User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Տակտ և ազնվություն

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տակտ և ազնվություն

    Ոմանք անտակտությունը անվանում են ազնվություն և իրենց դրսևորում են բավականին անտակտ՝ իրենց համարելով անկեղծ մարդ, որովհետև երեսին ասեցին այն, ինչ մտածում են։

    Ոմանք էլ չափից դուրս տակտով են ու նրբանկատ և երբեմն չեն կարողանում ազնվորեն ասել այն, ինչ մտածում են։ Նրանց էլ սովոր ենք անվանել անազնիվ ու ձևական, քանի որ չեն ասում այն ինչ մտածում են։

    Ինչպե՞ս կարելի է տեսնել անտակտության և ազնվության միջև գոյություն ունեցող սահմանը։

    Ինչ որ մի բան ասելուց առաջ ոչ միայն սեփական զգացմունքների, այլ նաև դիմացինի զգացմունքների ու վիճակի մասին պատկերացնելը ու ըստ այդմ ինչ որ մի բան փափուկ՝ բայց միևնույն ժամանակ կոնկրետ ասելը, անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն։

    Բերեմ մի քանի օրինակներ, որոնք գուցե կօգնեն ավելի լավ պատկերացնել հարցը, սակայն դրա համար պարտադիր չէ բոլոր օրինակները կարդալ

    1) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Դրա մասին իր երեսին շփացնելը՝ առանց մտածելու, թե ինքը դրանից հետո ինչ զգացմունքներ կունենա, ինչ վիճակի մեջ կընկնի և այլն, ես անվանում եմ ազնվություն, որովհետև բավական պարզ երեսին ասացի այն, ինչ մտածում եմ։
    Սա ազնվությո՞ւն է, թե՞ անտակտություն։

    2) ես դիմացինի մասին ունեմ բավական կոնկրետ բացասական կարծիք Սակայն դրա մասին իր երեսին շփացնելու փոխարեն, կամ բոլորի առաջ կարծիքս արտահայտելու փոխարեն ես նախընտրում եմ նրա հետ խոսել այդ թեմայից այն ժամանակ, երբ կարծում եմ, որ թե ես և թե ինքը կլինենք ավելի ընկալունակ ու տրամադրված մեր մեջ ծագած խնդիրը լուծելու։ Իսկ մինչ այդ պատրաստ եմ հնարավորության սահմաններում պահպանել դրական փոխհարաբերություններ։
    Սա անազնվություն է՞, թե՞ տակտի դրսևորում

    3) Ակումբում տեսնում ես սխալ բացված թեմա, անիմաստ գրառում կամ նմանատիպ մի բան։ Բայց դրա մասին հայտնելուց առաջ, փնտրում ես ինչ որ դրական բան ու մինչև մարդուն հայտնելը իր անիմաստ կամ անհասկանալի գրառման մասին, փորձում ես գովել այդ դրականի համար ու նոր ասել ասածդ։ Այսինքն այնպես ես անում, որ մարդ իրեն շատ վատ չզգա (բնականաբար խոսքը չի գնում օրինազանց ու զգուշացումները անտեսող ակումբցիների մասին, թեև իմ սուբյեկտիվ կարծիքով տակտի զգացումը երբեք ավելորդ չի)։ Կամ մարդուն առանձին ես հայտնում այդ մասին, ու ոչ թե թեմայում գրառում անելով։
    Հիմա ձեր այս վարվելակերպը անազնվությո՞ւն է, թե՞ նրբանկատություն

    4) Ինչ որ մեկը ներկայացնում է իր ստեղծագործությունը, կամ հյուրասիրում է իր պատրաստած ուտեստը։ Քո դուրը չի գալիս։ Բայց փոխարենը միանգամից դա ասել, սկզբում շնորհակալություն եք հայտնում իր ջանքերի համար, գովում այն, ինչ իրոք լավ էր ստացվել ու հետո տալիս խորհուրդ, թե ինչ կարող է անել, որ բարելավվի։
    Այսպես վարվելը անազնվություն ու ձևականությո՞ւն է, թե՞ տակտ ցուցաբերել

    5) Ես ձեր երեխան եմ և ուրախ բերում և ձեզ եմ ներկայացնում իմ պատրաստած բացիկը, որ մեղմ ասած հարուցում է ձեր՝ ծնողներիդ ծիծաղը, որովհետև շատ անհմտորեն է պատրաստված ու ծռտիկ մռտիկ է։ Դուք կյանքում չեք տեսել սրանից ավելի վատ բացիկ։

    Ես անվստահ մարդ եմ ու զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Հետո ձեզ եմ ներկայացնում իմ լուսանկարները, որոնք ձեր կարծիքով զրոից էլ ցածր են։

    Նման դեպքերում մեր բացասական, սակայն՝ իրականությանը համապատասխանող կարծիքը չասելը անազնվությու՞ն է, և արդյո՞ք այսպիսի մարդկանց օգնելու միայն մի ճանապարհ կա՝ ուղիղ ասել, որ իր մոտ շատ վատ է ստացվել

    6) Ես ձեզ խնդրում եմ, որ անկեղծորեն ասեք, թե ինչպիսի մարդ եմ ես։ Դուք ունեք կոնկրետ ասելիք, բայց խուսափում եք ու փոխարենը առատապես գովում եք, այդպես էլ չասելով թե իրականում ինչ եք մտածում։
    Սա տակտի՞ դրսևորում է, թե՞ անազնվություն

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2010), Adriano (09.07.2010), ars83 (17.07.2010), E-la Via (10.07.2010), Katka (09.07.2010), ministr (14.07.2010), Tig (11.07.2010), Yevuk (10.07.2010), Արևածագ (10.07.2010), Արևհատիկ (09.07.2010), Գաղթական (09.07.2010), Դատարկություն (09.07.2010), Դեկադա (10.07.2010), Երկնային (10.07.2010), ԿԳԴ (10.07.2010), Հայուհի (09.07.2010), Ձայնալար (09.07.2010), Մանուլ (09.07.2010), ՆանՍ (10.07.2010), Շինարար (09.07.2010), Ուլուանա (10.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա այս հարցերիդ իրոք չեմ կողնորոշվում ինչպե՞ս պատասխանեմ
    տակտով թե՞ ազնվությամբ
    Ազնվությամբ ասեմ-փորձում եմ կատակով դուրս գալ տակից, մի երկու խոսք ու հետագա ընթացքը ցույց է տալիս ինչպես շարունակել...

    հ.գ. տակտ-ոնց կլինի՞ հայերեն կամ մեր պապերի լեզվով
    նրբանկատությու՞ն
    Վերջին խմբագրող՝ Hda: 09.07.2010, 19:51:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  4. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. տակտ-ոնց կլինի՞ հայերեն կամ մեր պապերի լեզվով
    նրբանկատությու՞ն
    Շնորհակալություն հարցի համար, որովհետև կարծում եմ, որ թեման պահանջում է այս բառերի բացատրությունը։

    Տակտը հենց հայերեն է Իմաստներով տակտն ու նրբանկատությունը շատ նման են։ Անձամբ ես միշտ հոմանշաբար եմ օգտագործում այս բառերը։ Բայց իրավիճակներ են լինում, որ հիմա կդժվարանամ ասել, որ մեկը մյուսից ավելի եմ նախընտրում։

    «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ում տակտ բառը բացատրվում է այսպես. «Չափի՝ պատշաճության զգացում, պատշաճ վերաբերմունք, քաղաքավարի մոտեցում մեկի կամ մի բանի նկատմամբ, իրեն պահելու ճիշտ ձև»։

    Իսկ նրբանկատ և նրբանկատություն բառերի մասին գրված է. «Շրջահայաց, փափկանկատ; նրբանկատ լինել, փափկանկատություն»։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (09.07.2010), Tig (11.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

  6. #4
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre:

    1. բացախոսություն, բայց՝ ոչ քաղաքակիրթ պահվածք,
    2. «քրիստոնեական» դիվանագիտություն,
    3.
    3/1. բարոյական կաշառք,
    3/2. նրբանկատություն,
    4. (բավականին) կոռեկտ մոտեցում է,
    5.
    5/1. անարգանք նման ծնողին
    5/2. հըմ…
    6. կեղծավորության բացահայտ դրսևորում


    …ըստ իս

  7. #5
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարցի համար, որովհետև կարծում եմ, որ թեման պահանջում է այս բառերի բացատրությունը։

    Տակտը հենց հայերեն է
    Ազնվությամբ պատասխանեմ -մտքովս հեչ չէր անցնի:
    Իմաստներով տակտն ու նրբանկատությունը շատ նման են։ Անձամբ ես միշտ հոմանշաբար եմ օգտագործում այս բառերը։ Բայց իրավիճակներ են լինում, որ հիմա կդժվարանամ ասել, որ մեկը մյուսից ավելի եմ նախընտրում։
    Հոմանիշների հետևից եթե ընկանք տեղ չենք հասնի:Նրբանկատ ավելի կնմանացնեմ-ուշադիր,իսկ տակտ-չափի զգացում ունենալ:Կարծեմ տակտ հենց չափ իմաստով էլ օգտագործվում է երաժշտության մեջ,այն էլ ոչ միայն հայերենում:

    «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ում տակտ բառը բացատրվում է այսպես. «Չափի՝ պատշաճության զգացում, պատշաճ վերաբերմունք, քաղաքավարի մոտեցում մեկի կամ մի բանի նկատմամբ, իրեն պահելու ճիշտ ձև»։

    Իսկ նրբանկատ և նրբանկատություն բառերի մասին գրված է. «Շրջահայաց, փափկանկատ; նրբանկատ լինել, փափկանկատություն»։
    Ես էլ եմ շնորհակալ բացատրություններիդ համար,բայց իրոք ինձ միայն հայերենն էր հետաքրրում,առանց բացատրության ու հոմանիշների:
    Կարծում եմ անտակտություն չի լինի,եթե ասեմ որ բառի հայերեն լինելու պնդումդ համոզիչ չէ իմ համար: Հաստատ համողված եմ, տատուս այդ հարցը որ տայի չէր իմանա, ինքը լավ էլ տակտով լինելով հանդերձ:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  8. #6
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իմ մոտ անմիջապես հարց առաջացավ: Իսկ եթե բնավորությու՞ն է, չէ, ավելի ճիշտ, խառնվա՞ծք:

    ---------- Ավելացվել է՝ 20:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:35 ----------

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ մոտ անմիջապես հարց առաջացավ: Իսկ եթե բնավորությու՞ն է, չէ, ավելի ճիշտ, խառնվա՞ծք:
    Այսինքն, ուզում եմ ասել դա ոչ ազնվություն է, ոչ էլ անտակտություն: Ուղղակի տաքարունություն, ինքնակառավարելու կարողություն, ջղաձգություն: Գտնում եմ անտակտությունը ձեռքբերովի է կամ ավելի ճիշտ նրբանկատությունը: Ասենք, երբ իմ դիմաց կանգնած է հանգիստ մարդ, խառնվածքով ասենք ֆլեգմատիկ ու կարողանում է ինքնակառավարել, ես չեմ համարում, որ նա տակտ ունի:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2010), E-la Via (10.07.2010), Hda (09.07.2010), Rhayader (09.07.2010), Yevuk (10.07.2010)

  10. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Interdenominational, մերսի գրառմանդ ու կարծիքիդ համար

    Ահա իմ կարծիքը.

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    1. բացախոսություն, բայց՝ ոչ քաղաքակիրթ պահվածք,
    Ես էլ եմ այդպես կարծում

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    2. «քրիստոնեական» դիվանագիտություն,
    Իսկ քո կարծիքով տվյալ դեպքում այս «քրիստոնեական դիվանագիտությունը» ինչ որ բացասակա՞ն բան է։ Ինչո՞վ է այն տարբեր նրբանկատությունից։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    3/1. բարոյական կաշառք
    Կարծում ես գովե՞լն է բարոյական կաշառք։ Ընդունում եմ, որ դրա որոշ դրսևորումները կարող են որակվել հենց քո գրածի համաձայն։ Ու դեմ եմ դրան։ Բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Դու կարաս տեսնես, որ ես հետաքրքիր թեմա եմ բացել, բայց թեմայի նպատակը ու հարց վատ եմ ձևակերպել։ Կարելի է գովել հետաքրքիր մտահղացման համար, բայց նշել, որ հարցս հստակ ձևակերպված չէ։ Ո՞նց ես կարծում այդ դեպքում էլ է՞ բարոյական կաշառք։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    3/2. նրբանկատություն
    Լրիվ համաձայն եմ։ Ես միշտ գերադասում եմ առանձին մարդուն խորհուրդ տամ կամ քննադատեմ։ Երբեք չեմ կարողանում ուրիշների ներկայությամբ վարել այդպիսի զրույցներ։ Իհարկե հասկանում եմ, որ պետք է սովորել, որովհետև լինում են իրավիճակներ, երբ պետք է հենց բոլորի առաջ ասել ու ինձ դա շատ դժվար է լինում։

    Ու նաև ինձ շատ դժվար է բոլորի առաջ խորհուրդ ստանալը Չեմ ուզի երբեք ուրիշին նման վիճակի մեջ դնել։ Եթե մի բանը կարելի է նաև ասել առանձին, ապա իմաստը ո՞րն է մյուսների ներկայությամբ դա ասել

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    4. (բավականին) կոռեկտ մոտեցում է
    Ես էլ եմ այդպես կարծում։ Մի հետաքրքիր բան պատմեմ։ Դպրոցական տարիներին (էն մութ ու ցուրտ տարիներն էին), մեր դպրոցին կից սկսեց գործել կիրակնօրյա դպրոց որտեղ մեզ ուսուցանում էին նաև հոգեբանություն։ Մեր հոգեբանության մասնագետը մեզ պատմում էր, որ գիտնականները ու հոգեբանները փորձ են կատարել։ Ուրեմն հավաքել են երկու խումբ երեխաների՝ նույն մտային ունակություններով, կարողություններով ու նույն տարիքի։ A խմբին կրթել են անընդհատ քննադատելով ու ցույց տալով, որ իրենց արածը վատ է, անտաղանդ ու սխալ։ Իսկ B խմբի երեխաներին միշտ դուխ են տվել, աջակցել ու քաջալերել, որ եթե չի ստացվում հիմա, կստացվի հետո։ Ու արդյունքում փորձի վերջում B խմբի երեխաները շատ ավելի բան են սովորել, քան A խմբինը, էլ չասած էմոցիոնալ վիճակի մասին։

    Եթե էլի անկեղծանամ, ապա ես միշտ եղել եմ A խմբում։ Ու դրա պատճառով մինչև հիմա չեմ կարողանում ձերբազատվել որոշ կոմպլեքսներից։ Վստահ եմ, որ քո ասած՝ «բավականին կոռեկտ մոտեցումը» շատ դրական կարող է ազդել մարդու վրա։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    5/1. անարգանք նման ծնողին
    Դե պարզ է, ես էլ եմ համաձայն ։ Բայց այստեղ իմ բերած օրինակը ունի մի «թաքնված պատգամ»։ Երբեմն մենք էլ ենք կյանքում նման լինում անօգնական ու անփորձ երեխաների և ունենում ենք աջակցության կարիք ու ոչ թե սառը ջրի։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    5/2. հըմ…
    Իսկ սրա իմաստը այն էր, որ կրկին նշեմ, որ ինչ որ մեկին ինչ որ բան ասելուց առաջ շատ կարևոր է ոչ միայն հաշվի առնել խնդրո առարկան՝ թեման, ինչ պիտի ասենք, բայց նաև տվյալ մարդու էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը։ Կարևոր է միշտ մտածել, թե մեր ասածից ու արածից հետո, ինչ վիճակում կլինի այդ մարդը։

    Ասածս ամենևին չի նշանակում, որ կան դեպքեր երբ պետք է գովել այնպիսի բան, ինչը գովասանքի արժանի չէ։ Այլ այն, որ այդ մասին նրբանկատորեն ասել՝ հասկանալ ինչպես ես ասելու, որ հնարավորինս անցավ լինի, հաշվի առնես ժամանակը, թե երբ նա ավելի տրամադրված կլինի լսել այդ զցույցը և հաշվի առնել այլ հանգամանքներ։

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    6. կեղծավորության բացահայտ դրսևորում
    Այո, իրոք կեղծվորություն է։ Եթե մարդուն սիրում ու հարգում ես ու նա իրոք թանկ է քեզ համար, ապա պետք է նրան ասես այն ինչ իր մոտ թերություն է և ինչ վրա նա պիտի աշխատի։ Մանավանդ եթե ինքն է խնդրում, որ ասես։

    Բայց այստեղ էլ կա վտանգ, որ մարդ կարող է ընկնել մյուս ծայրահեղության մեջ և դառնա անդադար՝ ամեն ստից առիթով խորհուրդ տվող։

    ---------- Ավելացվել է՝ 22:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:57 ----------

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ անտակտություն չի լինի,եթե ասեմ որ բառի հայերեն լինելու պնդումդ համոզիչ չէ իմ համար:
    Եթե իմ ասածս ներկայացրել եմ որպես պնդում՝ ներողություն եմ խնդրում։ Ես պնդելու նպատակ չեմ ունեցել։ Պարզապես ձեր ասելուց հետո բացեցի բառարանը և գրեցի միջի եղածը։ Սովորաբար, այդ բառարանում ոչ հայերեն բառերի, կամ ավելի ճիշտ այն բառերի, որոնց համար նախընտրելի է գործածել ուրիշ բառ, հղում է տրվում դեպի այդ բառը (Օրինակ՝ «Տե՛ս՝ էս ինչ բառը»)։ Իսկ տվյալ դեպքում դա չկար։

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ համողված եմ, տատուս այդ հարցը որ տայի չէր իմանա, ինքը լավ էլ տակտով լինելով հանդերձ:
    Իսկ այստեղ պիտի խոստովանեմ, որ աշխատում եմ միշտ օգտագործել գործածական բառեր։ Շատ հին բառեր ոչինչ չեն ասում հիմիկվա սերնդին։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.07.2010), Interdenominational (10.07.2010), Արևածագ (10.07.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ մոտ անմիջապես հարց առաջացավ: Իսկ եթե բնավորությու՞ն է, չէ, ավելի ճիշտ, խառնվա՞ծք:

    ---------- Ավելացվել է՝ 20:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:35 ----------



    Այսինքն, ուզում եմ ասել դա ոչ ազնվություն է, ոչ էլ անտակտություն: Ուղղակի տաքարունություն, ինքնակառավարելու կարողություն, ջղաձգություն: Գտնում եմ անտակտությունը ձեռքբերովի է կամ ավելի ճիշտ նրբանկատությունը: Ասենք, երբ իմ դիմաց կանգնած է հանգիստ մարդ, խառնվածքով ասենք ֆլեգմատիկ ու կարողանում է ինքնակառավարել, ես չեմ համարում, որ նա տակտ ունի:
    Կատկա ջան, տաքարյունությունը իհարկե խառնվածքի հարց է, բայց երբ տեղի-անտեղի մարդկանց երեսին սկսում են շշպռել տվյալ պահի թելադրած կարծիքը, դա տաքարյունությունից վերաճում է անշնորհքության, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ երբ մարդը կարողանում է իրեն կառավարել, դա կարող է երկու տարբեր կերպ արտահայտվել, ամենայն հանգստությամբ ու անխռով հայացքով նորից տեղի-անտեղի շշպռել, որ էլի, իմհկ, անշնորհքություն է, և պարզապես տիրապետել ոչ միայն իր դեմքին, հոգեվիճակին, այլև բառերին ու խոսքին, սա հենց տակտն է, բայց կան դեպքեր, երբ լոռւմ են այն ժամանակ, երբ հաստատ պետք չէ լռել, սա արդեն թուլություն է

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.07.2010), Katka (09.07.2010), Արևհատիկ (10.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  14. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ մոտ անմիջապես հարց առաջացավ: Իսկ եթե բնավորությու՞ն է, չէ, ավելի ճիշտ, խառնվա՞ծք:

    Այսինքն, ուզում եմ ասել դա ոչ ազնվություն է, ոչ էլ անտակտություն: Ուղղակի տաքարունություն, ինքնակառավարելու կարողություն, ջղաձգություն: Գտնում եմ անտակտությունը ձեռքբերովի է կամ ավելի ճիշտ նրբանկատությունը: Ասենք, երբ իմ դիմաց կանգնած է հանգիստ մարդ, խառնվածքով ասենք ֆլեգմատիկ ու կարողանում է ինքնակառավարել, ես չեմ համարում, որ նա տակտ ունի:
    Katka, գիտե՞ս ես կարծում եմ, որ պատճառները չեն արդարացնում արարքը

    Այո, ճիշտ ես բնավորությունը, դաստիարակությունը գործոններ են, որոնք կարող են նպաստել մարդու անտակտ լինելուն։

    Բայց միայն այն, որ մարդը ի ծնե տաքարյուն է և այդ պատճառով վիրավորում է դիմացին, դա չի նշանակում, որ նրան չպիտի անվանենք անտակտ։ Պարզապես հասկանում ենք այդ անտակտության պատճառը։ Բայց երևույթը դրանից չի փոխվում և ուրիշ բան չի դառնում։

    ---------- Ավելացվել է՝ 22:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:09 ----------

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    .....տիրապետել ոչ միայն իր դեմքին, հոգեվիճակին, այլև բառերին ու խոսքին, սա հենց տակտն է, բայց կան դեպքեր, երբ լոռւմ են այն ժամանակ, երբ հաստատ պետք չէ լռել, սա արդեն թուլություն է
    Դիպուկ է ասված, Շինարար, շնորհակալություն

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (09.07.2010), Շինարար (09.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  16. #10
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտովս էր թեման :
    Նախ ասեմ, որ վերաբերմունքս էնքան էլ դրական չի էն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց համարում են «ամեն ինչ դեմքին ասող»: Դա անտակտություն եմ համարում: Եթե մարդը քեզնից կարծիք չի հարցրել, ինչի՞ ես իզուր քիթդ խոթում: Չնայած դեպքեր են լինում, որ դա միամտաբար ա ասվում. խոսքս էդ դեպքերի մասին չի:
    Իսկ եթե կարծիք են հարցրել, պիտի աշխատես անկեղծ պատասխանել : Ասենք` երեխայի պատրաստած բացիկը պետք է փորձել ավելի գեղեցիկ դարձնել, խորհուրդներ տալ երեխային, որ այ, այսպես ավելի լավ կլինի: Նույնը ուտելիքի (ասենք` կարող ա ասեմ` անալի ա, կծու ա, կամ` ես ճաշի միջի սոխը չեմ սիրում, ճիշտն ասած ) կամ ստեղծագործության մասին:
    Եթե ինչ-որ մեկը իր մասին կարծիք է հարցնում, մի քիչ դժվար ա, ճիշտն ասած... Ինձ տենց դեպք չի պատահել: Հմմ... մի քանի հոգի կան, որոնց հանդեպ բավականին բացասական վերաբերմունք ունեմ ու առիթը բաց չեմ թողնի, որ ասեմ : Բայց հիմա չեմ գնա ասեմ` գիտե՞ս ես քեզ չեմ սիրում: Ոչ մի դեպքում ձևականություններ չեմ անի, իբր դուրս գալիս ա էդ մարդը:
    Ակումբի թեմայի/գրառման վերաբերյալ գրեթե երբեք ոչ մի բան չեմ անում. լիքը ուրիշ մարդիկ կան, որ հաստատ նկատած կլինեն : Իսկ եթե իմ կարծիքով ինչ-որ բան սխալ ա կամ անհասկանալի ա ինձ համար, էդ մարդուն եմ հարցնում (մի քանի անգամ պատահել ա):
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2010), E-la Via (10.07.2010), Yevuk (10.07.2010), Արևհատիկ (10.07.2010), Շինարար (09.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրտովս էր թեման :
    Նախ ասեմ, որ վերաբերմունքս էնքան էլ դրական չի էն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց համարում են «ամեն ինչ դեմքին ասող»: Դա անտակտություն եմ համարում: Եթե մարդը քեզնից կարծիք չի հարցրել, ինչի՞ ես իզուր քիթդ խոթում: Չնայած դեպքեր են լինում, որ դա միամտաբար ա ասվում. խոսքս էդ դեպքերի մասին չի:
    Իսկ եթե կարծիք են հարցրել, պիտի աշխատես անկեղծ պատասխանել : Ասենք` երեխայի պատրաստած բացիկը պետք է փորձել ավելի գեղեցիկ դարձնել, խորհուրդներ տալ երեխային, որ այ, այսպես ավելի լավ կլինի: Նույնը ուտելիքի (ասենք` կարող ա ասեմ` անալի ա, կծու ա, կամ` ես ճաշի միջի սոխը չեմ սիրում, ճիշտն ասած ) կամ ստեղծագործության մասին:
    Եթե ինչ-որ մեկը իր մասին կարծիք է հարցնում, մի քիչ դժվար ա, ճիշտն ասած... Ինձ տենց դեպք չի պատահել: Հմմ... մի քանի հոգի կան, որոնց հանդեպ բավականին բացասական վերաբերմունք ունեմ ու առիթը բաց չեմ թողնի, որ ասեմ : Բայց հիմա չեմ գնա ասեմ` գիտե՞ս ես քեզ չեմ սիրում: Ոչ մի դեպքում ձևականություններ չեմ անի, իբր դուրս գալիս ա էդ մարդը:
    Ակումբի թեմայի/գրառման վերաբերյալ գրեթե երբեք ոչ մի բան չեմ անում. լիքը ուրիշ մարդիկ կան, որ հաստատ նկատած կլինեն : Իսկ եթե իմ կարծիքով ինչ-որ բան սխալ ա կամ անհասկանալի ա ինձ համար, էդ մարդուն եմ հարցնում (մի քանի անգամ պատահել ա):
    Տակտ ունեցող մարդու արած գրառում, որ խառնվածքով կարծես հենց տաքարյուն է, ինձ մոտ իր մասին հենց էդ տպավորությունն ա, էս գրառման մեջ էլ ա ընթրցվում տաքարյունությունը, անձամբ չեմ ճանաչում, գուցե սխալվում եմ, բայց լայն առումով, վերացարկվելով Մանուլից ըստ իս տաքարյունությունը չի խանգարում տակտ ունենալուն
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.07.2010, 21:32:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (09.07.2010)

  20. #12
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատկա ջան, տաքարյունությունը իհարկե խառնվածքի հարց է, բայց երբ տեղի-անտեղի մարդկանց երեսին սկսում են շշպռել տվյալ պահի թելադրած կարծիքը, դա տաքարյունությունից վերաճում է անշնորհքության, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ երբ մարդը կարողանում է իրեն կառավարել, դա կարող է երկու տարբեր կերպ արտահայտվել, ամենայն հանգստությամբ ու անխռով հայացքով նորից տեղի-անտեղի շշպռել, որ էլի, իմհկ, անշնորհքություն է, և պարզապես տիրապետել ոչ միայն իր դեմքին, հոգեվիճակին, այլև բառերին ու խոսքին, սա հենց տակտն է, բայց կան դեպքեր, երբ լոռւմ են այն ժամանակ, երբ հաստատ պետք չէ լռել, սա արդեն թուլություն է
    Անմիջապես շեշտը դրվեց տաքարունության վրա: Տենց էլ մտածում էի: Շատ հաճախ մենք ուղղակի մարդկանց վերագրում ենք հատկանիշներ,օրինակ, նրբանկատություն կամ թեկուզ ազնվություն , որը իրականում կարող է եւ բացակայել, ուղղակի խառնվածքից է բխում, ասենք տվյալ տիպը մեղմ է կամ թույլ բնավորություն ունի:
    Ես ինքս բնավորությամբ հանգիստ մարդ եմ, այսինքն անմիջապես բռնկվելու, երեսին շպացնելու հատկությունից զերծ եմ, բայց ես դա տակտի հետ չեմ կապում: Ես դա կապում եմ խառնվածքիս հետ ու մեկ էլ դա կարողանում եմ նրբանկատորեն օգտագործել ի օգուտ ինձ ու դիմացինի: Բայց դա իմ խառնվածքն է ու ընդամենը: Բայց ես դիվանագետ չեմ:
    Ընդհանուր առմամբ գտնում եմ, որ ազնիվ մարդուն, ավելի ճիշտ ազնիվ խոսացող մարդուն ոչ մեկը չի համարի նրբանկատ: Ես այդ երկուսը անհամատեղելի եմ համարում: Ու դա մանր-մունր հարցերին չեն վերաբերում, ասենք քույրիկին բան-ման բացատրել եւ այլն, այլ ավելի լայն հարցերում: Ամեն դեպքում մենք որակում ենք դիմացինին` ելնելով նրանից արդյոք մենք ինքանբավարարված ենք ու այդտեղ շատ հաճախ մոռանում ենք դիմացինի խառնվածը` պիտակելով նրան անտակտ, բռի կամ էլ նրբանկատ:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Katka, գիտե՞ս ես կարծում եմ, որ պատճառները չեն արդարացնում արարքը
    Իսկ ինչու ոչ: Ես բերեմ օրինակ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ծնված բոլոր երեխաները նյարդային են ու ես կասեի` ավելի քան տաքարյուն, հիմա ի՞նչ`պատճառները չեն արդարացնում արարքները: Բայց դա անտակտության հետ կապ չունի: Դա արդեն զուտ հոգեբանական հարց է:

    Հ.Գ.ԸՆդհանուր առմամբ գտնում եմ, որ մարդկանց բնույթի մեջ խորանալը կարեւոր է:

  21. #13
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմ ասածս ներկայացրել եմ որպես պնդում՝ ներողություն եմ խնդրում։
    ամենևին:Հարկ չկա ներողության:Ավելի շուտ ես հարմար բառ չօգտագործեցի-
    Կարծում եմ անտակտություն չի լինի,եթե ասեմ որ բառի հայերեն լինելը համոզիչ չէ իմ համար:
    պարզապես ձեռքիս տակ բառարան չունեմ
    Պարզապես ձեր ասելուց հետո բացեցի բառարանը և գրեցի միջի եղածը։ Սովորաբար, այդ բառարանում ոչ հայերեն բառերի, կամ ավելի ճիշտ այն բառերի, որոնց համար նախընտրելի է գործածել ուրիշ բառ, հղում է տրվում դեպի այդ բառը (Օրինակ՝ «Տե՛ս՝ էս ինչ բառը»)։ Իսկ տվյալ դեպքում դա չկար։
    Եթե այդքանը բավարար է,տվյալ բառը հայերեն համարելու համար հաճույքով կտեղեկանամ,ո՞ր բառարանի մասին է խոսքը:
    Իսկ այստեղ պիտի խոստովանեմ, որ աշխատում եմ միշտ օգտագործել գործածական բառեր։ Շատ հին բառեր ոչինչ չեն ասում հիմիկվա սերնդին։
    Պապերին հիշելով, իրոք ուզում էի ու ուզում եմ մտաբերել այդ բառի հայերենը, իրանց ժամանկ խիստ կասկածոում եմ, որ տակտ օգտագործած լինեն:Դպրոցում էլ հայերենի ոչ մի դաս բաց չեմ թողել..
    Իսկ փիլիսոփայություն ասածի համար խելքս գնումա
    Մեկը ասում ա մի բան ու ապացուցում,որ դա ճիշտ ա,
    մյուսը լրիվ հակառակը ու էլի ապացուցում,որ դա ճիշտ ա:Արդյունքում երկուսն էլ ստանում են գիտական աստճան, դու էլ ապուշի պես չես հասկանում ին՞չ կատարվեց:
    Նշված հարցադրումներն էլ ,միանշանակ պատասխաններ չունեն:Ուշադիր հետևելիս նկատում ենք,որ ցանկացած բացատրությանը հետևում է, բայց
    Մի տարի հետո էլ թեմային անդրադառնալիս,էլի գրելու բան կգտնենք..
    Շատ անտակտություն արեցի՞
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  22. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ հաճախ մոռանում ենք դիմացինի խառնվածը` պիտակելով նրան անտակտ, բռի կամ էլ նրբանկատ:
    Ընդհանուր առմամբ գրառմանդ հետ վիճարկելու բան չունեմ, բայց այս հատվածին հավելելու բան կա Խառնվածքը, ի վերջո, Կատկա ջան, մարդու կայացման հարցում միակ գործոնը չի, կան նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են դաստիարակությունը, կրթությունը և այլն, ու մարդու անշնորհքությունը արդարացնել խառնվածքով, ճիշտ չեմ համարում, բարեկրթությունը դեռ ոչ ոքի չի խանգարել: Կան մարդիկ, որ աջ ու ձախ «մտածածներն» ասում են ու արդարանում իրենց խառնվածքով, տեսակով, նրանք ազնիվ մարդիկ չեն Իսկ մարդկանց բնույթի մեջ խորանալիս պետք է ուրեմն շատ ավելի լայն խորանալ, ինձ համար նման հարցերում շատ ավելի կարևոր է հաշվի առնելը ոչ թե խառնվածքը, այլ միջավայրը, գյուղում ու սարերում մեծացած մարդու խոսքը չես չափի մայրաքաղաքում մեծացած ու գիտությունների ակադեմիայում աշխատող մարդու խոսքի հետ, սա չի նշանակում, թե մեկին մյուսից բարձր եմ դասում, ուղղակի կոորդինատների տարբեր համակարգերում եմ չափում նրանց խոսքը

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  24. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատկա ջան, տաքարյունությունը իհարկե խառնվածքի հարց է, բայց երբ տեղի-անտեղի մարդկանց երեսին սկսում են շշպռել տվյալ պահի թելադրած կարծիքը, դա տաքարյունությունից վերաճում է անշնորհքության, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ երբ մարդը կարողանում է իրեն կառավարել, դա կարող է երկու տարբեր կերպ արտահայտվել, ամենայն հանգստությամբ ու անխռով հայացքով նորից տեղի-անտեղի շշպռել, որ էլի, իմհկ, անշնորհքություն է, և պարզապես տիրապետել ոչ միայն իր դեմքին, հոգեվիճակին, այլև բառերին ու խոսքին, սա հենց տակտն է, բայց կան դեպքեր, երբ լոռւմ են այն ժամանակ, երբ հաստատ պետք չէ լռել, սա արդեն թուլություն է
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Katka, գիտե՞ս ես կարծում եմ, որ պատճառները չեն արդարացնում արարքը

    Այո, ճիշտ ես բնավորությունը, դաստիարակությունը գործոններ են, որոնք կարող են նպաստել մարդու անտակտ լինելուն։

    Բայց միայն այն, որ մարդը ի ծնե տաքարյուն է և այդ պատճառով վիրավորում է դիմացին, դա չի նշանակում, որ նրան չպիտի անվանենք անտակտ։ Պարզապես հասկանում ենք այդ անտակտության պատճառը։ Բայց երևույթը դրանից չի փոխվում և ուրիշ բան չի դառնում։

    ---------- Ավելացվել է՝ 22:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:09 ----------


    Դիպուկ է ասված, Շինարար, շնորհակալություն
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ գրառմանդ հետ վիճարկելու բան չունեմ, բայց այս հատվածին հավելելու բան կա Խառնվածքը, ի վերջո, Կատկա ջան, մարդու կայացման հարցում միակ գործոնը չի, կան նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են դաստիարակությունը, կրթությունը և այլն, ու մարդու անշնորհքությունը արդարացնել խառնվածքով, ճիշտ չեմ համարում, բարեկրթությունը դեռ ոչ ոքի չի խանգարել: Կան մարդիկ, որ աջ ու ձախ «մտածածներն» ասում են ու արդարանում իրենց խառնվածքով, տեսակով, նրանք ազնիվ մարդիկ չեն Իսկ մարդկանց բնույթի մեջ խորանալիս պետք է ուրեմն շատ ավելի լայն խորանալ, ինձ համար նման հարցերում շատ ավելի կարևոր է հաշվի առնելը ոչ թե խառնվածքը, այլ միջավայրը, գյուղում ու սարերում մեծացած մարդու խոսքը չես չափի մայրաքաղաքում մեծացած ու գիտությունների ակադեմիայում աշխատող մարդու խոսքի հետ, սա չի նշանակում, թե մեկին մյուսից բարձր եմ դասում, ուղղակի կոորդինատների տարբեր համակարգերում եմ չափում նրանց խոսքը
    Համամիտ եմ: Դաստիարակություն եւն դրանք ձեւավորում են մեր բնավորությունը, բայց եթե ես խառնվածքով տաքարյուն եմ, տո թեկուզ դոկտոր-պրոֆեսոր դառնամ, տաքարյուն էլ մնալու եմ: Սա էր ասածս ու կարեւորելը սրա : Թե չէ ընենց եմ հոգնել սաղ ընկերներիցս, որոնց ստիպված եմ հասկացնել, որ իրենց տաքրայունությունից իրանք անտակտ են դառնում

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2010), Շինարար (09.07.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտելեկտուալ ազնվություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.04.2010, 22:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •