Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալություն հարցի համար, որովհետև կարծում եմ, որ թեման պահանջում է այս բառերի բացատրությունը։

Տակտը հենց հայերեն է
Ազնվությամբ պատասխանեմ -մտքովս հեչ չէր անցնի:
Իմաստներով տակտն ու նրբանկատությունը շատ նման են։ Անձամբ ես միշտ հոմանշաբար եմ օգտագործում այս բառերը։ Բայց իրավիճակներ են լինում, որ հիմա կդժվարանամ ասել, որ մեկը մյուսից ավելի եմ նախընտրում։
Հոմանիշների հետևից եթե ընկանք տեղ չենք հասնի:Նրբանկատ ավելի կնմանացնեմ-ուշադիր,իսկ տակտ-չափի զգացում ունենալ:Կարծեմ տակտ հենց չափ իմաստով էլ օգտագործվում է երաժշտության մեջ,այն էլ ոչ միայն հայերենում:

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ում տակտ բառը բացատրվում է այսպես. «Չափի՝ պատշաճության զգացում, պատշաճ վերաբերմունք, քաղաքավարի մոտեցում մեկի կամ մի բանի նկատմամբ, իրեն պահելու ճիշտ ձև»։

Իսկ նրբանկատ և նրբանկատություն բառերի մասին գրված է. «Շրջահայաց, փափկանկատ; նրբանկատ լինել, փափկանկատություն»։
Ես էլ եմ շնորհակալ բացատրություններիդ համար,բայց իրոք ինձ միայն հայերենն էր հետաքրրում,առանց բացատրության ու հոմանիշների:
Կարծում եմ անտակտություն չի լինի,եթե ասեմ որ բառի հայերեն լինելու պնդումդ համոզիչ չէ իմ համար: Հաստատ համողված եմ, տատուս այդ հարցը որ տայի չէր իմանա, ինքը լավ էլ տակտով լինելով հանդերձ: