User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Տակտ և ազնվություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե էդ խոսքերը ինձ ասեր շատ ավելի հարազատ մարդ ու մի փոքր ավելի փափուկ, ես դա կհամարեի ազնվություն:
    Դատարկություն ջան, իմ ասածն էլ հենց այդ է՝ հնարավոր չէ՞ նույն բանը ասել փափուկ ու մարդու արժանապատվությունը հաշվի առնելով։

    Եթե ես իսկապես ուզում եմ քեզ օգնել ու ազնիվ լինել քեզ հետ, եթե ես իսկապես ազնվությունից դրդված եմ դա անում, ապա ինչո՞ւ պիտի կոպիտ ու վիրավորելով ասեմ։

    Թե՞ գուցե ազնվության տակ թաքցնում եմ իմ բարկությունը.....

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ երևույթը որակելու համար, ես ու՞մ կարծիքն եմ հաշվի առնելու՝ իմ, քո, երրորդ անձի, թե՞ բոլորի. ես երևի դա չեմ հասկանում: Չէ՞ որ երևույթը լիարժեք որակելու համար, միայն իմ կարծիքը բավական չէ, ես պետքա նաև մյուսների ու նաև քո կարծիքը հաշվի առնեմ
    Համեմատությունս տեղին չէ, գիտեմ, բայց արի սկզբունքը տեսնենք։ Գողությունը՝ գողություն է, անկախ բացատրություններից ու մարդկանց կարծիքից։ Եթե քո նշած սկզբունքով նայենք, ապա ամեն արարք կարելի է շատ հեշտությամբ արդարացնել։

    Էլի եմ կրկնում՝ դեմ եմ սահմաններին, դեմ եմ հարցերը սև ու սպիտակի բաժանելուց, բայց նաև դեմ եմ ամեն ինչը հարաբերական դիտելուց։ Երկուսն էլ ծայրահեղություններ են։ Նման հարաբերականությունը բերում է քաոս։ Ակումբի թեմաներում էլ կարող ես տեսնել, որ շատերի համար սպանությունը, գողությունը, դավաճանությունը.... շատ հարաբերական բաներ են, բայց դա երբեք չի նշանակում, որևույթը դրանից փոխվում է։

    ---------- Ավելացվել է՝ 08:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:06 ----------

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    այսօրինակ պահվածքը հենց տիպիկ «քրիստոնեական», կամ առնավազն շա՜տ մարդասիրական է, քանի որ, համաձայնվեք, կոնկրետ բացասական կարծիք-ը չի տրամադրում ավելի ընկալունակ ու տրամադրված՝ ասել է թե - խաղաղասիրական հաղորդակցության:
    Եթե նպակը բարկությունը դուրս հանելն է, բացասական զգացումները արտահայտելը, ապա ձեզ հետ համաձայն եմ։ Բայց եթե ուզում եք խնդիրը լուծել, ապա վստահ եղեք, որ ոչ «խաղաղասիրական հաղորդակցությամբ» դրական արդյունքների չեք հասնի։ Ուղղակի դուք կասեք ձեզ մեջ կուտակված բացասականը, դիմացինն էլ՝ իրենը

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն, իմ կարծիքով, այս դիրքորոշումը կրում է քրիստոնեական վերաբերմունքի տարրեր, իսկ անհաճո թեմային անդրադառնալ «բարենպաստ եղանակին» - դիվանագիտական է:
    Եթե դուք գիտեք, որ այսօրվա ձեր իմ հետ խոսելը պարզապես ավելի լարելու է մեր հարաբերությունները, իսկ օրինակ մի շաբաթ հետո, երբ մի քիչ ժամանակ անցնի և մեր միջև առաջացած լարվածությունը փոքր ինչ սառած լինի ես ավելի ընկալունակ դարձած կլինեմ, սխա՞լ է այդ ժամանակ զրուցել։

    Եթե փորձեք հիշել, ապա վստահ եմ, որ ձեր կյանքից բազմաթիվ դեպքեր կմտաբերեք, երբ ինչ որ մեկի հետ լուրջ զրույցը հետաձգել եք իր վատ տրամադրություն ունենալու կամ տվյալ խոսակցության համար ոչ բարենպաստ ժամանակի պատճառով։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ գովելը, այլ կանխավ գովելը, քանի որ ըստ տվյալ կետում Ձեր շարադրածի տրամաբանության՝ ոչ թե գովում, որը տվյալ պարագայում ավտոմատ «կեղծավորություն» որակումն ունի, այլ ինչպես նշեցիք՝ փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ - այսինքն կանխավ գովել, ընդ որում՝ մասնակիորեն…
    Բայց եթե կանխավ գովելը ունի հիմք ու պատճառ, ո՞րն է անազնվությունը

    Այ իմ ասածը սա է։ Հասկանո՞ւմ եք մենք կոպտությունն ու անտակտությունը անվանում ենք ազնվություն։ Այ սա հենց այն է, ինչը ես ուզում եմ նշել այս թեմայում։

    Տեսեք ձեր ասածից ստացվում է՝

    1) Եթե ես մտածում եմ մարդու դրական հատկությունների ու իր արած լավ բաների մասին՝ դա անազնվություն է։

    2) Եթե ես չեմ կենտրոնանում իր բացասական հատկությունների ու արածների վրա ու ցանկանում եմ օբեկտիվորեն տեսնել նաև նրա դրականը՝ դա անազնվություն է։

    3) Եթե ես չեմ թափում մեղադրանքների տարափ, այլ փորձում եմ ցույց տալ, որ ես տեսնում եմ նաև իր դրականը, բայց տվյալ դեպքում ուզում եմ խոսել բացասակնից դա նույնպես անազնվություն է։

    Բայց......

    1) Երեսին սխալը շփացնելը՝ ազնվություն է։

    2) Այնպես անելը, որ մարդ իր արածից իրեն շատ ավելի վատ զգա, քան պետք էր, որ վատ զգար՝ ազնվություն է։

    3) Կենտրոնանալ թերության վրա ու միայն դրանից խոսելը՝ ազնվություն է։

    Կներեք, բայց իմաստը չեմ կարողանում հասկանալ։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե միայն խոսքը գործնական հարաբերությունների, կամ արհեստավարժությանը չէ ուղղված՝ այսինքն արդյունքում գործը տուժելու վտանգը չկա:
    Չէ, խոսքս վերաբերվում է մարդկային փոխհարաբերություններին։ Պարզ, հասարակ ամենօրյա մարդկային փոխհարաբերություններին։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    …շնորհակալություն
    Քեզ նույնպես շնորհակալություն մեկնաբանությունների համար

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •