Դավ ջան ապրես, շատ հետքաքրքիր պատասխանեցիր հարցերին, նաև շնորհակալություն Արսին քեզ բացահայտող հարցազրույց պատրաստելու ու անցկացնելու համար.
եթե կարելի ա, ես էլ իմ հարցերը տամ:
1. Չե՞ս կարծում, որ իրականացնելու առումով դժվար երազանքները կապանքներ են դառնում մարդու համար:
2. Այն գիտակցումը, որ վաղուց փայփայած երազանքդ, որին ձգտել ես մեծ ճիգերով, և որն արդեն հանգամանքների բերումով արժեզրկվել է, ի՞նչ զգացումներ կարող է առաջացնել քո մեջ:
3. Երբ ժամանակի ու իրադրության թելադրանքով փորձում ես կոմպրոմիսի գալ քո ես-ի հետ, և խմբագրել երազանքդ, դա ազնի՞վ քայլ ես համարում:
4. Մարդկային ո՞ր թուլություններն ես համարում ամենավտանգավորը, և քո ո՞ր թուլությունը կցանկանայիր փոխել:
5. Երբ առանց գիտակցելու, կամ առանց այդպիսի նպատակ ունենալու վիրավորես կամ նեղացնես մոտ մարդու , կարո՞ղ ես հեշտությամբ ներողություն խնդրել, թե՞ կսպասես, մինչև իրադրությունն իրեն-իրեն ընկնի հունի մեջ ու կրքերը հանդարտվեն:
առայժմ էսքանը

Էջանիշներ