Ես առաջարկել եմ քննարկել հենց այդ երևույթը։ Անվանման փոփոխությունից երևույթը ու իրա հետևանքները ու ազդեցությունը չեն փոխվում։
Սիրելի՛ Հինատա և Դատարկություն, ես ինքս կոմղնակից եմ լայնախոհությանը և չեմ սիրում երևույթները դասակարգել սևի ու սպիտակի։ Շատ ճիշտ եք, կյանքը իրականում շատ բարդ է և յուրաքանչյուր մարդու մոտ, յուրաքանչյուր հատկության դրսևորումը ունի իր յուրահատուկ պատճառները։
Բայց հիմա փորձեք մի բան պատկերացնել։ Վստահ եմ, որ հասկանում եք, որ սա պարզապես օրինակ է ու ներողություն եմ խնդրում, որ ձեզ եմ ներգրավում օրինակի մեջ

Պատկերացրեք, որ հենց հիմա ես ձեզ կոպտում եմ, ձեր գրառումները անվանում եմ կատարյալ անիմաստություն ու անգրագիտություն ու ասում, որ ես տանել չեմ կարողանում ձեզ որպես մարդ ու որ դուք շատ անհաջող մարդիկ եք։
Իմ այդ գրածը դուք որպես ի՞նչ կորակեք։
Արդյո՞ք պատճառը արդարացնում է իմ նման խոսքերը։
Էջանիշներ