User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Տակտ և ազնվություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տակտ և ազնվություն

    Ոմանք անտակտությունը անվանում են ազնվություն և իրենց դրսևորում են բավականին անտակտ՝ իրենց համարելով անկեղծ մարդ, որովհետև երեսին ասեցին այն, ինչ մտածում են։

    Ոմանք էլ չափից դուրս տակտով են ու նրբանկատ և երբեմն չեն կարողանում ազնվորեն ասել այն, ինչ մտածում են։ Նրանց էլ սովոր ենք անվանել անազնիվ ու ձևական, քանի որ չեն ասում այն ինչ մտածում են։

    Ինչպե՞ս կարելի է տեսնել անտակտության և ազնվության միջև գոյություն ունեցող սահմանը։

    Ինչ որ մի բան ասելուց առաջ ոչ միայն սեփական զգացմունքների, այլ նաև դիմացինի զգացմունքների ու վիճակի մասին պատկերացնելը ու ըստ այդմ ինչ որ մի բան փափուկ՝ բայց միևնույն ժամանակ կոնկրետ ասելը, անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն։

    Բերեմ մի քանի օրինակներ, որոնք գուցե կօգնեն ավելի լավ պատկերացնել հարցը, սակայն դրա համար պարտադիր չէ բոլոր օրինակները կարդալ

    1) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Դրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
    Սա ազնվությո՞ւն է, թե՞ անտակտություն։

    2) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Սակայն դրա մասին իր երեսին շփացնելու փոխարեն, կամ բոլորի առաջ կարծիքս արտահայտելու փոխարեն ես նախընտրում եմ նրա հետ խոսել այդ թեմայից այն ժամանակ, երբ կարծում եմ, որ թե ես և թե ինքը կլինենք ավելի ընկալունակ ու տրամադրված մեր մեջ ծագած խնդիրը լուծելու։ Իսկ մինչ այդ պատրաստ եմ հնարավորության սահմաններում պահպանել դրական փոխհարաբերություններ։
    Սա անազնվություն է՞, թե՞ տակտի դրսևորում

    3) Ակումբում տեսնում ես սխալ բացված թեմա, անիմաստ գրառում կամ նմանատիպ մի բան։ Բայց դրա մասին հայտնելուց առաջ, փնտրում ես ինչ որ դրական բան ու մինչև մարդուն հայտնելը իր անիմաստ կամ անհասկանալի գրառման մասին, փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ Այսինքն այնպես ես անում, որ մարդ իրեն շատ վատ չզգա (բնականաբար խոսքը չի գնում օրինազանց ու զգուշացումները անտեսող ակումբցիների մասին, թեև իմ սուբյեկտիվ կարծիքով տակտի զգացումը երբեք ավելորդ չի)։ Կամ մարդուն առանձին ես հայտնում այդ մասին, ու ոչ թե թեմայում գրառում անելով։
    Հիմա ձեր այս վարվելակերպը անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն

    4) Ինչ որ մեկը ներկայացնում է իր ստեղծագործությունը, կամ հյուրասիրում է իր պատրաստած ուտեստը։ Քո դուրը չի գալիս։ Բայց փոխարենը միանգամից դա ասել, սկզբում շնորհակալություն եք հայտնում իր ջանքերի համար, գովում այն, ինչ իրոք լավ էր ստացվել ու հետո տալիս խորհուրդ, թե ինչ կարող է անել, որ բարելավվի։
    Այսպես վարվելը անազնվություն ու ձևականությո՞ւն է, թե՞ տակտ ցուցաբերել

    5) Ես ձեր երեխան եմ և ուրախ բերում և ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած բացիկը, որ մեղմ ասած հարուցում է ձեր՝ ծնողներիդ ծիծաղը, որովհետև շատ անհմտորեն է պատրաստված ու ծռտիկ մռտիկ է։ Դուք կյանքում չեք տեսել սրանից ավելի վատ բացիկ։

    Ես անվստահ մարդ եմ ու զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Հետո ձեզ եմ ներկայացնում իմ լուսանկարները, որոնք ձեր կարծիքով զրոից էլ ցածր են։

    Նման դեպքերում մեր բացասական, սակայն՝ իրականությանը համապատասխանող կարծիքը չասելը անազնվությու՞ն է, և արդյո՞ք այսպիսի մարդկանց օգնելու միայն մի ճանապարհ կա՝ ուղիղ ասել, որ իր մոտ շատ վատ է ստացվել

    6) Ես ձեզ խնդրում եմ, որ անկեղծորեն ասեք, թե ինչպիսի մարդ եմ ես։ Դուք ունեք կոնկրետ ասելիք, բայց խուսափում եք ու փոխարենը առատապես գովում եք, այդպես էլ չասելով թե իրականում ինչ եք մտածում։
    Սա տակտի՞ դրսևորում է, թե՞ անազնվություն

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2010), Adriano (09.07.2010), ars83 (17.07.2010), E-la Via (10.07.2010), Katka (09.07.2010), ministr (14.07.2010), Tig (11.07.2010), Yevuk (10.07.2010), Արևածագ (10.07.2010), Արևհատիկ (09.07.2010), Գաղթական (09.07.2010), Դատարկություն (09.07.2010), Դեկադա (10.07.2010), Երկնային (10.07.2010), ԿԳԴ (10.07.2010), Հայուհի (09.07.2010), Ձայնալար (09.07.2010), Մանուլ (09.07.2010), ՆանՍ (10.07.2010), Շինարար (09.07.2010), Ուլուանա (10.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •