Էս ի?նչ ա, շոույի հերթական դրվագներից մե?կն ա...
Սերժ Սարգսյանն այցելել է Արտաշատի հնավայր ու «Շենգավիթ» արգելոց-թանգարան (լուսանկարներ)
12:59 • 31.10.12
Արտաշատ քաղաքի պեղումները սկսվել են դեռևս 1970-ական թվականներից և շարունակվում են ցայսօր: Իրականացվող աշխատանքներին ծանոթանալու համար այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է հնավայր:
1990-ական թվականներից Արտաշատի հնավայրի պեղումներն իրականացնող արշավախումբը ղեկավարում է Ժորես Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արտաշատի հին քաղաքի պեղումներն իրականցվում են 2003-ից, ուր հայտնաբերվել է հսկայական սրահ՝ եռանավով, որմնանկարներ ունեցող խարիսխներով:
«Սրահը հիմնականում օգտագործվել է քաղաքացիական նպատակներով՝ դատավարություններ են անցկացվել և տարբեր հարցեր լուծել: Տրդատ 1-ինը, երբ վերադարձավ Հռոմից Հայաստան Արտաշատում կառուցեց նոր տաճար՝ հսկայական սև մարմարե քարերով՝ 4-5 տոննա: Նրանք օգտագործել են բլուրների ժայռոտ հատվածները: Պեղումների ժամանակ բացվել է նաև հասարակական բաղնիք՝ 10 սենյակով»,- ասաց նա և հիշեցրեց, որ նման բաղնիքներ կառուցում էին Հռոմի կայսրերը, ինչը երկրի հզորության խորհրդանիշն էր:
Ժորես Խաչատրյանը նշեց, որ բաղնիքի սենյակները խճանկարներով են զարդարված՝ երկուսը բազմագույն, մյուսները՝ կապույտ:
Այնուհետև նախագահն այցելել է նաև «Շենգավիթի» արգելոց-թանգարան, ինչը «Էրեբունի» արգելոց-թանգարանի մի հատվածն է հանդիսանում:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն,«Շամիրամ» արշավախմբի պետ Հակոբ Սիմոնյանը նշեց, որ 2012-ի ամենակարևոր հայտնագործությունը Շենգավիթի տաճարական շինությունն է, որը բաղկացած է եղել կենտրոնական պաշտամունքային սենյակից և նրան կից կառույցներից:
«Դեռևս մի հատվածն է միայն պեղվել: Այստեղ հայնաբերվել է բագինը և ատրուշան կրակարանը, որի մեջ վառվել է հավերժական կրակը և բագինի վրա ամրացված է եղել կուռքի արձանը: Մուտքից աջ երկու ավազաններ են, որոնց մեջ կանթեղվել է սրբազան կրակի մոխիրը: Քաղաք լինելու կարևորագույն մի դետալ մինչ վերջերս Շենգավիթը չուներ: Այսօր հստակորեն կարող ենք ասել, որ այս թաղամասի քաղաքատիպ բնակավայր լինելու հավանականությունը զգալիորեն մեծացել է»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ տաճարը զարմանալիորեն լավ վիճակում է: Անդրադառնալով տաճարի հնությանը նա նշեց, որ ԱՄՆ-ում կատարված թվագրության հետազոտությունները ցույց են տալիս, որ այն թվագրվել է ք.ա. 27-րդ դարում:
«Շենգավիթ» արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Ճաղարյանը նշեց, որ պեղումների արդյունքում ճարտարապետական և հնագիտական տեսանկյունից բավականին լուրջ նյութեր են հայտնաբերվել:
«Սա բացառիկ մշակույթ է, սակայն հուշարձանի ընդհանուր տարածքի 30-40 տոկոսն է մեզ հասել, մնացածը կառուցապատվել է խորհրդային ժամանակ: Պեղումները շարունակելու համար ֆինանսական շատ մեծ խնդիրներ կան, քանի որ պեղելը բավական լուրջ աշխատանք է»,- ասաց նա:
Աղբյուր` tert.am
հ.գ. ի դեպ մի 2 հետաքրքիր լուսանկար կա:
Էջանիշներ