Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Թեմայի առաջին գրառման հղումը իմ անվան մասին՝

Նախ պարսկերեն չի, հին պարսկերեն է, հետո «ara» չի «arša» է (հմմ. «rkša» /սանս./, «αρχτος» /հուն./, «ursus» /լատ./): Ենթադրյալ «արջուկն» էլ հռոմեական Ursula-ին է նույնական (ինչը, բնականաբար, կանացի անուն է): Նման մեկնությունը լայն տարածում ունի: Բոլորն էլ Աճառյանի «Հայոց ազգանունների բառարան» 5-ահատորյակից են մեջբերում: Բայց ոչ ոք չի նշում, որ նույն Աճառյանն ավելի հավանական է համարում «arša» («արու, տղամարդ») բառից ծագելու հնարավորությունը՝ էս տեսակետից համապատասխանեցնելով Արսեն անվանը: Պարթևների մոտ «Արշակ» անունը գործածվում է իբրև մակդիր ամեն մի թագավորի անվանը կից (Արշակ Ա, Արշակ Բ, ... Արշակ Ծ): Հայկական հին մատենագրության մեջ (մինչև 11-րդ դարը, երբ անունը ժամանակավորապես դուրս է գալիս գործածությունից) այլ անձերի վերաբերմամբ գրեթե չի գործածվում («կարծես զգալիս լինեին, թե այս բառը միայն թագավորի կհամարի» Ստ. Մալխասյան):
Գրածդ ու ունեցածս ինֆորմացիան համադրելով կարող եմ ասել, որ Արշակ անձնանունը միանշանակ հնդևրոպական ձագում ունի: Ի դեպ "արշա" - արջ տարբերակն, իմ կարծիքով ավելի հավանական է: Բանը նրանումն է, որ հնում կենդանիների թագավոր էր համարվում ոչ թե առյուծը, այլ արջը, մասնավորապես դա դրսևորվում է եվրոպական ցեղերի մոտ, կելտերի, գերմանական ցեղերի, ինչպես նաև վաղ պարթևների մոտ (այս առումով տեղեկություններն ու նյութերն այնքան սուղ են, որ սա ընդամենը ենթադրություն կարելի է համարել): Ու պատահական չէ, որ "արջ" նշանակությամբ անձնանուններ ունեն գրեթե բոլոր հնդևրոպական ազգերը: Մի քանի տարբերակներ արդեն նշել ես, մեկն էլ ես նշեմ` սկանդինավյան Օռսո: Ի դեպ լատիներենը որքան հիշում եմ համաստեղություններից Ursa տարբերակն էլ ունի: Արջի հետ են կապում, ինչպես արդեն նշել ես Արսեն անձնանունը (բնավ պատահական չի ս-շ հնչյունափոխությունը "սովորական" բան է), նաև Արթուր անձնանունը (համարելով այն հունական "արջ"-ի հռոմեա-բիտացված տարբերակը):
Դատելով որոշ լեզվական զարգացումներից ու հայոց լեզվում առկա բառերից միանգամայն հնարավոր է տրամաբանել, որ "արջ" հայերենում նշանակել է ուղղակի մեծ, խոշոր: Սրան համադրելով աճառյանական տարբերակը, հնարավոր եմ համարում, որ այս ձևով (որպես մեծ, խոշոր) տարբերակով սկսել է գործածվել, քանի որ հզորությունն ու մեծությունը տղամարդկային կարևոր հատկանիշներից էին հին աշխարհում: Ուստի պատահական չի, որ թագավորներին Արշակ են կոչել` մեծ, հզոր: Այս հանգամանքի օգտին է խոսում նաև արիական ազգերի մոտ պահպանված ռազմա-դասակարգային աստիճանավորման մեջ արջի մորթի կրելու իրավունք ստանալը կամ արջի մորթին որպես պարգև ստանալը: Արջի մորթի կրող ռազմիկը-պաշտոնյան, բավականին բարձր դիրք էր զբաղեցնում: հետաքրքիր է, որ այդ երևույթը իր արտահայտումն է գտել նաև ամերիկյան մայրցամաքի հնդկացիների մոտ:
Ի դեպ արջի "թագավորությունը" անկում ապրեց միջնադարյան քրիստոնյա Եվրոպայի պատկերացումների հետևանքով: Արջը սկսեց համարվել չարի մարմնացում ու սատնայական կենդանի: Ի դեպ հավանական է, որ հենց նույն պատճառով էլ հայկական միջնադարյան մատենագրության մեջ չի հիշատակվում` որպես չար արարած կամ չար ոգի: Հատկանշական է, որ առակագրության, հեքիաթագրության մեջ էլ հիմնականում հանդես է գալիս որպես բացասական կերպար:

Այ այսպես «arša»-տղամարդը դարձավ մեծ, հզոր, թագավոր` Արշակ