User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Գյուղատնտեսական մթերքների գնային տատանումները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գյուղատնտեսական մթերքների գնային տատանումները

    Խնդիրը բավականին լուրջ է: Արդեն որ ամառն է, այս շուկայում, մասնավորապես միրգ-բանջարեղենային մասով, տեղի են ունենում գնային ցնցումներ, մասնավորապես գների տատանումներ ավելի շատ բարձրացման ուղղությամբ: Բարձրացումից հետո գները որոշակի գյուղմթերքների համար ինչ-որ ժամանակ վերադառնում է սկզբնական վիճակին, իսկ մեծ մասինը մնում է նույն բարձր մակարդակի վրա ողջ բերքի սեզոնի ընթացքում: Սա իհարկե խփում է բոլորին, հատկապես շարքային սպառողներին, որոնց աշատավարձը հազիվ թե բավականացնի գոնե ամառային և աշնանային ամիսներին բավարարել իրենց պահանջը բերքի նկատմամբ: Մի խոսսքով այստեղ ինչ-որ բան շեղված է շուկայական տնտեսության նորմերից: Ինչպես է շեղված.
    1.նախ գների այսքան կտրուկ տատանումները, օրինակ մեկ շաբաթ առաջ պոմիդորը արժեր ասենք 160 դրամ, իսկ կոնկրետ այսօր արդեն 450-500: Փաստորեն գնային շոկ, այն էլ ոչ թե չնչին այլ մի 3 անգամով:
    2.Գների ձևավորման ոչ թափանցիկ վիճակը: Օրինակ պարզ չէ էդ ով է սահմանում 160 դրամը, հիմա կասեք շուկան, իսկ ես կասեմ ոչ, այստեղ շուկայական գին գոյություն չունի
    3.տնտեսական սուբյեկտներին պետության կողմից ուղղարկվող ազդանշանները, մասնավորապես այն որ հայտարրում էին թե այս տարի բերք քիչա լինելու, փաստորեն սահմանափակ ապրանքը կստանան նա ով շատ վճարի: Սակայն չենք հասկանում ինչու յուրաքանչյուր ամառ նույն սցենարը կրկնվում է, անկախ այն բանից թե եղանակը ինչպիսին է եղել:
    4.Ոչ նորմալ գնագոյացմանը պետության միջամտության պակասը, ինչ է անում պետությունը նախքան բերքը ստանալը և բերքը ստանալուց հետո:
    Վերը նշված խնիրները դեռ ամենաերևացողներն են, սակայն որքան չերևացող խնդիրներ կան......:
    Հատկապես կցանկանայի անդրադարձ կատարեյի գնի ձևավորմանը: Ըստ երևույթին գների բարձրացման մեղքը կարող է ընկնել վերավաճառողների վրա: Տեսեք գյուղացի-գնորդ-գնորդ-գոնրդ........................ու սենց շարունակ, եթե ասենք այս շարքը բաղկացած լինի 20 վերավաճառողներից, որոնք ապրանքի գնի մեջ մտնում են ասենք 30 դրամով , ապա ապրանքը հասնելով վերջնական սպառողին դառնում է 600 դրամ, ինչ է դուրս գալիս, որ պետական քաղաքականությունը այս ոլորտում հավասարեցված է զրոյի, սա խուլիգանության նման բան է: Հաջորդ խնդիրը գեր մոնոպոլացումը, ասենք նույն Արտֆուդը գյուղացիներից գնելով բերքը հարմար գներով, փաստորեն շուկայից վերցնում է բերքի այն քանակը, որը կգնար սպառման, դրանով իսկ ստեղծելով արհեստական առաջարկի պակասուրդ,որը հենց պատճառ կարող է հանդիսանալ ոչ նորմալ մրցակցության և գների: Այնուհետև էս մեր Արտֆուդը այդ զակատ արած բերքը վաճառում է մեզ վրա մի քանի անգամ շատ ավելի բարձր գներով: Հարց արդյոք սա ևս մեկ խուլիգանություն չէ:Մի խոսքով հետաքրքիր կլինի իմանալ ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ և խնդրի լուծման ինչպիսի ուղիներ են անհրաժեշտ?

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •