Էէ, սաղ խառնեցինք իրար
-իա վերջավորությունը ավելորդ չէ, հայերենում այն սովորաբար ավելանում ա երկրների անվանումների վերջին: Ի դեպ մենակ Բրազիլիան չի «տուժել», լիքը եվրոպական երկրներ իրենց անվանման մեջ էս -իա վերջավորությունից չունեն - Իսլանդիա, Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Ֆրանսիա և այլն, սրանք հայերենում (ու մի շարք այլ լեզուներում) են ավելացվել
Ինչ վերաբերվում է Մեքսիկային... Իսպաներենում Mexico-ն կարդացվում է Մեխիկո ու քանի որ իսպանախոսները թե երկրին, թե քաղաքին նույն անունն են տալիս, իսպաներենում հնարավոր չէ հասկանալ, թե Մեխիկո ասելով երկիրն ի նկատի ունեն, թե քաղաքը (եթե իհարկե Ciudad de Mexico չեն ասում)Իսկ հայերենում շատ հանգիստ տարբերակվում ա
Ինչ վերաբերվում է Չիլիին... Իսպաներեն ասելով ես միշտ ի նկատի ունեմ Իսպանիայի իսպաներենը (կաստելյանոն), այլ ոչ թե ամբաղ-զամբաղ լատինամերիկյան բարբառներըԿաստելյանոյով Չիլին գրվում և կարդացվում է Chile/Չիլե
Նույնը վերաբերվում է Արգենտինային: Իսպանիայում երկրի անվանումը արտասանվում է Արխենտինա![]()
Էջանիշներ