Սիրո մեղեդի

Աշնան գիշեր, թաքուն ափսոսանք,
Խորը աշուն, ձմռան հառաչանք,
Ցուրտ է արդեն, մեռած երազանք,
Լուռ է շուրջը, ուշացման սփոփանք. . .

Ու քայլում է այդ լռության գերին. . .
Դատարկ փողոցների անկյուններով,
Հոգին լցված սիրո լացից ծնված երգով
Ու չորացած արցունքների աղը դեմքին. . .

ԵՎ խոր ցավերից թրջված աչքերով,
Այդ մառախլապատ, գորշ մթության մեջ,
Նա պատասխան է փնտրում հարցերի,
Որոնք վաղուց են իմաստազրկվել. . .

Ու պատուհանից մշուշն ընդգծող,
Այն խորհրդավոր, թախծոտ լույսի մեջ,
Տեսնում է իրեն թափանցիկ, մարող,
ԵՎ արագացնում քայլերը իր խեղճ. . .

ՈՒ նորից խավար վերադառնալով,
Կարծես ուրախ է, նույնիսկ երջանիկ,
Սեփական ստվերից նա խուսափելով,
Միտք ունի փախչել իր իսկ մտքերից. . .

ՈՒ հանկարծ ամենը ջնջվեց նրանից,
ԵՎ մի մեղեդի թափվեց աչքերից. . .
Խելագարի պես նա տուն մտնելով,
Հայացքով կառչեց հին դաշնամուրից. . .

Քնքուշ մի հնչյուն, թեթև մի թռչուն,
Գալարվեց ձեռքում խենթ սիրահարի,
Փաթաթվեց նրա երկար մատներին,
Կամացուկ սահեց ստեղնաշարերին,
Մի սուր ճիչ հանեց, հետո կոտրվեց,
ՈՒ թափվեց կրկին. . .
Համբուրեց մեղմիկ նրա մատները,
Գլորվեց ընկավ ալիքի թևին. . .
Մեկ խոսեց հանդարտ, մեկ զարնվեց ափին. . .

Ու լռությունը զարմացավ մի պահ. . .