Ինչպես միշտ բառեր չեմ գտնում գնահատելու հիանալի մտքերդ,
Ամեն տեղ, ուր միտք ես գրել, տեսնում եմ քո աշխարհը և այն ինձ հարազատ է շատ,
Կարդում եմ բանաստեղծություններդ ու թվում է, թե հայտնվում եմ ինձ այնքան ծանոթ զրույցի արահետին, որով բազմաթիվ անգամներ քայլել եմ երկար ու վերև նայել, տեսել եմ ու պատկերներով զգացել այն էությունը, որն այդքան գնահատանքով ու նվիրական, ներկայացրել ես Քո իսկ ստեղծած աշխարհում ... լուսավոր աշխարհում

Էջանիշներ