Jarre, շնորհակալություն նաև քեզ՝ արձագանքելու ու կարծիքս դրական գնահատելու համար![]()
հաշվի առնելով, որ նա բավական ժամանակ, ինչպես իմ օրինակում էր, ինձ վատություն է արել՝ ինձ կթույլատրեմ համոզմունք հայտնել, որ այդ մարդուն չարժե բացատրել իր սխալները ու արարքների ստորության աստիճանը, քանի որ բացատրում ես, երբ զգում ես, որ մարդը դրա կարիքն ունի ու երբ մարդուն քո նկատած թերությունը ներկայացնելով ցանկանում ես նրան ավելի լավը դարձնել.. իսկ դա իր մեջ, ինչ-որ չափով, նաև խորհուրդ կամ խորհուրդների շարան է պարունակում..
ինչո՞ւ այսպես վարվեցիր.. կարող էիր նաև այսպես դրական արդյունքի հասնել՝ ավելի մարդավայել կեցվածքով..
բայց անհատը, որը երևի ատում է քեզ, որ այդքան ժամանակ հետապնդել է.. ու ստոր է այնքան, որ իր անելիքն էլ արել է ծածուկ.. դժվար թե բաց լինի քո նախատինքն ու խորհուրդները ուշադիր լսելու և վերլուծելու.. ուրեմն՝ կստացվի, որ ես անիմաստ ժամանակ կվատնեմ.. և հանուն ո՞ւմ.. կարծում եմ որ չարժե..
չնայած՝ չեմ բացառում, որ պատրաստ կլինեմ հետագայում նրան ավելի մեղմ վերաբերվել.. եթե զգամ, որ զղջացել է ու փորձում է ուղղվել.. բայց, համենայն դեպս, ոչ այդ պահին..
ճիշտ ես..Ոչ միշտ է, որ այդպես է։ Տես, օրինակ ես ունեմ ընկեր ով այդքան էլ գաղտնապահ չէ ու իմ համար շատ կարևոր մի գաղտնիք նա հայտնել է ուրիշներին։ Ես իր մասին ունեմ «բավականին կոնկրետ կարծիք»՝ նա գաղտնապահ չէ։ Եթե ես առանց նրան վիրավորելու և առանց արժանապատվությունը ոտնահարելու ասեմ իմ կարծիքը ու որոշեմ շարունակել ընկերությունս իր հետ, քանի որ ես իրեն պատրաստ եմ ընդունես այնպիսին իչնպիսին ինքը կա, արդյո՞ք այդ ժամանակ իմ «բավականին կոնկրետ» կարծիքը չի շարունակում մնալ բավականին կոնկրետ։
պետք է խոստովանեմ, որ ընկերոջ հանգամանքը հաշվի չէի առել պատասխանս շարադրելուց..
այնուամենայնիվ ինձ համար մի բան անհասկանալի մնաց..
եթե մարդը քո ընկերն է և դու նկատել ես, որ նա ինչ-որ հարցում այնքան էլ ճիշտ չէ վարվել, ինչպես որ հարիր կլիներ իրեն, ապա ինչո՞ւ ես պատրաստ ընդունել նրա այդ թերի՝ ամենայն հավանականությամբ՝ լավ չգիտակցված, վարմունքը.. ընդունել նրան ինչպիսին որ կա.. արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի հանգամանորեն բացատրել նրան, թե ինչու ես դու կարծում, որ ավելի լավ կլինի, եթե նա դա փոխի իր մեջ.. չէ՞ որ ընկերությունը հենց ենթադրում է միմյանց օգնելը.. իսկ քո խորհուրդը անգնահատելի օգնություն կարող է լինել իր համար..
և, հակառակ կողմից, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես սկսել զրույցը նրա հետ, եթե դա բան չի փոխելու և դու շարունակելու ես ընդունել նրան այնպիսին ինչպիսին կա, այն է՝ գաղտնիք պահել չիմացող..
Հարցիս նպատակը այն չէ, որ անպայման պատասխանես, Գաղթական ջան, ուղղակի ասածս այն է, որ «բավական կոնկրետ կարծիքը» կարելի է արտահայտել բավական նրբանկատ![]()
դե եթե դու, առանց ընկերոջ զգացմունքները վիրավորելու, նրբանկատորեն բացատրես նրան, որ նա ինքն է քեզ խորը վիրավորանք հասցրել իր քայլով ու դու պատրաստ չես հավատալու, որ նա այդպիսի սխալ կրկին անգամ թույլ կտա ապագայում, և դա ազդի նրա վրա այնքանով, որ նա, մեկ անգամ ևս վերլուծելով իր վարմունքը, վերանայի իր վարվելակերպը, ուրեմն քո «բավականին կոնկրետ բացսական կարծիք»-ը կշարունակի, իհարկե, մնալ բավական կոնկրետ, բայց` անցյալում.. և դու կձևավորես նոր կարծիք նրա մասին, այն է՝ որ մարդը կամքի ուժ ունի այնքանով, որ պատրաստ է ընդունել իր սխալը և պայքարել հետագայում դրա կրկնվելու դեմ..արդյո՞ք այդ ժամանակ իմ «բավականին կոնկրետ» կարծիքը չի շարունակում մնալ բավականին կոնկրետ։
միանշանակ համաձայն եմ..Գիտե՞ս ինչու։ Որովհետև հաճախ մենք մեկին քննադատում ենք ուղղակի քննադատելու համար, բայց չենք տալիս ոչ մի ռեալ ու գործնական խորհուրդ։ Էտ դեպքում խոսալու իմաստը ո՞րն է։
կարող ես քննադատել ուղղակի քննադատելու համար՝ շրջապատողների համակրանքը գրավելու կամ ինքդ կայֆ ստանալու միտումով..
բայց եթե իրոք ձգտնում ունես մի օգտակար բան ասած լինելու՝ քննադատիր հիմարությունն ու անիմաստ զբաղմունքը, բայց շփոթված մարդուն բացատրիր թե որտեղ էր իր սխալը և ինչպիսի միջոցների նա կարող է դիմել՝ այն հետագայում չկրկնելու համար..






Մեջբերել
Էջանիշներ