User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Երևանը ադրբեջանական քաղա՞ք

  1. #1
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանը ադրբեջանակա՞ն քաղաք

    Բաքվի ղեկավարության ճնշման ներքո Ադրբեջանի հասարակությունը պնդում է, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է իրենց:

    Էստոնիայի մայրաքաղաք Թալինում այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.

    «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո` հաջորդ օրը, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թ. որոշում է ընդունել Հայաստանին հանձնել Իրևանը` որպես երկրի մայրաքաղաք»:

    Նման հայտարարություններ Ալիևը վերջին տարիներին բազմիցս է արել:

    Ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների համաժողովներից մեկի ժամանակ Ալիևը հայտարարել է.

    «1918 թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետություն, որին որպես մայրաքաղաք զիջել են Իրևանը` Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:

    Մեջբերում նրա մեկ այլ ելույթից. «1918 թ., երբ կազմավորվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, այն նվիրեց Իրևան քաղաքը Հայաստանին: Իրևանի խանությունը բնիկ ադրբեջանական հող է: Ուզում եմ կրկնել. հայերն այս տարածաշրջան են եկել որպես հյուր…»:

    2008 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվեց Բաքվի պողոտաներից մեկը Իրևանով անվանափոխելու մասին հարցը:

    «Իրևանը Ադրբեջանի հնագույն քաղաքներից է: Ու նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրևան ադրբեջանական հին քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանի նիստերից մեկում հայտարարեց իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Մուսա Գուլիևը:

    Հարկ է նշել, որ Երևանի նկատմամբ հավակնությունների գործընթացը մեկնարկել է դեռևս նախկին նախագահ և ներկայիս նախագահի հոր`Հեյդար Ալիևի օրոք, որն Ադրբեջանի ազգային հերոս է: (Հեյդար Ալիևը մահացել է 2003 թ. վերջին` նախագահությունը ժառանգելով Ալիև կրտսերին

    Օրինակ` 1999 թ. փետրվարի 2-ին «Բակինսկի ռաբոչի» թերթը հրապարակեց պատմաբաններին ուղղված կոչ. «Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հետևողականորեն կապացուցեն այն հողերի պատկանելությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը: Մենք պետք է դա անենք: Մենք պետք է բացենք ապագա սերունդների ճանապարհը»:

    Եվ այդուհանդերձ, հենց այս տարի սկսվեց «Երևանի յուրացման» նոր փուլը:

    Եթե նախորդ տարիներին այս թեզիսը կողմնորոշված էր ներքին սպառողի համար, ապա 2010-ի գարնանից այն արդեն «արտահանվում» է:

    Դրա վկայությունը դարձան Իլհամ Ալիևի Ելույթը Տալլինում և Ադրբեջանում «Իրևանի խանություն» գրքի շնորհանդեսը:

    Իշխող «Ենի Ադրբջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը գրքի շնորհանդեսին ժամանակ ընդգծեց, որ այն «պատշաճ կերպով ապացուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Իլիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, ադրբեջանական տարածք է, և պատասխանն է նրա կոչին` չմոռանալ ժամանակավորապես կորցրած ադրբեջանական տարածքների մասին»:

    Ահա նման պայմաններում է տեղի ունենում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Աղդբեջանի նախագահների նոր հանդիպումը:

    Հարկ է խիստ կանխակալ դիրքորոշում ունենալ` ակնհայտը չնկատելու համար. ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանում հայոց ներկայության վերացման հին նախագծի իրականացման սոսկ նոր փուլն է:

    Ու նոր փուլի նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Երևանը` որպես հայկական պետության մայրաքաղաք:
    armenianow.com

    http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...B6%D0%B0%D0%BD
    Այս հասցեում ազերիները ապատեղեկատվություն են տարածում մասնավորապես ինչ որ Երևանյան խանության մասին և Արցախի խանության մասին, ալիևը որ հայտարարում էր թե Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաքը <<Էրիվանն>> էր , խնդացի իրանց դեբիլության հասնող մտքերին, բայց հիմա նրանք խոսքից գործի են անցել, ես չեմ կարողացել ջնջելլ այդ ապատեղեկատվությունը
    Իսկ անգլալեզու տարբերակում կա այսպիսի բան
    <<In October 13, 1921, the Soviet republics of Russia, Armenia, Azerbaijan, and Georgia signed an agreement with Turkey known as the Treaty of Kars. The previously independent Naxicivan SSR would also become autonomous ASSR within Azerbaijan by the treaty of Kars. On the other hand, Armenia was awarded the region of Zhangezur and Turkey agreed to return Alexandropol (Gymri).>> ???
    Հ.Գ. հետաքրքիր է նաև այն փաստը որ հայերեն տարբերակով չկա Ադրբեջանի իսկական պատմությունը, անավարտ հոդված է
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 07.07.2010, 00:39:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (07.07.2010), Ambrosine (07.07.2010), Գաղթական (07.07.2010), ՆանՍ (07.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գոնե դու չպիտի բացեիր էս թեման:
    Մոդերատորներին կխնդրեի անհապաղ փակել թեման, նույնիսկ ֆիզիկապես ջնջել...

    էս էլ ու վերջ... հիմա էլ պիտի քննարկենք, թե մի հատ թաթարի լ*կոտ ինչ ա բարբաջում...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (07.07.2010), Sagittarius (07.07.2010), yerevanci (07.07.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գրառումը չեմ կարդացել, հավես չկա, հույս ունեմ, որ վաղը Ձայնալարը հավես կունենա, թե չէ, ես կնայեմ:

    Բայց ասեմ, որ վերնագրի հարցականը բացեց: Ինչու՞ քաղաքի վրա: Այսինքն արդեն պարզ է, որ ադրբեջանական է, մնում է պարզել քաղա՞ք ա, թե՞ գյուղ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (07.07.2010), Hda (07.07.2010), Mephistopheles (07.07.2010), Reh32 (07.07.2010), VisTolog (07.07.2010)

  7. #4
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդունում եմ սխալս հարցականի վերաբերյալ, բայց թեման փակելու իմաստը չեմ հասկանում, եթե ուզում եք փակել, փակեք , բայց մի քանի տարի հետո կանդրադառնանք այս դաժան իրողություններին...
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  8. #5
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, կարծում եմ թեման այնուամենայնիվ քննարկել պետք է, տեղի ա ունենում փաստերի խայտառակ խեղաթյուրում ու ամենավատն էն ա, որ աշխարհում շատ մարդիկ դրա հետևանքով իրենց կարծիքը կարող են էդ ուղղությամբ ձևավորել, Ադրբեջանում էդ ամենը դրված ա պետական մակարդակի վրա ու խիստ հետևում ու հսկում են, իսկ հայերը` բավարարվում միայն թեթև ժխտումներով, ու ամենավատն էն է, որ ադրբեջանական քարոզների ու հայերի ժխտումների լսարանները տարբեր են...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.07.2010), mkofranc (07.07.2010), yerevanci (07.07.2010)

  10. #6
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Թուրքական պատմական կառուցվածք>>ը (ԹՊԿ) հրատարակման է պատրաստել 20 հատորից բաղկացած գրքային շարք <<Հայկական խնդիր>> վերնագրով որի մեջ կներառվեն Թուրքիայի, ԱՄՆ –ի, Ադրբեջանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսրաելի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի , Չիլիի, Վրաստանի և Հայաստանի 350 հետազոտողների 500 աշխատություններ և հոդվածներ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները , հրատարակչության գիտական խմբագիրը` ԹՊԿ –ի հայկական հարցերի բաժնի անդամը, դոցենտ Էնիս Շահինը հայտնել է , որ այն բաղկացած կլինի 5 -6 հազար թերթից և 2011 թվականի մայիսին պատրաստ կլինի հրատարակման: << Մեծ տեղ է հատկացված լինելու այնպիսի հարցերին ինչպիսինն է Լեռնային Ղարաբաղը և Իրևանյան Խանությունը>>,- ասաց նա:
    Հրատարակչության կազմակերպիչները հայտնում են , որ այնտեղ պլանավորվում է զետեղել և <<Հյաստանցի չորս գիտնականների օբյեկտիվ հոդվածներ, որոնք հաստատում են հայ զինված կազմավորումների կողմից Վանի, Բիթլիսի, Տրաբզոնի, Կարսի, Էրզրումի քաղաքացիական մուսուլման ժողովուրդների մասսայական բնաջնջումը մինչև թուրքական ղեկավարության կողմից անօրեն հայերին պատերազմական թատերաբեմից հեռու խուլ վայրեր տեղափոխելը>>, այն պատերազմի, որ տեղի էր ունենում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Հայ հետազոտողների անունները չեն հրապարակվում:
    Ռեգնում գործակալությունը նշում է, որ նմանատիպ մասշտաբի հետազոտություններ Հայաստանում չկա:

    Այս ապատեղեկատվությունն էլ տարիներ անց կդառնան փաստեր...
    Ինչպես նաև այս դեպքում եթե լռենք..
    Իմ կարծիքն է
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 07.07.2010, 01:05:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  11. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, կարծում եմ թեման այնուամենայնիվ քննարկել պետք է, տեղի ա ունենում փաստերի խայտառակ խեղաթյուրում ու ամենավատն էն ա, որ աշխարհում շատ մարդիկ դրա հետևանքով իրենց կարծիքը կարող են էդ ուղղությամբ ձևավորել, Ադրբեջանում էդ ամենը դրված ա պետական մակարդակի վրա ու խիստ հետևում ու հսկում են, իսկ հայերը` բավարարվում միայն թեթև ժխտումներով, ու ամենավատն էն է, որ ադրբեջանական քարոզների ու հայերի ժխտումների լսարանները տարբեր են...
    Մուշեղ ջան չեմ ուզում ինչ-որ երկարաշունչ-բոցաշունչ խոսք ասել: Ընդամենը՝ ես որևիցե մեկին ապացուցելու բան չունեմ: Մեկը ես գտնում եմ, որ գիտակից մարդը չպիտի կանգնի, ու էն էլ թաթարին ապացուցի, որ 3000 տարեկան քաղաքը թաթարական քաղաք չի… Խնդալս գալիս ա: Պետք չի նույնիսկ մտնել էդ վեճի մեջ: Դա հակառակ էֆեկտը կտա… ոնց ասում են՝ ստից տեղը շուն էս վրադ հաչացնել տալիս:

    Ես որ խիստ վիրավորվում եմ, որ հայերը կարան նմակ կարգի թեմաները "քննարկեն"… ուզում ենք ադրբեջանի քարոզչամեքենան քննարկել, խնդիր չկա, բայց ոչ նման վերնագիր ունեցող թեմայի շրջանակներում...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    yerevanci (07.07.2010), Ներսես_AM (07.07.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այո, այո, եկեք քննարկենք այդ անժխտելի փաստը, և ջուր լցնենք ազիկների ջրաղացին

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (07.07.2010)

  15. #9
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուշեղ ջան չեմ ուզում ինչ-որ երկարաշունչ-բոցաշունչ խոսք ասել: Ընդամենը՝ ես որևիցե մեկին ապացուցելու բան չունեմ: Մեկը ես գտնում եմ, որ գիտակից մարդը չպիտի կանգնի, ու էն էլ թաթարին ապացուցի, որ 3000 տարեկան քաղաքը թաթարական քաղաք չի… Խնդալս գալիս ա: Պետք չի նույնիսկ մտնել էդ վեճի մեջ: Դա հակառակ էֆեկտը կտա… ոնց ասում են՝ ստից տեղը շուն էս վրադ հաչացնել տալիս:

    Ես որ խիստ վիրավորվում եմ, որ հայերը կարան նմակ կարգի թեմաները "քննարկեն"… ուզում ենք ադրբեջանի քարոզչամեքենան քննարկել, խնդիր չկա, բայց ոչ նման վերնագիր ունեցող թեմայի շրջանակներում...
    լավ ազերիներին չենք հաշվում, բա էդ գիտակից մարդիկ չեն հակահայ որոշումներ կայացնում ԵԽԽՎ -ում, իսկ վերնագիրն ինչ ա , հարցականն ա թե ոնց, ու եթե չես ուզում մի քննարկի հո զոռով չի..
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  16. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ ազերիներին չենք հաշվում, բա էդ գիտակից մարդիկ չեն հակահայ որոշումներ կայացնում ԵԽԽՎ -ում, իսկ վերնագիրն ինչ ա , հարցականն ա թե ոնց, ու եթե չես ուզում մի քննարկի հո զոռով չի..
    ապեր, ես ընդամենը կարամ խղճամ էն մարդուն, ով մտածում ա, թե ԵԽԽՎ-ում որոշումներ ընդումում են ազերիների վարած պրոպագանդայի ազդեցության տակ... իմ արև, մեղկ ա էդ մարդը…
    Վերջին խմբագրող՝ davidus: 07.07.2010, 01:33:

  17. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուշեղ ջան չեմ ուզում ինչ-որ երկարաշունչ-բոցաշունչ խոսք ասել: Ընդամենը՝ ես որևիցե մեկին ապացուցելու բան չունեմ: Մեկը ես գտնում եմ, որ գիտակից մարդը չպիտի կանգնի, ու էն էլ թաթարին ապացուցի, որ 3000 տարեկան քաղաքը թաթարական քաղաք չի… Խնդալս գալիս ա: Պետք չի նույնիսկ մտնել էդ վեճի մեջ: Դա հակառակ էֆեկտը կտա… ոնց ասում են՝ ստից տեղը շուն էս վրադ հաչացնել տալիս:

    Ես որ խիստ վիրավորվում եմ, որ հայերը կարան նմակ կարգի թեմաները "քննարկեն"… ուզում ենք ադրբեջանի քարոզչամեքենան քննարկել, խնդիր չկա, բայց ոչ նման վերնագիր ունեցող թեմայի շրջանակներում...
    Բայց ես էս փաստը չէի առաջարկում քննարկել, այլ հենց ազերաթուրքական քարոզչամեքենայի ու հայկականի տարբերությունները, հայկական լոբբինգի թուլությունները…
    Դրանք ինչ ասես կարող են մատուցել, ու հավատա, աշխարհում ահագին մարդիկ դրանց ինֆորմացիան հալած յուղի տեղ կդնեն, իմ ասածն էն ա որ պետք ա դրա դեմ պայքարել…
    Թե չէ էն, որ թեմայի վերնագիրը անկապ ա ընտրված ու պիտի փոխվի` ընդունում եմ...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.07.2010)

  19. #12
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ապե իրանց վարած պրոպագանդայի շնորհիվ չի , այլ հայերի անգործության շնորհիվ, չեմ կարծում որ շարքային եվրոպացին տեղյակ է հայ պատմությանը, Երևանի պատմությանը, ես նույնիսկ Վիքիպեդիա հղում տվեցի այնտեղ կա արդեն ապատեղեկատվություն , .......
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 07.07.2010, 01:35:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.07.2010)

  21. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես էս փաստը չէի առաջարկում քննարկել, այլ հենց ազերաթուրքական քարոզչամեքենայի ու հայկականի տարբերությունները, հայկական լոբբինգի թուլությունները…
    Դրանք ինչ ասես կարող են մատուցել, ու հավատա, աշխարհում ահագին մարդիկ դրանց ինֆորմացիան հալած յուղի տեղ կդնեն, իմ ասածն էն ա որ պետք ա դրա դեմ պայքարել…
    Թե չէ էն, որ թեմայի վերնագիրը անկապ ա ընտրված ու պիտի փոխվի` ընդունում եմ...
    ի նկատի ունես միջազգային հանրության կարծի՞քը… ճիշտն ասած ես բացի "փող"-ից ուրիշ միջազգային հանրության կարծիք չեմ ճանաչում:

    ---------- Ավելացվել է՝ 02:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:34 ----------

    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    ապե իրանց վարած պրոպագանդայի շնորհիվ չի , այլ հայերի անգործության շնորհիվ, չեմ կարծում որ շարքային ևրոպացին տեղյակ է հայ պատմությանը, Երևանի պատմությանը, ես նույնիսկ Վիքիպեդիա հղում տվեցի այնտեղ կա արդեն ապատեղեկատվություն , .......
    վերջը գրել են տալիս հաա... ապէ, հայերի անգործությունը ինչ կապ ունի, եթե դու էսօր շարքային եվրոպացուն տալու բան չունես, իսկ ազերը ունի... ինչ ունես դու նրանց տալու, կարա՞ս ասես…

  22. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա լավ, ի՞նչ եք իրար խառնվել: Լավ էլ թեմայա: Ջուր էլ չենք լցնում թաթարների աղացներին: Տենց լինի, Ղարաբաղի հետ կապված ոչինչ չպետք է քննարկենք, չէ՞ որ իրենց դիրքորոշումների շուրջ էլ ենք խոսում: Ու ընդհանրապես, պիտի իմանաս քո թշնամու ցանկացած հակափաստարկ, պիտի միշտ պատրաստ լինես ամենացնորամիտ հարցին պատասխանելու:

    Ես մոտավոր լսել էի այս աշխատանքների մասին, բայց որ կհամարձակվեն գիրք էլ հրատարակել, դեռ Ալիևն էլ կխոսի դրա մասին ամբիոններից, չէի սպասում այդ աստիճանի տգիտություն: Ծիծաղելի է առաջին հայացքից, բայց ողբալի՝ մյուս, որ թաթարները էնքան են աճել, որ կարող են նման հայտարարություններ իրենց թույլ տալ: Մենք ենք մեղավոր:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.07.2010), Chilly (07.07.2010), mkofranc (07.07.2010), Գաղթական (07.07.2010), ՆանՍ (07.07.2010)

  24. #15
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ի նկատի ունես միջազգային հանրության կարծի՞քը… ճիշտն ասած ես բացի "փող"-ից ուրիշ միջազգային հանրության կարծիք չեմ ճանաչում:

    ---------- Ավելացվել է՝ 02:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:34 ----------



    վերջը գրել են տալիս հաա... ապէ, հայերի անգործությունը ինչ կապ ունի, եթե դու էսօր շարքային եվրոպացուն տալու բան չունես, իսկ ազերը ունի... ինչ ունես դու նրանց տալու, կարա՞ս ասես…
    Իսկ Իսրաելը ինչ ուներ էն ժամանակ, զավթեց հարևանների հողերը մի շաբաթում, հարևանների հետ հարաբերություններ չունի, իսկ հիմա գերժամանակակից զենքեր է արտադրում և այլն և այլն.. նրանք ոչնչից պետություն դառան միասնականության շնորհիվ, մի զինվոր է մնացել գերի , ամեն տեղ դուրս են գալիս ցույցերի նույնիսկ չեն էլ ճանաչում այդ Գելադ Շալիդին... ըհը խնդրեմ նույնիսկ Վիքիպեդիայում նրա մասին տեղեկություն են դրել , նույնիսկ Հռոմի պապն է անդրադառնում այդ գերիին , մեկ զինվոր է, իսկ պաղեստինցիները տասնյակ հազարավորներով բանտարկյալներ ունեն Իսրաելի բանտերում http://en.wikipedia.org/wiki/Gilad_Shalit
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 07.07.2010, 01:59:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանը երգերում
    Հեղինակ՝ Askalaf, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 03.08.2011, 23:29
  2. Հայաստանը ադրբեջանական ֆորումներում
    Հեղինակ՝ Մանանա, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 28.10.2010, 16:01
  3. Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.07.2010, 11:45
  4. Երևանը 90-ականներին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 11.03.2009, 18:38
  5. ադրբեջանական զրպարտումներ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Վեբ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.03.2008, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •