Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Դավիթ ջան, հարազատ մարդը քեզ կասեր, որ դու անհաջող մարդ ե՞ս... Իմ կարծիքով դա էլ ա անտակտություն:
Բացի Ժառից.. (այսինքն` խոսքերի հեղինակից) հա, մեկ էլ Մեջիքից, չեմ կարծում, որ որևէ մեկը դա ազնվություն համարեր: Կամ գոնե մեծամասնությունը դա անտակտություն կհամարի: Էս էն դեպքը չի, որ փոքրամասնությունը ճիշտ ա լինում
:
Ու հետո` դժվար թե ինչ-որ մեկը ինչ-որ բան ասելիս մտածի, որ ինքն անտակտություն ա անում:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Դատարկություն (11.07.2010), Շինարար (11.07.2010)
իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր,եթե ինքն էլ չգիտի,թե դու չես ուղարկել,թե իրոք ինքը չի ստացել (նմանատիպ տեխնիկական խնդիրները բացառել պետ չի)
իսկ դու ի՞նչ ես պատասխանում-Փաստորեն ակնհայտ քեզ խաբում է :կամ գուցե ստացել եմ, բայց կորցրել եմ, եթե խնդրեմ կարո՞ղ ես նորից ուղարկել»։նորից կրկնեմ ինքը չի կարող համոզված լինել,որ դու ուղարկել ես…Իսկ եթե համոզված է,ապա ինչու՞ հենց ինչպես կա այդպես էլ չասե՞լ:Ավելի լավ չի՞ քան խաբելը,այն էլ գիտակցաբար,երբ դիմացինդ էլ կուրսի է ինչ է կատարվում:Լրիվ պատկեր ստանալու հանար մնում է միայն,որ դու էլ պատասխանես -Ու ես միշտ մտածում էի, որ նույն բանը կարար սենց ասեր՝ «Ա՜՜՜յ, ախպերԵս քեզ քանի՞ անգամ խնդրեցի, որ ուղարկես, բայց դու տենց էլ չուղարկեցիր էտ ֆայլերը։
<<վայ,քո արա..Տեղ չի հասե, հեսա մոնենտ գտնեմ մի հատ էլ ղրկեմ:Արա դե ասում էի էտ mail.ru-ն ախմախ սերվեր ա,փոխի yahoo > > ու սենց լիքը հեքիաթներ...փոխարենը ինչպես կա այդպես էլ ասելը: Երկու կողմից էլ: Այ այսպիսի չափից դուրս պարկեշտությունն է (ատրճանակը գլխիս էլ դեմ տաս,չեմ ընդունի որ տակտ հայերեն բառ է,գրածս կարող է հոմանիշներից մեկը ծառայել).որը հիմք է դրել մեր հասարկությունում ու բավականին խոչնդոտում է մեր առաջընթացին: Որովհետև եթե խոսքը գնում է ճշմարտության մասին-տակտը ընդհանրապես անելիք չունի այդ հարցում,իսկ ազնվության խառնելն էլ դրան, միայն երեխյական ճիշ՞տ-ազնիվ խոսք դարձվածքով թերևս:
Ամեն դեքում,շատ տարածվեցի..Այս ասածներս էլ միարժաեք չեն,բաըց կարծում եմ մոտավոր
50% կլինեն նման մտածողներ:Միգուցե՞ բերածդ օրինակն էր անհաջող![]()
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

Hda, օրինակ Կարնեգինի մոտ, եթե հիշողությունս չի դավաճանում, օրինակների երկար շարք էր բերված, թե ինչպես է մարդու մոտ, ինքնստինքյան, ինքնապաշտպանական բնազդն արթնանում, երբ նրան որևէ մեղադրանք է ներկայացվում.. և, անկախ իր մեղքի աստիճանից, մարդու խոսքը կարող է ընդունել ինքն իրեն արդարացնող երանգներ.. ու, կախված մարդու բնույթից, նա կարող է նաև ստի օգնությանը դիմել..
իսկ Jarre-ի բերած օրինակում, ըստ իս, մարդը դրսևորում է քաղաքավարության վերին աստիճան..
դու գիտես, որ ինքն էլ գիտի, որ իրավունք ունի քեզ մեղադրանք ներկայացնելու ու, ինչ-ոչ տեղ նաև, մունաթ գալու, բայց չի վարվում այդպես..
բարոյականություն ունեցող մարդու համար, իմ կարծիքով, դա կարող է ավելի տպավորիչ լինել և ազդել խղճի վրա..
իսկ սեփական խղճի թելադրանքը, սովորաբար, միշտ շատ ավելի ազդեցիկ է լինում, քան 1000 շեֆի պարտադրանք..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ariadna (11.07.2010)
եբ ինձ ես հասցեագրում գրառումդ ի՞նչ ես ակնկալում:Կարող է: Կարծում ես հակաճառելու եմ:
հենց էտ եմ ասում,այդպիսի վերին աստիճաներին ամեն պատեհ ու անպատեհ առիթով կարիք չկա դիմելուիսկ Jarre-ի բերած օրինակում, ըստ իս, մարդը դրսևորում է քաղաքավարության վերին աստիճան..
անհաջող օրինակ էլ ես բերեմ,եթե մեքենայիդ շարժիչը հնարավորություն ունի պտտվելու մինչև 10 000պտ/վրկ դա չի նշանակում,որ ոտդ գազի պեդալից չիպիտի հանես, ամեն ինչ ըստ իր անհրաժեշտության: Բարև Գաղթական ջան-վայ մերսի քեզ էլ
Հա գիտեմ:Մի բան էլ գիտեմ,որ բոլորս էլ արտահայտում ենք մեր անձնական տեսակետները -հակառակ դեպքում գրառումների փոխարեն կլիներ միայն մեջբերումներ օրենսդրությունից, ու առողջ բանավիճում:Ոչ մեկի կարծիքը չի կարող սխալ լիներ:Որևէ մեկի կարծիքը կարող է սխալ լինել, միայն իմ կարծիքով:դու գիտես, որ ինքն էլ գիտի, որ իրավունք ունի քեզ մեղադրանք ներկայացնելու ու, ինչ-ոչ տեղ նաև, մունաթ գալու, բայց չի վարվում այդպես..
բարոյականություն ունեցող մարդու համար, իմ կարծիքով, դա կարող է ավելի տպավորիչ լինել և ազդել խղճի վրա..
իսկ սեփական խղճի թելադրանքը, սովորաբար, միշտ շատ ավելի ազդեցիկ է լինում, քան 1000 շեֆի պարտադրանք..
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ուլուանա (11.07.2010)

ակնկալում էի, որ ծանոթանայիր արտահայտածդ մտքի վիճելիությանը..
իսկ ես սրա հետ համաձայն չեմ..հենց էտ եմ ասում,այդպիսի վերին աստիճաներին ամեն պատեհ ու անպատեհ առիթով կարիք չկա դիմելու
ինձ թվում է, որ եթե մեր հասարակությունը մի քիչ դաստիարակվի ու բռիությունը քչանա, այսինքն՝ մարդիկ ավելի քաղաքավարի ու հարգալից սկսեն վերաբերվել մեկը մյուսին ու իրենց շրջապատող հասարակական գույքին՝ Հայաստանն ավելի կծաղկի ու անհամեմատ առաջընթաց կգրանցվի..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մեկընդմիշտ-երբեք չեմ ասել ու ոչ էլ կասեմ,որ մտքերս անվիճելի են:Դա անհնար է,նույնիսկ ինքս էլ շատ ցանկանալիս լինեմ: Լրիվ ուրիշ հարց է առարկության ընդունումը:
ի՞նչը նկատի ունես,կարծես իրար չենք հասկանումիսկ ես սրա հետ համաձայն չեմ.. .
քեզ թվում է,թե ես այլ կարծիքի՞ եմ:Այն տարբերությամբ,որ եթե քեզ թվում է,ապա ես համոզված եմ:ինձ թվում է, որ եթե մեր հասարակությունը մի քիչ դաստիարակվի ու բռիությունը քչանա, այսինքն՝ մարդիկ ավելի քաղաքավարի ու հարգալից սկսեն վերաբերվել մեկը մյուսին ու իրենց շրջապատող հասարակական գույքին՝ Հայաստանն ավելի կծաղկի ու անհամեմատ առաջընթաց կգրանցվի..
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Yevuk
Էնքան լավ մտքեր ես գրել, շատ մերսի քեզԴու կարծես գրել ես էն, ինչ ես ուզում էի ասել։
Իմ կարծիքով քո արածը շատ ազնիվ է և միևնույն ժամանակ քաղաքավարի, տակտով։
Իսկ այդ մարդուն կարելի է ընդամենը մի պարզ հարց տալ. եթե քո ասածով անեմ, ի՞նչ դրական հետևանքներ դա կունենա։ Ու ես սա սարկազմով չեմ ասում, Եվուկ։ Իրոք հետաքրքիր է այդպիսի խորհուրդ տվողը ի՞նչ է մտածում իր տված խորհուրդի հետևանքների մասին։
Ամբողջ հարցը հենց սա է՝ աչք չփակել խնդրի վրա, հարթել խնդիրը, պարզ ու կոնկրետ խոսել, բայց՝ նրբանկատ ու քաղաքավարի։
Փաստորեն հնարավոր է գտնել շնորհակալություն հայտնելու բանԵս էլ էի դրա մասին գրել՝
Ու շատ համաձայն եմ հետդ, Yevuk, որ կարևորը ուշադրությունն է, հետո նոր մնացածըփնտրում ես ինչ որ դրական բան ու մինչև մարդուն հայտնելը իր անիմաստ կամ անհասկանալի գրառման մասին, փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։Մենք պետք է առաջին հերթին մարդ լինենք, հետո նոր քննադատ ու մասնագետ.... Չէ որ երբեմն ամենագեղեցիկը ու ամենահանճարեղը հենց ամենահասարակի մեջ է լինում։
Անչափ ուրախ եմ, որ նման կերպ ես մտածում։ Երանի Հայաստանում շատերը քո մտածելակերպը ունենային։ Ցանկանում եմ, որ այդպիսին էլ մնաս ու թույլ չտաս որ կյանքը ու շրջապատի բռիյությունը փոխեն քեզ, Yevuk ջան։
---------- Ավելացվել է՝ 21:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:37 ----------
Magic-Mushroom
Հարցը ճշմարտությունը ասել կամ չասելը չի։ ՄԱՐԴ կոչվող էակը, ճշմարտությունը կասի ամեն դեպքում՝ անկախ մարդկանց ռեակցիայից։ Բայց հարցը նրանում է, թե ինչպես ասել այդ ճշմարտությունը, եթե անգամ այն դառն է։
Եթե օրերից մի օր ընկերոջ գաղտնիքը ուրիշին հայտնես ու ինքը քո հետ խոսա էտ հարցով, ո՞ր տարբերակը կուզենաս լսել։
ՏԱՐԲԵՐԱԿ Ա։ «Դու անվստահելի մարդ ես։ Ես այլևս քեզ երբեք ոչինչ չեմ վստահի։ Փոշմանում եմ, որ հետդ էսքան վախտ անկեղծ եմ եղել»։
ՏԱՐԲԵՐԱԿ Բ։ «Գիտե՞ս, էն որ դու իմ գաղտնիքը հայտնել ես ուրիշին, Magic-Mushroom ջան, ինձ ահավոր տխրեցրել է ու ջղայնացրել։ Դու գիտես, թե ես քեզ որքան եմ վստահում ու թե ինչպիսի գաղտնիքներ եմ վստահել քեզ։ Դա նշանակում ա, որ ես քեզ շատ հարգում եմ ու գնահատում։ Բայց ես ուզում եմ քեզ ասել, որ քո արարքը քանդում է մեր ընկերությունը։ Ես այլևս չեմ կարող քեզ վստահել այնպես, ինչպես առաջ։ Իսկ երբեմն ընդհանրապես չեմ ուզում վստահել։ Ես շատ եմ ուզում, որ դու փոխվես ու չլինես էտպիսին։ Այդպիսի բնավորությամբ դու կյանքում ավելի մեծ խնդիրներ կունենաս։ Ես քեզ կարող եմ սիրով օգնել այդ խնդիրը լուծել..... »։
Jarre-ի խոսքերից
ՏԱՐԲԵՐԱԿ Ա։ «Դու անվստահելի մարդ ես։ Ես այլևս քեզ երբեք ոչինչ չեմ վստահի։ Փոշմանում եմ, որ հետդ էսքան վախտ անկեղծ եմ եղել»։
ՏԱՐԲԵՐԱԿ Բ։ «Գիտե՞ս, էն որ դու իմ գաղտնիքը հայտնել ես ուրիշին, Magic-Mushroom ջան, ինձ ահավոր տխրեցրել է ու ջղայնացրել։ Դու գիտես, թե ես քեզ որքան եմ վստահում ու թե ինչպիսի գաղտնիքներ եմ վստահել քեզ։ Դա նշանակում ա, որ ես քեզ շատ հարգում եմ ու գնահատում։ Բայց ես ուզում եմ քեզ ասել, որ քո արարքը քանդում է մեր ընկերությունը։ Ես այլևս չեմ կարող քեզ վստահել այնպես, ինչպես առաջ։ Իսկ երբեմն ընդհանրապես չեմ ուզում վստահել։ Ես շատ եմ ուզում, որ դու փոխվես ու չլինես էտպիսին։ Այդպիսի բնավորությամբ դու կյանքում ավելի մեծ խնդիրներ կունենաս։ Ես քեզ կարող եմ սիրով օգնել այդ խնդիրը լուծել..... »։
Ժառ ես կավելացնեի նաև երրորդ տարբերակը: Ի դեպ սա ավելի հաճախ հանդիպվող տարբերակ ա: Վստահության կորցնել և այլևս գաղտնիքներով չկիսվել:
-

Էս թեման շատ սրտովս է։ Ուղղակի էնքան արագ էր զարգանում, ես էլ չէի կարողանում ինձ ստիպել էսքանը կարդալ, որ ես էլ միանայի։ Վերջը կարդացի։ Շատ գրառումների կուզենայի անդրադառնալ, բայց շատերին արդեն արձագանքել են էնպես, ինչպես ինքս կարձագանքեի, ես էլ բավարարվել եմ միայն շնորհակալություններ տալով։ Բայց որոշ գրառումների ուզում եմ պատասխանել.
Բնույթի մեջ խորանալն իրոք կարևոր է, բայց պետք չէ մոռանալ, որ մարդը կենդանուց տարբերվում է նաև նրանով, որ ցանկության դեպքում կարող է և շատ դեպքերում նույնիսկ պարտավոր է է վերահսկել ինքն իրեն։ Այո, եթե բնույթդ էնպիսին է, որ խանգարում է դիմացինին, ապա ոչ թե պիտի ակնկալես, որ դիմացինդ համակերպվի քո բնույթի հետ ու համարի, որ ամեն ինչ նորմալ է, այլ դու ինքդ պիտի աշխատես քեզ վրա, փորձես զսպել բացասական պոռթկումներդ, որպեսզի դիմացինին չվնասես։ Թե չէ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է բնույթի վրա գցել ու դրանով արդարացնել։ Օրինակ, գուցե էսինչ մարդը բնույթով նախանձ է, ու եթե նախանձից դրդված՝ տակդ փորի, դու պիտի ըմբռնումով մոտենաս նրա արած տականքությանը, քանի որ դա նրա բնու՞յթն է։ Համոզված եմ, որ չէ։ Բոլորս էլ ունենք խառնվածքի թերություններ, իսկ շատ դեպքերում իսկապես դժվար է տարբերակել՝ բնույթ է, թե դաստիարակության կամ այլ հանգամանքների հետևանք, ու, կարծում եմ, շատ դեպքերում էական էլ չի դա՝ հաշվի առնելով, որ նորմալ մարդը, եթե գիտակցում է, որ իր էսինչ գիծը վատ է, խանգարում է ուրիշներին, ուրեմն արժե աշխատել դրա վերացման կամ գոնե մեղմացման ուղղությամբ։ Բացի դրանից, եթե մարդու ինչ–որ գիծ, որպես կանոն, ուրիշներին խանգարում է, ուրեմն չի կարող իրեն էլ չխանգարել, քանի որ հաճախ դրա պատճառով ուզած–չուզած կոնֆլիկտների մեջ կլինի մարդկանց հետ։
Դատարկություն ջան, բա հենց էդ նշածդ բոլոր հարցերը հաշվի առնելով էլ պետք է տարբերակել՝ անտակտություն է տվյալ արարքը, թե ազնվություն։ Իսկ ո՞վ է ասում, թե զուտ օդի մեջ բերած օրինակի հիման վրա պիտի որոշենք։ Իսկ հանգամանքները հաշվի առնելը հիմնականում դժվար չի։ Կարծում եմ՝ շատ քիչ են էնպիսի դեպքերը, երբ քո նշած հանգամանքները հայտնի չեն։
Լրիվ համաձայն եմ։ Իրոք եթե մարդը հստակ գիտի, որ դու ֆայլը չես ուղարկել, ոչ թե մոռացել է կամ կորցրել, ու նաև գիտի, որ դու էլ գիտես, որ չես ուղարկել, ապա ու՞մ է պետք էդ ձևականությունը։ Ինձ համար դա անազնվություն է, ու նրբանկատ լինելու համար բնավ էլ կարիք չկա նման ձևեր թափելու։ Կարելի էր հանգիստ ասել. «Էն ֆայլը տենց էլ չուղարկեցիր, ե՞րբ ես ուղարկելու» կամ այլ ձևակերպմամբ, որը անտակտ չի լինի, բայց միաժամանակ ձևականություն էլ չի պարունակի։ Նման ձևականության ու ագրեսիվ մեղադրական տոնով ասելու միջև շատ ուրիշ երանգային տարբերակներ կան, որոնք տվյալ դեպքում անտեսվել են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
*e}|{uka* (13.07.2010), Դատարկություն (12.07.2010), Շինարար (12.07.2010)
Դատարկություն ջան, իմ ասածն էլ հենց այդ է՝ հնարավոր չէ՞ նույն բանը ասել փափուկ ու մարդու արժանապատվությունը հաշվի առնելով։
Եթե ես իսկապես ուզում եմ քեզ օգնել ու ազնիվ լինել քեզ հետ, եթե ես իսկապես ազնվությունից դրդված եմ դա անում, ապա ինչո՞ւ պիտի կոպիտ ու վիրավորելով ասեմ։
Թե՞ գուցե ազնվության տակ թաքցնում եմ իմ բարկությունը.....
Համեմատությունս տեղին չէ, գիտեմ, բայց արի սկզբունքը տեսնենք։ Գողությունը՝ գողություն է, անկախ բացատրություններից ու մարդկանց կարծիքից։ Եթե քո նշած սկզբունքով նայենք, ապա ամեն արարք կարելի է շատ հեշտությամբ արդարացնել։
Էլի եմ կրկնում՝ դեմ եմ սահմաններին, դեմ եմ հարցերը սև ու սպիտակի բաժանելուց, բայց նաև դեմ եմ ամեն ինչը հարաբերական դիտելուց։ Երկուսն էլ ծայրահեղություններ են։ Նման հարաբերականությունը բերում է քաոս։ Ակումբի թեմաներում էլ կարող ես տեսնել, որ շատերի համար սպանությունը, գողությունը, դավաճանությունը.... շատ հարաբերական բաներ են, բայց դա երբեք չի նշանակում, որևույթը դրանից փոխվում է։
---------- Ավելացվել է՝ 08:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:06 ----------
Եթե նպակը բարկությունը դուրս հանելն է, բացասական զգացումները արտահայտելը, ապա ձեզ հետ համաձայն եմ։ Բայց եթե ուզում եք խնդիրը լուծել, ապա վստահ եղեք, որ ոչ «խաղաղասիրական հաղորդակցությամբ» դրական արդյունքների չեք հասնի։ Ուղղակի դուք կասեք ձեզ մեջ կուտակված բացասականը, դիմացինն էլ՝ իրենը
Եթե դուք գիտեք, որ այսօրվա ձեր իմ հետ խոսելը պարզապես ավելի լարելու է մեր հարաբերությունները, իսկ օրինակ մի շաբաթ հետո, երբ մի քիչ ժամանակ անցնի և մեր միջև առաջացած լարվածությունը փոքր ինչ սառած լինի ես ավելի ընկալունակ դարձած կլինեմ, սխա՞լ է այդ ժամանակ զրուցել։
Եթե փորձեք հիշել, ապա վստահ եմ, որ ձեր կյանքից բազմաթիվ դեպքեր կմտաբերեք, երբ ինչ որ մեկի հետ լուրջ զրույցը հետաձգել եք իր վատ տրամադրություն ունենալու կամ տվյալ խոսակցության համար ոչ բարենպաստ ժամանակի պատճառով։
Բայց եթե կանխավ գովելը ունի հիմք ու պատճառ, ո՞րն է անազնվությունը
Այ իմ ասածը սա է։ Հասկանո՞ւմ եք մենք կոպտությունն ու անտակտությունը անվանում ենք ազնվություն։ Այ սա հենց այն է, ինչը ես ուզում եմ նշել այս թեմայում։
Տեսեք ձեր ասածից ստացվում է՝
1) Եթե ես մտածում եմ մարդու դրական հատկությունների ու իր արած լավ բաների մասին՝ դա անազնվություն է։
2) Եթե ես չեմ կենտրոնանում իր բացասական հատկությունների ու արածների վրա ու ցանկանում եմ օբեկտիվորեն տեսնել նաև նրա դրականը՝ դա անազնվություն է։
3) Եթե ես չեմ թափում մեղադրանքների տարափ, այլ փորձում եմ ցույց տալ, որ ես տեսնում եմ նաև իր դրականը, բայց տվյալ դեպքում ուզում եմ խոսել բացասակնից դա նույնպես անազնվություն է։
Բայց......
1) Երեսին սխալը շփացնելը՝ ազնվություն է։
2) Այնպես անելը, որ մարդ իր արածից իրեն շատ ավելի վատ զգա, քան պետք էր, որ վատ զգար՝ ազնվություն է։
3) Կենտրոնանալ թերության վրա ու միայն դրանից խոսելը՝ ազնվություն է։
Կներեք, բայց իմաստը չեմ կարողանում հասկանալ։
Չէ, խոսքս վերաբերվում է մարդկային փոխհարաբերություններին։ Պարզ, հասարակ ամենօրյա մարդկային փոխհարաբերություններին։
Քեզ նույնպես շնորհակալություն մեկնաբանությունների համար![]()
Դատարկություն (14.07.2010)
Ես էլ եմ շնորհակալ
Համաձայն եմ գրածներիդ հետ։ Բայց ուզում հատուկ նշել, որ ես չեմ խոսում անտեղի բարության մասին։ Այսինքն՝ ես կողմ եմ մարդուն ցույց տալու իր ստոր լինելը ու խզելու փոխհարաբերությունները նրա հետ։ Պարզապես արժանապատվությամբ՝ թե ինքդ քո նկատմամբ, թե՛ իր։
Համաձայն եմ։ Կներես, եթե մտքերս սխալ եմ ձևակերպել։ Ես նկատի չունեմ չասել ընկերոջը իր սխալը։ Տվյալ պարագայում սխալը չասելը կլինի անազնվություն։ Եթե սիրում ես՝ կասես։
Ես նկատի ունեմ, որ դեմ եմ ընկերությունը ընդհատելուն և անտակտ լինելու սխալների պատճառով։ Երբ դու մեկի հետ հարաբերություններ ունես, առնվազն անմտություն կլինի ակնկալել, որ դիմացինը անսխալ է։ Վաղ թե ուշ բախվելու ես իր բնավորության անցանկալի դրսևորումներին։ Ուրեմն հենց սկզբից պետք է տրամադրվել, որ նման դեպքում ոչ թե մտածելու եմ ընկերությունը դադարեցնելու մասին, այլ թե ինչպես նրբանկատորեն օգնեմ իրեն։
Բայց չի բացառվում, որ օգնության կարիք էլ կարող է ընդհանրապես չլինել, քանի որ իր ունենցած բացասական հատկությունները իրականում բացասական չեն, ուղղակի դու չես սիրում։ Նման դեպքերում ամեն մեկը ելնելով փոխհարաբերությունների լրջությունից, անկեղծությունից ինքն է որոշում, թե ինչ ասի ու ինչ չասի։
Գաղթական, իմ ասածը այն է, որ եթե մարդ ուզում է փոխվի ու իսկապես ամեն ինչ անում է, բայց երբեմն կրկին սայթաքում է, ապա իսկապես վստահ եմ, որ հարկավոր է շարունակել օգնել իրեն։ Իմ համար դա է իսկական ընկերությունը։
Ուրիշ բան, եթե նա թքած ունի քո վրա ու անում է այն ինչ արել է և չի մտածում քո տեսակետի մասին ու փոխվելու մասին (իհարկե եթե մեր ակնկալածը ողջամիտ է)։ Եթե դու դիմացինի համար ոչինչ ես, ապա.... Թեև շատ ցավալի է, որ երբեմնի շատ մտերիմ մարդը չի ցանկանում հետդ շփվել ու նման վարք է դրսևորում։ Քո ասածի պես, ես էլ շատ ուրախ կլինեմ, եթե նման մարդը զղջա և ցանկանա փոխվել ու վերականգնել փոխհարաբերությունները
Լիովին համաձայն եմ հետդ, Գաղթական![]()
Կան մարդիկ, ովքեր սիրում են ասել, որ իրենք անկեղծ են եւ չեն կարողանում կեղծավորություն անել։ Այդ քողի տակ տարբեր մարդկանց երեսին շփացնում են պատեհ ու անպատեհ իրենց կարծիքով ճիշտը մարդու մասին։ Երբեմն պատահում է, որ մարդուն սուբյեկտիվորեն դուր չի գալիս մեկը եւ նա՝ իր այդ "անկեղծությունը" օգտագործում է շրջապատում իր չհավանածին խայտառակելու կամ վարկանիշը գցելու համար։
Ժար ջան, կարծում եմ, նման մարդկանց տարբերելը շատ հեշտ է ու ավտոմատորեն այնպես կստացվի,որ կամ կոնֆլիկտ կլինի /եթե դիմացինը նույն անկեղծությամբ պատասխանի/ կամ էլ ուղղակի բանի տեղ չի դնի ու կխոսւափի նման մարդու հետ շփվելուց։
Ուրիշ բան, որ... ինչի համար իրար խանգարել... ինչի համար իզուր լարվածություն ստեղծել, եթե կարելի է մի քիչ ավելի հանգիստ վերաբերվել մարդկանց։ Չէ՞ որ անթերի մարդ չկա... ուրեմն՝ հենց այդ "անկեղծը" սխալվի, իրենից մուռ հանողներ կգտնվեն ու կոկորդը կկրծեն... Կարծում եմ սա խայտառակ աստիճանի ցածր ինքնագնահատականի, կոմպլեկսավորվածության ու էգոիզմի նշան է։
Բացի այդ, ամեն ինչ կախված է նաև միջավայրից։ Եթե դու տեսնում ես, որ ինչ–որ շրջապատում ընդունված է իրար հետ "անկեղծ" լինելը, կամ մեկը երեսիդ թերություններդ է նշում, ստիպված դու էլ ես սկսում պատասխանել... հո մեքենա չես, որ անվերջ վիրավորանքներ տանես ու լռես...
Մյուս կողմից էլ սա կախված է ինքնաբավության հետ, ներքին հարմոնիայի։ Կարծում եմ, հանգիստ լինելու , ինքնատիրապետման համար անհրաժեշտ է, որ մարդը հոգեպես հանգիստ լինի, իրենց գտած լինի ու հոգևոր զարգացման որոշակի մակարդակի գա։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Jarre ջան հնարավոր է՞ վրիպակ գրածիդ մեջ:2-ին էլ դեմ ե՞ս, իսկ տակը ինչն է մնու՞մ:Ինչքան փորձում եմ փիլիսափայություն բաժնի տեսանկյունից էլ նայեմ բան չի ստացվում:
Գողությունն էլ,ասեմ ... փորձեք համոզել, որ ակումբցիների գերակշիռ մասն իր համակարգչում գողացված ծրագրեր չունի, կամ ավտոմեքենայում գողացված երաժշտություն չի լսում, կամ էլ տանը ֆիլմ դիտում..
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Hda, պետք չէ շտապ որակավորել որպես «ակնհայտ» սուտ։ Տարբեր պատճառներով լինում է, որ մեյլը չի հասնում, կամ հասնում է, բայց մարդ պատահաբար ջնջում է, կամ չի պահպանում ֆայլերը կարծելով որ պահպանել է։ Հիմա եթե քեզ մեղադրելու փոխարեն, ես չեմ բացառում նաև, որ հնարավոր է, որ իմ սխալն է պատճառը, որ այդ ֆայլերը չկան, ինչո՞վ է դա ակնհայտ սուտ։ Սա ուղղակի մտածելու համար.....
Բայց կոնկրետ իմ բերած օրինակում կոնկրետ ես ուզում էի շեշտը դնել այն բանի վրա, ինչ ասաց Գաղթականը՝
Գուցե
Ուղղակի չեմ ուզում էտ օրինակի վրա շատ խորանամ։ Բայց կոնկրետ այդ մարդու ու իմ պարագայում ստի, կամ Ուլուանայի նշած ձևականության մասին խոսք անգամ գնալ չէր կարող, քանի որ իր ասածը նաև իր մեջ ներառում էր հումորային տարրեր։ Ինչևէ...
Իսկ ընդհանուր առմամբ քո և Ուլուանայի գրածը տրամաբանական ու ճիշտ են իմ համար՝
Բայց նաև ճիշտ է իմ գրածը, որ հնարավոր է նաև այլ ձև ասել։ Իսկ ձեր ասածը ընդամենը տարբերակներից մեկն է։
---------- Ավելացվել է՝ 12:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:27 ----------
Ուլուանա, համաձայն եմ գրառմանդ հետ
Իրականում պատճառներ ու արդարացումներ փնտրելը խոսում է նաև ներքին անտակտության մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև ես կարծես ասում եմ՝ «Ան, թքած թե իմ արածը ինչքանով ա քո կյանքը փչացնում։ Թքած թե ասածներս ու արածներս քո վրա վատ են անդրադառնում։ Թքած, թե դու քեզ վատ չես զգում։ Ես էսպիսին եմ։ Ես ծանր մանկություն եմ ունեցել, դժբախտ եմ եղել.... Ուզում եմ ընդունի ինձ, չէ՝ չէ քո պրոբլեմն ա....»։
Ու ես նկատել եմ, որ նման իրենք իրենց «խղճացող» ու անկարող մարդիկ սովորաբար ուրիշ հարցերում լավ էլ հասկացող, կարեցող մարդիկ են։ Ու էտ ժամանակ հասկանում եմ, որ մարդ ուղղակի էնքան անտարբեր է քո նկատմամբ, որ իր համար միևնույնն ես....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ