Բարև........................կներեք որ ուշ եմ պատասխանում.......... Բոլորիցդ շնորհակալ եմ կարդալու, գնահատելու և դիտողություններ անելու համար: Համաձայն եմ, որ կան թույլ տողեր, որոշ տեղերում գուցե վանկերը չեն համապատասխանում, բայց ստեղծագործելուց առաջնայինը միտքն է , որ ուզում եմ հասցնել ձեզ, ու թեկուզ թող մի տեղ տողը ջարդվի, բայց հասնի ձեզ այն ինչ ուզում եմ............ Կարծում եմ համամիտ եք
Ոչինչ չի մնա..........
Ինձնից ոչինչ քեզ չի մնա,
ինչպես չմնաց քեզանից ոչինչ,
Խելագար սերը ճամփին կմնա,
Այն չի հասնի քեզ, ու ոչ էլ ինձ. . . .
Քաղցր հուշերը հեգնանք կդառնան,
Վախենամ նրանք ծեծված են այնքան
Բոլոր հույսերը հուսահատ եղած,
Վիրավորի պես լուռ կհեռանան. . . .
Այս ամենից մեզ մի բան կմնա,
Այն, որ իրարից ոչինչ չմնաց. . . .
Էջանիշներ