Իմ կարծիքով նորմալ երկրներում նման ցնցումներից հետո, վարչապետը, գյուղնախարարը և տնտեսական բլոկի հաստավիզ մինիստրները պետք է կանչվեյին նախագահի մոտ`պարզելու ինչ է կատարվում: Բացատրություններ չստանալու պարագայում, վերը նշված գոնե նախարարները պետք է հրաժարական տան: Ինչ վերաբերում է բուն խնդրին ասեմ, որ այստեղ պետական միջամտության աննախադեպ մեծ անհրաժեշտություն կա: Նույնիսկ գնի ֆիքսում, կամ գնի մաքսիմալ մակարդակի սահմաններ պետք է դրվի: Ինչպես բոլորս տեսնում ենք շուկան չի կարողանում անտեսանելի ձեռքը արդյունավետ օգտագործել, քանզի խախտված են այն հիմնական համաչափությունները, որ պետք է ապահովեն այդ անտեսանելի ձեռքրի բնականոն, առողջ աշխատանքը:
Էջանիշներ