User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Համայնքների հոգևոր առաջնորդներ

  1. #1
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համայնքների հոգևոր առաջնորդներ

    Ինչու Երևանի ամեն համայնք չունի իր հոգևոր առաջնորդը? (Կոնկրետ Էրեբունին չունի, մյուսների մասին հաստատ տեղյակ չեմ)
    Չէ որ նախկինում կային ծխական քահանաներ, որոնք տեղյակ էին տվյալ ծխի ամեն ընտանիքի հոգսերից, ձգտում էին օգնել, խրատել: Նրանք ավելի մոտ էին կանգնած մարդկանց: Իսկ այժմ հոգևորականները կարծես մեկուսացած են, կարծես իրենց ավելի բարձր են դասում սովորական մարդկանցից (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե սխալ եմ, կներեք): Նկատում եմ որոշակի պաշտոնական վերաբերմունք: Բայց չէ որ հոգևորականի պարտքն է հասկանալ,օգնել, ճիշտ ճանապարհի բերել իր հոտի յուրաքանչյուր անդամի: Մենք զգում ենք հոգևորականի քրիստոնեական խորհրդի կարիքը, սակայն ինչ-որ պատ կա որ խոչընդոտում է դիմել նրանց օգնությանը:
    Միգուցե, եթե վերականգնվեն համայնքներում հոգևոր առաջնորդները այդ պատը կփլուզվի և մեր կապը եկեղեցու հետ կամրապնդվի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), Hayazn (10.07.2010), յոգի (11.07.2010)

  3. #2
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու Երևանի ամեն համայնք չունի իր հոգևոր առաջնորդը? (Կոնկրետ Էրեբունին չունի, մյուսների մասին հաստատ տեղյակ չեմ)
    Չէ որ նախկինում կային ծխական քահանաներ, որոնք տեղյակ էին տվյալ ծխի ամեն ընտանիքի հոգսերից, ձգտում էին օգնել, խրատել: Նրանք ավելի մոտ էին կանգնած մարդկանց: Իսկ այժմ հոգևորականները կարծես մեկուսացած են, կարծես իրենց ավելի բարձր են դասում սովորական մարդկանցից (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե սխալ եմ, կներեք): Նկատում եմ որոշակի պաշտոնական վերաբերմունք: Բայց չէ որ հոգևորականի պարտքն է հասկանալ,օգնել, ճիշտ ճանապարհի բերել իր հոտի յուրաքանչյուր անդամի: Մենք զգում ենք հոգևորականի քրիստոնեական խորհրդի կարիքը, սակայն ինչ-որ պատ կա որ խոչընդոտում է դիմել նրանց օգնությանը:
    Միգուցե, եթե վերականգնվեն համայնքներում հոգևոր առաջնորդները այդ պատը կփլուզվի և մեր կապը եկեղեցու հետ կամրապնդվի:
    Ըստ ինձ խնդիրը հետևյալում է, եթե տերտերը պետք է մի գիրք վերցնի ձեռքը և սկսի քարոզել քրիստոնեական տառերը, ապա դա արդեն հնացել է, կրոնը ոչ միայն պետք է մարդու ոտքերը , ձեռքերը ու հոգին կապանքների մեջ պահելու դեր կատարի, այլ պետք է ազատի այդ անիմաստ կապանքներից, երբ մեր հոգևորականները ազատվեն այդ աստիճան տառակերությունից, քարացած մտքերով շարժվելիս, մարդիկ կսկեն զգալ նման հոգևորականների կարիքը, իսկ քանի որ մարդիկ էդքան ներվեր չունեն լսելու այդ ապսուրդությունը, ասենք թե մոմ վառելը ինչ չքնաղ բան է ու էդ մոմ վառելուց աստծու համար ցանկությունների ցուցակ կազմելը որքան կարևոր է, նրանք պահանջել չունեն, իսկ պահանջարկի դեպքում ձեր ասածը կստեղծվի ոչ թե մեխանիկական հողի վրա այլ ինքնաբուխ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (10.07.2010), Skeptic (10.07.2010), յոգի (11.07.2010)

  5. #3
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ինձ խնդիրը հետևյալում է, եթե տերտերը պետք է մի գիրք վերցնի ձեռքը և սկսի քարոզել քրիստոնեական տառերը, ապա դա արդեն հնացել է, կրոնը ոչ միայն պետք է մարդու ոտքերը , ձեռքերը ու հոգին կապանքների մեջ պահելու դեր կատարի, այլ պետք է ազատի այդ անիմաստ կապանքներից, երբ մեր հոգևորականները ազատվեն այդ աստիճան տառակերությունից, քարացած մտքերով շարժվելիս, մարդիկ կսկեն զգալ նման հոգևորականների կարիքը, իսկ քանի որ մարդիկ էդքան ներվեր չունեն լսելու այդ ապսուրդությունը, ասենք թե մոմ վառելը ինչ չքնաղ բան է ու էդ մոմ վառելուց աստծու համար ցանկությունների ցուցակ կազմելը որքան կարևոր է, նրանք պահանջել չունեն, իսկ պահանջարկի դեպքում ձեր ասածը կստեղծվի ոչ թե մեխանիկական հողի վրա այլ ինքնաբուխ:
    Իսկ ես հոգևոր առաջնորդ ասելով նկատի ունեմ ոչ թե Ձեր ասածի պես <տառակերների> (որն իմ կարծիքով ծայրահեղ որակավորում է, և չի կարելի բոլորին ընդհանրացնել), այլ մարդու հոգին հասկացող և նրան օգնելու ունակ հոգևորականի: Համենայնդեպս ես նման հոգորականի կարիք ունեմ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (11.07.2010), E-la Via (11.07.2010), յոգի (11.07.2010)

  7. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ իմանալով հոգևորականների թիվը շատ փոքր է՝ ամեն գյուղում, ամեն համայնքում լինելու համար: Ես էլի մեղադրում եմ կաթողիկոսին, որովհետև առաջնորդը և եկեղեցու գործունեությունը համակարգողն ինքն է: Ոնց-որ թե նպատակադրված լինի, որ կենտրոնում լինեն մեր եկեղեցիները, ոնց-որ խանութներն են էդպես անում, որ այցելուները շատ լինեն, շահույթը ապահովված լինի: Մյուս կողմից ասեմ, որ մենք այսօր ունենք հոգևորականներ, որոնք Աստվածաշունչը ձեռքներին ման չեն գալիս, չեն պարտադրում իրենց հայացքները, փորձում են հասկանալ քեզ, բացատրել անհասկանալին...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (11.07.2010), E-la Via (11.07.2010)

  9. #5
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    62
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու Երևանի ամեն համայնք չունի իր հոգևոր առաջնորդը? (Կոնկրետ Էրեբունին չունի, մյուսների մասին հաստատ տեղյակ չեմ)
    Չէ որ նախկինում կային ծխական քահանաներ, որոնք տեղյակ էին տվյալ ծխի ամեն ընտանիքի հոգսերից, ձգտում էին օգնել, խրատել: Նրանք ավելի մոտ էին կանգնած մարդկանց: Իսկ այժմ հոգևորականները կարծես մեկուսացած են, կարծես իրենց ավելի բարձր են դասում սովորական մարդկանցից (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե սխալ եմ, կներեք): Նկատում եմ որոշակի պաշտոնական վերաբերմունք: Բայց չէ որ հոգևորականի պարտքն է հասկանալ,օգնել, ճիշտ ճանապարհի բերել իր հոտի յուրաքանչյուր անդամի: Մենք զգում ենք հոգևորականի քրիստոնեական խորհրդի կարիքը, սակայն ինչ-որ պատ կա որ խոչընդոտում է դիմել նրանց օգնությանը:
    Միգուցե, եթե վերականգնվեն համայնքներում հոգևոր առաջնորդները այդ պատը կփլուզվի և մեր կապը եկեղեցու հետ կամրապնդվի:
    Միանգամայն տեղին է Ձեր մտահոգությունը :
    Այս գործնթացը ունի իր արմատները , որտեղից էլ ստեղծվել է նման իրավիճակ : Միքանի տարի առաջ « կոմունիստների ժամանկ » այն կուսակցականները , ովքեր մասնակցում էին կնունքի արարողության , հեռացվում էին կուսակցության շարքերից : Մեր ժողովուրդը 70 տարի շարունակ պարբերաբար քարոզվել է այն մասին , որ եկեղեցին վնասակար և սուտ գաղափարներ քարոզող մի կազմակերպություն է և այն պետք է առհամարվի և ոչնչացվի : Եվ այս գաղափարախոսության օրորոցայինի տակ սերունդներ ծնվեցին և մեծացան և մինչև այսօր այդ սերունդի ներկայացուցիչների մի մասը նույն մտքին են , հետևաբար այս հարցը մասամբ կլուծվի սերնդափողության հետ , որը կպահանջի ժամանակ : Հավատը մարդու համար անհրաժեշտ է , իհարկե միայն հավատով շատ բանի չես հասնի իսկ առանց հավատի ընդհանրապես ոչնչի չես հասնի : Ինչ վերաբերում է այն մտքին , որ եկեղեցին պարտավոր է մեկ քայլ առաջ գալ դեպի ժողովուրդը , ես միանգամայն համաձայն եմ և մի առիթով խնդրել եմ քահանաին որպեսզի թերթում ծանուցում տեղադրելու միջոցով հրավիրի մարդկանց թողություն հայցելու « Հայ առաքելական եկեղեցին ունի այսպիսի մի արարողություն , որը տեղի է ունենում պատարաքից առաջ , որի ժամանակ պատարագիչ քահանան ժողովրդի հետ միասին թողություն է խնդրում » և որի մասին շատերը տեղյակ չեն : Եկեղեցու մերձեցումը ժողովրդին ևս կարեվոր է այն պատճառով ,որպեսզի հեռու քշվեն ազգը պառակտող աղանդավոր շառլատանները , իրենց ուղեղ բթացնող քարոզներով :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (11.07.2010)

  11. #6
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամայն տեղին է Ձեր մտահոգությունը :
    Այս գործնթացը ունի իր արմատները , որտեղից էլ ստեղծվել է նման իրավիճակ : Միքանի տարի առաջ « կոմունիստների ժամանկ » այն կուսակցականները , ովքեր մասնակցում էին կնունքի արարողության , հեռացվում էին կուսակցության շարքերից : Մեր ժողովուրդը 70 տարի շարունակ պարբերաբար քարոզվել է այն մասին , որ եկեղեցին վնասակար և սուտ գաղափարներ քարոզող մի կազմակերպություն է և այն պետք է առհամարվի և ոչնչացվի : Եվ այս գաղափարախոսության օրորոցայինի տակ սերունդներ ծնվեցին և մեծացան և մինչև այսօր այդ սերունդի ներկայացուցիչների մի մասը նույն մտքին են , հետևաբար այս հարցը մասամբ կլուծվի սերնդափողության հետ , որը կպահանջի ժամանակ : Հավատը մարդու համար անհրաժեշտ է , իհարկե միայն հավատով շատ բանի չես հասնի իսկ առանց հավատի ընդհանրապես ոչնչի չես հասնի : Ինչ վերաբերում է այն մտքին , որ եկեղեցին պարտավոր է մեկ քայլ առաջ գալ դեպի ժողովուրդը , ես միանգամայն համաձայն եմ և մի առիթով խնդրել եմ քահանաին որպեսզի թերթում ծանուցում տեղադրելու միջոցով հրավիրի մարդկանց թողություն հայցելու « Հայ առաքելական եկեղեցին ունի այսպիսի մի արարողություն , որը տեղի է ունենում պատարաքից առաջ , որի ժամանակ պատարագիչ քահանան ժողովրդի հետ միասին թողություն է խնդրում » և որի մասին շատերը տեղյակ չեն : Եկեղեցու մերձեցումը ժողովրդին ևս կարեվոր է այն պատճառով ,որպեսզի հեռու քշվեն ազգը պառակտող աղանդավոր շառլատանները , իրենց ուղեղ բթացնող քարոզներով :
    Այո, աղանդների ակտիվանալու հարցում ես առաջինը մեղադրում եմ ոչ թե այն մարդկանց, ովքեր ընկնում են այդ ծուղակը, այլ մեր հոգևոր հայրերին, ովքեր իրենց գառներին անպաշտպան են թողել գայլերի առաջ: Մենք կարծես հովվին կորցրած գառներ լինենք: Այս թեման սկսելու նպատակն էլ այդ հովիվներին որոնելու, գտնելու փորձ է:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hayazn (11.07.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու Երևանի ամեն համայնք չունի իր հոգևոր առաջնորդը? (Կոնկրետ Էրեբունին չունի, մյուսների մասին հաստատ տեղյակ չեմ)
    Չէ որ նախկինում կային ծխական քահանաներ, որոնք տեղյակ էին տվյալ ծխի ամեն ընտանիքի հոգսերից, ձգտում էին օգնել, խրատել: Նրանք ավելի մոտ էին կանգնած մարդկանց: Իսկ այժմ հոգևորականները կարծես մեկուսացած են, կարծես իրենց ավելի բարձր են դասում սովորական մարդկանցից (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե սխալ եմ, կներեք): Նկատում եմ որոշակի պաշտոնական վերաբերմունք: Բայց չէ որ հոգևորականի պարտքն է հասկանալ,օգնել, ճիշտ ճանապարհի բերել իր հոտի յուրաքանչյուր անդամի: Մենք զգում ենք հոգևորականի քրիստոնեական խորհրդի կարիքը, սակայն ինչ-որ պատ կա որ խոչընդոտում է դիմել նրանց օգնությանը:
    Միգուցե, եթե վերականգնվեն համայնքներում հոգևոր առաջնորդները այդ պատը կփլուզվի և մեր կապը եկեղեցու հետ կամրապնդվի:
    Inana ես նույնպես կիսում եմ մտահոգությունդ… մարդուն հարկավոր է հոգևոր առաջնոդություն, ինչ կրոնի էլ որ նա դավանի կամ չդավանի:
    Ասեմ, որ մեր համայնքուն՝ Ավանում, մենք ունենք շատ գրագետ, բանիմաց և ուժեղ հոգևոր առաջնորդ: Երբ նա դեռ նոր էր սկսել ամեն կիրակի պատարգ մատուցել, գրեթե ոչ ոք չէր գնում պատարագի, մեծամասնության համար դա ինչ որ տարօրինակ արարողություն էր… Նույնիսկ մի պահ թվաց, որ ժամանակի ընթացքում կդադարեն այդ պատարագները: Բայց արի ու տես, որ ոչ միայն չդադարեցին, այլ նաև սկսեցին մեծ թվով մարդկան կանչել դեպի եկեղեցի, և դա չկատարվեց պարտադրանքի, քարոզների, հայացքների թելադրման հաշվին, այլ քահանայի նվիրվածության, գործը սիրով անելու ու մարդկանց օգնելու ցանկության հաշվին: Ամեն կիրակի, եթե ես նույնիսկ չեմ մասնակցում պատարագի, ապա անպայման արթնանում եմ այդ արարողության գեղեցիկ հնչյունների ներքո, ու չեք պատկերացնի, թե ինչ հաճույք ու ուրախություն եմ զգում, երբ լսում եմ այդ ձայները: Մեր քահանայի գործողություն կիրակնօրյա պատարագով չի սահամանափակվում, նա նաև այն մարդկանց կողքին է, ովքեր նրա կարիքն ունեն: Ավելի լավ է խնդիր, հարցեր ունենալու դեպքում դիմել նման մարդկանց, մեր եկեղեցի ճշմարիտ սպասավորների օգնությանը, քան…
    Inana բացի այդ էլ փնտրողը կգտնի, եթե մարդը կարիք ունի բանիմաց հոգևոր առաջնորդի, ապա նրան անպայման կգտնի: Համոզված եմ, որ մեր եկեղցում շատ կան այդպիսի մարդիկ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (11.07.2010), Hayazn (11.07.2010)

  15. #8
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Inana ես նույնպես կիսում եմ մտահոգությունդ… մարդուն հարկավոր է հոգևոր առաջնոդություն, ինչ կրոնի էլ որ նա դավանի կամ չդավանի:
    Ասեմ, որ մեր համայնքուն՝ Ավանում, մենք ունենք շատ գրագետ, բանիմաց և ուժեղ հոգևոր առաջնորդ: Երբ նա դեռ նոր էր սկսել ամեն կիրակի պատարգ մատուցել, գրեթե ոչ ոք չէր գնում պատարագի, մեծամասնության համար դա ինչ որ տարօրինակ արարողություն էր… Նույնիսկ մի պահ թվաց, որ ժամանակի ընթացքում կդադարեն այդ պատարագները: Բայց արի ու տես, որ ոչ միայն չդադարեցին, այլ նաև սկսեցին մեծ թվով մարդկան կանչել դեպի եկեղեցի, և դա չկատարվեց պարտադրանքի, քարոզների, հայացքների թելադրման հաշվին, այլ քահանայի նվիրվածության, գործը սիրով անելու ու մարդկանց օգնելու ցանկության հաշվին: Ամեն կիրակի, եթե ես նույնիսկ չեմ մասնակցում պատարագի, ապա անպայման արթնանում եմ այդ արարողության գեղեցիկ հնչյունների ներքո, ու չեք պատկերացնի, թե ինչ հաճույք ու ուրախություն եմ զգում, երբ լսում եմ այդ ձայները: Մեր քահանայի գործողություն կիրակնօրյա պատարագով չի սահամանափակվում, նա նաև այն մարդկանց կողքին է, ովքեր նրա կարիքն ունեն: Ավելի լավ է խնդիր, հարցեր ունենալու դեպքում դիմել նման մարդկանց, մեր եկեղեցի ճշմարիտ սպասավորների օգնությանը, քան…
    Inana բացի այդ էլ փնտրողը կգտնի, եթե մարդը կարիք ունի բանիմաց հոգևոր առաջնորդի, ապա նրան անպայման կգտնի: Համոզված եմ, որ մեր եկեղցում շատ կան այդպիսի մարդիկ:
    Համաձայն եմ, լավ հոգևորականներ մենք շատ ունենք, ուղղակի ավելի մերձավոր մեկը եթե լիներ, որին կկարողանայիր դիմել, երբ կամենայիր ու որը արդեն հարազատի պես դարձած կլիներ քո համար- այ սա եմ ուզում:
    Ձեր բախտը բերել է այդ առումով, իսկ մեր մոտ անգամ մի եկեղեցի չկա:

  16. #9
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, լավ հոգևորականներ մենք շատ ունենք, ուղղակի ավելի մերձավոր մեկը եթե լիներ, որին կկարողանայիր դիմել, երբ կամենայիր ու որը արդեն հարազատի պես դարձած կլիներ քո համար- այ սա եմ ուզում:
    Ձեր բախտը բերել է այդ առումով, իսկ մեր մոտ անգամ մի եկեղեցի չկա:
    Այ օրինակ մեր մոտ , Գյումրիում, իմ Յոթ ՎԵրքում հոգևորականները ծայրահեղությւնից ծայրահեղություն են , Մեկին , ես և ոչ միայն ես շտ ե սիրում և հարգում և ամեն տեսակհարցերը նրա հետ եմ խորհրդակցում, իսկ այն մարդիկ որոնք իրենց կյանքով չեն ապացուցում իրենց կոչումը, ուղղակի չեմ շշփվում, իսկ Իմ Սրբազզանի մասին էլ չեմ խոսում, նա մարդկային մտքի և խոհեմության վառ օրինակ և նրա անձնվեր ոււ քրիստոնեական կյանքն է ինձ բերել եկեղեցի և ՀԱԵԳՈՒՄ,, յնպես որ եթե փնտրեք կգտնեք

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), Freeman (11.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառք. Հոգևոր գրականություն
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.03.2015, 20:35
  2. Հայ Հոգևոր Երաժշտություն
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 27.08.2012, 22:09
  3. Հոգևոր սնունդ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 06.05.2010, 11:43
  4. Հոգևոր անվտանգություն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.02.2010, 23:38
  5. Հոգևոր զարգացման 18 օրենքները
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 13.09.2007, 01:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •