Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Բնույթի մեջ խորանալն իրոք կարևոր է, բայց պետք չէ մոռանալ, որ մարդը կենդանուց տարբերվում է նաև նրանով, որ ցանկության դեպքում կարող է և շատ դեպքերում նույնիսկ պարտավոր է է վերահսկել ինքն իրեն։ Այո, եթե բնույթդ էնպիսին է, որ խանգարում է դիմացինին, ապա ոչ թե պիտի ակնկալես, որ դիմացինդ համակերպվի քո բնույթի հետ ու համարի, որ ամեն ինչ նորմալ է, այլ դու ինքդ պիտի աշխատես քեզ վրա, փորձես զսպել բացասական պոռթկումներդ, որպեսզի դիմացինին չվնասես։ Թե չէ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է բնույթի վրա գցել ու դրանով արդարացնել։ Օրինակ, գուցե էսինչ մարդը բնույթով նախանձ է, ու եթե նախանձից դրդված՝ տակդ փորի, դու պիտի ըմբռնումով մոտենաս նրա արած տականքությանը, քանի որ դա նրա բնու՞յթն է։ Համոզված եմ, որ չէ։ Բոլորս էլ ունենք խառնվածքի թերություններ, իսկ շատ դեպքերում իսկապես դժվար է տարբերակել՝ բնույթ է, թե դաստիարակության կամ այլ հանգամանքների հետևանք, ու, կարծում եմ, շատ դեպքերում էական էլ չի դա՝ հաշվի առնելով, որ նորմալ մարդը, եթե գիտակցում է, որ իր էսինչ գիծը վատ է, խանգարում է ուրիշներին, ուրեմն արժե աշխատել դրա վերացման կամ գոնե մեղմացման ուղղությամբ։ Բացի դրանից, եթե մարդու ինչ–որ գիծ, որպես կանոն, ուրիշներին խանգարում է, ուրեմն չի կարող իրեն էլ չխանգարել, քանի որ հաճախ դրա պատճառով ուզած–չուզած կոնֆլիկտների մեջ կլինի մարդկանց հետ։
Ուլուանա, նախանձ մարդը ինչքան էլ աշխատի, չնախանձ չի դառնա, թեկուզեւ աշխատի իրա վրա ու կարողանա թաքցնել իրա զգացմունքները, մեղմացնի, ինչպես դու ես նշում: Նույնը կարող եմ ասել նաեւ տաքարյուն մարդու մասին: Չեմ ժխտում, մեր վատ գծերի վրա բոլորս էլ պետք է աշխատենք, պետք է հնարավորինս մեղմենք, բայց ընգծելով տվյալ թեմայում խառնվածքի մասին՝ ես ուզում էի նաեւ մարդկանց բնույթի հետ հաշվի նստենք: Շատ հաճախ մարդիկ դառնում են ոչ իրենք՝ ձգտելով դուր գալ ու տակտավոր դառնալ ուրիշների հետ: Հետո շատերն էլ սկսում են բողոքել դիմակահանդեսից: Շատ բաներ, եթե խառնվածքիդ մեջ է, ցավոք, դժվար է փոխել, մեղմելու դեպքում էլ դու, դու չես դառնում: Որովհետեւ պարզ չի կյանքումդ քանի մարդու ու ինչ նախասիրություններով մարդկանց ես հնադիպելու: