User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Տակտ և ազնվություն

  1. #31
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտակտ ազնվություն
    կգերադասեիր հակառա՞կը

    ---------- Ավելացվել է՝ 10:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:03 ----------

    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ արդարացնում է,ես դա կնդունեի որպես քո կարծիք,կվերլուծեի ու եթե դա համար էի ճիշտ է,կաշխատեի ուղղվել,ես նախընտրում եմ դառը ճշմատրությունը
    Նախընտրելու հարկ էլ չկա:Ճշմանտության մեր չնախընտրելուց,այն չի դադարի գոյություն ունենալ
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  2. #32
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, քո ասածը ես կորակեմ անտակտություն: Բայց եթե էդ խոսքերը ինձ ասեր շատ ավելի հարազատ մարդ ու մի փոքր ավելի փափուկ, ես դա կհամարեի ազնվություն: Հիմա ես դա որակեցի անտակտություն, բայց չէ՞ որ դու մտածել ես, թե ազնվություն ես արել դա ինձ ասելով: Էդ երևույթը որակելու համար, ես ու՞մ կարծիքն եմ հաշվի առնելու՝ իմ, քո, երրորդ անձի, թե՞ բոլորի. ես երևի դա չեմ հասկանում: Չէ՞ որ երևույթը լիարժեք որակելու համար, միայն իմ կարծիքը բավական չէ, ես պետքա նաև մյուսների ու նաև քո կարծիքը հաշվի առնեմ
    Դավիթ ջան, հարազատ մարդը քեզ կասեր, որ դու անհաջող մարդ ե՞ս... Իմ կարծիքով դա էլ ա անտակտություն :
    Բացի Ժառից.. (այսինքն` խոսքերի հեղինակից) հա, մեկ էլ Մեջիքից , չեմ կարծում, որ որևէ մեկը դա ազնվություն համարեր: Կամ գոնե մեծամասնությունը դա անտակտություն կհամարի: Էս էն դեպքը չի, որ փոքրամասնությունը ճիշտ ա լինում :
    Ու հետո` դժվար թե ինչ-որ մեկը ինչ-որ բան ասելիս մտածի, որ ինքն անտակտություն ա անում :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (11.07.2010), Շինարար (11.07.2010)

  4. #33
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Օրինակ, ես աշխատում է մի մարդու հետ, որից շատ բան սովորեցի։ Երբ ես մոռանում էի իրեն մեյլով ուղարկել իր պահնջած ֆայլերը, որոնք ես պարտավորեի ուղարկել, նա երբ ինձ ցանկանում էր հիշեցնել այդ մասին գրում էր, թե՝ «Գիտես ես դեռ չեմ ստացել այդ ֆայլը,
    իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր,եթե ինքն էլ չգիտի,թե դու չես ուղարկել,թե իրոք ինքը չի ստացել (նմանատիպ տեխնիկական խնդիրները բացառել պետ չի)
    կամ գուցե ստացել եմ, բայց կորցրել եմ, եթե խնդրեմ կարո՞ղ ես նորից ուղարկել»։
    իսկ դու ի՞նչ ես պատասխանում-Փաստորեն ակնհայտ քեզ խաբում է :
    Ու ես միշտ մտածում էի, որ նույն բանը կարար սենց ասեր՝ «Ա՜՜՜յ, ախպեր Ես քեզ քանի՞ անգամ խնդրեցի, որ ուղարկես, բայց դու տենց էլ չուղարկեցիր էտ ֆայլերը։
    նորից կրկնեմ ինքը չի կարող համոզված լինել,որ դու ուղարկել ես…Իսկ եթե համոզված է,ապա ինչու՞ հենց ինչպես կա այդպես էլ չասե՞լ:Ավելի լավ չի՞ քան խաբելը,այն էլ գիտակցաբար,երբ դիմացինդ էլ կուրսի է ինչ է կատարվում:Լրիվ պատկեր ստանալու հանար մնում է միայն,որ դու էլ պատասխանես -
    <<վայ,քո արա..Տեղ չի հասե, հեսա մոնենտ գտնեմ մի հատ էլ ղրկեմ:Արա դե ասում էի էտ mail.ru-ն ախմախ սերվեր ա,փոխի yahoo > > ու սենց լիքը հեքիաթներ...փոխարենը ինչպես կա այդպես էլ ասելը: Երկու կողմից էլ: Այ այսպիսի չափից դուրս պարկեշտությունն է (ատրճանակը գլխիս էլ դեմ տաս,չեմ ընդունի որ տակտ հայերեն բառ է,գրածս կարող է հոմանիշներից մեկը ծառայել).որը հիմք է դրել մեր հասարկությունում ու բավականին խոչնդոտում է մեր առաջընթացին: Որովհետև եթե խոսքը գնում է ճշմարտության մասին-տակտը ընդհանրապես անելիք չունի այդ հարցում,իսկ ազնվության խառնելն էլ դրան, միայն երեխյական ճիշ՞տ-ազնիվ խոսք դարձվածքով թերևս:
    Ամեն դեքում,շատ տարածվեցի..Այս ասածներս էլ միարժաեք չեն,բաըց կարծում եմ մոտավոր
    50% կլինեն նման մտածողներ:Միգուցե՞ բերածդ օրինակն էր անհաջող
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  5. #34
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    50% կլինեն նման մտածողներ:Միգուցե՞ բերածդ օրինակն էր անհաջող
    Hda, օրինակ Կարնեգինի մոտ, եթե հիշողությունս չի դավաճանում, օրինակների երկար շարք էր բերված, թե ինչպես է մարդու մոտ, ինքնստինքյան, ինքնապաշտպանական բնազդն արթնանում, երբ նրան որևէ մեղադրանք է ներկայացվում.. և, անկախ իր մեղքի աստիճանից, մարդու խոսքը կարող է ընդունել ինքն իրեն արդարացնող երանգներ.. ու, կախված մարդու բնույթից, նա կարող է նաև ստի օգնությանը դիմել..

    իսկ Jarre-ի բերած օրինակում, ըստ իս, մարդը դրսևորում է քաղաքավարության վերին աստիճան..
    դու գիտես, որ ինքն էլ գիտի, որ իրավունք ունի քեզ մեղադրանք ներկայացնելու ու, ինչ-ոչ տեղ նաև, մունաթ գալու, բայց չի վարվում այդպես..
    բարոյականություն ունեցող մարդու համար, իմ կարծիքով, դա կարող է ավելի տպավորիչ լինել և ազդել խղճի վրա..
    իսկ սեփական խղճի թելադրանքը, սովորաբար, միշտ շատ ավելի ազդեցիկ է լինում, քան 1000 շեֆի պարտադրանք..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (11.07.2010)

  7. #35
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Hda, օրինակ Կարնեգինի մոտ, եթե հիշողությունս չի դավաճանում, օրինակների երկար շարք էր բերված, թե ինչպես է մարդու մոտ, ինքնստինքյան, ինքնապաշտպանական բնազդն արթնանում, երբ նրան որևէ մեղադրանք է ներկայացվում.. և, անկախ իր մեղքի աստիճանից, մարդու խոսքը կարող է ընդունել ինքն իրեն արդարացնող երանգներ.. ու, կախված մարդու բնույթից, նա կարող է նաև ստի օգնությանը դիմել..
    եբ ինձ ես հասցեագրում գրառումդ ի՞նչ ես ակնկալում:Կարող է: Կարծում ես հակաճառելու եմ:
    իսկ Jarre-ի բերած օրինակում, ըստ իս, մարդը դրսևորում է քաղաքավարության վերին աստիճան..
    հենց էտ եմ ասում,այդպիսի վերին աստիճաներին ամեն պատեհ ու անպատեհ առիթով կարիք չկա դիմելու
    անհաջող օրինակ էլ ես բերեմ,եթե մեքենայիդ շարժիչը հնարավորություն ունի պտտվելու մինչև 10 000պտ/վրկ դա չի նշանակում,որ ոտդ գազի պեդալից չիպիտի հանես, ամեն ինչ ըստ իր անհրաժեշտության: Բարև Գաղթական ջան-վայ մերսի քեզ էլ
    դու գիտես, որ ինքն էլ գիտի, որ իրավունք ունի քեզ մեղադրանք ներկայացնելու ու, ինչ-ոչ տեղ նաև, մունաթ գալու, բայց չի վարվում այդպես..
    բարոյականություն ունեցող մարդու համար, իմ կարծիքով, դա կարող է ավելի տպավորիչ լինել և ազդել խղճի վրա..
    իսկ սեփական խղճի թելադրանքը, սովորաբար, միշտ շատ ավելի ազդեցիկ է լինում, քան 1000 շեֆի պարտադրանք..
    Հա գիտեմ:Մի բան էլ գիտեմ,որ բոլորս էլ արտահայտում ենք մեր անձնական տեսակետները -հակառակ դեպքում գրառումների փոխարեն կլիներ միայն մեջբերումներ օրենսդրությունից, ու առողջ բանավիճում:Ոչ մեկի կարծիքը չի կարող սխալ լիներ:Որևէ մեկի կարծիքը կարող է սխալ լինել, միայն իմ կարծիքով:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (11.07.2010)

  9. #36
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    եբ ինձ ես հասցեագրում գրառումդ ի՞նչ ես ակնկալում:Կարող է: Կարծում ես հակաճառելու եմ:
    ակնկալում էի, որ ծանոթանայիր արտահայտածդ մտքի վիճելիությանը..


    հենց էտ եմ ասում,այդպիսի վերին աստիճաներին ամեն պատեհ ու անպատեհ առիթով կարիք չկա դիմելու
    իսկ ես սրա հետ համաձայն չեմ..
    ինձ թվում է, որ եթե մեր հասարակությունը մի քիչ դաստիարակվի ու բռիությունը քչանա, այսինքն՝ մարդիկ ավելի քաղաքավարի ու հարգալից սկսեն վերաբերվել մեկը մյուսին ու իրենց շրջապատող հասարակական գույքին՝ Հայաստանն ավելի կծաղկի ու անհամեմատ առաջընթաց կգրանցվի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #37
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ակնկալում էի, որ ծանոթանայիր արտահայտածդ մտքի վիճելիությանը...
    Մեկընդմիշտ-երբեք չեմ ասել ու ոչ էլ կասեմ,որ մտքերս անվիճելի են:Դա անհնար է,նույնիսկ ինքս էլ շատ ցանկանալիս լինեմ: Լրիվ ուրիշ հարց է առարկության ընդունումը:
    իսկ ես սրա հետ համաձայն չեմ.. .
    ի՞նչը նկատի ունես,կարծես իրար չենք հասկանում
    ինձ թվում է, որ եթե մեր հասարակությունը մի քիչ դաստիարակվի ու բռիությունը քչանա, այսինքն՝ մարդիկ ավելի քաղաքավարի ու հարգալից սկսեն վերաբերվել մեկը մյուսին ու իրենց շրջապատող հասարակական գույքին՝ Հայաստանն ավելի կծաղկի ու անհամեմատ առաջընթաց կգրանցվի..
    քեզ թվում է,թե ես այլ կարծիքի՞ եմ:Այն տարբերությամբ,որ եթե քեզ թվում է,ապա ես համոզված եմ:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  11. #38
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Yevuk

    Էնքան լավ մտքեր ես գրել, շատ մերսի քեզ Դու կարծես գրել ես էն, ինչ ես ուզում էի ասել։

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քեզ դուր չի գալիս տվյալ մարդու արարքը, կարելի է ասել ոչ թե «Քո արածը ինձ դուր չեկավ», այլ «Ավելի լավ կլիներ, որ այսպես անեիր...»: Ընդհանրապես, երբ մարդը ինձ դուր չի գալիս, ես ուղղակի հետը չեմ շփվում ու ինչքան հնարավոր է հեռու եմ մնում, բայց եթե ինչ-որ առիթով հետը գործ եմ ունենում, փորձում եմ ինչքան հնարավոր է բարեհամբույր լինել ու ցույց չտալ իմ զգացմունքները իր հանդեպ:
    Իմ կարծիքով քո արածը շատ ազնիվ է և միևնույն ժամանակ քաղաքավարի, տակտով։

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի անգամ մի մարդ իմ դեմքին շպրտեց, որ երկերեսանի եմ . եթե չես սիրում մեկին, պետք է նրա հետ գործ ունենալիս ազնվորեն ցույց տալ հակակրանքը տվյալ մարդու հանդեպ, անգամ բառերով: Մեր ընտանիքում ինձ միշտ սովրելցել են, որ պետք է լիենլ ազնիվ, բայց ոչ ոքի հետ պետք չէ կոպիտ ու չոր լինել, եթե այդ մարդը քեզ վնաս չի տվել: Վերջապես բոլոր մարդկանց հնարավոր չէ սիրել:
    Իսկ այդ մարդուն կարելի է ընդամենը մի պարզ հարց տալ. եթե քո ասածով անեմ, ի՞նչ դրական հետևանքներ դա կունենա։ Ու ես սա սարկազմով չեմ ասում, Եվուկ։ Իրոք հետաքրքիր է այդպիսի խորհուրդ տվողը ի՞նչ է մտածում իր տված խորհուրդի հետևանքների մասին։

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տակտի դրսևորում համարում եմ այն դեպքերը, որբ փորձում ես քո կողմից դիտարկված բացասական «խնդիրը» հարթել դրական ճանապարհներով՝ առանց կոպտելու, կծելու ու վրիավորելու տվյալ անձնավորությանը:
    Ամբողջ հարցը հենց սա է՝ աչք չփակել խնդրի վրա, հարթել խնդիրը, պարզ ու կոնկրետ խոսել, բայց՝ նրբանկատ ու քաղաքավարի։

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ պետք է ժպտալ ու շնորհալութույ հայտնել, որ նա ջանք է թափել, չէ որ կարևորը ուշադրությունն է, իսկ հետո արդեն խորհուրդներ տալ, օրինակ՝ «Այ գիտես, այ էս մասում, ինձ թվում ա ավելի գեղեցիկ կնայվեր ոչ թե կարմիր այլ մանուշակագույնը, դու՞ ոնց ես կարծում»:
    Փաստորեն հնարավոր է գտնել շնորհակալություն հայտնելու բան Ես էլ էի դրա մասին գրել՝

    փնտրում ես ինչ որ դրական բան ու մինչև մարդուն հայտնելը իր անիմաստ կամ անհասկանալի գրառման մասին, փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։
    Ու շատ համաձայն եմ հետդ, Yevuk, որ կարևորը ուշադրությունն է, հետո նոր մնացածը Մենք պետք է առաջին հերթին մարդ լինենք, հետո նոր քննադատ ու մասնագետ.... Չէ որ երբեմն ամենագեղեցիկը ու ամենահանճարեղը հենց ամենահասարակի մեջ է լինում։

    Անչափ ուրախ եմ, որ նման կերպ ես մտածում։ Երանի Հայաստանում շատերը քո մտածելակերպը ունենային։ Ցանկանում եմ, որ այդպիսին էլ մնաս ու թույլ չտաս որ կյանքը ու շրջապատի բռիյությունը փոխեն քեզ, Yevuk ջան։

    ---------- Ավելացվել է՝ 21:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:37 ----------

    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ արդարացնում է,ես դա կնդունեի որպես քո կարծիք,կվերլուծեի ու եթե դա համար էի ճիշտ է,կաշխատեի ուղղվել,ես նախընտրում եմ դառը ճշմատրությունը
    Magic-Mushroom
    Հարցը ճշմարտությունը ասել կամ չասելը չի։ ՄԱՐԴ կոչվող էակը, ճշմարտությունը կասի ամեն դեպքում՝ անկախ մարդկանց ռեակցիայից։ Բայց հարցը նրանում է, թե ինչպես ասել այդ ճշմարտությունը, եթե անգամ այն դառն է։

    Եթե օրերից մի օր ընկերոջ գաղտնիքը ուրիշին հայտնես ու ինքը քո հետ խոսա էտ հարցով, ո՞ր տարբերակը կուզենաս լսել։

    ՏԱՐԲԵՐԱԿ Ա։ «Դու անվստահելի մարդ ես։ Ես այլևս քեզ երբեք ոչինչ չեմ վստահի։ Փոշմանում եմ, որ հետդ էսքան վախտ անկեղծ եմ եղել»։

    ՏԱՐԲԵՐԱԿ Բ։ «Գիտե՞ս, էն որ դու իմ գաղտնիքը հայտնել ես ուրիշին, Magic-Mushroom ջան, ինձ ահավոր տխրեցրել է ու ջղայնացրել։ Դու գիտես, թե ես քեզ որքան եմ վստահում ու թե ինչպիսի գաղտնիքներ եմ վստահել քեզ։ Դա նշանակում ա, որ ես քեզ շատ հարգում եմ ու գնահատում։ Բայց ես ուզում եմ քեզ ասել, որ քո արարքը քանդում է մեր ընկերությունը։ Ես այլևս չեմ կարող քեզ վստահել այնպես, ինչպես առաջ։ Իսկ երբեմն ընդհանրապես չեմ ուզում վստահել։ Ես շատ եմ ուզում, որ դու փոխվես ու չլինես էտպիսին։ Այդպիսի բնավորությամբ դու կյանքում ավելի մեծ խնդիրներ կունենաս։ Ես քեզ կարող եմ սիրով օգնել այդ խնդիրը լուծել..... »։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.07.2010), Yevuk (14.07.2010), Մանուլ (11.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  13. #39
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre-ի խոսքերից
    ՏԱՐԲԵՐԱԿ Ա։ «Դու անվստահելի մարդ ես։ Ես այլևս քեզ երբեք ոչինչ չեմ վստահի։ Փոշմանում եմ, որ հետդ էսքան վախտ անկեղծ եմ եղել»։

    ՏԱՐԲԵՐԱԿ Բ։ «Գիտե՞ս, էն որ դու իմ գաղտնիքը հայտնել ես ուրիշին, Magic-Mushroom ջան, ինձ ահավոր տխրեցրել է ու ջղայնացրել։ Դու գիտես, թե ես քեզ որքան եմ վստահում ու թե ինչպիսի գաղտնիքներ եմ վստահել քեզ։ Դա նշանակում ա, որ ես քեզ շատ հարգում եմ ու գնահատում։ Բայց ես ուզում եմ քեզ ասել, որ քո արարքը քանդում է մեր ընկերությունը։ Ես այլևս չեմ կարող քեզ վստահել այնպես, ինչպես առաջ։ Իսկ երբեմն ընդհանրապես չեմ ուզում վստահել։ Ես շատ եմ ուզում, որ դու փոխվես ու չլինես էտպիսին։ Այդպիսի բնավորությամբ դու կյանքում ավելի մեծ խնդիրներ կունենաս։ Ես քեզ կարող եմ սիրով օգնել այդ խնդիրը լուծել..... »։

    Ժառ ես կավելացնեի նաև երրորդ տարբերակը: Ի դեպ սա ավելի հաճախ հանդիպվող տարբերակ ա: Վստահության կորցնել և այլևս գաղտնիքներով չկիսվել:


    -

  14. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման շատ սրտովս է։ Ուղղակի էնքան արագ էր զարգանում, ես էլ չէի կարողանում ինձ ստիպել էսքանը կարդալ, որ ես էլ միանայի։ Վերջը կարդացի։ Շատ գրառումների կուզենայի անդրադառնալ, բայց շատերին արդեն արձագանքել են էնպես, ինչպես ինքս կարձագանքեի, ես էլ բավարարվել եմ միայն շնորհակալություններ տալով։ Բայց որոշ գրառումների ուզում եմ պատասխանել.

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ամեն դեպքում մենք որակում ենք դիմացինին` ելնելով նրանից արդյոք մենք ինքանբավարարված ենք ու այդտեղ շատ հաճախ մոռանում ենք դիմացինի խառնվածը` պիտակելով նրան անտակտ, բռի կամ էլ նրբանկատ:

    Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ծնված բոլոր երեխաները նյարդային են ու ես կասեի` ավելի քան տաքարյուն, հիմա ի՞նչ`պատճառները չեն արդարացնում արարքները: Բայց դա անտակտության հետ կապ չունի: Դա արդեն զուտ հոգեբանական հարց է:

    Հ.Գ.ԸՆդհանուր առմամբ գտնում եմ, որ մարդկանց բնույթի մեջ խորանալը կարեւոր է:
    Բնույթի մեջ խորանալն իրոք կարևոր է, բայց պետք չէ մոռանալ, որ մարդը կենդանուց տարբերվում է նաև նրանով, որ ցանկության դեպքում կարող է և շատ դեպքերում նույնիսկ պարտավոր է է վերահսկել ինքն իրեն։ Այո, եթե բնույթդ էնպիսին է, որ խանգարում է դիմացինին, ապա ոչ թե պիտի ակնկալես, որ դիմացինդ համակերպվի քո բնույթի հետ ու համարի, որ ամեն ինչ նորմալ է, այլ դու ինքդ պիտի աշխատես քեզ վրա, փորձես զսպել բացասական պոռթկումներդ, որպեսզի դիմացինին չվնասես։ Թե չէ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է բնույթի վրա գցել ու դրանով արդարացնել։ Օրինակ, գուցե էսինչ մարդը բնույթով նախանձ է, ու եթե նախանձից դրդված՝ տակդ փորի, դու պիտի ըմբռնումով մոտենաս նրա արած տականքությանը, քանի որ դա նրա բնու՞յթն է։ Համոզված եմ, որ չէ։ Բոլորս էլ ունենք խառնվածքի թերություններ, իսկ շատ դեպքերում իսկապես դժվար է տարբերակել՝ բնույթ է, թե դաստիարակության կամ այլ հանգամանքների հետևանք, ու, կարծում եմ, շատ դեպքերում էական էլ չի դա՝ հաշվի առնելով, որ նորմալ մարդը, եթե գիտակցում է, որ իր էսինչ գիծը վատ է, խանգարում է ուրիշներին, ուրեմն արժե աշխատել դրա վերացման կամ գոնե մեղմացման ուղղությամբ։ Բացի դրանից, եթե մարդու ինչ–որ գիծ, որպես կանոն, ուրիշներին խանգարում է, ուրեմն չի կարող իրեն էլ չխանգարել, քանի որ հաճախ դրա պատճառով ուզած–չուզած կոնֆլիկտների մեջ կլինի մարդկանց հետ։


    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, քո ասածը ես կորակեմ անտակտություն: Բայց եթե էդ խոսքերը ինձ ասեր շատ ավելի հարազատ մարդ ու մի փոքր ավելի փափուկ, ես դա կհամարեի ազնվություն: Հիմա ես դա որակեցի անտակտություն, բայց չէ՞ որ դու մտածել ես, թե ազնվություն ես արել դա ինձ ասելով: Էդ երևույթը որակելու համար, ես ու՞մ կարծիքն եմ հաշվի առնելու՝ իմ, քո, երրորդ անձի, թե՞ բոլորի. ես երևի դա չեմ հասկանում: Չէ՞ որ երևույթը լիարժեք որակելու համար, միայն իմ կարծիքը բավական չէ, ես պետքա նաև մյուսների ու նաև քո կարծիքը հաշվի առնեմ
    Դատարկություն ջան, բա հենց էդ նշածդ բոլոր հարցերը հաշվի առնելով էլ պետք է տարբերակել՝ անտակտություն է տվյալ արարքը, թե ազնվություն։ Իսկ ո՞վ է ասում, թե զուտ օդի մեջ բերած օրինակի հիման վրա պիտի որոշենք։ Իսկ հանգամանքները հաշվի առնելը հիմնականում դժվար չի։ Կարծում եմ՝ շատ քիչ են էնպիսի դեպքերը, երբ քո նշած հանգամանքները հայտնի չեն։


    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր,եթե ինքն էլ չգիտի,թե դու չես ուղարկել,թե իրոք ինքը չի ստացել (նմանատիպ տեխնիկական խնդիրները բացառել պետ չի)

    իսկ դու ի՞նչ ես պատասխանում-Փաստորեն ակնհայտ քեզ խաբում է :
    նորից կրկնեմ ինքը չի կարող համոզված լինել,որ դու ուղարկել ես…Իսկ եթե համոզված է,ապա ինչու՞ հենց ինչպես կա այդպես էլ չասե՞լ:Ավելի լավ չի՞ քան խաբելը,այն էլ գիտակցաբար,երբ դիմացինդ էլ կուրսի է ինչ է կատարվում:Լրիվ պատկեր ստանալու հանար մնում է միայն,որ դու էլ պատասխանես -
    <<վայ,քո արա..Տեղ չի հասե, հեսա մոնենտ գտնեմ մի հատ էլ ղրկեմ:Արա դե ասում էի էտ mail.ru-ն ախմախ սերվեր ա,փոխի yahoo > > ու սենց լիքը հեքիաթներ...փոխարենը ինչպես կա այդպես էլ ասելը: Երկու կողմից էլ:
    Լրիվ համաձայն եմ։ Իրոք եթե մարդը հստակ գիտի, որ դու ֆայլը չես ուղարկել, ոչ թե մոռացել է կամ կորցրել, ու նաև գիտի, որ դու էլ գիտես, որ չես ուղարկել, ապա ու՞մ է պետք էդ ձևականությունը։ Ինձ համար դա անազնվություն է, ու նրբանկատ լինելու համար բնավ էլ կարիք չկա նման ձևեր թափելու։ Կարելի էր հանգիստ ասել. «Էն ֆայլը տենց էլ չուղարկեցիր, ե՞րբ ես ուղարկելու» կամ այլ ձևակերպմամբ, որը անտակտ չի լինի, բայց միաժամանակ ձևականություն էլ չի պարունակի։ Նման ձևականության ու ագրեսիվ մեղադրական տոնով ասելու միջև շատ ուրիշ երանգային տարբերակներ կան, որոնք տվյալ դեպքում անտեսվել են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), Դատարկություն (12.07.2010), Շինարար (12.07.2010)

  16. #41
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե էդ խոսքերը ինձ ասեր շատ ավելի հարազատ մարդ ու մի փոքր ավելի փափուկ, ես դա կհամարեի ազնվություն:
    Դատարկություն ջան, իմ ասածն էլ հենց այդ է՝ հնարավոր չէ՞ նույն բանը ասել փափուկ ու մարդու արժանապատվությունը հաշվի առնելով։

    Եթե ես իսկապես ուզում եմ քեզ օգնել ու ազնիվ լինել քեզ հետ, եթե ես իսկապես ազնվությունից դրդված եմ դա անում, ապա ինչո՞ւ պիտի կոպիտ ու վիրավորելով ասեմ։

    Թե՞ գուցե ազնվության տակ թաքցնում եմ իմ բարկությունը.....

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ երևույթը որակելու համար, ես ու՞մ կարծիքն եմ հաշվի առնելու՝ իմ, քո, երրորդ անձի, թե՞ բոլորի. ես երևի դա չեմ հասկանում: Չէ՞ որ երևույթը լիարժեք որակելու համար, միայն իմ կարծիքը բավական չէ, ես պետքա նաև մյուսների ու նաև քո կարծիքը հաշվի առնեմ
    Համեմատությունս տեղին չէ, գիտեմ, բայց արի սկզբունքը տեսնենք։ Գողությունը՝ գողություն է, անկախ բացատրություններից ու մարդկանց կարծիքից։ Եթե քո նշած սկզբունքով նայենք, ապա ամեն արարք կարելի է շատ հեշտությամբ արդարացնել։

    Էլի եմ կրկնում՝ դեմ եմ սահմաններին, դեմ եմ հարցերը սև ու սպիտակի բաժանելուց, բայց նաև դեմ եմ ամեն ինչը հարաբերական դիտելուց։ Երկուսն էլ ծայրահեղություններ են։ Նման հարաբերականությունը բերում է քաոս։ Ակումբի թեմաներում էլ կարող ես տեսնել, որ շատերի համար սպանությունը, գողությունը, դավաճանությունը.... շատ հարաբերական բաներ են, բայց դա երբեք չի նշանակում, որևույթը դրանից փոխվում է։

    ---------- Ավելացվել է՝ 08:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:06 ----------

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    այսօրինակ պահվածքը հենց տիպիկ «քրիստոնեական», կամ առնավազն շա՜տ մարդասիրական է, քանի որ, համաձայնվեք, կոնկրետ բացասական կարծիք-ը չի տրամադրում ավելի ընկալունակ ու տրամադրված՝ ասել է թե - խաղաղասիրական հաղորդակցության:
    Եթե նպակը բարկությունը դուրս հանելն է, բացասական զգացումները արտահայտելը, ապա ձեզ հետ համաձայն եմ։ Բայց եթե ուզում եք խնդիրը լուծել, ապա վստահ եղեք, որ ոչ «խաղաղասիրական հաղորդակցությամբ» դրական արդյունքների չեք հասնի։ Ուղղակի դուք կասեք ձեզ մեջ կուտակված բացասականը, դիմացինն էլ՝ իրենը

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, իմ կարծիքով, այս դիրքորոշումը կրում է քրիստոնեական վերաբերմունքի տարրեր, իսկ անհաճո թեմային անդրադառնալ «բարենպաստ եղանակին» - դիվանագիտական է:
    Եթե դուք գիտեք, որ այսօրվա ձեր իմ հետ խոսելը պարզապես ավելի լարելու է մեր հարաբերությունները, իսկ օրինակ մի շաբաթ հետո, երբ մի քիչ ժամանակ անցնի և մեր միջև առաջացած լարվածությունը փոքր ինչ սառած լինի ես ավելի ընկալունակ դարձած կլինեմ, սխա՞լ է այդ ժամանակ զրուցել։

    Եթե փորձեք հիշել, ապա վստահ եմ, որ ձեր կյանքից բազմաթիվ դեպքեր կմտաբերեք, երբ ինչ որ մեկի հետ լուրջ զրույցը հետաձգել եք իր վատ տրամադրություն ունենալու կամ տվյալ խոսակցության համար ոչ բարենպաստ ժամանակի պատճառով։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ գովելը, այլ կանխավ գովելը, քանի որ ըստ տվյալ կետում Ձեր շարադրածի տրամաբանության՝ ոչ թե գովում, որը տվյալ պարագայում ավտոմատ «կեղծավորություն» որակումն ունի, այլ ինչպես նշեցիք՝ փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ - այսինքն կանխավ գովել, ընդ որում՝ մասնակիորեն…
    Բայց եթե կանխավ գովելը ունի հիմք ու պատճառ, ո՞րն է անազնվությունը

    Այ իմ ասածը սա է։ Հասկանո՞ւմ եք մենք կոպտությունն ու անտակտությունը անվանում ենք ազնվություն։ Այ սա հենց այն է, ինչը ես ուզում եմ նշել այս թեմայում։

    Տեսեք ձեր ասածից ստացվում է՝

    1) Եթե ես մտածում եմ մարդու դրական հատկությունների ու իր արած լավ բաների մասին՝ դա անազնվություն է։

    2) Եթե ես չեմ կենտրոնանում իր բացասական հատկությունների ու արածների վրա ու ցանկանում եմ օբեկտիվորեն տեսնել նաև նրա դրականը՝ դա անազնվություն է։

    3) Եթե ես չեմ թափում մեղադրանքների տարափ, այլ փորձում եմ ցույց տալ, որ ես տեսնում եմ նաև իր դրականը, բայց տվյալ դեպքում ուզում եմ խոսել բացասակնից դա նույնպես անազնվություն է։

    Բայց......

    1) Երեսին սխալը շփացնելը՝ ազնվություն է։

    2) Այնպես անելը, որ մարդ իր արածից իրեն շատ ավելի վատ զգա, քան պետք էր, որ վատ զգար՝ ազնվություն է։

    3) Կենտրոնանալ թերության վրա ու միայն դրանից խոսելը՝ ազնվություն է։

    Կներեք, բայց իմաստը չեմ կարողանում հասկանալ։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե միայն խոսքը գործնական հարաբերությունների, կամ արհեստավարժությանը չէ ուղղված՝ այսինքն արդյունքում գործը տուժելու վտանգը չկա:
    Չէ, խոսքս վերաբերվում է մարդկային փոխհարաբերություններին։ Պարզ, հասարակ ամենօրյա մարդկային փոխհարաբերություններին։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    …շնորհակալություն
    Քեզ նույնպես շնորհակալություն մեկնաբանությունների համար

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  18. #42
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, շնորհակալություն նաև քեզ՝ արձագանքելու ու կարծիքս դրական գնահատելու համար
    Ես էլ եմ շնորհակալ

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    հաշվի առնելով, որ նա բավական ժամանակ, ինչպես իմ օրինակում էր, ինձ վատություն է արել՝ ինձ կթույլատրեմ համոզմունք հայտնել, որ այդ մարդուն չարժե բացատրել իր սխալները ու արարքների ստորության աստիճանը, քանի որ բացատրում ես, երբ զգում ես, որ մարդը դրա կարիքն ունի ու երբ մարդուն քո նկատած թերությունը ներկայացնելով ցանկանում ես նրան ավելի լավը դարձնել.. իսկ դա իր մեջ, ինչ-որ չափով, նաև խորհուրդ կամ խորհուրդների շարան է պարունակում..
    ինչո՞ւ այսպես վարվեցիր.. կարող էիր նաև այսպես դրական արդյունքի հասնել՝ ավելի մարդավայել կեցվածքով..
    բայց անհատը, որը երևի ատում է քեզ, որ այդքան ժամանակ հետապնդել է.. ու ստոր է այնքան, որ իր անելիքն էլ արել է ծածուկ.. դժվար թե բաց լինի քո նախատինքն ու խորհուրդները ուշադիր լսելու և վերլուծելու.. ուրեմն՝ կստացվի, որ ես անիմաստ ժամանակ կվատնեմ.. և հանուն ո՞ւմ.. կարծում եմ որ չարժե..

    չնայած՝ չեմ բացառում, որ պատրաստ կլինեմ հետագայում նրան ավելի մեղմ վերաբերվել.. եթե զգամ, որ զղջացել է ու փորձում է ուղղվել.. բայց, համենայն դեպս, ոչ այդ պահին..
    Համաձայն եմ գրածներիդ հետ։ Բայց ուզում հատուկ նշել, որ ես չեմ խոսում անտեղի բարության մասին։ Այսինքն՝ ես կողմ եմ մարդուն ցույց տալու իր ստոր լինելը ու խզելու փոխհարաբերությունները նրա հետ։ Պարզապես արժանապատվությամբ՝ թե ինքդ քո նկատմամբ, թե՛ իր։


    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես..
    պետք է խոստովանեմ, որ ընկերոջ հանգամանքը հաշվի չէի առել պատասխանս շարադրելուց..
    այնուամենայնիվ ինձ համար մի բան անհասկանալի մնաց..
    եթե մարդը քո ընկերն է և դու նկատել ես, որ նա ինչ-որ հարցում այնքան էլ ճիշտ չէ վարվել, ինչպես որ հարիր կլիներ իրեն, ապա ինչո՞ւ ես պատրաստ ընդունել նրա այդ թերի՝ ամենայն հավանականությամբ՝ լավ չգիտակցված, վարմունքը.. ընդունել նրան ինչպիսին որ կա.. արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի հանգամանորեն բացատրել նրան, թե ինչու ես դու կարծում, որ ավելի լավ կլինի, եթե նա դա փոխի իր մեջ.. չէ՞ որ ընկերությունը հենց ենթադրում է միմյանց օգնելը.. իսկ քո խորհուրդը անգնահատելի օգնություն կարող է լինել իր համար..
    և, հակառակ կողմից, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես սկսել զրույցը նրա հետ, եթե դա բան չի փոխելու և դու շարունակելու ես ընդունել նրան այնպիսին ինչպիսին կա, այն է՝ գաղտնիք պահել չիմացող..
    Համաձայն եմ։ Կներես, եթե մտքերս սխալ եմ ձևակերպել։ Ես նկատի չունեմ չասել ընկերոջը իր սխալը։ Տվյալ պարագայում սխալը չասելը կլինի անազնվություն։ Եթե սիրում ես՝ կասես։

    Ես նկատի ունեմ, որ դեմ եմ ընկերությունը ընդհատելուն և անտակտ լինելու սխալների պատճառով։ Երբ դու մեկի հետ հարաբերություններ ունես, առնվազն անմտություն կլինի ակնկալել, որ դիմացինը անսխալ է։ Վաղ թե ուշ բախվելու ես իր բնավորության անցանկալի դրսևորումներին։ Ուրեմն հենց սկզբից պետք է տրամադրվել, որ նման դեպքում ոչ թե մտածելու եմ ընկերությունը դադարեցնելու մասին, այլ թե ինչպես նրբանկատորեն օգնեմ իրեն։

    Բայց չի բացառվում, որ օգնության կարիք էլ կարող է ընդհանրապես չլինել, քանի որ իր ունենցած բացասական հատկությունները իրականում բացասական չեն, ուղղակի դու չես սիրում։ Նման դեպքերում ամեն մեկը ելնելով փոխհարաբերությունների լրջությունից, անկեղծությունից ինքն է որոշում, թե ինչ ասի ու ինչ չասի։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    դե եթե դու, առանց ընկերոջ զգացմունքները վիրավորելու, նրբանկատորեն բացատրես նրան, որ նա ինքն է քեզ խորը վիրավորանք հասցրել իր քայլով ու դու պատրաստ չես հավատալու, որ նա այդպիսի սխալ կրկին անգամ թույլ կտա ապագայում, և դա ազդի նրա վրա այնքանով, որ նա, մեկ անգամ ևս վերլուծելով իր վարմունքը, վերանայի իր վարվելակերպը, ուրեմն քո «բավականին կոնկրետ բացսական կարծիք»-ը կշարունակի, իհարկե, մնալ բավական կոնկրետ, բայց` անցյալում.. և դու կձևավորես նոր կարծիք նրա մասին, այն է՝ որ մարդը կամքի ուժ ունի այնքանով, որ պատրաստ է ընդունել իր սխալը և պայքարել հետագայում դրա կրկնվելու դեմ..
    Գաղթական, իմ ասածը այն է, որ եթե մարդ ուզում է փոխվի ու իսկապես ամեն ինչ անում է, բայց երբեմն կրկին սայթաքում է, ապա իսկապես վստահ եմ, որ հարկավոր է շարունակել օգնել իրեն։ Իմ համար դա է իսկական ընկերությունը։

    Ուրիշ բան, եթե նա թքած ունի քո վրա ու անում է այն ինչ արել է և չի մտածում քո տեսակետի մասին ու փոխվելու մասին (իհարկե եթե մեր ակնկալածը ողջամիտ է)։ Եթե դու դիմացինի համար ոչինչ ես, ապա.... Թեև շատ ցավալի է, որ երբեմնի շատ մտերիմ մարդը չի ցանկանում հետդ շփվել ու նման վարք է դրսևորում։ Քո ասածի պես, ես էլ շատ ուրախ կլինեմ, եթե նման մարդը զղջա և ցանկանա փոխվել ու վերականգնել փոխհարաբերությունները

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    քննադատիր հիմարությունն ու անիմաստ զբաղմունքը, բայց շփոթված մարդուն բացատրիր թե որտեղ էր իր սխալը և ինչպիսի միջոցների նա կարող է դիմել՝ այն հետագայում չկրկնելու համար..
    Լիովին համաձայն եմ հետդ, Գաղթական

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (19.07.2010), Դեկադա (14.07.2010), Ֆրեյա (14.07.2010)

  20. #43
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, ովքեր սիրում են ասել, որ իրենք անկեղծ են եւ չեն կարողանում կեղծավորություն անել։ Այդ քողի տակ տարբեր մարդկանց երեսին շփացնում են պատեհ ու անպատեհ իրենց կարծիքով ճիշտը մարդու մասին։ Երբեմն պատահում է, որ մարդուն սուբյեկտիվորեն դուր չի գալիս մեկը եւ նա՝ իր այդ "անկեղծությունը" օգտագործում է շրջապատում իր չհավանածին խայտառակելու կամ վարկանիշը գցելու համար։
    Ժար ջան, կարծում եմ, նման մարդկանց տարբերելը շատ հեշտ է ու ավտոմատորեն այնպես կստացվի,որ կամ կոնֆլիկտ կլինի /եթե դիմացինը նույն անկեղծությամբ պատասխանի/ կամ էլ ուղղակի բանի տեղ չի դնի ու կխոսւափի նման մարդու հետ շփվելուց։
    Ուրիշ բան, որ... ինչի համար իրար խանգարել... ինչի համար իզուր լարվածություն ստեղծել, եթե կարելի է մի քիչ ավելի հանգիստ վերաբերվել մարդկանց։ Չէ՞ որ անթերի մարդ չկա... ուրեմն՝ հենց այդ "անկեղծը" սխալվի, իրենից մուռ հանողներ կգտնվեն ու կոկորդը կկրծեն... Կարծում եմ սա խայտառակ աստիճանի ցածր ինքնագնահատականի, կոմպլեկսավորվածության ու էգոիզմի նշան է։

    Բացի այդ, ամեն ինչ կախված է նաև միջավայրից։ Եթե դու տեսնում ես, որ ինչ–որ շրջապատում ընդունված է իրար հետ "անկեղծ" լինելը, կամ մեկը երեսիդ թերություններդ է նշում, ստիպված դու էլ ես սկսում պատասխանել... հո մեքենա չես, որ անվերջ վիրավորանքներ տանես ու լռես...

    Մյուս կողմից էլ սա կախված է ինքնաբավության հետ, ներքին հարմոնիայի։ Կարծում եմ, հանգիստ լինելու , ինքնատիրապետման համար անհրաժեշտ է, որ մարդը հոգեպես հանգիստ լինի, իրենց գտած լինի ու հոգևոր զարգացման որոշակի մակարդակի գա։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (14.07.2010), Գաղթական (19.07.2010)

  22. #44
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի եմ կրկնում՝ դեմ եմ սահմաններին, դեմ եմ հարցերը սև ու սպիտակի բաժանելուց, բայց նաև դեմ եմ ամեն ինչը հարաբերական դիտելուց։ Երկուսն էլ ծայրահեղություններ են։
    Jarre ջան հնարավոր է՞ վրիպակ գրածիդ մեջ:2-ին էլ դեմ ե՞ս, իսկ տակը ինչն է մնու՞մ:Ինչքան փորձում եմ փիլիսափայություն բաժնի տեսանկյունից էլ նայեմ բան չի ստացվում:
    Գողությունն էլ,ասեմ ... փորձեք համոզել, որ ակումբցիների գերակշիռ մասն իր համակարգչում գողացված ծրագրեր չունի, կամ ավտոմեքենայում գողացված երաժշտություն չի լսում, կամ էլ տանը ֆիլմ դիտում..
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  23. #45
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ դու ի՞նչ ես պատասխանում-Փաստորեն ակնհայտ քեզ խաբում է:
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե համոզված է,ապա ինչու՞ հենց ինչպես կա այդպես էլ չասե՞լ:Ավելի լավ չի՞ քան խաբելը,այն էլ գիտակցաբար,երբ դիմացինդ էլ կուրսի է ինչ է կատարվում:
    Hda, պետք չէ շտապ որակավորել որպես «ակնհայտ» սուտ։ Տարբեր պատճառներով լինում է, որ մեյլը չի հասնում, կամ հասնում է, բայց մարդ պատահաբար ջնջում է, կամ չի պահպանում ֆայլերը կարծելով որ պահպանել է։ Հիմա եթե քեզ մեղադրելու փոխարեն, ես չեմ բացառում նաև, որ հնարավոր է, որ իմ սխալն է պատճառը, որ այդ ֆայլերը չկան, ինչո՞վ է դա ակնհայտ սուտ։ Սա ուղղակի մտածելու համար.....

    Բայց կոնկրետ իմ բերած օրինակում կոնկրետ ես ուզում էի շեշտը դնել այն բանի վրա, ինչ ասաց Գաղթականը՝

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    դու գիտես, որ ինքն էլ գիտի, որ իրավունք ունի քեզ մեղադրանք ներկայացնելու ու, ինչ-ոչ տեղ նաև, մունաթ գալու, բայց չի վարվում այդպես..
    բարոյականություն ունեցող մարդու համար, իմ կարծիքով, դա կարող է ավելի տպավորիչ լինել և ազդել խղճի վրա..
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե՞ բերածդ օրինակն էր անհաջող
    Գուցե
    Ուղղակի չեմ ուզում էտ օրինակի վրա շատ խորանամ։ Բայց կոնկրետ այդ մարդու ու իմ պարագայում ստի, կամ Ուլուանայի նշած ձևականության մասին խոսք անգամ գնալ չէր կարող, քանի որ իր ասածը նաև իր մեջ ներառում էր հումորային տարրեր։ Ինչևէ...

    Իսկ ընդհանուր առմամբ քո և Ուլուանայի գրածը տրամաբանական ու ճիշտ են իմ համար՝
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի էր հանգիստ ասել. «Էն ֆայլը տենց էլ չուղարկեցիր, ե՞րբ ես ուղարկելու» կամ այլ ձևակերպմամբ, որը անտակտ չի լինի, բայց միաժամանակ ձևականություն էլ չի պարունակի։ Նման ձևականության ու ագրեսիվ մեղադրական տոնով ասելու միջև շատ ուրիշ երանգային տարբերակներ կան, որոնք տվյալ դեպքում անտեսվել են։
    Բայց նաև ճիշտ է իմ գրածը, որ հնարավոր է նաև այլ ձև ասել։ Իսկ ձեր ասածը ընդամենը տարբերակներից մեկն է։

    ---------- Ավելացվել է՝ 12:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:27 ----------

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց պետք չէ մոռանալ, որ մարդը կենդանուց տարբերվում է նաև նրանով, որ ցանկության դեպքում կարող է և շատ դեպքերում նույնիսկ պարտավոր է է վերահսկել ինքն իրեն։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    դու ինքդ պիտի աշխատես քեզ վրա, փորձես զսպել բացասական պոռթկումներդ, որպեսզի դիմացինին չվնասես։ Թե չէ ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է բնույթի վրա գցել ու դրանով արդարացնել։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    արժե աշխատել դրա վերացման կամ գոնե մեղմացման ուղղությամբ։ Բացի դրանից, եթե մարդու ինչ–որ գիծ, որպես կանոն, ուրիշներին խանգարում է, ուրեմն չի կարող իրեն էլ չխանգարել, քանի որ հաճախ դրա պատճառով ուզած–չուզած կոնֆլիկտների մեջ կլինի մարդկանց հետ։
    Ուլուանա, համաձայն եմ գրառմանդ հետ

    Իրականում պատճառներ ու արդարացումներ փնտրելը խոսում է նաև ներքին անտակտության մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև ես կարծես ասում եմ՝ «Ան, թքած թե իմ արածը ինչքանով ա քո կյանքը փչացնում։ Թքած թե ասածներս ու արածներս քո վրա վատ են անդրադառնում։ Թքած, թե դու քեզ վատ չես զգում։ Ես էսպիսին եմ։ Ես ծանր մանկություն եմ ունեցել, դժբախտ եմ եղել.... Ուզում եմ ընդունի ինձ, չէ՝ չէ քո պրոբլեմն ա....»։

    Ու ես նկատել եմ, որ նման իրենք իրենց «խղճացող» ու անկարող մարդիկ սովորաբար ուրիշ հարցերում լավ էլ հասկացող, կարեցող մարդիկ են։ Ու էտ ժամանակ հասկանում եմ, որ մարդ ուղղակի էնքան անտարբեր է քո նկատմամբ, որ իր համար միևնույնն ես....

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •