© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Ահավոր հպարտ եմ, որ ՀԱրԱԶԱՏՍ ԵՍ...
Տի՛կ, կարող ա դու չգիտես, դե բայց գիտես, որ ես չեմ սիրում այդ մասին ասել, բայց դե ես քեզ ահավոր շատ եմ սիրում...դու ԼԻՔԸ ՏԱՂԱՆԴԱՎՈր ՈՒ խՈրԸ ՈՒ փԱխԱծ ՈՒ ՈՒրԻշ ԴԵՄՔ ԵՍ![]()
Տիկ...կարոտել եմ քեզ![]()
Ես էլ քեզ եմ կարոտել Լիլ ջան............................
Մերսի Ծով, դու գիտես ով ես իմ համար........................
. . . . Որ չէի նկատել. . . .
Իմ սերը վաղուց էլ հասցե չունի,
Այն թափառական նկարչի նման,
Ու նկարներս Էլ գույներ չունեն,
Նկարչի անգույն ներկայի նման:
Նրա անցյալը պատկերներ չունի,
Իմ թաց ու պարապ կտավի նման,
Եվ այս կտավն էլ ապագա չունի,
Թափվող ամեն մի կաթիլի նման:
Ու այն աղջկա պատուհանի մոտ
Կանգնել եմ հիմա ես խենթի նման,
Եվ վայրկյանները մի կերպ շուռ տալով,
Կտավը ձեռքիս սպասում եմ նրան:
Պատուհանի մեջ իմ պատկերն է լոկ,
Ում անվանում էի մի թափառական,
Ում ես սկսել էի նկատել այն քան,
Որ չէի էլ տեսել կողքի աղջկան. . . .
Եվ սև գույնի մեջ մի լավ թաթախված,
Ու լուռ մտածող վրձնի սայրի պես,
Սուր էին ու թախծոտ աչքերն աղջկա,
Որ վաղուց այնտեղ կանգնած էր ինձ պես. . . .
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
*e}|{uka* (25.01.2009), Moon (29.01.2009), murmushka (24.01.2009), My World My Space (13.01.2010), Nadine (29.01.2009), Ohanyan (09.10.2010), Sambitbaba (13.02.2011), Երկնային (25.01.2009), Երվանդ (24.01.2009), Ծով (24.01.2009), Կաթիլ (05.11.2009), ԿԳԴ (24.01.2009), Հենո (29.01.2009), Շինարար (10.09.2009), Սլիմ (06.11.2009), Փոքրիկ (30.06.2009), Քամի (25.01.2009)
Զգում եմ, որ գրելու ձիրք ունես ու կարող ես հասնել լուրջ բարձունքների, բայց ասեմ, որ կրթված լինելուց ու բանաստեղծելու կարողությունից էլ ավելի կարևոր եմ համարում բանաստեղծի` բանաստեղծավայել ապրելու ընդունակությունը: Երբ ոչ թե տրամադրվում ես տողեր ստեղծել, այլ տողերն իրենք են քեզ ստիպում տրամադրվել, երբ դրանք լցնում են հոգիդ մինչև պռունկները... Երբ դրանց գոյության դեմ պայքարել անհնար է, անհնար է սաստել ծնունդները: Երբ զգում ես քեզ բանաստեղծ, այլ ոչ թե ձգտում բանաստեղծ լինել, առավոտյան բարևն էլ ես հանգավորում... Սկսում ես ոչ միայն սիրո, գեղեցիկի մասին գրել, այլ ամեն ինչի, ինչ տեսնում ես, զգում, պատկերացնում ու հորինում: Ես զգում եմ, որ դու ընդունակ ես ավելիին:
Sambitbaba (13.02.2011)
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Narinfinity (29.01.2009)
<<Ռոմանտիզմ…>>
.Մարդը տանջվում է սկսած այն պահից, երբ իր մեջ սկսվում է Արժանապատվության, Հպարտության և Ինքնագնահատականի բևեռների ձևավորումը: Եվ գրեթե միշտ այս պրոցեսի համար պահանջվում է մեկ ուրիշը՝ որպես կանոն հակառակ սեռից: Ընդ որում սովորաբար վերջինս նույնպես գտնվում է նույն պրոցեսում :
.Հաճախ այս պրոցեսը չի ավարտվում այն անձով վորով սկսվել էր, այսինքն այն կիսատ է մնում մեկի հետ և շարունակվում մեկ ուրիշով: Սակայն վերջին փուլում բոլորը խաչվում են, և պրոցեսը կրողը այլևս չի զգում կիսատություն և նրան թվում է , թե ամեն ինչ իրենց տեղերն ընկան:
.Ամենամեծ սխալը այն է, որ այդ ողջ պրոցեսի ընթացքում պրոցեսը կրողը, պրոցեսին աջակցողին/հակառակ սեռից/ անվանում է սիրած էակ, իսկ բուն պրոցեսը՝ սեր: Սա կարող է ունենակ ողբեևգական ելք՝ ամուսնություն:
.Այն ունի համատարած բնույթ և հիմնականում սկսվում և ավարըվում է 15-25 տարեկան հասակային ինտերվալում/այս պնդումը թույլ է տալիս բացառություններ/:
.Պայքարել սրա դեմ անիմաստ է և նաև հիմարություն, քանի որ այն պարզապես անհրաժեշտություն է, ինչպես ձեռքը կամ գլուխը:
.Սակայն կարելի է նուրբ հեգեբանական միջամտությամբ արագացնել պրոցեսը, կամ նվազեցնել այդ պրոցեսի բացասական հետևանքները:
.Եվ վերջապես՝ իրական Սեր ասվածը, մարդը կարող է ապրել միայն այս պրոցեսը մարսելուց հետո: Մեծ է հավանականությունը , որ սերը կծագի հենց պրոցեսին մասնակից եղած որևէ մեկի նկատմամբ:
..........................................................................................................................................
Ցավալին այն է, որ էդ անիմաստ պրոցեսից ավելի իմաստուն ու հաճելի բան ինքս դեռ չեմ ճաշակել…
..........................................................................................................................................
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Ambrosine (07.03.2009), Nadine (18.05.2009), Narinfinity (17.03.2009), Sambitbaba (13.02.2011), Tig (07.03.2009), Ծով (25.05.2009)
2007 - 2009 թթ.
Հուսով եմ դեռ կշարունակվի, բոլորն էլ դուրս շատ եկան:
Մեկը մյուսից գեղեցիկ էր շարադրված:![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Taurel. . . . (10.02.2011)
.....Քեզ կհիշեմ.....
Ես չգնացի, որովհետև սիրտս քեզ մոտ էր մնացել. . . Չէ, չէի մոռացել, պարզապես վերցնել չկարողացա... Բայց հիմա տեսնում եմ , որ այն քեզ մոտ էլ չէ.... գուցե՞ ընկել է քո պայուսակից, դե ու նրան այնտեղ էիր պահում. . . . Չնայաց չեմ կարծում թե այդքան անփույթ ես, նա քեզ համար սև օրվա հացի պես մի բան էր… Լսի՛ր, գուցե դու նրան կերել ես հը՞ն. . . . Հա ի՞նչ կա որ, հոգնել ես նրա պատեպատ զարկվելուց ու կերել ես.... Չէ՛, այդքան անսիրտ չես: Ամենայն հավանականությամբ նա քեզնից փախել է... իր տիրոջ նման... Հա , հաստատ փախել է... Վախկոտի նման...... Փաստորեն ես և սիրտս քեզ հետ այլևս կապ չունենք......... մնում է գտնենք իրար....
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Լավն էր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Taurel. . . . (10.02.2011)
Բանաստեղծություններդ կարդալուց էնքան մեծ բավականություն ստացա, որ չեմ ուզում մի որոշ ժամանկ էլ ոչինչ կարդալ, որ էս զգացողությունը, համը չանհետանա: Շա՜տ լավ ես գրում:
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Taurel. . . . (10.02.2011)
թեթեվ......
. . . .Քեզ կհիշեմ. . .
Ես կհիշեմ, քեզ կհիշեմ,
Ու կգրկեմ հուշերը իմ,
Ես կթողնեմ, քեզ կթողնեմ,
Տանել քեզ հետ իմ խենթ հոգին:
Դու կսիրես, ու՞մ կսիրես. . .
Այն երկրորդի՞ն, թէ՞ երրորդին,
Միևնույնն է դու կհիշես,
Դու կհիշես իմ ղենթ հոգին. . . .
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Ambrosine (14.01.2010), My World My Space (13.01.2010), Nadine (13.01.2010), Ohanyan (09.10.2010), Sambitbaba (13.02.2011), Դեկադա (13.01.2010), Կաթիլ (13.01.2010), Սերխիո (13.01.2010), Փոքրիկ (13.01.2010), Ֆոտոն (13.01.2010)
Փորձիր Ֆոտոն ջան...... քեզ եմ նվիրում......
հիմա ծանր.......
Սիրային Բաբելոն. . .
Դու չիմացար սակայն երբեք,
Իմ ուզածը, որ էլ այն չէր. . .
Ու փորձեցիր գուցե էլ ոչ,
Աչքերիս մեջ լույս կաթեցնել:
Բայց դե գիտես, որ մինչև քեզ,
Գահը սրտիս չէին բարձրացել,
Ու չնայած ափսոս արդեն. . .
Ինչ որ հուշեր քեզ կհիշեն. . . .
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Շատ գեղեցիկ ես գրում, խոսքերը պարզապես աոելորդ են, միայն կասեմ այն որ ես սկսել եմ ստեղծագործել քո բանաստեղծություններից ոգեշնչված![]()
Ոչ մի մարդ մեր կյանք պատահական չի մտնում. շնորհակալ եմ բոլորիդ և' լավի, և' վատի համար...♥
Taurel. . . . (10.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ