.2011), E-la Via (11.07.2010), EgoBrain (11.07.2010), Farfalla (13.07.2010), Freeman (11.07.2010), Legolas (11.07.2010), Magic-Mushroom (20.07.2010), Norton (11.07.2010), rainbow (15.07.2010), Smokie (05.11.2010), SSS (13.07.2010), Tig (11.07.2010), unknown (11.07.2010), Yeghoyan (11.07.2010), Yevuk (11.07.2010), _Հրաչ_ (11.07.2010), Արևածագ (13.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Դարք (11.07.2010), Երկնային (11.07.2010), Էլիզե (11.07.2010), Ժունդիայի (11.07.2010), Ինչուիկ (11.07.2010), Լուսաբեր (11.07.2010), ԿԳԴ (11.07.2010), Հարդ (11.07.2010), Մանուլ (11.07.2010), Նաիրուհի (14.09.2011), Շինարար (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Մարդը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2014, 17:06
  2. Գրառումներ: 55
    Վերջինը: 13.05.2011, 17:21
  3. Արձակ. Դատարկության, Վահիկի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.04.2010, 09:27
  4. Ինչ՞ է փնտրում մարդը
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 05.08.2009, 10:22
  5. Ո՞վ է այդ մեկ մարդը…
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.11.2007, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •