Assyria-ի հայերէն համապատասխանը, ինչպէս ասուեց, Ասորեստանն է: Ասորեստանը Սասանեանները կոչել են նաեւ Սորեստան: Ադիաբենէ երկրին համապատասխանում է: Արաբերէնով Աշուր آشور, որ եւ մայրաքաղաքի անունն էր Նինուէից առաջ:
Ի դէպ արաբական արտասանութիւնները մօտ են բնիկ ասորեստանեան եւ ասորական արտասանութիւններին, քանի որ արաբները ուղղակի նրանցից են փոխառել:
Ասորեստանցիները Բաբելոնից գալով այժմու Հիւսիային Իրաքում հիմնեցին Ասորեստանը, որ կապ չունի Ասորի, Ասորիք, Syriac, Սուրիանի, Սիրիանի անունների հետ: Ասորիները (արամէացիները) բաւական ուշ եկան եւ բնակեցան Ասորիքում (Սիրիայում) եւ Ասորեստանում (Հիւսիային Իրաքում), ուր կային մինչ այդ ասորեստանցիներ (Քաղդէայից կամ որ նոյնն է Բաբելոնից գաղթածներ):
Տեսել եմ նաեւ Աթուր-Athur أثور գրութիւնը, բայց թէ ի՛նչ է նշանակում, չգիտեմ:
Էջանիշներ