© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Շատ ուրախ եմ, որ "Հոգեբան"-ում գրեցիր` ստիպելով քեզ վրա ուշադրություն դարձնել և կարդալ քո էջը: Որոշ էջերում շոկահարվելուց հետո վախվխելով եմ շրջում "Ստեղծագործողի անկյունում":
Քո գրածները կարդացի սկզբից մինչև վերջ եւ կարող եմ հաստատ ասել, որ ժամանակս զուր չանցավ: Ապրես: Շատ հաստատ ձեռք ունես, տողերդ ոնց որ մետաղակուռ լինեն, հեղհեղուկություն ու ավելորդ ինքնակեղեքում չկա:
Այդպես էլ շարունակիր![]()
Սիրուն ես արտահայտվում.......... Շնորհակալ եմ:
Փորձեմ շարունակել
. . . .Ո՛չ իրար. . .
Ես չեմ հոգնել քեզանից,
Դու ինձանից՝ չգիտեմ. . .
Չեմ էլ խորհել այդ մասին,
Որ պատասխան չգտնեմ:
Թե ի՞նչ եմ զգում, չգիտեմ,
Բայց սեր չկա, երևի. . .
Մի բան փոխվեց ոչնչից,
Ու վերածվեց ոչնչի. . .
Նուրբ մեղեդու կաթիլներ,
Թաց, խելագար մի գիշեր,
Ու շվարած մեր այգին,
Դատարկ մնաց էս գիշեր:
Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց չեր եկել մեր սերը,
Ու մեր այգին դատարկ էր,
Եվ անզոր են հույսերը:
Քանզի իրար գրկելով՝
Նախկիններին էինք հիշել,
Որ թաղել էինք իրար մեջ,
Ու որ ելան էս գիշեր. . .
Ես եկել էի, ու դու էլ. . .
Բայց մտքերով հեռու էինք,
Շվարել էր մեր այգին,
Մենք եկել էինք, բայց ու՞ր էինք. . . .
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Կաթիլ (05.11.2009)
Փաստորեն, լավ էլ գրում ես
Շնորհավորում եմ ժողովածուի լույս տեսնելու կապակցությամբ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շատ լավ ես գրում, ապրես։
Ես չէի էլ կասկածում, որ ֆիզիկները տաղանդավոր են, մեկը մեկից ունիկալ։)
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Չգիտեմ, թե սա ինչ է...........
Ես սիրում եմ կյանքը, բայց մոռացել էի այդ մասին. . . .
Ամեն օր արևը մեր բոլորի համար է ծագում, և կյանքի խալիները մեր ոտքերի տակ են, պարզապես մենք մեր ոտքերի տակ նայելու սովորություն չունենք. . . Ամեն անգամ ինքներս մեզնից տագնապահար փաղչելիս, ու անհամբեր ապագայի բարիքին վազելիս , մոռանում ենք ներկայի բերկրանքն ու այծյամի պես ետ-ետ թռչում, ջարդված թևով ու մեռած հույսերով թաղում ենք քիչ առաջվա խանդավառությունն ու ճարահատված նետվում դեպի անորոշը, որն այնքան էլ մերը չէ, ամենեվին մերը չէ, ախր հենց անորոշում է կյանքն ավարտվում ու սկսվում դատարկությունը: հենց անորոշում ենք մենք քարանում` մնալով օդում կախված, անշունչ ու անհոգի: Ու սիրահարվելու աստիճան խխճում ինքներս մեզ: Եվ հիմարի պես ուրախանում , երբ սիրահարվում են մեր աչքերին , որոնցում քարացել է անցյալը: ինքներս մեզ մեղադրում ենք , թե ապրում ենք անցյալով` չհասկանալով որ անցյալով ապրելն անհնար է, իչպես չապրելն է անհնար: Երբ այս վերջին երկու բառերը գրում էի , Երևանում մի փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցավ, չգիտեմ , թե ով ու ինչ էր ուզում ինձ ասել, թեև ենթադրում եմ, բայց ես շարունակելու եմ խոսքս:
Չապրելն անհնար է , ինչպես անհնար է ամեն անհնարինը…Չգիտեմ, թե «Կյանք» կոչվածը ո՞վ է տվել մեզ, բյաց գիտեմ որ տվածը ետ չեն վերցնում, այն արդեն մերն է ու կախված է մեր կամքից: Մենք ենք որոշում ինչքանը օգտագործենք այստեղ, ու ինչքանի գնով նոր աշխարհի տոմս գնենք….Կյանքը թամբելու փոխարեն, թույլ ենք տալիս, որ այն մեզ տնօրինի……Հասարակ մարդկային փոխհարաբերությունները ավիրելով, դարձնում ենք անմարս, հակառակվում այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, անվերջ խռովում ինքներս մեզնից ու զգում կիսատ, կոտրված…….Մանկան նման հավատում այն ամենին ինչ դուր է գալիս մեզ, մտածում այն ինչ հարմար է ու անիծում իրականությանը, որ նորից խաբեց…….Խելքահան անող չստացված հարաբերությունները ծամելով մնում ենք շիվարած, իսկ տարիները թռչում են ճայերի նման……..
Մեր երևակայության գլուխգործոցը, ամենակատարյալը , որ կարողացել ենք ստեղծել, մեզ համար, դա սերն է , որի համար նույնիսկ պարգևատրվել ենք տանջանքով, ու վաճառել դրախտը… Բայց ինչպես ժամանակն ենք գնահատում ամենից թանկը ու խնայում ամենից քիչը , այնպես էլ սիրո համար վճարելով ամենից շատ , օգտագործում ենք ամենից քիչ: Այն ինչ հենց սերը պետք է լիներ այն բոլոր տեղերում ուր այժմ , անորոշությունն է ու տառապանքը………..Մեր ինչով ասես լցված գլխում հարգանքին ել արդեն մի փոքր անկյուն է մնացել` ցուրտ ու խավար, բայց չէ որ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների բանալին հենց այն մոռացվաց ու մի անկյուն նետված հարգանքն է` վաղուց արդեն մեռաց արժանապատվության եղբայրը………….
Շարունակելի......
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Տիկ էս ինչ գրել ես դու գրում, բանաստեղծություններդ վերջն են
![]()
բա արձակ երբվանից սկսեցիր?
սկիզբը լավն ա![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սպասենք շարունակությանը: Վաղուց չենք տեսնվել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինչպես միշտ բառեր չեմ գտնում գնահատելու հիանալի մտքերդ,
Ամեն տեղ, ուր միտք ես գրել, տեսնում եմ քո աշխարհը և այն ինձ հարազատ է շատ,
Կարդում եմ բանաստեղծություններդ ու թվում է, թե հայտնվում եմ ինձ այնքան ծանոթ զրույցի արահետին, որով բազմաթիվ անգամներ քայլել եմ երկար ու վերև նայել, տեսել եմ ու պատկերներով զգացել այն էությունը, որն այդքան գնահատանքով ու նվիրական, ներկայացրել ես Քո իսկ ստեղծած աշխարհում ... լուսավոր աշխարհում![]()
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 06.11.2008, 11:05:
Վերջին խմբագրող՝ Taurel. . . .: 06.11.2008, 22:55: Պատճառ: Գրառման ավելացում
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ