Շնորհակալ եմ Angelina ջան....................... էս մեկը գնահատիր..................................
Երբ նորից. . . .
Երբ նորից կլինի աշուն,
Դու տխուր կքայլես փողոցով,
Երբ կիջնի ալեկոծ իրիկուն,
Կամացուկ ես կանցնեմ քո մտքով:
Երբ հասնես թևաթափ մեր այգուն ,
Թևածի մի տագնապ քո հոգում,
Այդ նորից ես եմ քեզ երազում ,
Իմ անքուն ու տխուր գիշերում:
Կկանգնես քեզ ծանոթ ծառի տակ,
Կտխրես, կխորհես անցածից,
Ու հանկարծ քեզ կզգաս դու մենակ,
Քեզ ծանոթ , հարազատ ծառի տակ:
Կանձրևեն տերևները ծառից,
Կգրկեն քո մարմինը քամոտ,
Դու թաքուն կհիշես նորից ինձ,
Կուզենաս նորից գալ դու ինձ մոտ:
Ու հանկարծ քո սրտի խորքերից ,
Կլսես իմ ձայնը ծանոթ . . . .
Ախ ինչու՞ հեռացանք իրարից. . . .
Կփակվեն քո աչքերն արցունքոտ. . . .
Էջանիշներ