User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Տակտ և ազնվություն

  1. #16
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնարավոր է լինել տակտով ու անազնիվ
    Կգերադասեմ լինել անտակտ,բայց ազնիվ--(տակտով ու ազնիվ լինելը բացառելու դեպքում)
    Տակտի ներկայացված որոշ ձևերից կեղծավորության հոտ եմ առնում..

    ---------- Ավելացվել է՝ 23:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:18 ----------

    հաշվի առնելով,որ փիլիսոփայություն բաժնում ենք
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Katka, գիտե՞ս ես կարծում եմ, որ պատճառները չեն արդարացնում արարքը
    Jarre ջան միգուցէ՞--- կարծում եմ, որ պատճառների բնույթը չեն արդարացնում արարքը ,քանզի առանց պատճառի արարք գոյություն չունի պարզապես..
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  2. #17
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարելի է տեսնել անտակտության և ազնվության միջև գոյություն ունեցող սահմանը։
    Իմ կարծիքով, էդպիսի սահման ընդհանրապես գոյություն չունի, այն` ինչ քո համար անտակտություն է, իմ համար ազնվություն է: Նույնիսկ, եթե մեծամասնությունը դա համարի անտակտություն, իսկ իմ համար դա ազնվություն է, դա դեռ չի նշանակում, որ էդ երևույթը դառավ անտակտություն:
    Էստեղ գալիս է հարաբերականությունը, կախված դրությունից, տրամադրությունից, մարդկային որակներից երևույթը փոխում է իր անվանումը:

    Փորձեմ միայն առաջին օրինակի վրա ասեմ բացատրեմ կարծիքս:
    1) Ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք: Դրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
    Սա ազնվությո՞ւն է, թե՞ անտակտություն։
    Նախ` ո՞վ եմ ես, ինչպիսի՞ն է իմ տրամադրությունը այդ պահին, ինչպիսի՞ն է իրադրությունը, ինչպիսի՞ն եմ ես, ինչպիսի՞ն են իմ բնավորության գծերը, խառնվածքը, ո՞վ է իմ երեսին շպրտողը, հարազա՞տ է, ընկե՞ր, թշնամի՞, օտար մա՞րդ, ինչպիսի՞ մարդ է նա, ինչպիսի՞ բնավորություն ունի, ինչպե՞ս է շփացնում իմ երեսին, ի՞նչ է շփացնում՝ այսինքն ինչպիսի՞ գիծ, նա, որը ես իմ համար համարում եմ լա՞վը, թե՞ վատը... և վերջապես ո՞վ է որակում տվյալ երևույթը:

    Ամեն պայմանի դեպքում, երևույթը մնալով նույնը փոխում է միայն անվանումը: Իմ կարծիքով, էստեղ բոլորս, ինչ էլ գրենք, բոլորս էլ ճիշտ ենք

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.07.2010), Hda (09.07.2010), Magic-Mushroom (10.07.2010), Tig (14.07.2010), Yevuk (10.07.2010), Արևածագ (10.07.2010), Արևհատիկ (10.07.2010)

  4. #18
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում, որ մարդու երեսին ամեն ինչ ասելը ազնվության դրսևորում է, ավելին, դա անգամ անկիրթություն է: Եթե քեզ դուր չի գալիս տվյալ մարդու արարքը, կարելի է ասել ոչ թե «Քո արածը ինձ դուր չեկավ», այլ «Ավելի լավ կլիներ, որ այսպես անեիր...»: Ընդհանրապես, երբ մարդը ինձ դուր չի գալիս, ես ուղղակի հետը չեմ շփվում ու ինչքան հնարավոր է հեռու եմ մնում, բայց եթե ինչ-որ առիթով հետը գործ եմ ունենում, փորձում եմ ինչքան հնարավոր է բարեհամբույր լինել ու ցույց չտալ իմ զգացմունքները իր հանդեպ: Բայց մի անգամ մի մարդ իմ դեմքին շպրտեց, որ երկերեսանի եմ . եթե չես սիրում մեկին, պետք է նրա հետ գործ ունենալիս ազնվորեն ցույց տալ հակակրանքը տվյալ մարդու հանդեպ, անգամ բառերով: Մեր ընտանիքում ինձ միշտ սովրելցել են, որ պետք է լիենլ ազնիվ, բայց ոչ ոքի հետ պետք չէ կոպիտ ու չոր լինել, եթե այդ մարդը քեզ վնաս չի տվել: Վերջապես բոլոր մարդկանց հնարավոր չէ սիրել:
    Տակտի դրսևորում համարում եմ այն դեպքերը, որբ փորձում ես քո կողմից դիտարկված բացասական «խնդիրը» հարթել դրական ճանապարհներով՝ առանց կոպտելու, կծելու ու վրիավորելու տվյալ անձնավորությանը:
    Երեխայի բացիկի օրինակում, ոչ թե պետք է ծաղրել երեխային ու ասել, որ նկարել չգիտի, ոչ էլ գովել ու ասել որ արտակարգ նկար է: Նախ պետք է ժպտալ ու շնորհալութույ հայտնել, որ նա ջանք է թափել, չէ որ կարևորը ուշադրությունն է, իսկ հետո արդեն խորհուրդներ տալ, օրինակ՝ «Այ գիտես, այ էս մասում, ինձ թվում ա ավելի գեղեցիկ կնայվեր ոչ թե կարմիր այլ մանուշակագույնը, դու՞ ոնց ես կարծում»:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (14.07.2010), Արևհատիկ (10.07.2010), Շինարար (10.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  6. #19
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ խորը ու բավական հետաքրքիր թեմա է..

    բայց ես, ճիշտն ասած, կդժվարանայի բուն հարցադրման հետ համաձայնել..
    այո՝ հաճախ տակտի ու ազնվության դրսևորումներին միասին կարելի է հանդիպել մարդու, երևույթի կամ իրի մասին կարծիք հայտնող խոսքում, բայց դրանք, ըստ իս, այդքան էլ իրարից կախված չեն, որ մեկի վառ արտահայտված լինելու դեպքում նվազի մյուսի նշանակությունը, կամ հակառակը..


    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոմանք էլ չափից դուրս տակտով են ու նրբանկատ և երբեմն չեն կարողանում ազնվորեն ասել այն, ինչ մտածում են։ Նրանց էլ սովոր ենք անվանել անազնիվ ու ձևական, քանի որ չեն ասում այն ինչ մտածում են։
    օրինակ այս պարբերությունում ես մի քանի անհամապատասխանություն եմ տեսնում..
    նախ՝ չէի համաձայնի, թե ազնիվ կարծիքը չափազանց դժվար է հնարավորինս նրբանկատ հայտնել..
    այստեղ հիմնական դեր, իհարկե, խաղում է խոսքի ոճը, մտքի շարահյուսությունը ու շեշտերի դասավորությունը..
    «չափից դուրս տակտով» արտահայտությունը հենց խոսում է նրա մասին, որ անձի մոտ չի ստացվել կարգավորել սեփական չափը.. եթե դա ստացվեր պահի կամ երևույթի ազդեցության տակ, դա դեռ ուրիշ, բայց այստեղ գործ ունենք, կարծիքը ինչ-որ ժամանակի տևողություն հայտնել չկարողանալու հետ՝ անկախ առիթների հաճախականությունից.. սրանք, ըստ իս, ավելի խոսում են մարդու կամքի ուժի բացակայության, քան թե տակտի զգացողության մասին..
    և վերջապես, երբ չես ասում այն ինչ մտածում ես՝ դա ոչ միշտ է տակտի դրսևորում.. բայց դա ես բոլորովին չէի համեմատի ձևականության հետ..



    Ինչ որ մի բան ասելուց առաջ ոչ միայն սեփական զգացմունքների, այլ նաև դիմացինի զգացմունքների ու վիճակի մասին պատկերացնելը ու ըստ այդմ ինչ որ մի բան փափուկ՝ բայց միևնույն ժամանակ կոնկրետ ասելը, անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն։
    սա կարող է լինել թե´ անազնվություն և թե´ նրբանկատություն՝ կախված հանգամանքներից..
    օրինակ՝ իմանալով մարդու մոտալուտ մահվան մասին՝ նրա հարցին պատասխանում ես, թե բժիշկներն ասացին, որ վիճակը մի քիչ ծանր է, բայց հույսեր դեռ կան..



    1) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Դրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
    Սա ազնվությո՞ւն է, թե՞ անտակտություն։
    ազնվություն է, երբ վերջապես հայտնաբերեցիր քեզ այդքան ժամանակ ծածուկ վատություն անողին ու երևակայորեն շոշափեցիր նրա ընտանիքի անդամների սեռական գոտիները..
    և անտակտություն է, երբ որոնում ես մարդուն ու գտնում, ասենք՝ ընկերուհու հետ զրուցելիս, և ընդհատելով նրանց զրույցը՝ շփացնում ես շփացնելիքդ..


    2) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Սակայն դրա մասին իր երեսին շփացնելու փոխարեն, կամ բոլորի առաջ կարծիքս արտահայտելու փոխարեն ես նախընտրում եմ նրա հետ խոսել այդ թեմայից այն ժամանակ, երբ կարծում եմ, որ թե ես և թե ինքը կլինենք ավելի ընկալունակ ու տրամադրված մեր մեջ ծագած խնդիրը լուծելու։ Իսկ մինչ այդ պատրաստ եմ հնարավորության սահմաններում պահպանել դրական փոխհարաբերություններ։
    Սա անազնվություն է՞, թե՞ տակտի դրսևորում
    սա, ըստ իս, թույլ անհատակնություն ունենալու դրսևորում է..
    եթե դու ունես «բավական կոնկրետ բացասական կարծիք» որևէ մեկի մասին, դու կարող ես խզել նրա հետ կապերը.. կամ գոնե հնարավորինս քչացնել..
    իսկ եթե դու հույսեր ես փայփայում, թե նրա հետ խոսելուց հետո կարող է քո «բավականին կոնկրետ» կարծիքը փոխվել, ուրեմն դրանով դու առաջինն ես կասկածի տակ առնում քո «բավականին կոնկրետ»-ի կոնկրետությունը..
    իսկ եթե դեռ մի բան էլ պատրաստ ես դրական փոխհարաբերություն պահպանել այդ մարդու հետ, ուրեմն դու ինքդ հաշվի չես նստում քո կարծիքի հետ, ուր մնաց թե այդ մարդը հաշվի առնի այն ձեր զրույցից հետո..


    3) Ակումբում տեսնում ես սխալ բացված թեմա, անիմաստ գրառում կամ նմանատիպ մի բան։ Բայց դրա մասին հայտնելուց առաջ, փնտրում ես ինչ որ դրական բան ու մինչև մարդուն հայտնելը իր անիմաստ կամ անհասկանալի գրառման մասին, փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ Այսինքն այնպես ես անում, որ մարդ իրեն շատ վատ չզգա (բնականաբար խոսքը չի գնում օրինազանց ու զգուշացումները անտեսող ակումբցիների մասին, թեև իմ սուբյեկտիվ կարծիքով տակտի զգացումը երբեք ավելորդ չի)։ Կամ մարդուն առանձին ես հայտնում այդ մասին, ու ոչ թե թեմայում գրառում անելով։
    Հիմա ձեր այս վարվելակերպը անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն
    եթե դու, հանգամանքների բերումով, ստիպված ես հեղինակին կարծիքդ հայտնել.. ասենք՝ մոդեր ես, ապա՝ դա նրբանկատություն է..
    հակառակ դեպքում՝ քեզ չվերաբերող հարցերում քիթդ խոթել է..


    4) Ինչ որ մեկը ներկայացնում է իր ստեղծագործությունը, կամ հյուրասիրում է իր պատրաստած ուտեստը։ Քո դուրը չի գալիս։ Բայց փոխարենը միանգամից դա ասել, սկզբում շնորհակալություն եք հայտնում իր ջանքերի համար, գովում այն, ինչ իրոք լավ էր ստացվել ու հետո տալիս խորհուրդ, թե ինչ կարող է անել, որ բարելավվի։
    Այսպես վարվելը անազնվություն ու ձևականությո՞ւն է, թե՞ տակտ ցուցաբերել
    եթե կարծիքդ հարցրել են, տակտի դրսևորում է..
    հակառակ դեպքում՝ նույնիսկ անտակտություն կարող է համարվել..


    5) Ես ձեր երեխան եմ և ուրախ բերում և ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած բացիկը, որ մեղմ ասած հարուցում է ձեր՝ ծնողներիդ ծիծաղը, որովհետև շատ անհմտորեն է պատրաստված ու ծռտիկ մռտիկ է։ Դուք կյանքում չեք տեսել սրանից ավելի վատ բացիկ։

    Ես անվստահ մարդ եմ ու զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Հետո ձեզ եմ ներկայացնում իմ լուսանկարները, որոնք ձեր կարծիքով զրոից էլ ցածր են։


    Նման դեպքերում մեր բացասական, սակայն՝ իրականությանը համապատասխանող կարծիքը չասելը անազնվությու՞ն է, և արդյո՞ք այսպիսի մարդկանց օգնելու միայն մի ճանապարհ կա՝ ուղիղ ասել, որ իր մոտ շատ վատ է ստացվել
    բացասական կարծիքը միանգամից հայտնելը, ինչ-որ տեղ, նույնիսկ, անտակտություն կհամարեյի..
    այստեղ, ըստ իս, կարևոր է գովել աշխատանքն ու երևակայությունը և սխալները ուղղող խորհուրդներ տալ..


    6) Ես ձեզ խնդրում եմ, որ անկեղծորեն ասեք, թե ինչպիսի մարդ եմ ես։ Դուք ունեք կոնկրետ ասելիք, բայց խուսափում եք ու փոխարենը առատապես գովում եք, այդպես էլ չասելով թե իրականում ինչ եք մտածում։
    Սա տակտի՞ դրսևորում է, թե՞ անազնվություն
    եթե կոնկրետ ասելիքդ բացսական երանգներ պիտի ունենար, բայց դրան փոխարինելու է գալիս շռայլաբանությունը, դրանից արդեն, կներեք, բայց հետույք մտնելու հոտ է գալիս..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (11.07.2010)

  8. #20
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ասում ենք, որ ապրում ենք միևնույն աշխարհում, բայց դա բնավ էլ այդպես չէ: Ամեն մարդ ունի իր աշխարհը, ամեն մարդ աշխարհն ընկալում է իր աշխարհով: Օրինակ մեկը մեկի տանը բաժակ է կոտրում, մեկն արձագանքում է, թե վայ այս ինչ արեցիր, մյուսն էլ, թե հա լավ բան չկա բաժակ է էլի և այլն:
    Ասածս այն է, որ քո համար դա կարող է ազնվություն լինել, իսկ մյուսի համար անտակտություն, կամ հակառակը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (10.07.2010)

  10. #21
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն պայմանի դեպքում, երևույթը մնալով նույնը փոխում է միայն անվանումը:
    Ես առաջարկել եմ քննարկել հենց այդ երևույթը։ Անվանման փոփոխությունից երևույթը ու իրա հետևանքները ու ազդեցությունը չեն փոխվում։

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, էստեղ բոլորս, ինչ էլ գրենք, բոլորս էլ ճիշտ ենք
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    այն` ինչ քո համար անտակտություն է, իմ համար ազնվություն է:
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ գալիս է հարաբերականությունը, կախված դրությունից, տրամադրությունից, մարդկային որակներից երևույթը փոխում է իր անվանումը:
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս այն է, որ քո համար դա կարող է ազնվություն լինել, իսկ մյուսի համար անտակտություն, կամ հակառակը:
    Սիրելի՛ Հինատա և Դատարկություն, ես ինքս կոմղնակից եմ լայնախոհությանը և չեմ սիրում երևույթները դասակարգել սևի ու սպիտակի։ Շատ ճիշտ եք, կյանքը իրականում շատ բարդ է և յուրաքանչյուր մարդու մոտ, յուրաքանչյուր հատկության դրսևորումը ունի իր յուրահատուկ պատճառները։

    Բայց հիմա փորձեք մի բան պատկերացնել։ Վստահ եմ, որ հասկանում եք, որ սա պարզապես օրինակ է ու ներողություն եմ խնդրում, որ ձեզ եմ ներգրավում օրինակի մեջ Պատկերացրեք, որ հենց հիմա ես ձեզ կոպտում եմ, ձեր գրառումները անվանում եմ կատարյալ անիմաստություն ու անգրագիտություն ու ասում, որ ես տանել չեմ կարողանում ձեզ որպես մարդ ու որ դուք շատ անհաջող մարդիկ եք։
    Իմ այդ գրածը դուք որպես ի՞նչ կորակեք։
    Արդյո՞ք պատճառը արդարացնում է իմ նման խոսքերը։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (14.07.2010), Մանուլ (11.07.2010), Շինարար (10.07.2010)

  12. #22
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես առաջարկել եմ քննարկել հենց այդ երևույթը։ Անվանման փոփոխությունից երևույթը ու իրա հետևանքները ու ազդեցությունը չեն փոխվում։








    Սիրելի՛ Հինատա և Դատարկություն, ես ինքս կոմղնակից եմ լայնախոհությանը և չեմ սիրում երևույթները դասակարգել սևի ու սպիտակի։ Շատ ճիշտ եք, կյանքը իրականում շատ բարդ է և յուրաքանչյուր մարդու մոտ, յուրաքանչյուր հատկության դրսևորումը ունի իր յուրահատուկ պատճառները։

    Բայց հիմա փորձեք մի բան պատկերացնել։ Վստահ եմ, որ հասկանում եք, որ սա պարզապես օրինակ է ու ներողություն եմ խնդրում, որ ձեզ եմ ներգրավում օրինակի մեջ Պատկերացրեք, որ հենց հիմա ես ձեզ կոպտում եմ, ձեր գրառումները անվանում եմ կատարյալ անիմաստություն ու անգրագիտություն ու ասում, որ ես տանել չեմ կարողանում ձեզ որպես մարդ ու որ դուք շատ անհաջող մարդիկ եք։
    Իմ այդ գրածը դուք որպես ի՞նչ կորակեք։
    Արդյո՞ք պատճառը արդարացնում է իմ նման խոսքերը։
    Անտակտ ազնվություն

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (14.07.2010)

  14. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտակտ ազնվություն
    Հինատա ջան, դա կլիներ իրեն ազնիվ ցույց տալու անազնիվ միջոց, ինչը նշանակում ա, որ ազնվության մասին խոսք չի կարա լինի

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (14.07.2010), Հինատա (10.07.2010)

  16. #24
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    39
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյո՞ք պատճառը արդարացնում է իմ նման խոսքերը։
    Միանշանակ արդարացնում է,ես դա կնդունեի որպես քո կարծիք,կվերլուծեի ու եթե դա համար էի ճիշտ է,կաշխատեի ուղղվել,ես նախընտրում եմ դառը ճշմատրությունը
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (11.07.2010)

  18. #25
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղթական, նախ թույլ տուր շնորհակալություն հայտնել, որ թեև շատ մտքերի հետ համաձայն չես եղել, բայց շատ նրբանկատ ես արտահայտել կարծիքդ

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ՝ չէի համաձայնի, թե ազնիվ կարծիքը չափազանց դժվար է հնարավորինս նրբանկատ հայտնել..
    այստեղ հիմնական դեր, իհարկե, խաղում է խոսքի ոճը, մտքի շարահյուսությունը ու շեշտերի դասավորությունը..
    Այո, ճիշտ ես։ Ես էլ եմ սրա կողմնակից՝ ասելիքդ ասել բավական կոնկրետ, բայց միևնույն ժամանակ նրբանկատ։

    Օրինակ, ես աշխատում է մի մարդու հետ, որից շատ բան սովորեցի։ Երբ ես մոռանում էի իրեն մեյլով ուղարկել իր պահնջած ֆայլերը, որոնք ես պարտավորեի ուղարկել, նա երբ ինձ ցանկանում էր հիշեցնել այդ մասին գրում էր, թե՝ «Գիտես ես դեռ չեմ ստացել այդ ֆայլը, կամ գուցե ստացել եմ, բայց կորցրել եմ, եթե խնդրեմ կարո՞ղ ես նորից ուղարկել»։ Ու ես միշտ մտածում էի, որ նույն բանը կարար սենց ասեր՝ «Ա՜՜՜յ, ախպեր Ես քեզ քանի՞ անգամ խնդրեցի, որ ուղարկես, բայց դու տենց էլ չուղարկեցիր էտ ֆայլերը։ Մոռացել ե՞ս։ Էսօր կարողա՞ ստանամ դրանք »։ Դե տարբերությունը արդեն պարզ է։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    «չափից դուրս տակտով» արտահայտությունը հենց խոսում է նրա մասին, որ անձի մոտ չի ստացվել կարգավորել սեփական չափը.. սրանք, ըստ իս, ավելի խոսում են մարդու կամքի ուժի բացակայության, քան թե տակտի զգացողության մասին..
    Այո՛, սրա հետ էլ եմ լիովին համաձայն։ Դա արդեն նրբանկատություն չէ, դա թուլություն է, որի դեմ հարկավոր է պայքարել, քանի որ առանց այդ հատկության անհնար է ունենալ առողջ և հարատև փոխհարաբերություններ մարդկանց հետ։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ազնվություն է, երբ վերջապես հայտնաբերեցիր քեզ այդքան ժամանակ ծածուկ վատություն անողին ու երևակայորեն շոշափեցիր նրա ընտանիքի անդամների սեռական գոտիները..
    Իսկ եթե այդ նույն քեզ ծածուկ վատություն անողին առանց երևակայորեն ու խոսքով նրա ընտանիքի անդամների սեռական գոտիները շոշափելու ասես կարծիքդ ու իր արածի ստոր լինելը, ի՞նչ կլինի։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե դու հույսեր ես փայփայում, թե նրա հետ խոսելուց հետո կարող է քո «բավականին կոնկրետ» կարծիքը փոխվել, ուրեմն դրանով դու առաջինն ես կասկածի տակ առնում քո «բավականին կոնկրետ»-ի կոնկրետությունը..
    Ոչ միշտ է, որ այդպես է։ Տես, օրինակ ես ունեմ ընկեր ով այդքան էլ գաղտնապահ չէ ու իմ համար շատ կարևոր մի գաղտնիք նա հայտնել է ուրիշներին։ Ես իր մասին ունեմ «բավականին կոնկրետ կարծիք»՝ նա գաղտնապահ չէ։ Եթե ես առանց նրան վիրավորելու և առանց արժանապատվությունը ոտնահարելու ասեմ իմ կարծիքը ու որոշեմ շարունակել ընկերությունս իր հետ, քանի որ ես իրեն պատրաստ եմ ընդունես այնպիսին իչնպիսին ինքը կա, արդյո՞ք այդ ժամանակ իմ «բավականին կոնկրետ» կարծիքը չի շարունակում մնալ բավականին կոնկրետ։

    Հարցիս նպատակը այն չէ, որ անպայման պատասխանես, Գաղթական ջան, ուղղակի ասածս այն է, որ «բավական կոնկրետ կարծիքը» կարելի է արտահայտել բավական նրբանկատ


    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դու, հանգամանքների բերումով, ստիպված ես հեղինակին կարծիքդ հայտնել.. ասենք՝ մոդեր ես, ապա՝ դա նրբանկատություն է..
    հակառակ դեպքում՝ քեզ չվերաբերող հարցերում քիթդ խոթել է..

    Իսկ այս մեկնաբանություններիդ հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, միայն որոշ փոքր բացառություններով՝ կապված տարբեր իրավիճակների հետ։ Մանավանդ համաձայն եմ թավատառով նշած մտքի հետ։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    բացասական կարծիքը միանգամից հայտնելը, ինչ-որ տեղ, նույնիսկ, անտակտություն կհամարեյի..
    այստեղ, ըստ իս, կարևոր է գովել աշխատանքն ու երևակայությունը և սխալները ուղղող խորհուրդներ տալ..
    Գիտե՞ս ինչու։ Որովհետև հաճախ մենք մեկին քննադատում ենք ուղղակի քննադատելու համար, բայց չենք տալիս ոչ մի ռեալ ու գործնական խորհուրդ։ Էտ դեպքում խոսալու իմաստը ո՞րն է։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե կարծիքդ հարցրել են, տակտի դրսևորում է..
    հակառակ դեպքում՝ նույնիսկ անտակտություն կարող է համարվել..
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե կոնկրետ ասելիքդ բացսական երանգներ պիտի ունենար, բայց դրան փոխարինելու է գալիս շռայլաբանությունը, դրանից արդեն, կներեք, բայց հետույք մտնելու հոտ է գալիս..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (10.07.2010)

  20. #26
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են, տակտը եզակի տաղանդ է մինչև վերջ չասել ճշմարտությունը, իսկ ազնվությունը հնարավոր չէ առանձնացնել բարոյականությունից, իսկ ես կասեմ ազնիվ լինել, դա դեռ չի նշանակում լինել անտակտ, իսկ անտակտությունն ամենևին էլ անկեղծության նշան չէ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (11.07.2010), Շինարար (10.07.2010)

  22. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ արդարացնում է,ես դա կնդունեի որպես քո կարծիք,կվերլուծեի ու եթե դա համար էի ճիշտ է,կաշխատեի ուղղվել,ես նախընտրում եմ դառը ճշմատրությունը
    Մեյջիք ջան, թեմաներից մեկում գրառում ես արել Ժունդիայի մասին, որին վիրտուալում ես էլ եմ շատ համակրում, բայց թույլ տուր էս թեմայի շրջանակներում քննարկել այդ գրառումդ, ամեն դեպքում կաշխատեմ հնարավորինս նրբանկատ լինել՝ անկախ ունեցածս բարի նպատակներից չփորձելով դրանով արդարացնել անտակտությունը
    ,նա մեծ հայրենասսեր է ու պետք է օրինակ ծառայի մյուսների համար
    նա ակումբի ադամանտե զարթն է
    նրա նման ընկեր ունենալով թիկունքդ միշտ պաշտպանված կլինի,
    նրա հետ կարելի է գնալ աշխարհի ծայրը
    մնացած հատվածները գրառմանդ էլի մի կերպ կարելի է մարսել, իսկ մեջբերածս կտորները իհարկե վկայում են, որ դու լավ թամադա կարող ես լինել, կենացներ ծաղկացնել, բայց ներեցեք՝ նման կարծիք ունենալու համար պետք է մարդուն անձամբ ճանաչել, միայն գրառումներով նման կարծիք գրել, ինձ մոտ գրառումդ կարդալիս տպավորություն էր, որ դու ծաղրում ես կամ Ժունդիայիին, կամ տվյալ թեման կամ մեզ՝ ակումբցիներիս և վերջինը՝ պարզապես ազնիվ չես Ներողություն եմ խնդրում Ժառից, որովհետև գրառումս իր առաջադրած թեմայից շեղում է թվում, սակայն տակտի և ազնվության թեմայի համար կարող է նաև գործնական օրինակ լինել

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (12.07.2010)

  24. #28
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հիմա փորձեք մի բան պատկերացնել։ Վստահ եմ, որ հասկանում եք, որ սա պարզապես օրինակ է ու ներողություն եմ խնդրում, որ ձեզ եմ ներգրավում օրինակի մեջ Պատկերացրեք, որ հենց հիմա ես ձեզ կոպտում եմ, ձեր գրառումները անվանում եմ կատարյալ անիմաստություն ու անգրագիտություն ու ասում, որ ես տանել չեմ կարողանում ձեզ որպես մարդ ու որ դուք շատ անհաջող մարդիկ եք։
    Իմ այդ գրածը դուք որպես ի՞նչ կորակեք։
    Արդյո՞ք պատճառը արդարացնում է իմ նման խոսքերը։
    Ժառ ջան, քո ասածը ես կորակեմ անտակտություն: Բայց եթե էդ խոսքերը ինձ ասեր շատ ավելի հարազատ մարդ ու մի փոքր ավելի փափուկ, ես դա կհամարեի ազնվություն: Հիմա ես դա որակեցի անտակտություն, բայց չէ՞ որ դու մտածել ես, թե ազնվություն ես արել դա ինձ ասելով: Էդ երևույթը որակելու համար, ես ու՞մ կարծիքն եմ հաշվի առնելու՝ իմ, քո, երրորդ անձի, թե՞ բոլորի. ես երևի դա չեմ հասկանում: Չէ՞ որ երևույթը լիարժեք որակելու համար, միայն իմ կարծիքը բավական չէ, ես պետքա նաև մյուսների ու նաև քո կարծիքը հաշվի առնեմ

  25. #29
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեզ նույնպես շնորհակալություն բովանդակալից պատասխանի համար…

    Իսկ քո կարծիքով տվյալ դեպքում այս «քրիստոնեական դիվանագիտությունը» ինչ որ բացասակա՞ն բան է։ Ինչո՞վ է այն տարբեր նրբանկատությունից։
    Գիտեք, սա հենց այն դեպքն է, երբ «էֆֆետը» կարող է փոխակերպվել «դեֆեկտի»… մյուս կողմից էլ՝
    ...դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Սակայն դրա մասին իր երեսին շփացնելու փոխարեն, կամ բոլորի առաջ կարծիքս արտահայտելու փոխարեն ես նախընտրում եմ նրա հետ խոսել այդ թեմայից այն ժամանակ, երբ կարծում եմ, որ թե ես և թե ինքը կլինենք ավելի ընկալունակ ու տրամադրված մեր մեջ ծագած խնդիրը լուծելու։
    այսօրինակ պահվածքը հենց տիպիկ «քրիստոնեական», կամ առնավազն շա՜տ մարդասիրական է, քանի որ, համաձայնվեք, կոնկրետ բացասական կարծիք-ը չի տրամադրում ավելի ընկալունակ ու տրամադրված՝ ասել է թե - խաղաղասիրական հաղորդակցության: Ուրեմն, իմ կարծիքով, այս դիրքորոշումը կրում է քրիստոնեական վերաբերմունքի տարրեր, իսկ անհաճո թեմային անդրադառնալ «բարենպաստ եղանակին» - դիվանագիտական է:

    Կարծում ես գովե՞լն է բարոյական կաշառք։ Ընդունում եմ, որ դրա որոշ դրսևորումները կարող են որակվել հենց քո գրածի համաձայն։ Ու դեմ եմ դրան։ Բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Դու կարաս տեսնես, որ ես հետաքրքիր թեմա եմ բացել, բայց թեմայի նպատակը ու հարց վատ եմ ձևակերպել։ Կարելի է գովել հետաքրքիր մտահղացման համար, բայց նշել, որ հարցս հստակ ձևակերպված չէ։ Ո՞նց ես կարծում այդ դեպքում էլ է՞ բարոյական կաշառք։
    Ոչ գովելը, այլ կանխավ գովելը, քանի որ ըստ տվյալ կետում Ձեր շարադրածի տրամաբանության՝ ոչ թե գովում, որը տվյալ պարագայում ավտոմատ «կեղծավորություն» որակումն ունի, այլ ինչպես նշեցիք՝ փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ - այսինքն կանխավ գովել, ընդ որում՝ մասնակիորեն…

    Իսկ սրա իմաստը այն էր, որ կրկին նշեմ, որ ինչ որ մեկին ինչ որ բան ասելուց առաջ շատ կարևոր է ոչ միայն հաշվի առնել խնդրո առարկան՝ թեման, ինչ պիտի ասենք, բայց նաև տվյալ մարդու էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը։ Կարևոր է միշտ մտածել, թե մեր ասածից ու արածից հետո, ինչ վիճակում կլինի այդ մարդը։
    Եթե միայն խոսքը գործնական հարաբերությունների, կամ արհեստավարժությանը չէ ուղղված՝ այսինքն արդյունքում գործը տուժելու վտանգը չկա:

    …շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Interdenominational: 10.07.2010, 22:57:

  26. #30
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre, շնորհակալություն նաև քեզ՝ արձագանքելու ու կարծիքս դրական գնահատելու համար


    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե այդ նույն քեզ ծածուկ վատություն անողին առանց երևակայորեն ու խոսքով նրա ընտանիքի անդամների սեռական գոտիները շոշափելու ասես կարծիքդ ու իր արածի ստոր լինելը, ի՞նչ կլինի։
    հաշվի առնելով, որ նա բավական ժամանակ, ինչպես իմ օրինակում էր, ինձ վատություն է արել՝ ինձ կթույլատրեմ համոզմունք հայտնել, որ այդ մարդուն չարժե բացատրել իր սխալները ու արարքների ստորության աստիճանը, քանի որ բացատրում ես, երբ զգում ես, որ մարդը դրա կարիքն ունի ու երբ մարդուն քո նկատած թերությունը ներկայացնելով ցանկանում ես նրան ավելի լավը դարձնել.. իսկ դա իր մեջ, ինչ-որ չափով, նաև խորհուրդ կամ խորհուրդների շարան է պարունակում..
    ինչո՞ւ այսպես վարվեցիր.. կարող էիր նաև այսպես դրական արդյունքի հասնել՝ ավելի մարդավայել կեցվածքով..
    բայց անհատը, որը երևի ատում է քեզ, որ այդքան ժամանակ հետապնդել է.. ու ստոր է այնքան, որ իր անելիքն էլ արել է ծածուկ.. դժվար թե բաց լինի քո նախատինքն ու խորհուրդները ուշադիր լսելու և վերլուծելու.. ուրեմն՝ կստացվի, որ ես անիմաստ ժամանակ կվատնեմ.. և հանուն ո՞ւմ.. կարծում եմ որ չարժե..

    չնայած՝ չեմ բացառում, որ պատրաստ կլինեմ հետագայում նրան ավելի մեղմ վերաբերվել.. եթե զգամ, որ զղջացել է ու փորձում է ուղղվել.. բայց, համենայն դեպս, ոչ այդ պահին..


    Ոչ միշտ է, որ այդպես է։ Տես, օրինակ ես ունեմ ընկեր ով այդքան էլ գաղտնապահ չէ ու իմ համար շատ կարևոր մի գաղտնիք նա հայտնել է ուրիշներին։ Ես իր մասին ունեմ «բավականին կոնկրետ կարծիք»՝ նա գաղտնապահ չէ։ Եթե ես առանց նրան վիրավորելու և առանց արժանապատվությունը ոտնահարելու ասեմ իմ կարծիքը ու որոշեմ շարունակել ընկերությունս իր հետ, քանի որ ես իրեն պատրաստ եմ ընդունես այնպիսին իչնպիսին ինքը կա, արդյո՞ք այդ ժամանակ իմ «բավականին կոնկրետ» կարծիքը չի շարունակում մնալ բավականին կոնկրետ։
    ճիշտ ես..
    պետք է խոստովանեմ, որ ընկերոջ հանգամանքը հաշվի չէի առել պատասխանս շարադրելուց..
    այնուամենայնիվ ինձ համար մի բան անհասկանալի մնաց..
    եթե մարդը քո ընկերն է և դու նկատել ես, որ նա ինչ-որ հարցում այնքան էլ ճիշտ չէ վարվել, ինչպես որ հարիր կլիներ իրեն, ապա ինչո՞ւ ես պատրաստ ընդունել նրա այդ թերի՝ ամենայն հավանականությամբ՝ լավ չգիտակցված, վարմունքը.. ընդունել նրան ինչպիսին որ կա.. արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի հանգամանորեն բացատրել նրան, թե ինչու ես դու կարծում, որ ավելի լավ կլինի, եթե նա դա փոխի իր մեջ.. չէ՞ որ ընկերությունը հենց ենթադրում է միմյանց օգնելը.. իսկ քո խորհուրդը անգնահատելի օգնություն կարող է լինել իր համար..
    և, հակառակ կողմից, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես սկսել զրույցը նրա հետ, եթե դա բան չի փոխելու և դու շարունակելու ես ընդունել նրան այնպիսին ինչպիսին կա, այն է՝ գաղտնիք պահել չիմացող..


    Հարցիս նպատակը այն չէ, որ անպայման պատասխանես, Գաղթական ջան, ուղղակի ասածս այն է, որ «բավական կոնկրետ կարծիքը» կարելի է արտահայտել բավական նրբանկատ

    արդյո՞ք այդ ժամանակ իմ «բավականին կոնկրետ» կարծիքը չի շարունակում մնալ բավականին կոնկրետ։
    դե եթե դու, առանց ընկերոջ զգացմունքները վիրավորելու, նրբանկատորեն բացատրես նրան, որ նա ինքն է քեզ խորը վիրավորանք հասցրել իր քայլով ու դու պատրաստ չես հավատալու, որ նա այդպիսի սխալ կրկին անգամ թույլ կտա ապագայում, և դա ազդի նրա վրա այնքանով, որ նա, մեկ անգամ ևս վերլուծելով իր վարմունքը, վերանայի իր վարվելակերպը, ուրեմն քո «բավականին կոնկրետ բացսական կարծիք»-ը կշարունակի, իհարկե, մնալ բավական կոնկրետ, բայց` անցյալում.. և դու կձևավորես նոր կարծիք նրա մասին, այն է՝ որ մարդը կամքի ուժ ունի այնքանով, որ պատրաստ է ընդունել իր սխալը և պայքարել հետագայում դրա կրկնվելու դեմ..


    Գիտե՞ս ինչու։ Որովհետև հաճախ մենք մեկին քննադատում ենք ուղղակի քննադատելու համար, բայց չենք տալիս ոչ մի ռեալ ու գործնական խորհուրդ։ Էտ դեպքում խոսալու իմաստը ո՞րն է։
    միանշանակ համաձայն եմ..
    կարող ես քննադատել ուղղակի քննադատելու համար՝ շրջապատողների համակրանքը գրավելու կամ ինքդ կայֆ ստանալու միտումով..
    բայց եթե իրոք ձգտնում ունես մի օգտակար բան ասած լինելու՝ քննադատիր հիմարությունն ու անիմաստ զբաղմունքը, բայց շփոթված մարդուն բացատրիր թե որտեղ էր իր սխալը և ինչպիսի միջոցների նա կարող է դիմել՝ այն հետագայում չկրկնելու համար..
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 11.07.2010, 00:30:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •