User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Պեղումներ Հայաստանի տարածքում

  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պեղումներ Հայաստանի տարածքում

    Էկեք այս թեմայում հավաքենք Հայաստանի տարածքում կատարվող պեղումներին ու պատմական հայտնագործություններին վերաբերվող հետաքիքր փաստեր:

    Առաջին նյութն էլ ես դնեմ:

    ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ


    Թեեւ ԳԱԱ հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը Արցախից մեկ օրով էր վերադարձել, սակայն ժամանակ գտավ Տիգրանակերտում իրականացվող վերջին պեղումների արդյունքները ներկայացնելու:

    Նրա խոսքով, այս տարի Տիգրանակերտի տարածքում իրականացվող պեղումները ընթանում են երեք հիմնական հատվածներում` Ամրացված թաղամասում ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը, արդեն 20 մետր առաջացել են: Ուշագրավ այն է, որ ունենք պատեր, որոնց բարձրությունը 4 մետրից ավել է: Երկրորդ հատվածը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ նորից բացվում են ժայռափոր համալիրներ: Երրորդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ, հիմա բացում են սյունասրահի առաջին կամարը և աջ սենյակը, որից հետո բացվելու է սալահատակված սյունասրահը, որտեղ, ըստ բանախոսի, մի քանի ճարտարապետական քանդակներ կան:

    Այս ընթացքում շարունակում են հայտնաբերել տարբեր դարաշրջանների իրեր, այդ թվում` պղնձե զարդեր, դրամներ, զանազան կենդանակերպ անոթներ: Մոտավորապես 10 օր առաջ պեղել են մի շատ հզոր անտիկ կարաս` վրան օձապատկերով: Համլետ Պետրոսյանի խոսքով` սա իր տարողությամբ Արցախի ամենամեծ կարասն է, մոտավորապես 600 լիտրից ավելի, և որը պետք է վերականգվի և տեղադրվի թանգարանում: Ըստ նրա` Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի փնտրտուքները հաջողությամբ են ավարտվում. «Մենք այսօր առնվազն երկու կետ ունեք: Հույս ունենք առաջիկա 10-15 օրերին ավելի ամբողջական ներկայացնել անտիկ դամբարանադաշտը, սա շատ էական է, որովհետև այն ժամանակվա թաղումներում բավականին նյութեր էին դրվում, և մենք հույս ունենք, որ մենք գոնե ինչ-որ դրամներ կգտնենք, որոնք ավելի կհստակեցնեն քաղաքի ժամանակը», նշել է Համլետ Պետրոսյանը:

    Ի դեպ, երեք օր առաջ էլ գտել են արդեն երրորդ սկյութական նետասլաքը: Սակայն մինչև այսօր ավելի հին իրեր, քան մ.թ.ա 1 դարինն է, դեռ չեն հայտնաբերել: Տիգրանակերտի տարածքից ,սակայն, մինչև այսօր որևէ արձանագրություն չեն գտել, որտեղ հիշատակված լինի Տիգրանակերտ անունը:

    Ի դեպ, արդեն երրորդ տարին է` Տիգրանակերտում իրականացվող պեղումները ֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

    Աղբյուր
    Ու մի քանի նկար…







    Ու նայեք ԱՅՍՏԵՂ, շատ հետաքրքիր է:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.07.2010, 15:32:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.01.2011), davidus (09.07.2010), Inana (31.08.2010), Lion (09.07.2010), Malxas (13.01.2011), matlev (22.07.2010), Mephistopheles (09.07.2010), Monk (31.08.2010), Tig (09.07.2010), Գաղթական (22.08.2010), Դատարկություն (09.07.2010), Ժունդիայի (10.07.2010), Հայուհի (09.07.2010), Պարոն Քյանդար (27.04.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ու մեր նախահագը հանգիստ խղճով կանգնում հայտարարում ա, որ Աղդամը մեր հողը չի...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.07.2010)

  5. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համ էլ ձեթ ենք քաշել

    ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՏԱԹԵՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ 17-ՐԴ ԴԱՐԻ ՁԻԹՀԱՆԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ


    Օրերս Տաթևի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում` արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը:

    Տաթևի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում` ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

    17-րդ դարի այս Ձիթհանը ոչ միայն պատմական կարևոր հուշարձան է: Վերականգնման աշխատանքների արդյունքում այն կդառնա նաև զբոսաշրջային արդյունք` այցելուներին ներկայացնելով Տաթևի տարածաշրջանի հնադարյան մշակույթի և խոհարարության ավանդույթներից մեկը:

    Աշխատանքներն իրականացվում են հետևյալ երեք փուլերով` նախագծում և վերականգնում, հետազոտություն, արդյունքի մշակում և ցուցադրում:

    Հետազոտական և վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով` բաղկացած վերականգնման, ճարտարապետության և մշակույթի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներից:

    Ըստ ժամանակացույցի, հուշարձանը կվերանորոգվի ս.թ. հոկտեմերին` պատրաստ լինելով ցուցադրության թանգարանային ոճով և այցելուներին ներկայացնելով Տաթևում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետև կընթանան մեխանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը:

    «Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաջապահ նախաձեռնությունն է` հիմնված պետական և մասնավոր ոլորտների համագործակցության վրա: Այն նպատակ ունի վերականգնել և պահպանել Տաթևի վանքը և զարգացնել տարածաշրջանը` նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը և դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական և կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում և ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում:

    21/07/2010

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.01.2011), Inana (22.07.2010), Tig (22.07.2010), Գաղթական (22.08.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրանակերտի այս տարվա հնագիտական հետազոտության առաջին արդյունքները գոհացուցիչ են
    19:06 • 30.08.10

    Օգոստոսի 25–ին ավարտվեց Տիգրանակերտի այս տարվա պեղումների վերջին փուլը։ Այսօրվա ասուլիսին Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն ամփոփիչ ներկայացրեց արդյունքները։
    Տիգրանակերտի 2010թ. պեղումներն սկսվել են հունիսի կեսերին։ Այն իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` ղեկավարությամբ պատ. գիտ. դոկտոր, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի։

    Պեղումների ֆինանսավորումն իրականացնում են ԼՂՀ իշխանությունները։

    Ըստ Պետրոսյանի՝ պեղումներն ընթացել են Միջնաբերդում, Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի տարածքում, Կենտրոնական թաղամասում (բազիլիկ տաճարի տարածք)։ Հետախուզական պեղումներ են կատարվել քաղաքի և նրա մերձակայքի մի քանի կետերում։

    Հայտնաբերվել և առաջին պեղումներն են իրականացվել Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտերից մեկում։ Արշավախմբի ղեկավարը նշեց, որ պեղվել են երկու կարասային թաղումներ, որոնցից մեկում զարդերի և երկաթե ակնազարդ մատանիների, ոսկեզօծ ուլունքների հետ գտնվել են նաև երկու պղնձե դրամներ։ Դրամներն այժմ մաքրման պրոցեսում են և շուտով մենք կկարողնանք որոշել դրանց ինքնությունը և դրանով իսկ` թաղումների ավելի կոնկրետ ժամանակը։

    Միջնաբերդի տարածքում շարունակվում են միջնադարյան բնակելի համալիրների և անտիկ կառույցների մնացորդների պեղումները։ Միջնադարյան աշխույժ կյանքը, որի վկայություններն են բազմաթիվ թոնիրները, կավե զանազան հարթակները, հասարակ ու ջնարակապատ խեցեղենը, հայտնի չափով ավերել են անտիկ կառույցները, որոնց մնացորդները երևան են գալիս առավելապես ժայռափոր հարթակների, առվակների և պատերի հիմքերի տեսքով։ Հատուկ նշելի են գունազարդ խեցեղենի, սկյութական տիպի արդեն երրորդ նետասլաքի գյուտերը։

    Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի հատվածում պարսպի պեղված մասի երկարությունն արդեն հասնում է 120 մետրի։ Պեղվող հատվածն աչքի է ընկնում պարսպի զգալի բարձրությամբ, կվադրերի խոշորությամբ և ծիծեռնակապոչ կապերի էլ ավելի հաճախակի կիրառմամբ։ Այս տարվա պեղումները, թվում է, էլ ավելի հավանական են դարձնում այն կարծիքը, որ պարսպապատերի վերնամասսերը վաղ միջնադարում ունեին հում աղյուսե հատվածներ, որոնք փլուզվելով փաստորեն ծածկել են պարսպապատի զգալի հատվածը և այն «անտեսանելի» դարձրել մինչև մեր օրերը։

    Կենտրոնական թաղամասի Բազիլիկ եկեղեցուն հարավից կից հատվածում վերջնակապես վավերացվել է ավանդատան և բաց սյունասրահի առկայությունը։ Ավանդատանը հարավից կից հատվածում ուշագրավ են 12-13-րդ դդ. սվաղապատ տնտեսական հորի և տնտեսական բնույթի առվակի պեղումները։ Եկեղեցուն հյուսիս-արևելքից կից հատվածում պեղվել է նույն ժամանակի մի ընդարձակ սենյակ երկու խոշոր տարատիպ թոնիրներով։ Ջնարակապատ անոթների, ապակյա ապարանջանների գյուտերն այստեղ բավականին շատ են։ Սակայն ամենաէական գյուտն անշուշտ 10-11-րդ դդ. խաչքարն է, որը ոչ միայն հավաստում է հայ ինքնության ակնհայտ առկայությւոնը Տիգրանակերտում, այլև ցույց է տալիս, որ 9-րդ դ. համեմատական անկումից հետո եկեղեցու մի հատվածը վերականգնվել է և ծառայել որպես մատուռ, որից արևմուտք էլ կանգնեցվել է խաչքարը։

    Պեղվել է նաև ավելի քան կես տոննա տարողություն ունեցող օձազարդ մի կարաս, որը վերականգնելուց հետո կդառնա նորաստեղծ թանգարանի ամենուշագրավ ցուցանմուշներից մեկը։

    Tert.am

    ---------- Ավելացվել է՝ 09:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:40 ----------

    Հայկական և իռլանդական մշակույթի նմանության հետքեր են գտել Տիգրանակերտում
    18:47 • 30.08.10

    Տիգրանակերտի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Իռլանդական հայտնի «բարձր խաչերի» նախօրինակները։ Այս մասին լրագրողներին այսօրվա ասուլիսին տեղեկացրեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

    «Մի շարք գիտնականներ տարիներ շարունակ փորձում էին հայկական խաչքարի մշակույթը կապել իռլանդական խաչերի հետ, սակայն նմանատիպ հայկական հուշարձաններ չէին գտնում», – ասաց նա՝ պարզաբանելով, որ իռլանդական խաչերը պատված են շրջանակով։

    Տիգրանակերտի տարածքում կատարված պեղումների արդյունքում նույնպես հայտնաբերվել են շրջանակների մեջ խաչեր։

    Արշավախմբի ղեկավարը հավելեց, որ նա այս թեմայով հոդված է պատրաստել, որը շուտով պետք է լույս տեսնի Իռլանդիայում։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.01.2011), Inana (31.08.2010), Malxas (13.01.2011), Պարոն Քյանդար (27.04.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական և իռլանդական մշակույթի նմանության հետքեր են գտել Տիգրանակերտում[/B]
    Տիգրանակերտի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Իռլանդական հայտնի «բարձր խաչերի» նախօրինակները։ Այս մասին լրագրողներին այսօրվա ասուլիսին տեղեկացրեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

    «Մի շարք գիտնականներ տարիներ շարունակ փորձում էին հայկական խաչքարի մշակույթը կապել իռլանդական խաչերի հետ, սակայն նմանատիպ հայկական հուշարձաններ չէին գտնում», – ասաց նա՝ պարզաբանելով, որ իռլանդական խաչերը պատված են շրջանակով։

    Տիգրանակերտի տարածքում կատարված պեղումների արդյունքում նույնպես հայտնաբերվել են շրջանակների մեջ խաչեր։

    Արշավախմբի ղեկավարը հավելեց, որ նա այս թեմայով հոդված է պատրաստել, որը շուտով պետք է լույս տեսնի Իռլանդիայում։

    Tert.am
    Նայեցի պեղուած խաչքարին ու իռլանդական «Բարձր խաչքարերին»: Իրար նման չեն:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 31.08.2010, 10:37:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (31.08.2010), Tig (31.08.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    post-3573-128318939698_thumb.jpg
    post-3573-128318938356_thumb.jpg
    post-3573-128318934208_thumb.jpg
    Առաջինը Տիգրանակերտից գտնուածն է: Երկրորդն ու երրորդը իռլանդական «Բարձր խաչքար» են:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.01.2011), davidus (31.08.2010), Inana (31.08.2010), Malxas (13.01.2011), Tig (31.08.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի պեղուած խաչքարին ու իռլանդական «Բարձր խաչքարերին»: Իրար նման չեն:
    Համաձայն եմ: Իռլանդական տարբերակում քարին է խաչի ձև տված, իսկ հայկական խաչքարերում խաչը փորագրված է:

    Երկրորդ դիտարկումը. ժողովուրդ, իռլանդական խաչերը համարյա կրկնօրինակում են արևի հեթանոսական սիմվոլը:



    Չեմ պատկերացնում, թե համեմատություն որ եզրերով են անցկացնելու:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (13.01.2011), Tig (31.08.2010), Պանդուխտ (31.08.2010)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    post-3573-128318939698_thumb.jpg
    post-3573-128318938356_thumb.jpg
    post-3573-128318934208_thumb.jpg
    Առաջինը Տիգրանակերտից գտնուածն է: Երկրորդն ու երրորդը իռլանդական «Բարձր խաչքար» են:
    Ես էլ դրված խաչքարերի մեջ նմանություն չեմ տեսնում: Միայն թե ենթադրում եմ, որ մեղքը tert.am-ինն է: Լուրի մեջ գրված է. «Տիգրանակերտի տարածքում կատարված պեղումների արդյունքում նույնպես հայտնաբերվել են շրջանակների մեջ խաչեր»: Իսկ նկարում պատկերված խաչքարի վրա շրջան ինչ-որ չի երևում: Ենթադրում եմ, որ tert.am-ը ընդամենը պատահական նկար է դրել, ինչպես, իմ նկատելով անում է հաճախ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ դրված խաչքարերի մեջ նմանություն չեմ տեսնում: Միայն թե ենթադրում եմ, որ մեղքը tert.am-ինն է: Լուրի մեջ գրված է. «Տիգրանակերտի տարածքում կատարված պեղումների արդյունքում նույնպես հայտնաբերվել են շրջանակների մեջ խաչեր»: Իսկ նկարում պատկերված խաչքարի վրա շրջան ինչ-որ չի երևում: Ենթադրում եմ, որ tert.am-ը ընդամենը պատահական նկար է դրել, ինչպես, իմ նկատելով անում է հաճախ:
    Չուկ ջան, եթե ուշադիր նայես, շրջանակ կարելի է տեսնել, բայց շրջան, այո, չկա:

    123.jpg

  17. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, եթե ուշադիր նայես, շրջանակ կարելի է տեսնել, բայց շրջան, այո, չկա:

    123.jpg
    Դավիթ ջան, երկու պատահական նկար գուգլի որոնումով.



    Շրջանակ չե՞ս տեսնում: Ու ցանկացած մեր խաչքար նման շրջանակ ունի, զուտ էդ առումով որևէ «նորամուծություն» տվյալ նկարում չկա: Ես կարծում եմ, որ դրված է պատահական նկար, իսկ գտնվել է լրիվ այլ խաչքար: Իսկ եթե իսկապես սա են գտել ու նման համեմատություն արել, ապա ես ապշում եմ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 31.08.2010, 11:43:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (31.08.2010), Tig (31.08.2010)

  19. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տիգրանակերտում գտնված մեկ այլ բան, որն առավել նման է Իռլանդականին, բայց կարծում եմ, որ խոսքը սրա մասին էլ չէ.

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Safaryan (31.08.2010), Tig (31.08.2010), Պանդուխտ (31.08.2010)

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջանակ չե՞ս տեսնում: Ու ցանկացած մեր խաչքար նման շրջանակ ունի, զուտ էդ առումով որևէ «նորամուծություն» տվյալ նկարում չկա: Ես կարծում եմ, որ դրված է պատահական նկար, իսկ գտնվել է լրիվ այլ խաչքար: Իսկ եթե իսկապես սա են գտել ու նման համեմատություն արել, ապա ես ապշում եմ:
    Այ ապրես, ես հենց դա ի նկտի ունի... եթե իսկապես էդ նկարի խաչքարն են գտել, նմանություն բացարձակ չկա, թեկուզ վերցնենք խաչի ճյուղավորված վերջույթները:
    Ամեն դեպքում հետաքրքիր կլիներ այդ խաչքարի իրական լուսանկարը տեսնել:

  22. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա մի հայկական խաչքար, որ նման է իռլանդականին: Արդեօք գիտէ՞ք որտեղ է գտնւում: Էջմիածնո՞ւմ:
    images 1.jpg

  23. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա մի հայկական խաչքար, որ նման է իռլանդականին: Արդեօք գիտէ՞ք որտեղ է գտնւում: Էջմիածնո՞ւմ:
    images 1.jpg
    Կաշխատեմ այսօր ավելի ուշ ավելի մանրամասն տեղեկություն դնել այս խաչքարի մասին, իսկ առայժմ ասեմ «կարծեմ»-ով: Որքան գիտեմ բուն ծագումով Արցախից է, բայց տեղափոխվել է Էջմիածին ու հիմա գտնվում է այնտեղ: Պարզապես սա թերևս առավել ուշ շրջանի խաչքար է, երբ արդեն իսկ եղել են Իռլանդական խաչքարերը, այսինքն ըստ սրա թերևս չի կարելի եզրահանգում անել, որ իռլանդական մշակույթն ազդվել է հայկականից:

    Իսկ ահա Տիգրանակերտի պեղումներից ևս որոշ նկարներ, որոնք արդեն ենթադրել են տալիս, թե խոսքն ինչի մասին է եղել: Ի դեպ ասուլիսի ժամանակ Համլետ Պետրոսյանը օգտագործել է ոչ թե շրջանակ, այլ հենց «շրջան» բառը (կարդում ենք այստեղ): Բայց ահա այստեղ էլ են դրել նույն նկարը, ինչը դրել է Թերթը, այնպես որ վստահ ոչինչ չեմ ուզում պնդել, թեև շարունակում եմ այս նկարի տեղադրումը համարել լրագրողական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք (ենթադրում եմ, որ «Հետք»-ը ընդամենը պատահական նկարներ է դրել նյութը պատկերազարդելու համար, այս մի նկարը հայտնվել է շրջանով խաչի մասին խոսքերի մասում, Թերթ-ն էլ այս նույն նկարը վերցրել է, ենթադրելով թե հենց այդ տեքստի հետ կապ ունի, կտրել է նկարը (crop) ու տեղադրել): Իսկ ես ահա ցույց տամ Տիգրանակերտի պեղումների որոշ նկարներ.




    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.09.2010), ars83 (13.01.2011), davidus (01.09.2010), Պանդուխտ (01.09.2010)

  25. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ահա Տիգրանակերտի պեղումներից ևս որոշ նկարներ, որոնք արդեն ենթադրել են տալիս, թե խոսքն ինչի մասին է եղել: Ի դեպ ասուլիսի ժամանակ Համլետ Պետրոսյանը օգտագործել է ոչ թե շրջանակ, այլ հենց «շրջան» բառը (կարդում ենք այստեղ): Բայց ահա այստեղ էլ են դրել նույն նկարը, ինչը դրել է Թերթը, այնպես որ վստահ ոչինչ չեմ ուզում պնդել, թեև շարունակում եմ այս նկարի տեղադրումը համարել լրագրողական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք (ենթադրում եմ, որ «Հետք»-ը ընդամենը պատահական նկարներ է դրել նյութը պատկերազարդելու համար, այս մի նկարը հայտնվել է շրջանով խաչի մասին խոսքերի մասում, Թերթ-ն էլ այս նույն նկարը վերցրել է, ենթադրելով թե հենց այդ տեքստի հետ կապ ունի, կտրել է նկարը (crop) ու տեղադրել): Իսկ ես ահա ցույց տամ Տիգրանակերտի պեղումների որոշ նկարներ.
    Ապեր, մի եռկու շաբաթ առաջ եմ եկել էնտեղից, էդ պատկերված խաչքարը էնտեղ էր, եկեղեցում, աչքովս եմ տեսել

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (13.01.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհրաժեշտ է արագ ինտերնետ կապ «այսինչ» տարածքում
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 300
    Վերջինը: 23.03.2017, 21:06
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2013, 21:13
  3. Հեռախոսահամարներ ՀՀ տարածքում
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.07.2010, 15:34
  4. Գրառումներ: 128
    Վերջինը: 29.10.2008, 02:11
  5. Հայաստանի Օդ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 25.02.2008, 02:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •