User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 42 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Երկրների անվան ծագումնաբանությունն ու դրանց արտասանությունը

  1. #31
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ «Սոմեխ» վրացերէն կը նշանակէ «հարաւային»:
    Սոմխեթի՝ Հարաւային Երկիր՝ Հայաստան:
    հնարավոր է..
    ինչպես՝ Վրաստան.. այսինքն՝ հյուսիսում է՝ Հայաստանի ՎրԱ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #32
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրաստան (հայերեն) երկրի անվանումը ծագում է պարսկերեն «Gurj»-լեռնային բառից, որն էլ հավանաբար նախահնդեվրոպական եզր է: Երկիրը կոչվել է նաև «Colchis» (Սև ծովին մոտակա տարածքը) և Իբերիա: Երկու անվանումներն էլ ծագում եմ տեղի կովկասյան լեզուներից: Երկրին Գռուզիա են կոչում սլավոնական պետությունները: Գռուզիան նույնպես ծագում է «Gurj» բառից: Gorjestân (گرجستان) պարսկերեն անվանումն է՝ նույնպես «Gurj» բառի կապված: Sak'art'velo (საქართველო) վրացական անուն է, կապված է հեթանոս Աստված Կարթլոս-ի հետ, որը համարվում է վրացիների նախահայրը:

    ---------- Ավելացվել է՝ 15:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:28 ----------

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ «Սոմեխ» վրացերէն կը նշանակէ «հարաւային»:
    Սոմխեթի՝ Հարաւային Երկիր՝ Հայաստան:
    სასომხეთი სა վրացերեն նշանակում է արևմուտք…
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (07.07.2010), yerevanci (06.07.2010)

  4. #33
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասսուրիան ճշտեցի, դրա "ս"-ն ուրիշ "ս" ա: Անգլերեն th-ի ձևով (արաբական 3 կետով "ս"-ն):

  5. #34
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասսուրիան ճշտեցի, դրա "ս"-ն ուրիշ "ս" ա: Անգլերեն th-ի ձևով (արաբական 3 կետով "ս"-ն):
    Հայկ, բառարանով նայեցի. ռուսերեն Ասսիրիյայի դիմաց արաբերեն գրված էր Աշուր, լեզվատամ ս-ով չէր, կարո՞ղ ա խառնում ես, որովհետև շ-ն գրելաձևով նույն ս-ն ա՝ վրան երեք կետ:

  6. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրաստան տեղանունը առաջացել է Վիրք անունից: Ձայնաւոր ինին ընկել է, քէն փոխարինուել է –աստան ածանցով:
    Հայք - Հայաստան
    Վիրք - Վիրաստան- Վրաստան
    Կողքիս կամ Կոլխիդա երկրանունը կապ չունի Վրաստան բառի հետ ստուգաբանօրէն:
    Գուրջ անունը, թէեւ հեռու հաւանական է, յիշեցնում է Գոդերձական տեղանունը:
    Գոդերձ(ական) > Գոդրձ...
    Պահլաւական կազմութեամբ բազմաթիւ բառեր, որ ունին դ, դարձել են ր: Բագադատ – բագարատ: Մանրամասն տե՛ս Հայ-Իրանական լեզուական կապերի մասին լեզուաբանների ուսումնասիրութիւններին:

    Վիրք հին անուան համապատասխանում է Iberia հին տեղանունը:

    Ճորոխի հովտով յարաբերել են, այդ պատճառով «արեւմուտք»:

  7. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sak'art'velo (საქართველო) վրացական անուն է, կապված է հեթանոս Աստված Կարթլոս-ի հետ, որը համարվում է վրացիների նախահայրը

    Այստեղ տեսնում եմ Կարթ/ քարթ արմատը, որից առաջացել են միւսները՝ քարթու, Քարթվելի, Սաքարթվելո, Կարթլոս եւայլն:
    Ասածս չեմ պնդում քանի որ վրացագէտ չեմ:

  8. #37
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրք հին անուան համապատասխանում է Iberia հին տեղանունը:
    Այո Վիրք կապ ունի Iberia տեղանվան հետ: Ի սղվել է, և b-ն փոխարինվել է v-ով:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  9. #38
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Assyria-ի հայերէն համապատասխանը, ինչպէս ասուեց, Ասորեստանն է: Ասորեստանը Սասանեանները կոչել են նաեւ Սորեստան: Ադիաբենէ երկրին համապատասխանում է: Արաբերէնով Աշուր آشور, որ եւ մայրաքաղաքի անունն էր Նինուէից առաջ:
    Ի դէպ արաբական արտասանութիւնները մօտ են բնիկ ասորեստանեան եւ ասորական արտասանութիւններին, քանի որ արաբները ուղղակի նրանցից են փոխառել:
    Ասորեստանցիները Բաբելոնից գալով այժմու Հիւսիային Իրաքում հիմնեցին Ասորեստանը, որ կապ չունի Ասորի, Ասորիք, Syriac, Սուրիանի, Սիրիանի անունների հետ: Ասորիները (արամէացիները) բաւական ուշ եկան եւ բնակեցան Ասորիքում (Սիրիայում) եւ Ասորեստանում (Հիւսիային Իրաքում), ուր կային մինչ այդ ասորեստանցիներ (Քաղդէայից կամ որ նոյնն է Բաբելոնից գաղթածներ):
    Տեսել եմ նաեւ Աթուր-Athur أثور գրութիւնը, բայց թէ ի՛նչ է նշանակում, չգիտեմ:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 07.07.2010, 18:27:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ժունդիայի (07.07.2010), Շինարար (07.07.2010)

  11. #39
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, բառարանով նայեցի. ռուսերեն Ասսիրիյայի դիմաց արաբերեն գրված էր Աշուր, լեզվատամ ս-ով չէր, կարո՞ղ ա խառնում ես, որովհետև շ-ն գրելաձևով նույն ս-ն ա՝ վրան երեք կետ:
    Sorry, իսկականից խառնել եմ, բայց ամեն դեպքում դա ուրիշ "ս" ա: Համ արաբերենում ա "շ"-ով տառադարձվում (Սիրիան "ս"-ով ա տառադարձվում), համ եբրայերենում (Սիրիան էլի "ս"-ով ա տառադարձվում), համ աքքադերենում: Իսկ որ մնացած լեզուներում "ս"-ով ա տառադարձվում, երևի արամեերենի հետ ա կապված:

    ---------- Ավելացվել է՝ 22:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:11 ----------

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսել եմ նաեւ Աթուր-Athur أثور գրութիւնը, բայց թէ ի՛նչ է նշանակում, չգիտեմ:[/LEFT]
    Արամեերենում կան բաղաձայններ, որոնք որոշ դեպքերում իրանց ձայնեղությունը կորցնում են: Օրինակ, "տ"-ն դառնում ա անգլերեն "th"-ի ձևով, իսկ դա արդեն ձգում ա "ս"-ին: Այսինքն "atur"-ի կոպիտ տրանսկրիպցիան դառնում ա "asur", ու էդ ձևով էլ եվրոպացիները վերցրել են:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (07.07.2010)

  13. #40
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչ վերաբերվում է Չիլիին... Իսպաներեն ասելով ես միշտ ի նկատի ունեմ Իսպանիայի իսպաներենը (կաստելյանոն), այլ ոչ թե ամբաղ-զամբաղ լատինամերիկյան բարբառները Կաստելյանոյով Չիլին գրվում և կարդացվում է Chile/Չիլե
    Չիլի երկրի անունը ծագում է Ինկերի Քեշուա լեզվի chilli (սահման) բառից: Ինկերն այդպես էին անվանում իրենց կայսրության հարավում գտնվող տարածքը: Ասում են Արաուկանները (հնդկացի ժողովուրդ է, ովքեր բնակվում էն Չիլիի հարավում) այնքան քաջարի ժողովուրդ էին, որ ինկերը չէին կարողանում իրենց կայսրության սահմանները ընդլայնել դեպի ավելի հարավ: Եվ դրա համար էլ ասել են «սա սահմանն է»:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 07.07.2010, 21:14:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  14. #41
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժունդիայի քեզ շատ շնորհակալ եմ նման թեմա բացելու համար ապրես,առիթից օգտվելով ուզում եմ ասել որ սխալ է Նիդերլանդների Թագավորությանը Հոլանդիա անվանելը,Հոլանդիան դա Նիդերլանդների հյուսիսային տարծքն է,մեր երկրի իսկական անվանում Նիդերլանդներ է մայրաքաղաքը Ամստերդամ,մեր երկրում թագուհուն սիրում են այնպես ինչպես ծնողներին


    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  15. #42
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիդեռլանդներ: (Netherlands) Գերմաներեն նշանակում է «ցածր հողերը»: Հոլանդիան կազմում է Նիդերլանդների մի մասը, որը հաճախ սխալ է օգտագործվում` ի նկատի ունենալով ամբողջական երկիրը:
    Batavia - Նիդեռլանդների լատիներեն անվանումն է, որը կապվում է գերմանական Բատավի ցեղերի հետ:
    Alankomaat -Ֆիներն այդպես են անվանում Նիդեռլանդներին, որը ֆիներեն ևս նշանակում է «ցածր հողերը»:
    Na hÍsiltíre - Իռլանդացիներն այդպես են անվանում Նիդեռլանդներին, որը ֆիներեն ևս նշանակում է «ցածր հողերը»:
    Paises Baixos - Նիդեռլանդների անվանումն է պորտուգալարենում, որը բառացի նշանակում է «ցածր երկրներ»:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 10.07.2010, 21:12:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (10.07.2010), yerevanci (10.07.2010)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 50
    Վերջինը: 04.12.2019, 18:27
  2. Իսահակյանի անվան գրադարանի շենքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.02.2016, 09:59
  3. Անվան ազդեցությունը բնավորության ձևավորման վրա
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 74
    Վերջինը: 02.07.2010, 20:12
  4. Գրառումներ: 23
    Վերջինը: 14.11.2008, 21:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •