Շատ խորը ու բավական հետաքրքիր թեմա է..
բայց ես, ճիշտն ասած, կդժվարանայի բուն հարցադրման հետ համաձայնել..
այո՝ հաճախ տակտի ու ազնվության դրսևորումներին միասին կարելի է հանդիպել մարդու, երևույթի կամ իրի մասին կարծիք հայտնող խոսքում, բայց դրանք, ըստ իս, այդքան էլ իրարից կախված չեն, որ մեկի վառ արտահայտված լինելու դեպքում նվազի մյուսի նշանակությունը, կամ հակառակը..
օրինակ այս պարբերությունում ես մի քանի անհամապատասխանություն եմ տեսնում..
նախ՝ չէի համաձայնի, թե ազնիվ կարծիքը չափազանց դժվար է հնարավորինս նրբանկատ հայտնել..
այստեղ հիմնական դեր, իհարկե, խաղում է խոսքի ոճը, մտքի շարահյուսությունը ու շեշտերի դասավորությունը..
«չափից դուրս տակտով» արտահայտությունը հենց խոսում է նրա մասին, որ անձի մոտ չի ստացվել կարգավորել սեփական չափը.. եթե դա ստացվեր պահի կամ երևույթի ազդեցության տակ, դա դեռ ուրիշ, բայց այստեղ գործ ունենք, կարծիքը ինչ-որ ժամանակի տևողություն հայտնել չկարողանալու հետ՝ անկախ առիթների հաճախականությունից.. սրանք, ըստ իս, ավելի խոսում են մարդու կամքի ուժի բացակայության, քան թե տակտի զգացողության մասին..
և վերջապես, երբ չես ասում այն ինչ մտածում ես՝ դա ոչ միշտ է տակտի դրսևորում.. բայց դա ես բոլորովին չէի համեմատի ձևականության հետ..
սա կարող է լինել թե´ անազնվություն և թե´ նրբանկատություն՝ կախված հանգամանքներից..Ինչ որ մի բան ասելուց առաջ ոչ միայն սեփական զգացմունքների, այլ նաև դիմացինի զգացմունքների ու վիճակի մասին պատկերացնելը ու ըստ այդմ ինչ որ մի բան փափուկ՝ բայց միևնույն ժամանակ կոնկրետ ասելը, անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն։
օրինակ՝ իմանալով մարդու մոտալուտ մահվան մասին՝ նրա հարցին պատասխանում ես, թե բժիշկներն ասացին, որ վիճակը մի քիչ ծանր է, բայց հույսեր դեռ կան..
ազնվություն է, երբ վերջապես հայտնաբերեցիր քեզ այդքան ժամանակ ծածուկ վատություն անողին ու երևակայորեն շոշափեցիր նրա ընտանիքի անդամների սեռական գոտիները..1) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիքԴրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
Սա ազնվությո՞ւն է, թե՞ անտակտություն։
և անտակտություն է, երբ որոնում ես մարդուն ու գտնում, ասենք՝ ընկերուհու հետ զրուցելիս, և ընդհատելով նրանց զրույցը՝ շփացնում ես շփացնելիքդ..
սա, ըստ իս, թույլ անհատակնություն ունենալու դրսևորում է..2) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիքՍակայն դրա մասին իր երեսին շփացնելու փոխարեն, կամ բոլորի առաջ կարծիքս արտահայտելու փոխարեն ես նախընտրում եմ նրա հետ խոսել այդ թեմայից այն ժամանակ, երբ կարծում եմ, որ թե ես և թե ինքը կլինենք ավելի ընկալունակ ու տրամադրված մեր մեջ ծագած խնդիրը լուծելու։ Իսկ մինչ այդ պատրաստ եմ հնարավորության սահմաններում պահպանել դրական փոխհարաբերություններ։
Սա անազնվություն է՞, թե՞ տակտի դրսևորում
եթե դու ունես «բավական կոնկրետ բացասական կարծիք» որևէ մեկի մասին, դու կարող ես խզել նրա հետ կապերը.. կամ գոնե հնարավորինս քչացնել..
իսկ եթե դու հույսեր ես փայփայում, թե նրա հետ խոսելուց հետո կարող է քո «բավականին կոնկրետ» կարծիքը փոխվել, ուրեմն դրանով դու առաջինն ես կասկածի տակ առնում քո «բավականին կոնկրետ»-ի կոնկրետությունը..
իսկ եթե դեռ մի բան էլ պատրաստ ես դրական փոխհարաբերություն պահպանել այդ մարդու հետ, ուրեմն դու ինքդ հաշվի չես նստում քո կարծիքի հետ, ուր մնաց թե այդ մարդը հաշվի առնի այն ձեր զրույցից հետո..
եթե դու, հանգամանքների բերումով, ստիպված ես հեղինակին կարծիքդ հայտնել.. ասենք՝ մոդեր ես, ապա՝ դա նրբանկատություն է..3) Ակումբում տեսնում ես սխալ բացված թեմա, անիմաստ գրառում կամ նմանատիպ մի բան։ Բայց դրա մասին հայտնելուց առաջ, փնտրում ես ինչ որ դրական բան ու մինչև մարդուն հայտնելը իր անիմաստ կամ անհասկանալի գրառման մասին, փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ Այսինքն այնպես ես անում, որ մարդ իրեն շատ վատ չզգա (բնականաբար խոսքը չի գնում օրինազանց ու զգուշացումները անտեսող ակումբցիների մասին, թեև իմ սուբյեկտիվ կարծիքով տակտի զգացումը երբեք ավելորդ չի)։ Կամ մարդուն առանձին ես հայտնում այդ մասին, ու ոչ թե թեմայում գրառում անելով։
Հիմա ձեր այս վարվելակերպը անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն
հակառակ դեպքում՝ քեզ չվերաբերող հարցերում քիթդ խոթել է..
եթե կարծիքդ հարցրել են, տակտի դրսևորում է..4) Ինչ որ մեկը ներկայացնում է իր ստեղծագործությունը, կամ հյուրասիրում է իր պատրաստած ուտեստը։ Քո դուրը չի գալիս։ Բայց փոխարենը միանգամից դա ասել, սկզբում շնորհակալություն եք հայտնում իր ջանքերի համար, գովում այն, ինչ իրոք լավ էր ստացվել ու հետո տալիս խորհուրդ, թե ինչ կարող է անել, որ բարելավվի։
Այսպես վարվելը անազնվություն ու ձևականությո՞ւն է, թե՞ տակտ ցուցաբերել
հակառակ դեպքում՝ նույնիսկ անտակտություն կարող է համարվել..
բացասական կարծիքը միանգամից հայտնելը, ինչ-որ տեղ, նույնիսկ, անտակտություն կհամարեյի..5) Ես ձեր երեխան եմ և ուրախ բերում և ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած բացիկը, որ մեղմ ասած հարուցում է ձեր՝ ծնողներիդ ծիծաղը, որովհետև շատ անհմտորեն է պատրաստված ու ծռտիկ մռտիկ է։ Դուք կյանքում չեք տեսել սրանից ավելի վատ բացիկ։
Ես անվստահ մարդ եմ ու զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Հետո ձեզ եմ ներկայացնում իմ լուսանկարները, որոնք ձեր կարծիքով զրոից էլ ցածր են։
Նման դեպքերում մեր բացասական, սակայն՝ իրականությանը համապատասխանող կարծիքը չասելը անազնվությու՞ն է, և արդյո՞ք այսպիսի մարդկանց օգնելու միայն մի ճանապարհ կա՝ ուղիղ ասել, որ իր մոտ շատ վատ է ստացվել
այստեղ, ըստ իս, կարևոր է գովել աշխատանքն ու երևակայությունը և սխալները ուղղող խորհուրդներ տալ..
եթե կոնկրետ ասելիքդ բացսական երանգներ պիտի ունենար, բայց դրան փոխարինելու է գալիս շռայլաբանությունը, դրանից արդեն, կներեք, բայց հետույք մտնելու հոտ է գալիս..6) Ես ձեզ խնդրում եմ, որ անկեղծորեն ասեք, թե ինչպիսի մարդ եմ ես։ Դուք ունեք կոնկրետ ասելիք, բայց խուսափում եք ու փոխարենը առատապես գովում եք, այդպես էլ չասելով թե իրականում ինչ եք մտածում։
Սա տակտի՞ դրսևորում է, թե՞ անազնվություն






Դրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
Մեջբերել

Ես քեզ քանի՞ անգամ խնդրեցի, որ ուղարկես, բայց դու տենց էլ չուղարկեցիր էտ ֆայլերը։ Մոռացել ե՞ս։ Էսօր կարողա՞ ստանամ դրանք
»։ Դե տարբերությունը արդեն պարզ է։




Էջանիշներ