Բաքվի ղեկավարության ճնշման ներքո Ադրբեջանի հասարակությունը պնդում է, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է իրենց:
Էստոնիայի մայրաքաղաք Թալինում այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.
«Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո` հաջորդ օրը, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թ. որոշում է ընդունել Հայաստանին հանձնել Իրևանը` որպես երկրի մայրաքաղաք»:
Նման հայտարարություններ Ալիևը վերջին տարիներին բազմիցս է արել:
Ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների համաժողովներից մեկի ժամանակ Ալիևը հայտարարել է.
«1918 թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետություն, որին որպես մայրաքաղաք զիջել են Իրևանը` Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:
Մեջբերում նրա մեկ այլ ելույթից. «1918 թ., երբ կազմավորվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, այն նվիրեց Իրևան քաղաքը Հայաստանին: Իրևանի խանությունը բնիկ ադրբեջանական հող է: Ուզում եմ կրկնել. հայերն այս տարածաշրջան են եկել որպես հյուր…»:
2008 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվեց Բաքվի պողոտաներից մեկը Իրևանով անվանափոխելու մասին հարցը:
«Իրևանը Ադրբեջանի հնագույն քաղաքներից է: Ու նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրևան ադրբեջանական հին քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանի նիստերից մեկում հայտարարեց իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Մուսա Գուլիևը:
Հարկ է նշել, որ Երևանի նկատմամբ հավակնությունների գործընթացը մեկնարկել է դեռևս նախկին նախագահ և ներկայիս նախագահի հոր`Հեյդար Ալիևի օրոք, որն Ադրբեջանի ազգային հերոս է: (Հեյդար Ալիևը մահացել է 2003 թ. վերջին` նախագահությունը ժառանգելով Ալիև կրտսերին
Օրինակ` 1999 թ. փետրվարի 2-ին «Բակինսկի ռաբոչի» թերթը հրապարակեց պատմաբաններին ուղղված կոչ. «Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հետևողականորեն կապացուցեն այն հողերի պատկանելությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը: Մենք պետք է դա անենք: Մենք պետք է բացենք ապագա սերունդների ճանապարհը»:
Եվ այդուհանդերձ, հենց այս տարի սկսվեց «Երևանի յուրացման» նոր փուլը:
Եթե նախորդ տարիներին այս թեզիսը կողմնորոշված էր ներքին սպառողի համար, ապա 2010-ի գարնանից այն արդեն «արտահանվում» է:
Դրա վկայությունը դարձան Իլհամ Ալիևի Ելույթը Տալլինում և Ադրբեջանում «Իրևանի խանություն» գրքի շնորհանդեսը:
Իշխող «Ենի Ադրբջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը գրքի շնորհանդեսին ժամանակ ընդգծեց, որ այն «պատշաճ կերպով ապացուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Իլիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, ադրբեջանական տարածք է, և պատասխանն է նրա կոչին` չմոռանալ ժամանակավորապես կորցրած ադրբեջանական տարածքների մասին»:
Ահա նման պայմաններում է տեղի ունենում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Աղդբեջանի նախագահների նոր հանդիպումը:
Հարկ է խիստ կանխակալ դիրքորոշում ունենալ` ակնհայտը չնկատելու համար. ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանում հայոց ներկայության վերացման հին նախագծի իրականացման սոսկ նոր փուլն է:
Ու նոր փուլի նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Երևանը` որպես հայկական պետության մայրաքաղաք:
armenianow.com
http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...B6%D0%B0%D0%BD
Այս հասցեում ազերիները ապատեղեկատվություն են տարածում մասնավորապես ինչ որ Երևանյան խանության մասին և Արցախի խանության մասին, ալիևը որ հայտարարում էր թե Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաքը <<Էրիվանն>> էր , խնդացի իրանց դեբիլության հասնող մտքերին, բայց հիմա նրանք խոսքից գործի են անցել, ես չեմ կարողացել ջնջելլ այդ ապատեղեկատվությունը
Իսկ անգլալեզու տարբերակում կա այսպիսի բան
<<In October 13, 1921, the Soviet republics of Russia, Armenia, Azerbaijan, and Georgia signed an agreement with Turkey known as the Treaty of Kars. The previously independent Naxicivan SSR would also become autonomous ASSR within Azerbaijan by the treaty of Kars. On the other hand, Armenia was awarded the region of Zhangezur and Turkey agreed to return Alexandropol (Gymri).>> ???
Հ.Գ. հետաքրքիր է նաև այն փաստը որ հայերեն տարբերակով չկա Ադրբեջանի իսկական պատմությունը, անավարտ հոդված է
Էջանիշներ