Ապրես, լավ ես գրել:Ես հաճույքով եմ կարդում քո գրածները, նույնիսկ դրանք դարձրել եմ իմ սեփականությունը, իմ մոտ գրի եմ առել: Ես հաճույքով եմ կարդում այն սեղծագործությունները, որոնք ոչ թե պարզապես ճանաչված գրողի գործեր են, այլ նրանք, որոնց մեջ կա հույզ, զգացմունք, մի խոսքով, ասելիք… Քո ստեղծագործություններում մի քիչ թախիծն է իշխում, բայց ես դա չեմ համարում լալկանություն: Սա այն զգացումն է, որ բնորոշ է քո տարիքի յուրաքանչյուր անհատի:Դու կարողացել ես գեղեցիկ ձևով դրանք դուրս հանել քո հոգու խորքից ու մատուցել մեզ: Ամենակրևորը,որ դու ոչ թե մոլորված, դեգերումների մեջ խարխափող ես, այլ դրա լուծումը գտած անձ: Դրա վկայությունը այս բանաստեղծությունը, որը մեջ եմ բերում:

Թողեք ապրեմ

Կամ թողեք ապրեմ, կամ իմ տեղն ապրեք,
Թող որ ինքնուրույն իմ կյանքը վարեմ,
Կամ ինձ ազատեք, կամ հավերժ կապեք,
Թող որ երբեմն նաև սխալվեմ. . . .
ԵՎ գուցե սխալից դասեր չքաղեմ,
Բայց դուք ձեր ճիշտը բուկս մի’ խցկեք,
Մի՞ թե չեք տեսնում, որ խեղդում է ինձ,
Դուք իմ փոխարեն ոտքի մի’ կանգնեք,
Այդ ձեր ճանաչած մեծերի առաջ,
Ու իմ փոխարեն երբեք մի չոքեք,
Նույն ձեր հորինած կուռքերի առաջ,
Թողեք, որ ինքս մեծեր ճանաչեմ,
Թող որ ինքնուրուն կուռքեր հորինեմ:
Դուք ինձ մի’ ասեք ում դեմքին ժպտամ,
Գուցե նրա մեջ ինձ դուշման գտնեմ,
Ու մի պարտադրեք, թե ում անտեսեմ,
Գուցե քշվածում հարազատ գտնեմ. . . .
Որը ինձ ոչինչ չի պարտադրելու,
Կամ իմ տեղն ապրեք, կամ թողեք ապրեմ,
Որ այս աշխարհում ես իմը թողնեմ. . . .


Ես սա ավելի շատ եմ հավանել, քանի որ քո խոսքերում կա վճռականություն, կա ես-ի արժեվորում: Դու գտել ես քո ես-ը: Ապրես, շարունակիր…

Հ.Գ. Սա ոչ միայն քեզ,այլ բոլոր ստեղծագործողներին. Ես իմ կարծիքը ուշ եմ գրում, ոչ թե նրա համար, որ չեմ կարդում, չէ, սա իմ ամենասիրած բաժինն է, այլ պարզապես ցանկանում եմ ավելի լավ ծանոթանալ, հասկանալ ձեզ`ձեր ստեղծագործություններով, նոր արտահայտել իմ կարծիքը: Ես պարզապես հպարտ եմ, որ նման երիտասարդություն ունենք: Հետո էլ ասում են, հպարտ ե՞ս, ու հայ ես: Էն էլ ո՜նց եմ հպարտ…