Արգենտինա երկրի անվանումն առաջացել է լատիներեն argentum /արծաթ/ բառից, որն էլ իր հերթին ծագում է հին հունարեն հին հունարեն ἀργήντος (argēntos) /սպիտակ, փայլուն/ բառից: Αργεντινός (argentinos) նշանակում էր «արծաթափայլ»:
Արգենտինա երկրի անվանումը մի փոքր թյուր տպավորության հետևանք է: 1526թ. այդ անունը տվել է անգլիացի քարտեզագիր ու ճանապարհորդ Սեբաստիան Կաբոտը /1476-1557թթ./, երբ ոտք է դրել Լա Պլատայի գետաբերան և արծաթի հետ ապրանքներ փոխանակել: Նա կարծել է, թե արծաթը այդ երկրի արտադրանքն է, մինչդեռ իրականում եղել է ներմուծված:
Բայց սա դեռ ամենը չէ. ինչպես վկայում է Հրաչյա Աճառյանը, հայերեն «արծաթ» բառը գալիս է բնիկ հնդեվրոպական areg արմատից, որը նշանակել է «փայլել»: Դե իսկ «արեգ» բառի ներկայիս իմաստի կապը նրա նախնական նշանակության հետ ակնհայտ է:
Էջանիշներ