User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Տակտ և ազնվություն

  1. #46
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնույթի մեջ խորանալն իրոք կարևոր է, բայց պետք չէ մոռանալ, որ մարդը կենդանուց տարբերվում է նաև նրանով, որ ցանկության դեպքում կարող է և շատ դեպքերում նույնիսկ պարտավոր է է վերահսկել ինքն իրեն։ Այո, եթե բնույթդ էնպիսին է, որ խանգարում է դիմացինին, ապա ոչ թե պիտի ակնկալես, որ դիմացինդ համակերպվի քո բնույթի հետ ու համարի, որ ամեն ինչ նորմալ է, այլ դու ինքդ պիտի աշխատես քեզ վրա, փորձես զսպել բացասական պոռթկումներդ, որպեսզի դիմացինին չվնասես։ Թե չէ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է բնույթի վրա գցել ու դրանով արդարացնել։ Օրինակ, գուցե էսինչ մարդը բնույթով նախանձ է, ու եթե նախանձից դրդված՝ տակդ փորի, դու պիտի ըմբռնումով մոտենաս նրա արած տականքությանը, քանի որ դա նրա բնու՞յթն է։ Համոզված եմ, որ չէ։ Բոլորս էլ ունենք խառնվածքի թերություններ, իսկ շատ դեպքերում իսկապես դժվար է տարբերակել՝ բնույթ է, թե դաստիարակության կամ այլ հանգամանքների հետևանք, ու, կարծում եմ, շատ դեպքերում էական էլ չի դա՝ հաշվի առնելով, որ նորմալ մարդը, եթե գիտակցում է, որ իր էսինչ գիծը վատ է, խանգարում է ուրիշներին, ուրեմն արժե աշխատել դրա վերացման կամ գոնե մեղմացման ուղղությամբ։ Բացի դրանից, եթե մարդու ինչ–որ գիծ, որպես կանոն, ուրիշներին խանգարում է, ուրեմն չի կարող իրեն էլ չխանգարել, քանի որ հաճախ դրա պատճառով ուզած–չուզած կոնֆլիկտների մեջ կլինի մարդկանց հետ։
    Ուլուանա, նախանձ մարդը ինչքան էլ աշխատի, չնախանձ չի դառնա, թեկուզեւ աշխատի իրա վրա ու կարողանա թաքցնել իրա զգացմունքները, մեղմացնի, ինչպես դու ես նշում: Նույնը կարող եմ ասել նաեւ տաքարյուն մարդու մասին: Չեմ ժխտում, մեր վատ գծերի վրա բոլորս էլ պետք է աշխատենք, պետք է հնարավորինս մեղմենք, բայց ընգծելով տվյալ թեմայում խառնվածքի մասին՝ ես ուզում էի նաեւ մարդկանց բնույթի հետ հաշվի նստենք: Շատ հաճախ մարդիկ դառնում են ոչ իրենք՝ ձգտելով դուր գալ ու տակտավոր դառնալ ուրիշների հետ: Հետո շատերն էլ սկսում են բողոքել դիմակահանդեսից: Շատ բաներ, եթե խառնվածքիդ մեջ է, ցավոք, դժվար է փոխել, մեղմելու դեպքում էլ դու, դու չես դառնում: Որովհետեւ պարզ չի կյանքումդ քանի մարդու ու ինչ նախասիրություններով մարդկանց ես հնադիպելու:

  2. #47
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթուր ջան, շնորհակալություն՝ հետաքրքիր թեմա բացելու համար:
    Փորձեմ մի քանի տեսակետ արտահայտել նշված հարցի շուրջ: Սկսեմ բերված օրինակներից:

    1) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Դրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
    Սա ազնվությո՞ւն է, թե՞ անտակտություն։
    «Երեսին շփացնելը», որքանով հասկացա, պարունակում է զգացմունքայնության տա՞րր: Այդ դեպքում ինքնատիրապետման պակաս է, լուրջ թերություն: Յուրաքանչյուրիս կարծիքը սուբյեկտիվ է և կարող է չհամապատասխանել իրականությանը: Իսկ «շփացնելը» խոսում է նրա մասին, որ «շփացնողը» միարժեքորեն համոզված է իր իրավացիության մեջ՝ թույլ և վնասակար հատկություն, ըստ իս. անհրաժեշտ է միշտ որոշ չափի կասկածով մոտենալ սեփական մտքերին և գործողություններին: Ընդհանրապես, որևէ խնդիրը անձնական հարթություն բերելը, կարծում եմ, դրա լուծման ամենաանարդյունավետ եղանակն է, որը միշտ ուշադրությունը շեղում է բուն խնդրից և ստիպում հակառակ կողմերին փնտրել միմյանց թերությունները: Այնպես որ անձանց մասին գնահատականներ հնչեցնելուց ես ձեռնպահ կմնայի (համենայն դեպս, կձգտեի):

    2) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Սակայն դրա մասին իր երեսին շփացնելու փոխարեն, կամ բոլորի առաջ կարծիքս արտահայտելու փոխարեն ես նախընտրում եմ նրա հետ խոսել այդ թեմայից այն ժամանակ, երբ կարծում եմ, որ թե ես և թե ինքը կլինենք ավելի ընկալունակ ու տրամադրված մեր մեջ ծագած խնդիրը լուծելու։ Իսկ մինչ այդ պատրաստ եմ հնարավորության սահմաններում պահպանել դրական փոխհարաբերություններ։
    Դրական հարաբերությունները, միգուցե ոչ միշտ լինի պահպանել, բայց նեյտրալը միշտ հնարավոր է, իմ կարծիքով: Ի նկատի ունեմ այն, որ միշտ պատրաստ ես խնդրի լուծմանն ուղղված քայլեր անելու, կամ դիմացինի տեսակետը լսելու, բայց պարտադիր չէ, որ ամեն քայլին փորձես հիշեցնել խնդրի մասին և փորձես լուծել: Մի քիչ ուրիշ բառերով ձևակերպեցի ասածդ, ներողություն կրկնողության համար:

    3) Ակումբում տեսնում ես սխալ բացված թեմա, անիմաստ գրառում կամ նմանատիպ մի բան։
    Անձամբ ես, չլինելով մոդերատոր, համարում եմ, որ պետք է բավարարվեմ համապատասխան մարմնին տեղեկացնելով. ակումբը տեսակետների ազատ արտահայտման մեդիա է, ուստիև, ինչքան էլ ինձ դուր չգա թեման կամ գրառումը, իրավունք ունի գոյություն ունենալու: Այս սկզբունքը ես մի քանի անգամ խախտել եմ՝ բուռն վերաբերմունք արտահայտելով դուր չեկած թեմաների վերաբերյալ ակումբում, կամ, նույնիսկ, ընկերներիս գրելով, բայց կարծում եմ, որ սխալվել եմ. պետք է ավելի նեյտրալ լինել:

    4) Ինչ որ մեկը ներկայացնում է իր ստեղծագործությունը, կամ հյուրասիրում է իր պատրաստած ուտեստը։ Քո դուրը չի գալիս։ Բայց փոխարենը միանգամից դա ասել, սկզբում շնորհակալություն եք հայտնում իր ջանքերի համար, գովում այն, ինչ իրոք լավ էր ստացվել ու հետո տալիս խորհուրդ, թե ինչ կարող է անել, որ բարելավվի։
    Համաձայն եմ: Ես կասեի. «միգուցե, եթե այսպես և այսպես պատրաստվի, ավելի հետաքրքիր համ ունենա» (խուսափելով «լավ» ակմ «վատ» որակումներից՝ որպես սուբյեկտիվ):

    5) Ես ձեր երեխան եմ և ուրախ բերում և ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած բացիկը, որ մեղմ ասած հարուցում է ձեր՝ ծնողներիդ ծիծաղը, որովհետև շատ անհմտորեն է պատրաստված ու ծռտիկ մռտիկ է։ Դուք կյանքում չեք տեսել սրանից ավելի վատ բացիկ։
    Սա վերին աստիճանի խճճված և բարդ հարց է, իմ կարծիքով (կամ իմ դիտարկումներով): Երեխաներ կան, որոնց եթե ասես, որ լավ չի ստացվել, ավելի են համառանում և սկսում են աշխատել այդ ուղղությամբ՝ շատ բարելավելով իրենց հմտությւոնները: Այնպիսիք էլ կան, որ պետք է անպայման գոնե մի փոքր գովեստ լսեն, որպեսզի առաջ շարժվեն և ընկճվում են, երբ ոգևորություն չեն տեսնում դիմացինի կողմից (ես երկու տիպին էլ հանդիպել եմ): Իմ կարծիքով, պետք է երեխային մանրամասն ուսումնասիրել և խիստ անհատական մոտեցում ցուցաբերել (ինչը կարողանում են անել հմուտ մանկավարժները): Առավել ևս, եթե դա սեփական երեխան է՝ արժի ժամանակ ծախսել նման ուսումնասիրության վրա: Այնպես որ միարժեք պատասխանել չեմ կարող այս հարցին:

    Ես անվստահ մարդ եմ ու զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Հետո ձեզ եմ ներկայացնում իմ լուսանկարները, որոնք ձեր կարծիքով զրոից էլ ցածր են։
    Վստահության պակասն էլ ավելի չխորացնելու համար ես շատ չէի կենտրոնանա թերությունների վրա: Պարզապես մասնագիտական մի քանի խորհուրդ կտայի, եթե մասնագետ լինեի: Եթե ոչ՝ խորհուրդ կտայի խորհրդակցել մասնագետի հետ՝ գիտելիքները խորացնելու համար:

    6) Ես ձեզ խնդրում եմ, որ անկեղծորեն ասեք, թե ինչպիսի մարդ եմ ես։ Դուք ունեք կոնկրետ ասելիք, բայց խուսափում եք ու փոխարենը առատապես գովում եք, այդպես էլ չասելով թե իրականում ինչ եք մտածում։
    Անկախ ունեցածս կարծիքից՝ կաշխատեի այն չարտահայտել, քանի որ, ինչպես նշեցի, համարում եմ, որ անձանց գնահատականներ և որակումներ տալը կոռեկտ չէ: Ճիշտ է նաև հակառակը. ուրիշից չէի հարցնի կարծիքն իմ մասին, որպեսզի նա չհայտնվի այնպիսի դրության մեջ, որ ստիպված լինի գնահատումներ կատարել:

  3. #48
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր ջան, շնորհակալություն՝ հետաքրքիր թեմա բացելու համար:
    Փորձեմ մի քանի տեսակետ արտահայտել նշված հարցի շուրջ: Սկսեմ բերված օրինակներից:
    Արս ջան, քեզ էլ շնորհակալություն հետաքրքիր գրառման համար։ Ես էլ առանձնացնեմ մի քանի մտքեր, որոնք քո շնորհիվ ավելի լավ պատկերացրեցի ու հասկացա

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուրիս կարծիքը սուբյեկտիվ է և կարող է չհամապատասխանել իրականությանը: Իսկ «շփացնելը» խոսում է նրա մասին, որ «շփացնողը» միարժեքորեն համոզված է իր իրավացիության մեջ՝ թույլ և վնասակար հատկություն, ըստ իս. անհրաժեշտ է միշտ որոշ չափի կասկածով մոտենալ սեփական մտքերին և գործողություններին:
    Նշածդ շատ կարևոր սկզբունք է կյանքի համար՝ երբեք չպետք է կորցնել ազնվությունը՝ ինտելեկտուալ, մտային ազնվությունը և միշտ պատրաստ լինել լսել քո կարծիքին հակասող կարծիք և երբեք քո կարծիքը չսարքես դոգմա։ Մարդ պիտի ունենան ինքնավստահություն, բայց նաև պատրաստ լինի տարակարծության և ընդունելու սեփական սխալը։

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրական հարաբերությունները, միգուցե ոչ միշտ լինի պահպանել, բայց նեյտրալը միշտ հնարավոր է, իմ կարծիքով:
    Ցավոք հենց այս նեյտրալ վերաբերմունքը մարդիկ հաճախ անվանում են անազնվություն ու ձևականություն։

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս սկզբունքը ես մի քանի անգամ խախտել եմ՝ բուռն վերաբերմունք արտահայտելով դուր չեկած թեմաների վերաբերյալ ակումբում, կամ, նույնիսկ, ընկերներիս գրելով, բայց կարծում եմ, որ սխալվել եմ. պետք է ավելի նեյտրալ լինել:
    Արսեն ջան ուրախ եմ քեզ համար
    Անկեղծ ուրախ եմ։ Եթե մարդ տեսնում է իր սխալները և ազնվորեն ընդունում դա խոսում է այն մասին, որ նա կարծրացած չէ և դեռ «կենդանի է»՝ ապրում է, փոփոխվում է, առաջընթաց ունի.... ոչ թե տեղում դոփում է.... Իրոք ապրե՛ս, Արս

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահության պակասն էլ ավելի չխորացնելու համար ես շատ չէի կենտրոնանա թերությունների վրա: Պարզապես մասնագիտական մի քանի խորհուրդ կտայի, եթե մասնագետ լինեի: Եթե ոչ՝ խորհուրդ կտայի խորհրդակցել մասնագետի հետ՝ գիտելիքները խորացնելու համար:
    Այսինքն խոսում ես կառուցողական մոտեցման մասին։ Այո՛, ասածդ անպայման պետք է ունենա իմաստ։ Միայն թերությունը ու սխալը ցույց տալու փոխարեն, կարելի է ցույց տալ լուծում և խնդիրը հարթելու ճանապարհներ, եթե իհարկե մարդը պատրաստ է դրանք ընդունել կամ գոնե մտածել դրանց մասին։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (21.07.2010)

  5. #49
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն որ ասում են է՝ մարդ ինչ անի իր խելքից կանի..

    Jarre-ն թեմայի սկզբում խոսում էր, որ այն ինչը մեկը «տակտ» է անվանում, մեկ ուրիշի համար անազնվություն կարող է լինել..
    ոմանք համաձայնեցին, ոմանք էլ՝ ոչ..

    բայց այսօր ես պարզեցի, որ այն ինչը ես եմ «տակտ» անվանում, մեկ ուրիշի համար կարող է..
    ախր չգիտեմ էլ ինչ անուն տամ..

    կյանքիս ճանապարհին անթիվ անգամներ ամենաանհեթեթ ու վտանգավոր դրություններում հայտնվելուց ու դուրս գալուց հետո, ինձ թվում էր, թե սովորել եմ քիչ թե շատ ճանաչել մարդուն ու կանխատեսել նրանցից ոմանց գործողությունները..
    բայց այսօր մտածում էի, թե լավ՝ ի՞նչ կերպ պետք է մտածեյի, որ ստացվեր կանխատեսել դեպքերի զարգացումը ու պատասխան չեի գտնում..

    կարծում եմ՝ հնարավոր է հետաքրքրի դիտարկել դիպվածը թեմայի շրջանակներում..


    աշխատանքային օրվա ընթացքում մեզ 2 անգամ աուդիտ է այցելում, որպեսզի ստուգի, թե արդյոք ամեն ինչ կարգին է..
    եթե մի բնական հունից շեղված բան նկատեն, դիմում են, որ վերացնենք կամ ուղղենք..
    այսօր մոտեցավ ինձ՝ մատնանշելու իր նկատած «սխալ»-ը..
    պատվերի թերթիկը կրկին անգամ ուսումնասիրելով՝ համոզվեցի, որ ամեն ինչ ճիշտ է և բացատրեցի իրեն, թե ինչից է ծագել իր մոտ շփոթմունքը..
    մի քիչ իրեն անհարմար զգալով հաստատեց, թե՝ այո, իրոք ինքն է սխալվել..
    դրությունը մի քիչ թեթևացնելու ու իմ պատկերացրած տակտի զգացումը գործի դնելու միտումներով՝ կնոջը «հանգստացրեցի», թե՝ բան չկա, կատարվածը մի լուրջ բան չէ.. պատահում է՝ ես էլ եմ սխալվում..

    «պատահում է ես էլ եմ սխալվում».. հենց սա էր ազդակը, որ կինը կերպարանափոխվի..
    - այ տեսնում եք, իսկ ես այդքան զգուշացնում եմ, որ միշտ պետք է ուշադիր լինել.. եթե ձեզ պես շատերը սխալվեն, պետք է մտածել 2 ստուգումը 3 դարձնելու մասին..

    վերջում էլ՝ ղեկավարությանն էր բողոքել, որ խոստովանել եմ, թե երբեմն սխալներ եմ թույլ տալիս..

    էդպես էլ չկարողացա հասկանալ՝ սա հերթական նացիստության իմպրովիզացված արտահայտումներից մեկն էր, թե՝ մարդկային ապուշության մարմնավորում..
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 19.07.2010, 23:54:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (20.07.2010), Tig (20.07.2010), Ուլուանա (20.07.2010)

  7. #50
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    էդպես էլ չկարողացա հասկանալ՝ սա հերթական նացիստության իմպրովիզացված արտահայտումներից մեկն էր, թե՝ մարդկային ապուշության մարմնավորում..
    Ես կընտրեի տարբերակ Բ-ն՝ մարդկային ապուշության մարմնավորում... Լավ էլ բնորոշել ես

    Ցավալի է, բայց փաստ, Գաղթական ջան Ես էլ եմ բազմաթիվ անգամներ ականատես եղել, թե ինչպես են փորձել նստել քաղաքավարի մարդու գլխին։ Այ սա էլ է լավ հարց, թե ինչպե՞ս պետք է վարվես նման դեպքում, երբ տակտի զգացումդ ինչ որ մեկը ուզում է չարաշահի։

    Նման մարդկանց հետ, ովքեր պահանջ ունեն, որ իրենց միշտ տեղը դնես, ապա պետք է այդպես էլ վարվել։ Ասածս չի հակասում թեմայում բարձրացրած իմ հարցերին։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (21.07.2010), Դեկադա (20.07.2010), Ուլուանա (20.07.2010), Ֆոտոն (20.07.2010)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •