Մեր բառերի և անձնանունների մեծ մասի ստուգաբանությունը և ծագումնաբանությունը, միտումնավոր ասեմ, թե միամտաբար, խեղաթյուրված են։ Չգիտեմ, ավելի շատ ցավեմ, թե ծիծաղեմ, որ Արարատ անունը «հայերենով չի ստուգաբանվում»։ Պատկերացնում եք, մեր Սուրբ սարի անունը հայերենով չի ստուգաբանվում։ Եթե հարակից լեզուների մի բառի հետ հեռավոր իսկ նմանություն լիներ կամ ծագումնաբանական մի թեթև սքողված կապ, անպայման կստուգաբանվեր, ինչպես ասենք «Բագրատ»–ի պարագայում։ Ով է ասել, որ Բագրատը պարսկերեն է։ Գոնե ասեին, որ Բագրատ անունը ծագում է ընդհանուր հնդեվրոպական նախալեզվից և պահպանվել է բազմաթիվ լեզուներում, այդ թվում՝ հայերենում, օրինակ՝ «Բագարան», «Բագին» բառերով։ Երևի ռուսներն էլ են աստված (бог) բառը (ու երևի թե երևույթը) վերցրել պարսիկներից։ Անհեթեթություն է։ Անհեթեութոյւն է նաև այն, որ մենք մինչև հիմա Արարատ–ը չենք կարողանում ընկալել, որպես մեր կողմից հազարամյակներ առաջ պաշտված Ար աստծո սուրբ սար՝ Ար–Ար–ատ ասելով հասկանալ Ար աստծո գտնվելու, ապրելու տեղ։ Ու սրա նման հարյուրավոր ու հազարավոր բառեր ու անվանումներ։
Ասածս ուղղված չէ գրառումների հեղինակներին, այլ բոլորիս ու բոլոր առումներով։
Էջանիշներ